Страницы

воскресенье, 5 апреля 2015 г.

Ընթերցանություն. ուսումնական նախագիծ

Չիպոլինոյի արկածները
Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի
Հարցեր և առաջադրանքներ /4-րդ դասարան/

Գլուխ առաջին
1. Ինչո՞վ են առանձնանում այս ստեղծագործության հերոսները:
2. Ինչո՞ւ ձերբակալեցին Չիպոլինոյի հորը:

Գլուխ երկրորդ
1. Պատմի՛ր քավոր Դդմիկի մասին, չմոռանաս բնութագրել նրան:
2. Պատմի՛թ թե ինչպես կամ ո՞ւմ օգնությամբ ես հաղթահարում դժվարություններդ կամ հասնում նպատակիդ:
3. Ո՞ր հատվածից է երևում, որ Չիպոլինոն խիզախ տղա էր:

Գլուխ երրորդ
1. Ներկայացրո՛ւ այս ստեղծագործության մյուս հերոսներին և յուրաքանչյուրին բնութագրի՛ր դիպուկ բառով:
2. հազարոտնուկի համար ամենամեծ դժբախտությունը ո՞րն էր:

Գլուխ չորրորդ
1. Ինչպե՞ս  և ինչի համար Մաստինո շունը հայտնվեց գյուղում:
2. Քո կարծիքով ի՞նչ վեաբերմունք ուներ շան հանդեպ Չիպոլինոն:

Գլուխ հինգերորդ
1. Որպեսզի խուսափի գողերից ինչպես վարվեց Հապալասը:
2. Բնութագրի՛ր Հապալասին՝ տեքստից համապատասխան հատվածներ բերելով:


Գլուխ վեցերորդ
1. Ինչպե՞ս կոմսուհիների ամրոց հասավ բարոն Նարինջը:
2. Ինչպիսի տղա էր Բալուկը:

Գլուխ յոթերորդ
1. Ինչո՞ւ Բալուկին չէր կարելի շփվել գյուղի երեխաների հետ:
2. Ինչպիսին պետք է լինի իսկական ընկերը:

Գլուխ ութերորդ
1. Ինչն էր Բալուկի հիվանդության պատճառը:
2. Բնութագրի՛ր կոմսուհի Բալերին:

Գլուխ իններորդ
1. Համառոտ պատմի՛ր մկների և բանտարկյալների պատերազմի մասին:
2. Ո՞վ և ինչո՞ւ հուսադրեց բանտարկյալներին:

Գլուխ տասներորդ
1. Քո կարծիքով ամենակարևորը Խլուրդի համար ինչն էր:
2. Ինքդ կազմիր հարցեր այս գլխի վերաբերյալ:

Գլուխ տասնմեկերորդ 
1. Քո կարծիքով ինչո՞ւ Բալուկն օգնեց բանտարկյալներին փախչել:
2. Հիշի՛ր մի դեպք, երբ դու օգնել ես ընկերոջդ:

Գլուխ տասներկուերորդ
1. Բնութագրի՛ր Իշխան Լիմոնին:
2. Քո կարծիքով այս գլխում ամենաանսպասելի իրադարձությունը ո՞րն է: Համառոտ ներկայացրո՞ւ:
3. Վերնագրի՛ր հատվածը:

Գլուխ տասներեքերորդ
1. Ասպետ Պոմիդորն ինչպես էր իրեն պահում, երբ բանտարկված էր:
2. Ինչպե՞ս սինյոր Սիսեռիկը փրկեց ասպետ Պոմիդորի կյանքը:
3. Քո կարծիքով ինչը փոխեց սինյոր Սիսեռիկին:

Գլուխ տասնչորսերորդ
1. Ինչպե՞ս փրկվեց սինյոր Սիսեռիկը:
2. Ինքդ հարցեր կազմի՛ր այս գլխի վերաբերյալ:

Գլուխ տասնհինգերորդ
1. Քո կարծիքով ինչո՞ւ Չիպոլինոն փրկեց սինյոր Սիսեռիկին:
2. Ի՞նչ խորհուրդ կտաս Չիպոլինոյին:

