среда, 28 октября 2015 г.

Ինքնակրթության շաբաթ. ամփոփում

Այս անգամ աշնանային արձակուրդային շաբաթը կազմակերպվեց յուրօրինակ ձևով. ինքնակրթության շաբաթ հայտարարվեց: Կարևոր եմ համարում նշել, որ կազմակերպման այս ձևը շատ ճիշտ էր: Հնարավորություն էր տրվում, որ յուրաքանաչյուրն ինքն ընտրի, թե ինչ գործունեությամբ է ցանկանում զբաղվել շաբաթվա ընթացքում: Բնականաբար , բոլորն էլ գիտեն, որ ցանկությամբ որևէ գործ անելն ավելի լավ է ստացվում, քան ստիպված կամ պարտադրված որևէ բան անելը:
Բլոգումս նախապես հրապարակել էի շաբաթվա անելիքներս: Կարող եք տեսնել այստեղ:  
Սովորողների հետ լուսաբանել ենք ինքնակրթության շաբաթվա առաջին օրը: Ռադիոնյութը կարող ես լսել Միջին դպրոցի ենթակայքում :
 Կազմել ենք առաջադրանքներ և լուծել ,,Մեղու,, մրցույթի անցած տարվա առաջադրանքները: Մասնակից սովորողների մի մասն էր ներկա, մյուսները առցանց են աշխատել: Աշխատանքը բավականին հեշտ ստացվեց , և մրցույթից մեծ ակնկալիքներ ունեմ:
Երկուշաբթի օրը պարզվեց, որ իմ պատասխանատվության ներքո դասասենյակ կա: Մեծ սիրով ստանձնեցի դասասենյակի պատասխանատվությունը և ժամանակիս մի մասը տրամադրեցի մաքրման և ծաղիկների խնամքի աշխատանքին:
Ինքնակրթության շաբաթվա ընթացքում իրականացրած գործունեությունից պետք է առանձացնեմ պարի դասերը, որոնց ընթացքում մի քանի պար սովորեցի և մեծ հաճույք ստացա: 
Ուրբաթ օրը ուսուցիչների փոքր խմբի հետ հերթական անգամ հաղթահարեցի Մայրավանքի բարձունքը: Կոմիտասյան երգը, մտերմիկ զրույցը և ճանապարհին հանդիպած ալոճի ծառերն ավելի հեշտ ու հետաքրքիր դարձրին հաղթահարման ընթացքը: Արշավի ամենափոքր մասնակիցը չորսամյա Լևոնն էր, ով առանց դժվարության բարձրացավ մինչև վերջ և նույնպիսի թեթևությամբ էլ ետ իջավ: Տպավորություններն աննկարագրելի են, Մայրավանքը հիասքանչ էր, իսկ անատառը՝ ներկված աշնանային գույներով...
Ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ:  
Կարծում եմ սա լավ սկիզբ է և սովորողների ինքնակրթության կազմակերպումն ուսումնասիրելու հիանալի խթան...

Комментариев нет:

Отправка комментария