вторник, 29 марта 2016 г.

Նախագծային ուսուցման շաբաթ. հաշվետվություն

Նախագծային շաբաթվա ընթացքում իրականացրել ենք մի քանի նախագծեր: Իհարկե, ճիշտ կլիներ մի նախագիծ անել, որովհետև նախագիծը հիմնականում ընդգրկուն է և ամբողջությամբ իրականացնելու, ավարտելու և ամփոփելու համար բավական ժամանակ է պահանջվում: Սակայն, հաշվի առնելով սովորողների հետաքրքրությունները, իրականացրել ենք հետևյալ նախագծերը.


Թարգմանական բլոգի ստեղծման աշխատանքներ. Արևիկ
Բլոգը որոշ ժամանակ առաջ էինք բացել: Մեր առջև խնդիր էր դրված այն գործուն դարձնել: Ընտրեցինք թարգմանվող նյութերը/դեռևս առակներ/, յուրաքանչյուր սովորող ընտրեց իրեն դուր եկած առակը և սկսեց թարգմանել: Մի քանիսը որոշեցին խմբով աշխատել. տեքստը բաժանեցին մասերի, մաս-մաս թարգմանեցին, մեկը թարգմանեց, մյուսը՝ խմբագրեց:
Մասնակից սովորողներ՝
Գոռ Բարխուդարյան, Արամ Բարսեղյան, Աննա Իսախանյան, Աստղիկ Գևորգյան, Դավիթ Տեր-Թորոսյան, Տիգրան Հարությունյան:
Մոխրագույն տան տերը. թարգմանությունը՝ Գոռ Բարխուդարյանի
Ծեր գյուղացին. թարգմանությունը՝ Աննա Իսախանյանի
Թարգմանվել է հինգ առակ, երեքը խմբագրման փուլում են:
Աշխատանքն ավելի բեղուն կլիներ, բայց նույն սովորողները մասնակցում էին ճամփորդությունների, այլ նախագծերի:

Ճամփորդական նախագիծ. Կոշի ամրոց
Աշխատանք ճամփորդությունի առաջ
Ճամփորդությունից առաջ. ներկայացնում է Մարիամ Մայիլյանը
Շուտով ճամփորդելու ենք. ներկայացնում է Արուսյակ Ավետիսյանը
Մի շարք նյութեր դրվել են սովորողների բլոգներում:

Ճամփորդությունից հետո
Ռուզան Ղազարյանի տպավորությունները
Կոշ գյուղի և ամրոցի մասին. հարցազրույց 
Չքնաղ հայրենիքի մի մասնիկը
Մարիամ Մայիլյանի տպավորությունները
Կոշ գյուղում. Մանե Մանուկյան
Այս անգամ էլ Կոշ գյուղում. Մոնիկա Բաբայան
Էդգար Ենգիբարյան
Լիա Աղաջանյան
Մեսրոպ Օնանյան
Գոռ Բարխուդարյան

6-1 դասարանի սովորողների հետ գրական թատրոնի փորձեր ենք արել, աշխատանքն արդյունավետ էր, սակայն թերի և լրացնելու մասեր կան: Շուտով կներկայացնենք Մեդիադահլիճում:

Կարծում եմ՝ ավելի արդյունավետ կլիներ, եթե նախագծային ուսուցումը լիներ փոքր խմբերով /լինեին կոնկրետ նախագիծն ընտրած սովորողներ/:

Комментариев нет:

Отправка комментария