вторник, 2 февраля 2016 г.

Առցանց ուսուցում. հաշվետվություն

Դպրոցական արձակուրդը անսպասելի երկարաձգվեց, բայց մեդիայի այս դարաշրջանում կրթահամալիրի սովորողներն առցանց ուսուցման հնարավորություն ունեցան: Յուրաքանչյուր շաբաթվա համար կազմել եմ նախագծային առաջադրանքներ:
Քանի որ հունվարի 15-ին մայրենիի ֆլոշմոբն էր տեղի ունենալու, ճիշտ էր կենտրոնանալը ֆլոշմոբյան առաջադրանքների վրա, առաջին փուլին մասնակցելը: Սովորողներից շատերը հետաքրքիր և լավ պատրաստված նյութեր ներկայացրին: Օրինակ՝ Տիգրան Արզումանյանի աուդիոնյութը,  Մեսրոպ Օնանյանի ,,Բարեմաղթանք տատիկիս կողմից,,,  Արարատ Քելեշյանի ,,Երազի օրեր,, ընթերցումը : 
Որպես առցանց ուսուցման առաջին շաբաթվա ամփոփում պետք է ասեմ, որ սովորողներն ավելի ոգևորությամբ և հաճույքով մասնակցեցին, քան մյուս երկու շաբաթվա ընթացքում: Չնայած սովորողների թիվը չպակասեց: Առաջին շաբաթվա նախագծի ընթացքում պատրաստված նյութերը կարող եք տեսնել այս հղման արդյունքների մեջ: 
Քանի որ մոտենում էր ,,Կարդում ենք,, նախագիծը, նպատակահարմար էր , որ սովորղները կարդան Տերյան  և պատրաստեն նյութեր: Արդյունքում ստացվեցին մի շարք հետաքրքիր աուդիոնյութեր՝ Մոնիկա Բաբայան ,,Էլեգիա,,  , Արզումանյան Տիգրան ,,Հայտնություն,, , Մեսրոպ Օնանյնա ,,Վահան Տերյան,,  Սովորողները հաճույքով կատարեցին նաև ասացվածքներին վերաբերող առաջադրանքը, մեկնաբանեցին և գրեցին ընտանեկան ասացվածքներ: 
Այս շաբաթվա առաջադրանքներից/6-րդ դասարան/ առանձնացրել եմ 22 հաջողված նյութ/աոիդիոնյութ, թարգմանություն, բլոգային նյութ/ : Կարող եք տեսնել առաջադրանքների արդյունքների հատվածում:  
Կարդացել ենք առակներ, փոքրիկ ուսումնասիրություն կատարել մեդիամիջոցների մասին և անդրադարձել Տերյանին: Սովորողները նյութերը տեղադրել են իրենց բլոգներում: Հաջողված նյութ էր Աբգարյան Էլենի հորինած առակը:  
Կարևոր եմ համարում այս երեք շաբաթվա ընթացքում սովորողների կատարած թարգմանական աշխատանքները, որոնք հանձնարարվում էին լրացուցիչ, և մասնակցում էր փոքր խումբ:

Առցանց ուսուցումը համարում եմ հաջողված, իմ դասավանդած 6-րդ դասարաններում մասնակցել և կատարել են առաջադրանքներ 37սովորող: Ոչ մի առաջադրանք չի կատարել 7  սովորող: 


Комментариев нет:

Отправка комментария