6-րդ դասարան

Արձակուրդային նախագիծ



23.05. 2019

Մայիս. ինքնագնահատում 


22.05.2019
Դասարանում
Կարդա՛
Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:
Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որին ստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշ և այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:
Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից:
Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանց միտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից):
Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցին պատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛... և՛, թե՛... թե՛, կա՛մ... կա՛մ, ո՛չ... ո՛չ և նման բառերով (շաղկապներով):
Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում է շեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա: Կոչականն իր լրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով:



1. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:
                ..., դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
                ...,
դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
               
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, ...:
               
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, ...:
               
Գիտե՞ս, …, ռոբոտներին էլ է օդ պետք:
               
Ի՜նչ ասես չես մտածի, ... հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:
2. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:
                Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
               
Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
               
Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
               
Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն                 փիլիսոփա:
               
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ    պետք չէր լինի:
               
Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար,    ավտոտնակ էլ պետք չէր լինի:

3. Նախադասություններն ավարտի՛ր: Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը:
                Նա ամեն առավոտ վազում է, որ ....:
               
Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի ....:
               
Նա ամեն առավոտ վազում է, չնայած ....:
               
Նա ամեն առավոտ վազում է, իսկ …..:
               
Նա ամեն առավոտ չի վազում, այլ ....:

4. Նախադասությունները տրված բառերով միացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ:
ա) Այնքան ... որ, բ) և:
               
Թագավորի ձայնը նվազում է: Պալատականները նրան չեն կարողանում լսել:

5. Նոր նախադասություններ ստացի՛ր՝ տրված բարդ նախադասության ընդգծված մասը հանելով: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:
                Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ, որը կպայքարի ցանկացած    հիվանդության դեմ:
               
Հեքիաթներում հանդիպե՞լ ես կախարդական ջրի, որը մահացողներին փրկում   ու առողջացնում է:
               
Այսօրվա Երկիրը շատ է տարբերվում նրանից, որը մարդկությունն իր կյանքի       արշալույսին է տեսել:
               
Մարդիկ ավերում են Երկիրը՝ առանց մտածելու սերունդների մասին, որոնք        գալու են իրենցից հետո:
               
Պատմության դասագրքերում ոչինչ չկա ամբողջ աշխարհն ընդգրկած այն             պատերազմի մասին, որ մարդիկ վարում են բնության դեմ:
6. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և դրանց տարբերությունը գտի՛ր:

                Ա. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ու ասաց.
                -
Մարա՛գ, դուռդ բա՛ց արա, քեզ հարդ եմ բերել:
               
Մարագը պատասխանեց.
                -
Դու իմ ունեցած հարդը մի՛ տանիր, քո բերածն ինձ հարկավոր չէ:
               
Բ. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ումարագին ասաց, որ դուռը բաց անի, որովհետև ինքը նրան հարդ է բերել: Մարագը պատասխանեց, որ քամին թող իր ունեցած հարդը չտանի, իրեն նրա բերածը հարկավոր չէ:

Տնային աշխատանք
Ավարտել կիսատ թողած առաջադրանքները: 

21.05.2019
Դասարանում 
Ռոդարի
Երիտասարդ խեցգետինը
Կապույտ լուսակիրը

Տնային աշխատանք
Ամփոփում. Մայիս ամսվա կիսատ աշխատանքների ավարտում

20.05.2019
Դասարանում 
Առաջադրանքներ
Բացառական, գործիական և ներգոյական հոլովներ : 

Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Հսկայի մազերը,, հեքիաթը : 

Առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր մեկ հարցական նախադասություն և մեկ կոչական պարունակող նախադասություն:
2.Հսկային աստվածաշնչյան ո՞ր կերպարին ես նմանեցնում:
3. Երեք եղբայրների համար անհավանական ու զարմանալի մի պատիժ մտածիր:
4. Քո հիմնավորված կարծիքն արտահայտիր հեքիաթի վերաբերյալ:
5. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:
                Մի քանի զորապետներ հավաքված գովում էին իրենց ձիերին:
               
Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
                -
Մի տարի ձիով հասա Արաքսին.ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
               
Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
                -
Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, - մեղադրում են նրանք:
                -
Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, - ասում է մարդը:
                -
Հա՜, իշխանի ձին կարող էր, - հետ են քաշվում զորապետները:

