воскресенье, 29 июня 2014 г.

Մայրենի լեզվի ուսումնական օրացույց 4-5-րդ դասարանների համար

Նախ ուզում եմ ասել, որ կրթահամալիրում աշխատելու առաջին իսկ օրերից կարևորում եմ ուումնական օրացույցի առակայությունը: Ինչո՞ւ : Որովհետև ուսումնական օրացույցը օգնում է ավելի ճշգրիտ կազմակերպել ուսումնական աշխատանքը, ավելի ընդգրկուն է, ավելի հետաքրքիր, ստեղծագործելու և տարածվելու լայն հնարավորություններ է ընձեռում:

Ուսումնական օրացույցը իրենից ներկայացնում է մի ամբողջություն, որի առանձին տարրերի օգնությամբ կարելի է կազմել առանձին նախագծեր և ստեղծել շարունակական աշխատանք, որը միայն մի որոշ ժամանակով չի սահմանափակվում, օրինակ՝ թումանյանական օրերը արդեն քանի տարի է իրենց հստակ ու ճշգրիտ տեղն են գտել ուսումնական օրացույցում: Չնայած նրան, որ շատերը ասում են, թե ամեն տարի նույն բանը պետք չէ անցնել, ես չեմ պատկերացնում ուսումնական օրացույցն առանց թումանյանական օրերի, բացի այդ այս թեման չափազանց ընդգրկուն է և կարելի է անվերջ ուսումնասիրել տարբեր տեսանկյուններից:
Բայց ուսումանական տոնացույցով աշխատելն ունի մի քանի դժվարություն: Առաջին հերթին դժվար է հասցնել մասնակցել բոլոր տոներին և գրողներին նվիրված օրերին, քանի որ հաճախ մի քանի տոն իրար հետ  համընկնում է, հետո մի գրողին տրված ժամանակը չափազանց կարճ է, ասենք հենց նույն Թումանյանը, մեկ շաբաթում չես կարող ամբողջովին ուսումնասիրել, թեկուզ մի մասով, դրա համար մի փոքր երկար ժամանակ է պետք:
Մյուս կողմից, աշխատանքը դժվարանում է, որովհետև ուսումնական օրացույցը կազմվում է ամբողջ կրթահամալիրի համար, ոչ թե նրա մի օղակի: Տվյալ դեպքում ուսումանական օարցույցը մեծ է և յուրաքանչյուր օղակի մասնագետ  պետք է իր սովորողների տարքային խմբին համապատասխան ընտրություն կատարի և մասնակցի տվյալ աշխատանքներին կամ նախագծին:
Քանի որ դասավանդում եմ հիմնականում 4-5-րդ դասարաններում, ապա, ելնելով իմ անցած տարվա փորձից, կազմել եմ անհատական առարկայական ուսումնական օրացույց 4-5 -րդ դասարանների համար: Համառոտ ներկայացնում եմ.
սեպտեմբերի 1-5 ամառային ընթերցանության ամփոփման օրեր
սեպտեմբերի 8-17 իսահակյանական օրեր
սեպտեմբերի 18-21 Անկախության տոն, բարձունքների նվաճում
սեպտեմբերի 22-28 կոմիտասյան օրեր
սեպտեմբերի 29 -հոկտեմբերի 17 սարոյանական օրեր
հոկտեմբերի 27- նոյեմբերի 7  հեքիաթի օրեր
նոյեմբերի 10-15 Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը
նոյեմբերի 17-21 աշնանային օրեր,  ,,Աշուն,, նախագիծ
նոյեմբերի 24-28 առակի օրեր
դեկտեմբերի 1-5 բարև, ձմեռ
դեկտեմբերի 8-12  Սասնա ծռերի օրեր
դեկտեմբերի 15-26 ձմեռային ուսումնահետազոտական ճամբար
հունվարի 19- 30 Հանրակրթական Դիջիթեք
փետրվարի 2-13 կարդում ենք Տերյան
փետրվարի 16- 27  կարդում ենք Թումանյան
փետրվարի 21 մայրենի լեզվի օր
մարտի 2- 15 կարդում ենք Չարենց
մարտի 16- 20 Տիգրան Հայրապետյան օրեր
մարտի 30- ապրիլի 10 արտասահմանյան գրականության օրեր
ապրլի 5 Սուրբ Հարության տոն
ապրիլի 13-17 վրացերենի օրեր կրթահամալիրում
ապրիլի 20-30 ռոդարիական օրեր
մայիսի 4-8 աղայնական օրեր
մայիսի 11-15 հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա 10-րդ հավաք
մայիսի 25-29 ,,Ես կարողանում եմ,, ստուգատես

Այս ուսումնական օրացույցը կազմվել է կրթահամալիրի 2014-2015 ուսումնական օրացույցի հիման վրա: Ամենից առաջ ընթերցանության որևէ նյութ ընտրելիս պետք է հաշվի առնել, թե ինչ տարիքի սովորողների համար է նախատեսված: Բացի այդ , ոչ միայն ես եմ ընտրում ընթերցանության  նյութ, այլ խրախուսում եմ , որ սովորողները հանդես գան սեփական նախաձեռնություններով, իրենք էլ առաջարկեն, թե ինչ է պետք կարդալ: Իմ կազմած օրացույցում կան  առակի և հեքիաթի օրեր: Այդ օրերին սովորողը ոչ միայն տեսականորեն իմանում է, թե ինչ առակը կամ հեքիաթը, այլ ինքն է փնտրում և գտնում առակներ, հեքիաթներ , այնուհետև առաջարկում է մյուս սովորողներին կարդալ իր գտած նյութերը:

Կազմելիս հաշվի եմ առել սովորողների տարիքային առանձնահատկությունները, մատչելիության սկզբունը:

Ինչպե՞ս եմ կազմակերպում հետագա աշխատանքը:  Երբ այսպես ասված ուսումնական օրացույցը կազմված է /իհարկե, այն կարող է տարվա ընթացքում որոշակի փոփոխություն կրել/ , արդեն պետք է իրականացնել այն: Իրականացնելու լավագույն միջոցը նախագծերն են: Ուսումանական օրացույցի ամեն մի տոն կամ որևէ գրողին նվիրված օրեր կարող են դառնալ նախագծի թեմա: Անցյալ տարվա ընթացքում ուսումնական աշխատանքը հենց այսպես եմ կազմակերպել: Ուսումնական օրացույցի որևէ տոնի վերաբերյալ կազմել եմ նախագիծ, որն էլ իրականացրել ենք սովորողների հետ:


Տաթևիկ Աբրահամյան



Комментариев нет:

Отправить комментарий