пятница, 29 августа 2014 г.

Մայրենի լեզու, 5-րդ դասարան / 2016-2017 ուս. տարի/

Մայրենի լեզվի ծրագիր /5-րդ դասարան/
Ժամաքանակը՝  շաբաթական  5ժամտարեկան 180 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական նախագծերով:
Սովորողները դպրոց են գալիս անձնական նոթբուք-նեթբուքով:


5-րդ դասարանում մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են

  1. Սովորողի գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  2.  Ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում
  3. Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  4. Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտության զարգացում:
  5. Գրագիտության ուսուցում, անսխալ ու վարժ գրելու, կարդալու կարողությունների պահպանում, զարգացում:
  6. Բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու  հմտության ձևավորում, զարգացում:
  7. Բառապաշարի հարստացում:
  8. Մեդիահմտությունների ձեռքբերում, զարգացում:


Առարկայի նպատակները
  • Հասկանալ և ըմբռնել գրավոր և բանավոր տեքստը:
  • Վերլուծել և կարծիք արտահայտել:
  • Ճիշտ և գեղեցիկ գրավոր և բանավոր խոսք կառուցել:
  • Զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
  • Ինտեգրված /համատեղ/ ուսումնասիրել գրականություն և մայրենի լեզու:


Ուսումնական միջավայր
  • Հարմարավետ դասարան, որտեղ կա համակարգիչ՝ համապատասխան ուսումնական ծրագրերով, էլեկտրոնային գրատախտակ, համացանց:
  • Թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ:
  • Տեսական և գեղարվեստական գրականություն /նաև էլեկտրոնային տարբերակով/
  • Սովորողների անձնական բլոգները և սոցիալական ցանցերը:
  • Կայքը և ենթակայքերը:
  • ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանի կայքը և այլ ուսումնական կայքեր:
  • Նեթբուք, նոթբուք կամ պլանշետ

Ուսումնական գործունեության ձևեր
  1. Ընթերցանություն:
  2. Խմբագրական աշխատանքներ:
  3. Համագործակցային /խմբային / աշխատանք
  4. Աշխատանք հանրագիտարանի և այլ ուսումնական գրականության հետ:
  5. Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
  6. Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
  7. Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
  8. Թարգմանություններ:
  9. Ֆիլմերի պատրաստում:
  10. Բանավեճերի կազմակերպում:
  11. Որոնողական աշխատանք տարբեր թեմաներով:
  12. Առցանց դասեր և քննարկումներ:



Գրականություն
Ուսումնական այլ կայքեր

Լրացուցիչ ընթերցանություն
Ռոդարի, Անտեսանելի Տոնինոյի արկածները
Էքզյուպերի, Փոքրիկ Իշխանը
Հեքիաթներ, առակներ
Աստրիդ Լինդգրեն. Էմիլի արկածները


Մեթոդական գրականություն
Ռոդարի <<Ստեղծագործական երևակայության զարգացում>>
<<Դպիր>> ամսագիր


Բովանդակային միջուկ
Խոսքի մշակույթ
կայքի համար նյութի ստեղծում
ռադիոլուրի ստեղծում
կրթահամալիրյան ստուգատեսի մասնակցության հայտի և նախագծի ձևակերպումամսական հաշվետվության ձևակերպում
քննարկումների մասնակցություն
քերականական վարժություններ

Առարկայի բովանդակությունը
Պարտադիր ընթերցանության նյութեր

Կոմիտաս, բանաստեղծություններ
Սասունցի Դավիթ, հատվածներ
Սարոյան, պատմվածքներ
Մխիթար Սեբաստացու օրեր
Իսահակյան, բանստեղծություններ, պատմվածքներ
Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց
Աղայան, պատմվածքներ, հեքիաթներ
Սահյան, բանաստեղծություններ
Ռոդարի, հեքիաթներ, պատմվածքներ
Գոշ, Այգեկցի, առակներ

Ճամփորդություններ
1. Բյուրականի սկաուտական ճամաբար
2. Սյունիք-Շաքիի ջրվեժ-Ուխտասար
3. Թալինի-Քաղենիի ամրոց
4. Գառնի-Գեղարդ
5.Թեղենյաց վանք
6. Սևան-Իլկավանք
7. Կոշի ամրոց
8.Թումանյանի այգի
9.Թումանյանի տուն-թանգարան
10.Էրեբունի թանգարան
11.Թատրոն՝ ներկայացում դիտելու:

Դասերը կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով: Մայրենի լեզվի ուսուցումը կազմակերպվում է ուսումնական նախագծերով: Սովորողները ստանում են նախագծի առաջադրանքները , կատարում դրանք /կարող են աշխատել նաև խմբերով/ : Ավարտելուց հետո վերջնական արդյունքը ներկայացնում են կայքում  և իրենց  բլոգներում: Դասավանդողը վերահսկում է նախագծի կատարման աշխատանքները: Նախագծի շրջանակներում կազմակերպվում են նաև ուսումնական ճամփորդություններ: Ուսումնական ճամփորդության գնալուց առաջ սովորողը փնտրում, տեղեկություններ է գտնում տվյալ վայրի վերաբերյալ, իսկ ճամփորդության ժամանակ նայում է, համեմատում, լուսանկարում: ճամփորդության ավարտից հետո նյութ է պատրաստում /ֆիլմ, պատում և այլն/:

Սովորողը պետք է ունենա բլոգ, պարբերաբար նյութեր թողարկի: Բլոգում պարտադիր պետք է լինի <<Մայրենի>> բաժին, ուր պետք է տեղադրի տվյալ առարկային վերաբերող բոլոր նյութերը:
Սովորողը բլոգում հնարավորինս գրագետ պետք է գրի և պետք է պահպանի հեղինակային իրավունքի նորմերը:

Комментариев нет:

Отправить комментарий