6. Գրի՛ր երկխոսություն, որ որևէ տեղ լսել ես (կարող ես նաև հորինել):

17.05.2019
Դասարանում 
Ընթերցանություն 

Տնային աշխատանք

Աշխատել անհատական նախագծերով.
  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ


16.05.2019
Դասարանում 


  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 

Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Միդիաս թագավորը,, պատմությունը: 
Առաջադրանքներ
1.      Բացատրի՛ր շվայտ բառը և գրի՛ր հոմանիշները:
2.      Բացատրի՛ր ,,մահու չափ հոգնած,, արտահայտությունը:
3.      Բնութագրի՛ր Միդիաս թագավորին:
1. Տեքստը համառոտ փոխադրի՛ր և համապատասխան հետևություններ արա՛:

Լինում է, չի լինում, մի փադիշահ է լինում: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.
Ո՜վ ալևոր, այդ ինչո՞վ ես զբաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ ժամանակը վաղուց հասել է, իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե՞ս, մինչև այս ծառը պտուղ տա:
Ո՜վ ամենակարող տեր, չէ՞ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս ունեմ մինչև այն օրը, որ ծառն սկսի պտուղ տալ:
Փադիշահին դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով լի քսակ է տալիս:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես՝ ծառն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին: Փադիշահը ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերունուն:
Ո՜վ մեծ փադիշահ, ուշադրություն դարձրու, որ մյուս ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:
Այս կատակն ավելի է դուր գաս փադիշահին: Նա ծերունան է տալիս երրորդ քսակն ու ասում իր ուղեկիցներին.
Գնանք, բարեկամներ, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ կանգնենք, բոլորովին կսնանկանանք:
2.Նախադասությունից հանի՛ր այն բառերն ու բառակապակցությունները, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:
Պոչր թակարդում թողած աղվեսը մյուս աղվեսներին համոզում էր ձեռք քաշել իրենց պոչերից: (ո՞ր)
Միջատներր շատ զզայուն են մագնիսական դաշտի նկատմամբ: (ո՞ր, ինչքա՞ն)
Ծանոթ հսկիչին տեսնելով՝ կապիկն ինձ դարձրեց իր սև մռութիկն ու թաթերն աղերսանքով մեկնեց: (ինչպիսի՞, ո՞ր)
Երկնքի կապույտի վրա թղթե նկարի նման սահող այդ երկու գեղեցիկ թռչունները շատ անսպասելի, աղմուկով իջան մեր վերևի ճյուղին և երկար ու լուրջ զրույց սկսեցին: (ինչպիսի՞, ո՞ր)
3. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված հարցին պատասխանող բառերով: Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

..., ..., ..., ... ու ... մի քիչ ուշացել էինք: (Ո՞վ)
Եղել էր բոլոր ..., ..., ...: (որտե՞ղ)
Ո՛չ ..., ո՛չ ..., ոչ էլ ... տան տեղը չգիտեին: (ո՞վ)
Ո՛չ ..., ո՛չ ... և ոչ էլ ... չէր պատմել: (ո՞ւմ)
Պայմանավորվեցինք, որ պիտի հեռանա ... էլ, ... էլ, ... էլ: (որտեղի՞ց)

15.05.2019
Դասարանում
Կիսատ աշխատանքների ավարտում։


Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով.
  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 

14.05.2019
Դասարանում 
Ռոդարի . Սև քթերի կղզին
Առաջին խումբ. հեքիաթից դուրս բերել հետաքրքիր, անծանոթ, առաջին անգամ հանդիպած բառեր, բացատրել, ներկայացնել: 
Երկրորդ խումբ. քիթ բառով գրել-հորինել դարձվածքներ, արտահայտություններ
Երրորդ խումբ. ներկայացնել ստեղծագործության ասելիքը, գաղափարը: 
Չորրորդ խումբ. ռադիոթատրոնի պատրաստում :

1. Բանավեճ. Ու հիմա ես կասկածում եմթե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդամենըկամ այն միակ քաղաքացու շնորհիվորն օտարերկրացի էր ու առաջինը քաջությունունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթըերբ արևն էր շողում:
Ներկայացնել հիմնավորված կարծիք: 
2. Ի՞նչ կլիներ եթե.
  • անձրև չգար
  • պատմողը նույնպես ներկեր իր քիթը
  • պատմողը չայցելեր Neronia կղզի
  • մարդկանց քթերը սև չլինեին
3. Հեքիաթից դուրս գրել համեմատությունները:


