воскресенье, 8 ноября 2015 г.

Զարմանալի աշուն /նախագիծ/

Նախագծի մասնակիցներ՝                  5-6-րդ դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝    նոյեմբերի 9-13
Նպատակը՝ ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում

Խնդիրներ
  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների զարգացում
  •  Բառապաշարի հարստացում
  • Բառի ուղիղ և փոխաբերական իմաստների գործածություն
  • Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում
  • Ուսումնական նյութերի ստեղծում և հրապարակում բլոգում և կայքում
Բովանդակություն

1. Ընթերցում, մեկնաբանում:
2. Հայկուն որպես բանաստեղծության ժանր. ուսումնասիրություն:
3. Ստեղծագործական աշխատանք՝ հորինում ենք աշնան թեմայով հայկուներ:

Սահյան 
Անտառում
Ժայռից մասուր է կաթում

Չարենց 
Զարմանալի աշուն
Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ - ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր - երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց -
Ինձ զգացի ես թարմ - և անչափ նո՛ր:-
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը - և դառնան նո՛ր...
Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն...
1.Բացատրի՛ր բառերը՝ կորովի, մարտակոչ, շեփոր, մուժ, գուժել:
2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:
4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:
5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի: 
6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր - երգիս համար:
7. Ընդգծված հանգավոր բառերով հորինի՛ր նոր բանաստեղծություն և տեղադրի՛ր բլոգումդ: 

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը

Տերյան
Աշուն

Առաջադրանքներ
Ընտրի՛ր որևէ բանստեղծություն և պատրաստի՛ր մեդիաֆիլմ
Պատրաստի՛ր ,,Աշնանային բանաստեղծությունների,, նկարազարդ  ընթերցարան: 

Комментариев нет:

Отправка комментария