воскресенье, 21 февраля 2016 г.

Թումանյան. առաջադրանքների մեդիափաթեթ

                                                Քառյակներ

1. Կարդալ ,,Թմկաբերդի առումը,,  պոեմը: Պոեմի բովանդակությունը գրավոր ներկայացնել 8-9 նախադասությամբ: Տեղադրել բլոգում:
Փորձի՛ր պարզել, թե ինչ է պոեմը:
Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծություններից մեկը, քեզ ձայնագրի՛ր և պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ:


Կարդա՛ Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը և 8-9 նախադասությամբ արձակ շարադրի՛ր բովանդակությունը: /Տեղադրել բլոգում/: 
Փորձի՛ր պազել՝ ինչ է բալլադը: 
Նայի՛ր ,,Փարվանա,, բալլադի մուլտֆիլմը: 
Գրի՛ր քո կարծիքը մուլտֆիլմի մասին:

3. 

ԻՄ ԵՐԳԸ


Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։
1. Բացատրի՛ր վերնագիրը:
2. Ի՞նչ գանձերի մասին է ասում Թումանյանը: /Գանձեր ունեմ անտակ, անծեր/: 
3. Ո՞րն է բանաստեղծության ասելիքը, ի՞նչ գաղափար է ներկայացված:

4. 

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ



Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ...

1. Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսներին՝ ամպերին, հողմին:
2. Ո՞րն է բանաստեղծության հիմնական իմաստն արտահայտող տողը: Պատճառաբանիր:
3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:
4. Արձակ շարադրի՛ր բանաստեղծությունը

5. Կարդացե՛ք Թումանյանի ,,Ոսկի քաղաքը,, հեքիաթն  ամբողջությամբ և սովորեք պատմել
Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:
Ապարանք, կազդուրվել, սաստիկ, ահռելի, առատ, աշխարհքով մին լինել, ուսերը վեր քաշել, անբախտ, դրանիկ, ընկղմվել, քունը փախչում է աչքերից, գթալ:
Ինչո՞ւ է քաղաքը կոչվում Ոսկի քաղաք:

6. Կարդացեք Թումանյանի ,,Եղջերուն,, պատմվածքը և սովորեք պատմել, Ընթերցարան, էջ 37-38:
Նկարագրիր եղջերուին ազատ  բնության մեջ

7.Կարդացե՛ք Թումանյանի ,,Ինքնակենսագրությունը​,, Ընթերցարան, էջ 161-163:  Սովորեք պատմել:
Գրիր ինքնակենսագրություն, որտեղ պատմիր նաև քո ընտանիքի մասին, գրի՛չ թե ինչով ես նման քոնծնողներին, ինչն է քեզ վրա ազդեցություն թողել: Պետք է լինի գոնե 15 նախադասություն, տեղադրեք բլոգում, ինձ ուղարկեք հղումը:

8. Կարդա՛ և պատմել սովորի՛ր Թումանյանի ,,Արջաորս,, պատմվածքը, Ընթերցարան, էջ 52:
Տեքստից դուրս գրիր բարդ և անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր: /nayiri.com/:

9. Կարդա՛ և պատմել սովորի՛ր Հովհ. Թումանյանի ,,Գելը,, պատմվածքը, Ընթերցարան, էջ 73:

10.  Կարդա՛ Թումանյանի ,,Անգին քարը,, հեքիաթը և սովորի՛ր պատմել, Ընթերցարան, էջ 140:
 Ո՞րն է հեքիաթի հիմնական ասելիքը:
Ինչո՞ւ է վերնագրված ,,Անգին քարը,,:

Ընթերցանության նյութեր
,,Էսպես չի մնա,,
,,Արծիվն ու աղնին,,


Комментариев нет:

Отправка комментария