суббота, 9 января 2016 г.

Հունվարի 11-15-ի աշխատանքային ծրագիր

Հունվարի 11
5-րդ դասարան
  1. Պատրաստիր բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով:/Հրապարակել բլոգում/
  2. Կարդա՝   Պաուլո Կոելիո ,,Ամանորյա հեքիաթ,, : 
6-րդ դասարան
  1. Պատրաստիր բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով:/Հրապարակել բլոգում/
  2. Կարդա՛ ,,Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին,, : Դուրս գրի՛ր քեզ դուր եկած մտքերը և մեկնաբանի՛ր:


Հունվարի 12 
5-րդ դասարան
  1. Ստեղծիր ամանորյա ֆոտոպատում՝ 5-7 նախադասություն-մեկնաբանությամբ:/Տեղադրել բլոգում/
6-րդ դասարան
  1. Ամբողջացրու գրաբարյան ասույթները տրված բառերով։ Գրավոր քննարկիր դրանց բովանդակությունը՝
    ա) ինչու են այդպես ասում, երբ կարելի է մեջբերել այդ ասույթը.
    բ) ո՞ր ասույթի բովանդակության հետ համաձայն չես, ինչո՞ւ։
    - Լավ է կոյր ..., քան կոյր ...:
    մտօք, աչօք
    - Լաւ է ... աղքատ եւ իմաստուն, քան ... ծեր եւ անմիտ:
    մանուկ, զթագաւոր
    Մահ ... մահ է, մահ ... ՝ անմահությ: - իմացեալ, ոչ իմացեալ:/Տեղադրել բլոգում/
Հունվարի 13
5-6-րդ դասարաններ
  1. Հունվարի 19-ին Միսաք Մեծարենցի հոբելյանն է՝ 130-ամյակը։ 
    Մինչև հունվարի 15-ը Միսաք Մեծարենցի մի բանաստեղծություն կարդա, ձայնագրիր և ուսումնական նյութ պատրաստիր։ Սոցիալական ցանցում հունվարի 15-ին կակտիվանանք, մեկական բանաստեղծություն կհրապարակենք Մեծարենցից։ Այդ ժամանակ ոչ միայն հրապարակիր քո նյութը, այլ նաև արձագանքիր մյուսներին՝ ո՞րն է ամենալավ ընթերցումը, և ինչու ես այդպես կարծում, ի՞նչ յուրահատկություն կամ ի՞նչ թերություն ունի հրապարակված նյութը՝ արտասանական, տեխնիկական, այլ. հավանիր, կարծիք գրիր, գնահատիր։ Թող համացանցը նաև քո շնորհիվ ողողվի Մեծարենցով:/Տեղադրե՛ք բլոգում/
Հունվարի 14
5-րդ դասարան
Կարդա՛ ,,Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին,,  : Բնութագրի՛ր հյուրանոցի տիրոջը: Ի՞նչ գիտես Սուրբ Նիկողայոսի մասին, տեղեկություններ գտի՛ր համացանցից: 

6-րդ դասարան
Կարդա՛ ,,Ս. ծնունդի օրվա առավոտը,,  Գրավոր ներկայացրո՛ւ տեսարանը, երբ հայրը տեսավ որդու նվերը, ի՞նչ մտածեց, ի՞նչ զգաց, ինչպե՞ս տեսավ:

Հունվարի 15
5-6-րդ դասարաններ
Մասնակցել Մայրենիի ֆլեշմոբի երկրորդ փուլին: 


Լրացուցիչ  առաջադրանք, մասնակցում է սովորողների փոքր խումբ: 
Թարգմանել առակները և պատմությունները
http://erichware.net/neavtor/prithi/listiv.htm

http://erichware.net/neavtor/prithi/oshast.htm

http://erichware.net/neavtor/prithi/angely.htm

http://erichware.net/neavtor/prithi/xanmud.htm

http://erichware.net/neavtor/prithi/samura.htm

http://erichware.net/neavtor/prithi/ananda.htm
Թարգմանությունները հրապարակել կայքում և բլոգներում: 

6-րդ դասարան
Գոռ Բարխուդարյան ,,Ամանորյա շնորհավորանքներ բարբառով,, 
Էլեն Երանոսյան ,,Շնորհավորանք,,
Մեսրոպ Օնանյան ,,Մաղթանք տատիկիս կողմից,,
Էլեն Երանոսյան -Միսաք Մեծարենց ,,Թրթռումներ,,
Էլեն Երանոսյան ,,Սամուրայը,,
Արամ Բարսեղյան ,,Անանուն,,
Աննա Իսախանյան ,,Խանը և իմաստունը,, թարգմանություն
Տիգրան Արզումանյան ,,Անանուն,,
Լիա Աղաջանյան ,,Գրաբարյան ասացվածքներ,,
Մոնիկա Բաբայան ,,Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին,,
Գոռ Բարխուդարյան ,,Մերժում,,
Վարդան Արամյան ,,Թրթռումներ,,
Մեսրոպ Օնանյան ,,Երկու հրեշտակ,,
Տիգրան Հարությունյան ,,Միսաք Մեծարենց,,
Կարինա Թովմասյան ,,Մեծարենցյան օրեր,,
Արամյան Վարդան , առաջադրանքներ
Լիա Աղաջանյան ,,Սիրերգ,,
Տիգրան Արզումանյան ,,Առակ երջանկության մասին,,
Արման Ադիբեկյան ,,Չորս բառ գործնականում կիրառելու համար,,
Հայկ Ավետիսյան ,,Մեծարենց,,
Լիդյա Կամենդատյան ,,Ճնճղուկն ու տերևը,,
Մոնիկա Բաբայան ,,Մեծարենց,,   ,,Բարեմաղթանք,,
Մարկ Հովսեփյան ,,Մանիշակ և մամուռ,,
Էրիկ Հովհաննիսյան ,,Մեծարենց,,
5-րդ դասարան
Մարկ Միկաիլ ,,Մաղթանքներ Գյումրու բարբառով,,
Արշիլ Խաչատրյան ,,Մաղթանքներ Ջավախքի բարբառով,,
Մարկ Միկաիլ ,,Անձրև,,
Աստղիկ Ավագյան ,,Գիշերին երազանքը,,
Աստղիկ Ավագյան ,,Բարեմաղթանք Ղարաբաղի բարբառով,,
ԱՍտղիկ Ավագյան ,,Ամանորյա ֆոտոպատում,,
Շահնազարյան Դավիթ ,,Բարեմաղթանք բարբառով,,
Շահնազարյան Դավիթ ,,Անանուն,,
Նուրջանյան Մանե ,,Ամանորյա ֆոտոպատում,,
Գոռ Աղաբեկյան ,,Անանուն,,
Հարությունյան Դավիթ ,,Ամանորյա ֆոտոպատում,,
Վահե Գրիգորյան ,,Անանուն,,
Նուրիջանյան Մանե ,,Գարունը կապրեցնե,,
Վահե Գրիգորյան ,,Ամանորյա ֆոտոպատում,,
Դավիթ Հարությունյան ,,Միսաք Մեծարենց,,

Комментариев нет:

Отправка комментария