Страницы

воскресенье, 17 января 2016 г.

Հունվարի 18-22-ի աշխատանքային ծրագիր/առցանց ուսուցման առաջադրանքներ/


5-6-րդ դասարաններ
Հունվարի 18
Տեղադրե՛ք բլոգում: 
Բացատրի՛ր ասացվածքները
Աղվեսի վկան իր պոչն է:
Աղքատին ով է տվել արքայություն: 
Ամեն բանի վերջն է գովելի:
Աղոթքն իր տեղն ունի, թուրն՝ իր տեղը;
Ներկայացրո՛ւ, թե քո ընտանիքի անդամները ի՞նչ ասավածքներ են օգտագործում իրենց խոսքում, ինչ իմաստ ունեն դրանք և ո՞ր դեպքում են ասվում/10 նախադասություն/:

Հունվարի 19

Կարդա՛ ,,Առականի,, բլոգի առակներից մի քանիսը, ընտրի՛ր մեկը և վերլուծի՛ր, արտայատի՛ր մտքերդ առակի վերաբերյալ, գրի՛ր ասելիքը: Աշխատանքը տեղադրե՛ք բլոգում: 

Հունվարի 20

1.Տրված բառերի տառերը փոխելով ստացիր համապատասխան բառը:
Տուն բառից հուր
մազ բառից սար
լեռ բառից սեգ

2. Հոմանիշներ:
Գրի՛ր ճանապարհ բառի 5 հոմանիշ:
Գրի՛ր  մշուշ բառի 3 հոմանիշ:


3. Գրի՛ր դարձվածքներ գլուխ բառով /ամենաքիչը 4 դարձվածք/ , բացատրի՛ր դրանք: Քո գրած դարձվածքներից ո՞րը կարող ես օգտագործել ուղիղ իմաստով:

4. Ղարաբաղի բարբառով հեքիաթի այս հատվածը փոխադրիր ժամանակակից հայերեն:
Ընո̇ւ̇մ ա չընո̇ւ̇մ, մին վըերսկան մարթ ա ընո̇ւ̇մ։ Տա միշտ քյնա̈մ ա ծմըկնեն, վըերս անըմ, պիրո̇ւ̇մ ո̇ւ̇րա̈նց տոնը պահըմ։
Ուրերեն մին օրը Փիրումը քյնա̈մ ա վըերսու։ Շատ ա շոռ կյամ թա խրեգյ, տա ինքյն ա գյո̇ւ̇դո̇ւ̇մ, մին շա̈մբու միչավ ընցնելիս աշկը նի յա ընգյնո̇ւ̇մ էրկու չըթլակած օցու։ Էտ անդար օցերան մինը շատ ղա̈շա̈նգյ ա ընո̇ւ̇մ, մինն էլ՝ կյեշ։ Օվչի Փիրումեն նամուսը յոր չօնում, վար էն ղա̈շա̈նգյ օցեն նհետ կյեշը չըթլակվալ ա։ Թվա̈նգյը լհա̈ նհետ ա պիրո̇ւ̇մ, վար էն կյեշ օցեն ըսպանե, գյո̇ւ̇լլա̈ն նա յա կյամ նախշուն օցեն, հա̈քյին կտրվում ա։ Օցերն ո̇ւ̇րո̇ւ̇րանա̈ ըննո̇ւ̇մ ըն, փախճում։
5. Կազմի՛ր բարդ բառեր՝ փոխելով տրված բառերի առաջին արմատը:
Գլխապատառ, սեղանատուն, արվեստագետ, ներկապնակ, մազափունջ: 
Հունվարի 21

 Համացանցից գտիր և կարդա՛ Վահան Տերյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր մեկը և պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ: Տեղադրե՛ք բլոգում: 

Հունվարի 22

Ի՞նչ խորհուրդներ տվեց հայրը դստերը:
Գրի՛ր ամենալավ խորհուրդը կամ խորհուրդները, որ ասել են քեզ ծնողներդ:
Ի՞նչն է կարևոր, ինչի՞ մասին պետք է մտածել /քո կարծիքով/:
Նամակից դուրս գրի՛ր քեզ դուր եկած միտքը և մեկնաբանիր:
Ի՞նչ է նշանակում ողջախոհ լինել:
Նամակ գրի՛ր քո հարազատներից որևէ մեկին: /Տեղադրե՛ք բլոգում/: 



6-րդ դասարան
Աննա Իսախանյան ,,Առակի վերլուծություն,, ,,Ասացվածքներ,,
Էլեն Երանոսյան ,,Ասացվածքներ,,  ,,Ատակի վերլուծություն,, ,,Տերյան,,
Էլեն Աբգարյան 
Տիգրան Հարությունյան
Լիա Աղաջանյան 1 , 2
Ալեքսանդր Կոբալյան
Մոնիկա Բաբայան
Մարիամ Մայիլյան 
Հակոբյան Հարություն
Մոնիկա Բաբայան ,,Էլեգիա,,
Վիրաբ Հարությունյան ,,Վահան Տերյան,,
Էլեն Աբգարյան  ,,Առավոտ,,
Արզումանյան Տիգրան ,,Հայտնություն,,
Հարությունյան Տիգրան ,,Երկու ուրվական,,
Հայկ Ավետիսյան ,,Հայտնություն,,
Մեսրոպ Օնանյան ,,Վահան Տերյան,,
Աննա Իսախանյան ,,Վարսավիրի մոտ,,
Վիարբ Հարությունյան ,,Անկեղծություն,,
Էրիկ Հովհաննիսյան ,,Տերյան,,
Վահե Գրիոգրյան ,,Առանց սիրո,,
5-րդ դասարան

Комментариев нет:

Отправить комментарий