воскресенье, 29 июля 2018 г.

Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի

Խունացած պատեր, մամռոտած պարիսպ... Մենք մտնում ենք Անի, այլ են զգացողությունները: Հերիք է կարդաս միայն Վիքիպեդիայի հոդվածն Անիի մասին. Անին ժամանակակից հզոր քաղաք էր՝ մեծ բնակչությամբ, ծաղկում ապրող արհեստներով, արվեստով: 
Այժմ տեսնում ես միայն փլատակներ: Հին պատմությունները թույլ են տալիս մտովի վերականգնել նախկին տեսքն ու շքեղությունը, որից մնացել են պատեր, քարեր, մնացորդներ, բայց էլի շքեղ: