четверг, 19 ноября 2015 г.

Սեբաստացու դասերը

ԴԱՍ ԱՌԱՋԻՆՄտքերի և սրտերի միասնություն Սիրո տիրապետության ներքո

ԴԱՍ ԵՐԿՐՈՐԴԱրիության, իրատեսության և շրջահայացության ներդաշնակեցում

ԴԱՍ ԵՐՐՈՐԴ. Մշտապես հսկել, ուղղել, կրթել և ուսուցանել սովորողներին, կարևորելով նաև հանգիստն ու յուրաքանչյուրի տարիքին համապատասխան զիջողությունները:

ԴԱՍ ՉՈՐՐՈՐԴ. Պահպանելով սաների մանկական պարզությունն ու անկեղծությունը, այն զուգակցել խորագիտության և ձեռներեցության հետ:  


ԴԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ. Կարևորել հռետորության և իմաստասիրության դասավանդումըՏրված

ԴԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ. «…. ինչպես որ կրակը կըհալեցնէ մոմը, այնպես ալ մարդկան գովութիւնները կը հալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը»

ԴԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ. Միշտ աշխատել ընթանալ ոսկե միջինի ուղով` վեհանձնության հետ խոնարհամտություն, հրամայելու ժամանակ համեստ, խիստ, բայց քաղցրահամբույր, խորագետ, բայց ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, բայց ոչ անզգույշ և գաղտնամատնիչ, կիրթ, բայց ոչ կեղծավոր, բարեմիտ,բայց ոչ նվաստախոհ և ծառայամիտ, ու այդ ոգով էլ կրթել սաներին:

ԴԱՍ ՈՒԹԵՐՈՐԴՍովորեցնել սաներին դժվարություններ հաղթահարելու արվեստը և ձևավորել այս ուղղությամբ ընթանալու կամք:

ԴԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ. Սովորողի ընթերցասիրությունը, որ ծնվում է բնածին հետաքրքրասիրությունից, խթանել և դարձնել սովորույթի ուժ ունեցող հմտություն: 

Աղբյուրը


Առաջադրանք
Խմբային աշխատանք
Սովորողները բաժանվում են հինգ  խմբի:
Յուրաքանչյուր խումբ ընտրում է մեկ դաս, տրված ժամանակի ընթացքում գրավոր մեկնաբանում են Սեբաստացու խոսքերը, իրենց կարծիքին են գրում և փորձում ցույց տալ, թե ինչքանով է այդ դասը գործում կրթահամալիրում:  Ավատուն աշխատանքը խմբի անդամները տեղադրում են իրենց բլոգներում: 

Комментариев нет:

Отправка комментария