Страницы

понедельник, 21 октября 2013 г.

Մտքեր և խոհեր

Աշխարհը բաղկացած է ինձնից, իմ մտքերից, իմ զգացումներից: Մնացյալը միրաժ է, մաքուր երևակայություն: Կյանքը երազ է, որտեղ ես ինքս եմ ստեղծում կերպարները, և դրանք անցնում են իմ հայացքի տակով: Կյանքը հետևողական երազ է, և երբ այն դադարում է մեր երազը լինել, ողջ աշխարհն՝ իր գեղեցկությամբ ու ցավով, տխրությամբ, իր աներևակայելի բազմազանությամբ դադարում է գոյություն ունենալ:
Կյանքն իմաստ չունի: Կենդանի ամեն բան առաջացել է որոշակի պայմանների գործադրմամբ, իսկ այլ պայմանների գործադրմամբ կարող է վերջանալ: Մարդն այդ կյանքի բազմազան տեսակներից մեկն է: Նա ոչ թե տիեզերքի պսակն է, այլ միջավայրի արդյունքը: Գիտենալով, որ կյանքն անիմաստ է, աշխարհն այլևս չի թվում այնքան դաժան, և նրան կարելի է համակերպվել: Մարդը հարկադրված է չափազանց թանկ գին վճարել, որպեսզի չլինի անիմաստ արարած: Մարդն այն չէ, ինչ ցանկանում է լինել, այլ այն, ինչը չլինել չի կարող:
Սոմերսեթ Մոեմ
Աղբյուրը՝ http://gradaran.mskh.am/node/8395 :

Комментариев нет:

Отправить комментарий