8-րդ դասարան․ Գրականություն․ Երրորդ ուսումնական շրջան

23.05.2023

Դասարանական աշխատանք

Զոհրապ  «Երջանիկ մահը»

Ներկայացրո՛ւ հերոսուհուն՝ կյանքի և մահվան հանդեպ իր մոտեցումներով:

Նովելից առանձնացրու որևէ կարևոր միտք կամ գաղափար՝ ինքնուրույն ձևակերպելով և մեկնաբանելով:


17.05.2023

Դասարանական աշխատանք

Զոհրապ  «Երջանիկ մահը»

Ներկայացրո՛ւ հերոսուհուն՝ կյանքի և մահվան հանդեպ իր մոտեցումներով:

Նովելից առանձնացրու որևէ կարևոր միտք կամ գաղափար՝ ինքնուրույն ձևակերպելով և մեկնաբանելով:

Տնային/ լրացուցիչ աշխատանք

Կարդա՛ 

Գիտելիքն ընդամենը գործիք է։ 

16.05.2023

Դասարանական աշխատանք

«Սպիտակ ձին » պատմվածքի քննարկում։ 

Զոհրապ  «Երջանիկ մահը»

Ներկայացրո՛ւ հերոսուհուն՝ կյանքի և մահվան հանդեպ իր մոտեցումներով:

Նովելից առանձնացրու որևէ կարևոր միտք կամ գաղափար՝ ինքնուրույն ձևակերպելով և մեկնաբանելով:

Տնային / լրացուցիչ աշխատանք

 Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 7,8,9 մասերը:

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

3.Մեկնաբանի՛ր․  Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.

— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…

4. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…




11.05.2023

Դասարանական աշխատանք

«Սպիտակ ձին » պատմվածքի քննարկում։ 

Զոհրապ  «Երջանիկ մահը»

Ներկայացրո՛ւ հերոսուհուն՝ կյանքի և մահվան հանդեպ իր մոտեցումներով:

Նովելից առանձնացրու որևէ կարևոր միտք կամ գաղափար՝ ինքնուրույն ձևակերպելով և մեկնաբանելով: 


Տնային/ լրացուցիչ աշխատանք

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 4,5,6 մասերը:

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։ 

3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։ 

4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։ 

5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։ 

04.05.2023

Դասարանական աշխատանք

Ներկայացրո՛ւ հերոսուհուն՝ կյանքի և մահվան հանդեպ իր մոտեցումներով:

Նովելից առանձնացրու որևէ կարևոր միտք կամ գաղափար՝ ինքնուրույն ձևակերպելով և մեկնաբանելով: 

Տնային/լրացուցիչ աշխատանք

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սիտակ ձին »պատմվածքի 1, 2, 3 մասերը:

Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և  «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :


02.05.2023

Դասարանական աշխատանք

,,Արտիստը,, ստեղծագործության վերջին մասի քննարկում։ 

Կարդում ենք Սահյան

Ներկայացրո՛ւ հերոսուհուն՝ կյանքի և մահվան հանդեպ իր մոտեցումներով:

Նովելից առանձնացրու որևէ կարևոր միտք կամ գաղափար՝ ինքնուրույն ձևակերպելով և մեկնաբանելով: 

Լրացուցիչ/ տնային աշխատանք

Կարդա՛ Բակունցի ,,Մթնաձոր,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։ 

27.04.2023

Դասարանական աշխատանք

,,Արտիստը,, պատմվածքի քննարկում 

Կարդում ենք Սահյան

Լրացուցիչ/ տնային աշխատանք

Կարդա՛ Շիրվանզադեի ,,Արտիստը,, պատմվածքի յոթերորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

25.04.2023

Դասարանական աշխատանք

,,Արտիստը,, պատմվածքի քննարկում 

Կարդում ենք Սահյան

Լրացուցիչ/ տնային աշխատանք

Կարդա՛ Շիրվանզադեի ,,Արտիստը,, պատմվածքի վեցերորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

Ընտրել Սահյանի բանաստեղծություններից մեկը, ընթերցել , տեսագրել կամ ձայնագրել։ 

20.04.2023

Դասարանական աշխատանք

Կարդում ենք Սահյան

Լրացուցիչ/ տնային աշխատանք

Կարդա՛ Շիրվանզադեի ,,Արտիստը,, պատմվածքի հինգերորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

18.04.2023

Դասարանական աշխատանք

Ներսես Շնորհալի

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ ընթերցվող ստեղծագործություններ։ 

Կարդում ենք Սահյան

Լրացուցիչ/ տնային աշխատանք

Կարդա՛ Շիրվանզադեի ,,Արտիստը,, պատմվածքի չորրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

13.04 .2023

Դասարանական աշխատանք

Ներսես Շնորհալի

Լրացուցիչ/ տնային աշխատանք

Կարդա՛ Շիրվանզադեի ,,Արտիստը,, պատմվածքի երրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

