пятница, 1 января 2016 г.

Դեկտեմբեր ամսվա կատարողական

Դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել եմ հետևյալ նախագծերը: Յուրաքանչյուր նախագծից հետո ներկայացված է արդյունքը: 
Սովորողների հետ կարդացել ենք բարբառային հեքիաթներ, քննարկել ենք դրանք, առանձին հեքիաթներ վերլուծել են սովորողները: Բոլոր հեքիաթները Հայաստանի տարբեր տարածաշրջանի բարբառներով էին: Սկզբում բարբառը մի փոքր դժավարություն առաջացրեց, սակայն ընթացքում դա էլ հաղթահարեցինք:  Որպես հարմար և մատչելի ընթերցանության նյութ, ընտրեցի ,,Հրեղեն ձին,, հեքիաթների ժողովածուն: Ընթերցման ընթացքը հեշտացրեց բարբառային բառերի բացատրությունը յուրաքանչյուր հեքիաթի վերջում:
Նախագծի վերջում յուրաքանչյուր սովորող ներակայացրեց որևէ հեքիաթի ձայնագրություն, ոմանք ձայնագրեցին իրենց տատիկ-պապիկներին, ծնողներին:
Լավագույն նյութեր՝
Նախագծի ընթացքում կարդացել ենք արևմտահայ հեղինակներ՝ Վահան Թեքեյանի, Զարեհ Խրախունու, Մատթեոս Զարիֆյանի, Վարուժանի ստեղծագործությունները: Փորձել ենք ըմբռնել, հասկանալ և բացատրել արևմտահայերենը:  Բանստեղծությունները սովորողներին դուր եկան, պատրաստեցին ձայնագրություններ:
Լավագույն նյութեր՝
Ամանորի նախօրյակին նախատեսել էի իրականացնել ,,Ձմեռ ,, նախագիծը, որը կիսատ մնաց, քանի որ որոշվեց դեկտեմբեր ամսվա վերջին շաբաթը ճամբարային դարձնել: Այնուամենայնիվ, ընթերցանության նյութերի մի մասը կարդացինք սովորողների հետ:
Ուսումնական ճամբարի ընթացքում եղել եմ 6-1 ջոկատի ջոկատավարը: Ճամբարային գործունեությունը կարող եք տեսնել այստեղ:  
Ճամբարային օրերը շատ հետաքրքիր և գունեղ անցան: Ամփոփեցինք 2015-ը, ամանորյա զարդարանքներ պատրաստեցինք, խոհանոցային գործունեությամբ զբաղվեցինք և շրջեցինք Երևանով /սահադաշտ, թանգարան և այլն/:  Շաբաթվա ընթացքում նաև լուսաբանել ենք ճամբարային գործունեությունը:

Ամսվա ընթացքում մասնակցել եմ մեդիաուրբաթներին, առարկայական սեմինարներին, մարզական պարապմունքներին, նաև ,,Աստվածաշնչյան ընթերցումներին,,: 

,,Սեբաստացի,, ռադիո


Комментариев нет:

Отправка комментария