четверг, 10 ноября 2016 г.

Սեբաստացու օրեր. ամենամյա նախագիծ

Նախագծի տևողությունը՝  նոյեմբերի 14-19
Մասնակիցներ՝  5-6-7- րդ դասարանի սովորողներ 

Նպատակը՝ ծանոթանալ Մ. Սեբաստացու և Միխիթարյան միաբանության գործունեությանը:
 Խնդիրներ՝ ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում,  տեղեկության որոնում, մշակում և ներկայացում, ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում բլոգում և կայքում: 
 
Նախագծային աշխատանքներ
14.11.2016
5-րդ դասարան  
Մխիթար Սեբաստացու մասին:  Ընթերցել տեղեկատվական նյութը, ստեղծագործական -վերլուծական աշխատանք՝ Կրթահամալիրի տոնը: Ընդհանրացնել նյութը, ավելացնել սեփական մտորումները:

6-7-րդ դասարաններ 
Այդ նույն Սեբաստացին. ռադիոնյութի պատրաստում 
Իմ ճանաչած Սեբաստացին. պատում: 

15.11.2016
5-6-7-րդ դասարան 
Ստեղծագործական աշխատանք. Ինչպե՞ս դարձա Սեբաստացի:
Ի՞նչ գիտենք Մխիթարյան միաբանության մասին : 
Մխիթարյան Միաբանության այժմյան գործունեության մասին. հետազոտական աշխատանք: 

16.11.2016
5-րդ դասարան
Ընթերցել, գրավոր ներկայացնել՝ գրելով սեփական տեսակետը, մտորումները:

6-7-րդ դասարաններ
Որպես Սեբաստացի, իմ գործունեության և նախաձեռնությունների մասին:  Ստեղծագործական աշխատանք:

17.11.2016
5-րդ դասարան 
Ընթերցել, գրավոր ներկայացնել՝ գրելով սեփական տեսակետը, մտորումները:
Լրագրության խումբ՝ Ուրախ Tv . շնորհանդես: 

6-7-րդ դասարաններ
Կրթահամալիրի տոնը. ի՞նչ փոփոխություններ է կրել տոնը տարիների ընթացքում, ինչպե՞ս էր նշվում առաջ, ինչպե՞ս է նշվում հիմա:
Հարիսան և կրթահամալիրի տոնը. ինչո՞ւ հարիսա: 
Որպես Սեբաստացի, իմ գործունեության և նախաձեռնությունների մասին:  Ստեղծագործական աշխատանք:

18.11.2016
5-6-7-րդ դասարաններ 
Սեբաստացու մտքերի քննարկում, վերլուծում: 
Անհատական նախագծերի իրականացում: 

19.11.2016
Հարիսայի ծես 

Նախագծի արդյունքում կստեղծվեն ռադիոնյութեր, տեսանյութեր, ստեղծագորածական-վերլուծական աշխատանքներ:





Комментариев нет:

Отправка комментария