11.04.2023

Դասարանական աշխատանք

Ներսես Շնորհալի

Լրացուցիչ/ տնային աշխատանք

Կարդա՛ Շիրվանզադեի ,,Արտիստը,, պատմվածքի երկրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

06.04.2023

Դասարանական աշխատանք 

,,Հարիսոն Բերջերոն,, պատմվածքի քննարկում։ 

Լրացուցիչ/տնային աշխատանք

Կարդա՛ Շիրվանզադեի ,,Արտիստը,, պատմվածքի առաջին մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

04.04.2023

Դասարանական աշխատանք

Կարդում ենք Աղայան

Կարդա՛ Աղայանի հոդվածները և պատասխանի՛ր հարցերին։ 

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք

Կարդա՛ ,,Հարիսոն Բերջերոն,, պատմվածքը և գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ, ներկայացրո՛ւ արտահայտված գաղափարը։ 

23.03.2023

Դասարանական աշխատանք

Կարդա՛ ,,Հարիսոն Բերջերոն,, պատմվածքը և գրի՛ր քո կարծիքը։ 


21.03.2023

Դասարանական աշխատանք

Ստեղծագործության քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք

Կարդա՛ ,,Փոքրիկ դրախտ,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

16.03.2023

Դասարանական աշխատանք

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ

Կարդա՛ և գրի՛ր, թե ինչ է ասվում բանաստեղծություններում։ 

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք 

Կարդա՛ ,,Հաստլիկն ու նիհարը,, պատմվածքը: 
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Բնութագրի՛ր հաստլիկին: 
Բնութագրի՛ր նիհարին: 

14.03.2023

Դասարանական աշխատանք

,,Կարդում ենք Չարենց,, նախագծի ամփոփում։ 

Հարցարան

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի ,,Ծառերը,, պատմվածքը:
1. Լավը չես, մեջդ վրեժ չկա. մեկնաբանի՛ր միտքը:
2. Մեկնաբանի՛ր միտքը. Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
3. Խիղճ- խեղճություն. գրի՛ր կարծիքիդ, ի՞նչ են նշանակում բառերը, ինչո՞վ են տարբերվում:
4. Ո՞ր միտքը դու կառանձնացնես:

09.03.2023

Դասարանական աշխատանք

Ռուբայիների ներկայացում։ 

Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...

Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե'ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

1. Ինչպիսին է Կարս քաղաքը, ներկայացրո՛ւ քո բառերով, բայց Չարենցի նկարագրությամբ: 

2. Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
3. Բացատրի՛ր այս քառատողը. 
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...
4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը: 
5. Բացատրի՛ր վերնագիրը: 
6. Գրի՛ր շարադրություն ,,Հին ու աստղային երազների ճանապարհով...,, վերնագրով: 



07.03.2023

Դասարանական աշխատանք

Կարդում ենք Չարենց

Միասնական ընթերցման բանաստեղծություններ 

Եղիշե Չարենցն ամաչեց հացից։ 

Լրացուցիչ աշխատանք/ Տնային աշխատանք

Կարդա՛ Չարենցի ,,Ռուբայիները,,

1. Առանաձնացրու քեզ դուր եկածները, յուրաքանչյուրը մեկ նախադասությամբ մեկնաբանիր։ 

2. Համացանցից պարզի՛ր՝ ինչ է ռուբայաթը։ 

02.03.2023

Դասարանական աշխատանք

Կարդում ենք Չարենց

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր: 

 

Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը, 

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ… 

 

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա – 

Անդարձ է կարոտը երգիս: 

 

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն 

Երգերս զնգան ու հնչեն 

– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը 

Երգերս այս վառ ու հնչեղ…

Անքնություն

 

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ

ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:
Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Կյանքը - երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, -
Կյանքը - կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը - կրակ ճահիճներում՝ կա ու չկա, -
Կյանքը - ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը - երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, -
Կյանքը - կորած աստղերի՜ պես հազարանուն ...

 

Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար

չթվաց,

 

Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար

չթվաց.

 

Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան

հիմերի կործանումը—

 

Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար

չթվաց։

 

Ելե՜լ են նորից...

 

Ելե՜լ են նորից...
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ...
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն...

Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ...
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք...

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես...
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ...

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..

1. Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

2. Առանձնացրո՛ւ հետաքրքիր արտահայտություններ և նկարագրություններ։ 

3. Առանձնացրո՛ ւ տրվածներից քեզ դուր եկած բանաստեղծությունը, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ասելիքը։ 

4. Ընտրե՛ք Չարենցից սիրելի բանստեղծություններ։ Բանավոր ներկայացնել դասարանում։ 

Տնային աշխատանք

Ընտրել Չարենցից որևէ բանաստեղծություն, սովորել անգիր, պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ։ Կարողանալ բանաստեղծությունը բանավոր վերլուծել դասարանում։ 

28.02.2023

Դասարանական աշխատանք

,,Աներևույթ թագավորությունը,, հեքիաթի քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք/ Տնային աշխատանք

Կարդում ենք Չարենց

Դիտել Չարենցի մասին պատմող ֆիլմը,  բլոգում ներկայացնել հետաքրքիր փաստերը։ 

23.02.2023

Դասարանական աշխատանք

Սովորած բանաստեղծությունների ներկայացում։ 

Թումանյանի բալլադները՝    Ախթամար

Տնային աշխատանք

Կարդա՛ Թումանյանի ,,Աներևույթ թագավորությունը,, հեքիաթը ։ 

Ներկայացրո՛ւ հեքիաթի գաղափարը, դուրս գրի՛ր այդ գաղափարը ցույց տվող հատվածները։ 

Գրի՛ր քո կարծիքը հեքիաթի վերաբերյալ։ 

Անհասկանալի բառերը դուրս բերել, բառարանի օգնությամբ բացատրել։ 

21.02.2023

Դասարանական աշխատանք

Հոդվածի քննարկում

  1. Ո՞ր գրողների մասին է խոսում Թումանյանը այս հոդվածում։ 
  2. Ինչպե՞ս է բնորոշում իր տեղը գրականության զարգացման շրջաններում։
  3. Ի՞նչ է ասում Թումանյանը ընթերցող- հասարակության վերաբերյալ։
  4. Ի՞նչ է ասում Թումանյանը ազդեցության մասին։
  5. Ի՞նչ է ասում Թումանյանը քննդատության մասին։ 
  6. Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ ժամանակակից գրողներին, ի՞նչ խոհուրդ կտայիք՝ որպես ընթերցող։  

Տնային աշխատանք

Կարդալ Թումանյանի բանաստեղծությունները, ընտրել մեկը, սովորել անգիր, պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ։ 

16.02. 2023

Դասարանական աշխատանք

Կարդա՛ բանաստեղծությունները՝

Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում՝
Ծանր վեհությամբ իջած երկնքից,
Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,
Որ վեր է տանում մեզ այս աշխարհքից։

Մի շունչ, մի խորհուրդ, մեծ, հըրաշալի,
Խառնըված հայոց մեր խորունկ հոգուն,
Եվ որքան դարեր, դարեր են գալի,
Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն։

----Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի

Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կըխորտակվի քո հոգին...

Ո՛չ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք։

Ես երգեցի սարի վըրա
Ու չորացան խոտ ու վարդ,
Անապատ է այնտեղ հիմա,

Սև՛, ամայի անապատ...
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում։

Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,

Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար...
Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր։

---------

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղությունն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,

Օ՜, դըժվար է համբերել,
Չասել` ինչով բախտավոր եմ,
Չասել` ինչպե՜ս եմ սիրել։

--------------Թե հոգնել ես հաղթահարված

Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.

Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում,

Լավ իմացիր, ողջ անօգուտ

Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.

Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,

Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ։

Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր, երբեք չարժեն

Վրդովմունքին քո սրտի։

Եվ այդ սիրտը քեզ չի տված
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի աստված,
Ոչ թե ցավեր նորանոր։

Տնային աշխատանք

Կարդա՛  Թումանյանի  ,,Խոսք սկսնակ բանաստեղծներին,, հոդվածը։ 

Մի քանի նախադասությամբ ներկայացնել հոդվածի ասելիքը։ 

Դուրս բերել կարևոր միտք արտահայտող տողերը։ 

14.02.2023

Դասարանական աշխատանք

Հոդվածի քննարկում։ 

Տնային աշխատանք

Կարդա՛ Թումանյանի ,,Մոտիկ հարևանները և հեռու բարեկամները,, հոդվածը: 

Ո՞րն է հոդվածի ասելիքը: 

Դուրս բեր կարևոր մտքեր: 

09.02.2023

Դասարանական աշխատանք

Կարդում ենք Տերյան։ Ընտրած բանաստեղծությունների ներկայացում։ 

Տնային աշխատանք 

Կարդա' Թումանյանի ,,Ձևը և հոգին,, հոդվածը։ 

Դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողեր, հատվածներ և գրավոր մեկնաբանիր։ 

07.02.2023

Դասրաանական աշխատանք 

Ֆիլմի քննարկում 

Կիսատ առաջադրանքների ավարտում

Բառարանային ֆլեշմոբի արդյունքների ներկայացում ։ 

Տնային աշխատանք 



02.01.2023

Դասարանական աշխատանք

Ավարտել նախորդ աշխատանքը։

Տնային աշխատանք


 31.01.2023

Դասարանական աշխատանք


Տնային աշխատանք

,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից կարդալ բանաստեղծությունները, մեկն ընտրությամբ սովորել անգիր։ 

Комментариев нет:

Отправить комментарий