четверг, 29 октября 2015 г.

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն /նախագիծ/

Նախագծի տևողությունը՝ նոյեմբերի 16-22
Մասնակիցներ ՝ 5-6-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության գործունեությանը:

Խնդիրներ
  • Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում
  • Տեղեկության , որոնում, մշակում, ներկայացում
  • Ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում բլոգում, կայքում

Ստեղծագործական աշխատանք
  • Ես և իմ դպրոցը
  • Ի՞նչ փոխեց իմ կյանքում ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրը
  • Ինչպիսին պետք է լինի ,,սեբաստացին,,
  • Ինչպե՞ս դարձա սեբաստացի

Հետազոտական աշխատանք
Մխիթարյան միաբանությունն այսօր
Համցանցից , տեղեկացված մարդկանցից  պարզում ենք Մխիթարյան միաբանության այժմյան գործունեությունը, այլ մանրամասներ:

Հարիսայի տոնը կրթահամալիրում
Ինչպե՛ս է առաջացել այս տոնը կրթահամալիրում, ինչպե՞ս է նշվում: Ինչպե՞ս են պատրաստվում տոնին: Հարցազրույցներ: 

Ընթերցանություն-քննարկում

Նախագծի արդյունքում ստեղծված նյութերը, ֆիլմերը, պատումները, վերլուծությունները տեղադրվում են կայքում և սովորողների բլեգներում: 




Комментариев нет:

Отправить комментарий