Գլուխ տասնվեցերորդ
1. Համառոտ պատմի՛ր Հետախույզի և Գազարոյի մասին:
2. Այս գլուխը պատմի՛ր Հետախույզի անունից:

Գլուխ տասնյոթերորդ
1. Մեկնաբանի՛ր այս տողերը. ,,Նահանգապետը վատ տեր չէ: Նրանց լավ կերակրում են, բայց մեկ է, նրանք էլի շատ են ուզում վերադառնալ անտառ,,:
2. Ինչը մտերմացրեց Չիպոլինոյին և արջին:
3. Այս գլխի ամենակարևոր արտահայտությունը դուրս գրի՛ր:

Գլուխ տասնութերորդ
1. Համառոտ ներկայացրո՞ւ կենդանաբանական այգու կենդանիներին:
2. Քո կարծիքով ինչո՞ւ փիղը չէր ուզում գնալ կենդնաբանակն այգուց:

Գլուխ տասնիններորդ
1. Ինչո՞վ էր առանձնանում գնացքը, որը նստեցին Բալուկը և Չիպոլինոն:
2. Մի նախադասությամբ ներկյացրո՛ւ, թե ինչ տեղի ունեցավ մեկ օրվա ընթացքում փայտահատի հետ:
3. Նամակ գրի՛ր փայտահատի, որտեղ ասա, թե ինչպես ճիշտ վարվի:

Գլուխ քսաներորդ
1. Դուք Մանդարինին և Կոմս Նարինջին բնութագրի՛ր մեկ բառով:
2. Պատմությունը պատմի՛ր Դուքս Մանդարինի անունից:


Գլուխ քսանմեկորորդ
1. Ի՞նչ ազդանշան էր ուղարկում դուքս Մանդարինը, ի՞նչ գիտես այդ ազդանշանի մասին:
2. Այս գլխից դուրս գրի՛ր ամենակարևոր միտքը:

Գլուխ քսաներկուերորդ
1. Ինչպե՞ս կբացատրես ,,Որտեղ է թաղված շան գլուխը,, ասացվածքը:
2. Մեկնաբանի՛ր Իշխան Լիմոնի խոսքերը. ,,Տե՛ր Աստված, փրկիր ինձ իմ մերձավորներից, իսկ թշնամիներից ես ինքս մի կերպ գլուխ կհանեմ,,:

Գլուխ քսաներեքերորդ
1. Ինչպե՞ս պահեց իրեն սինյոր Սիսեռիկիը դժվարության պահին:
2. Կաղ սարդն ինչո՞ւ չէր թողնումը բանտը:


Գլուխ քսանչորսերորդ
1. Ի՞նչ հանձնարարություն ստացավ Կաղ Սարդը :

Գլուխ քսանհինգերորդ
1. ,,Կան որոշ բաներ որոնց մասին պետք չէ ասել նույնիսկ ազգականներին,,: Համամի՞տ ես այս մտիք հետ, թե՞ ոչ:
2. Նոր վերջաբան հորինիր այս հատվածի համար:

Գլուխ քսանվեցերորդ
1. Ինչպե՞ս փախան բանտարկյալները:
2. Բնութագրի՛ր Լիմոնուկներին:

Գլուխ քսանյոթերորդ
1. Նոր վերնագի՛ր հորինիր և բացատրի՛ր  ընտրությունդ:

Գլուխ քսանութերորդ
1. Ներկայացրո՛ւ գյուղացիների վիճակը, երբ Չիպոլինոն բանտում էր:
2. Համառոտ ներկայացրո՛ւ այս հատվածի ամենազարմանալի հատվածը:

Գլուխ քսանիններորդ
1. Թվարկի՛ր ամրոցի բնակիչներին:
2. Համառոտ ներկայացրու այս հատվածի ամենածիծաղելի մասը:


Գրքից ընտրե՛ք ձեզ դուր եկած հատվածը և պատրաստեք մեդիաֆիլմ:




Комментариев нет:

Отправить комментарий