вторник, 8 сентября 2015 г.

Ուսումնական ռադիո

Շուրջտարյա նախագիծ

Ուսումնական ռադիոն ամենօրյա աշխատանք է, որի վերջնական արդյունքը միասնական ,,Սեբաստացի,, ռադիոն է:

Ռադիոաշխատանքը նպաստում է, որ
  • բանավոր խոսքն ավելի մշակված և ավելի գրագետ դառնա. սկսում են կարևորել հարցը, դրա ձևակերպումը
  • զրուցակցին լսելը և դրան համապատասխան արձագանքելը դառնում է անհրաժեշտություն.
  • սովորողը վերլուծում , պատմում, կարծիք է հայտնում
  • մշակվում է լրագրողական կրթահամալիրային էթիկա. պայմանավորվում են՝ ով ինչի մասին խոսի, սկսում են մտածել՝ ինչի մասին ինչպես պետք է խոսել...
  • զարգանում են մեդիահմտությունները, սովորում են նոր մոնտաժային ծրագրեր
  • ինքնարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություն է տալիս


Սովորողների հետ ընտրում ենք ռադիոնյութի թեման, քննարկում, կազմում հարցեր:
Ձայնագրությունը կատարում են սովորողները, ընտրում են երաժշտություն և մոնտաժման աշխատանքում օգնում ինձ:
Արդյունքը տեղադրվում է կայքում: 

Ռադիոնյութին վերաբերող պահանջներ

  • Ռադիոնյութը չպետք է գերազանցի 3 րոպեն
  • Ձայնագրությունը պետք է լինի որակյալ
  • Ասելիքը պետք է լինի հստակ, գրագետ, չձանձրացնող
  • Թեման կարող է լինել որևէ նորության, կրթահամալիրյան իրադարձության լուսաբանում, ռադիոթատրոն, նախագծային աշխատանքի ամփոփում , այլ:

Ռադիոնյութն անպայման պետք է ունենա սկիզբ /դասարանի, խմբի, նախագծի ներկայացում/ , ընթացք և ավարտ /վերջաբան/:

Ռադիո Բանը ,,Սեբաստացի,, ռադիոյի համակարգող: 


Ռադիոնյութ 1

Комментариев нет:

Отправка комментария