понедельник, 14 марта 2016 г.

Հայրենագիտական արշավ. Թալին

Ճամփորդության մասնակիցներ՝  4-5-րդ դասարանի սովորողներ
Երթուղին՝ Թալինի բերդ /Քաղենիի ամրոց/ - Սուրբ Կաթողիկե եկեղեցի- Սուրբ Աստվածածին եկեղեցի-Արուճի քարավանատուն- Արուճի եկեղեցի-Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի:

Արշավի նպատակը

  • Ծանոթանալ նշված վայրերին
  • ,,Մեր բերդերը,, նախագծի ամփոփում
  • Ուսումնասիրել բերդը, բերդի կառուցվածքը
  • Բանահավաքչական աշխատանք
  • Ուսումնասիրել և հետազոտել տեղանքը, սովորույթները

Ճամփորդությունից առաջ սովորողները ծանոթանում են նշված վայրերին, գտնում տեղեկություններ, նախապես հրապարակում բլոգներում:

Անհրաժեշտ իրեր
  • հարմար և թեթև ուսապարկ
  • սնունդ՝ բրդուճներ, ջուր
  • գլխարկ
  • տաք հագուստ, հարմար կոշիկներ
  • ֆոտոխցիկ
  • լապտեր
Ճամփորդության ավարտին յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր տպավորությունները ազատ շարադրանքի կամ տեսանյութի ձևով:
Շահնազարյան Դավիթ
Մարկ Միկաիլ
Անահիտ Հովհաննիսյան
Ալեքս Մանթաշյան
Նանե Վարդումյան
Մանե Բոյախչյան

Комментариев нет:

Отправка комментария