Страницы

вторник, 15 марта 2016 г.

Կոշի ամրոց. հայրենագիտական մեկօրյա արշավ


Ճամփորդությունը նախատեսվում է իրականացնել մարտի  23-ին:
Ճամփորդության մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ՝ 6-8-րդ դասարաններ

Ճամփորդության երթուղին՝ Երևան-Կոշի ամրոց - Սուրբ Ստեփանոս եկեղեցի-Սուրբ Գևորգ եկեղեցի /Արագածոտնի մարզ/:

Արշավի նպատակը
  • Տեղում  գործնականորեն ծանոթացում  ամրոցին, ամրոցի կառուցվածքին, ուսումնասիրություն
  • Կարճ քայլարշավ / ամրոց հասնելու ճանապարհը հարմար է քայլարշավի համար/
  • Կոշ գյուղի ուսումնասիրություն. բարբառը, մարդիկ, ապրելակերպը
  • Տեսարժան վայրերի հետ կապված բանահավաքչական աշխատանք

Ճամփորդությունից առաջ սովորողները ծանոթանում են նշված վայրին /Կոշ գյուղ, ամրոց, եկեղեցիներ/ և նախապես բլոգում նյութեր տեղադրում:

Անհրաժեշտ իրեր
  • Հարմար և թեթև ուսապարկ
  • Սնունդ՝ բրդուճներ, ջուր
  • Գլխարկ
  • Տաք հագուստ, հարմար կոշիկներ
  • ֆոտոխցիկ

Ճամփորդության ավարտին յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր տպավորությունները՝ ազատ շարադրանքի կամ տեսանյութի ձևով:
Լուսանկարում Կոշի ամրոցն է, վերցված է Վիքիպեդիա կայքից:

Սովորողների նյութերից՝
Մոնիկա Բաբայան
Գոռ Բարխուդարյան
Էդգար Ենգիբարյան
Մեսրոպ Օնանյան
Մանե Մանուկյան
Մարիամ Մայիլյան
Գևորգ Սիմոնյան

Комментариев нет:

Отправить комментарий