Տնային աշխատանք
Կարդա՛ Սահյանի բնությունը նկարագրող բանաստեղծությունները: 
Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր: 
Ինչպես է նկարագրում-ներկայացնում բնությունը Սահյանը: Դուրս բեր նկարագրություններ
Ավարտել հաշվետվությունները, ուղարկել իմ էլ. փոստին: 
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի
Հարցեր և առաջադրանքներ՝

Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետօրինակ՝ կապույտ երկինք
Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվումԴրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավքխոնարհտափաստան բառերը :

Բացատրի՛ր տրված դարձվածքները՝ գլխին նստելգայլի գլխին ավետարան կարդալ,  երկաթը տաք-տաք ծեծելկրակի վրա յուղ ավելացնելգլուխը յուղել

13.05.2019
Դասարանում 
Մայիսյան հավաք
Ուսումնական տարվա ամփոփում. հաշվետվությունների պատրաստում, հրապարակում

Տնային աշխատանք
Առաջադրանքներ
Սահյանից ձեր ընտրությամբ մեկ բանաստեղծություն սովորեք անգիր:


08.05.2019
Դասարանում 


Այս իմ հրաշք աշխարհն է
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
Շարադրություն՝ Այս իմ հրաշք աշխարհն է:
 Բառերի դիմաց նշի՛ր դերբայը (համակատար, հարակատար , անորոշ, ենթակայական): Վազելիս, երգող, քայլել, մտածող, ածխացած, պատռված, խոսել, երկնչել, լսելիս, շտապել, մաքրած:  
Տնային աշխատանք
Սահյանի ,,Այս իմ հրաշք աշխարհն է,, բանաստեղծությունը սովորե՛ք անգիր: 
Ընտրի՛ր Սահյանի բանաստեղծություններից մեկը, կարդա՛ և պատրաստի՛ր ռադիոնյութ կամ տեսանյութ: 
Կարդա՛ Սահյանի մասին . Երկու թարմ հուշ: 



07.05.2019
Դասարանում 
Կարդում ենք Սահյան 
Ի՞նչ է ասում 
Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
1. Բացատրի՛ր բառերը՝ կածան, քարավան, պատռած,մեծաժխոր, ապառաժ: 
2. Ինչպե՞ս է նկարագրված կածանը, բանաստեղծության բառերն օգտագործելով ներկայացրո՛ւ: 
3. Ի՞նչ է ասում կածանը, փորձի՛ր ներկայացնել ի՞նչ կասի: 

Տնային աշխատանք
Անգիր սովորրի՛ր Համո Սահյանի ,,Ի՞նչ է ասում,, բանաստեղծությունը:
Գրի՛ր շարադրություն ,,Ուզում եմ ասել,, կամ ,,Ինչ կուզեի ասել,, վերնագրով: 
1. Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով՝ հարցական նշանովկամառանց դրա:

Ինչուրորքաներբ:
... ցանկանասարի՛իմ դուռը միշտ բաց է քո առաջ:
... կանչեցիրոր չեկա:
... է տանում այս քարքարոտ ու անհրապույր ճանապարհը:
... տանեսկգամ քեզ հետ:
Ճամփորդն ... էր պատմում իր տեսած երկրների մասին:
Ես քեզ պատմում եմ, ... լսել եմոչինչ չեմ հորինում:
... է խորաթյունըոր չես ուզում մտնել:
Քարանձավ չմտավ, ... էլ համոզեցին ընկերները:
2. Կետերը փոխարինի՛ր խաղալ բայից կազմված տրված դերբայներով:

Խաղալխաղալիսխաղացողխաղացած:
Ինձ թույլ են տալիս ամբողջ օրր բակում ...:
Սիրում եմ նայել գնդակով ... մեծահասակներին:
Շատ ... խաղը նրան էլ չի հետաքրքրումմիշտ նոր բան է ուզում հորինել:
Երեկոյան՝ ընկերների հետ ... նորից հիշեց առավոտյան հանդիպումը:


06.05.2019
Դասարանում 

Առաջադրանքներ

Տնային աշխատանք
1. Տեքստը պատմի՛ր՝ ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից, բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից, զ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով):   Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:


Կարդա՛ և անգիր սովորիր Սահյանի ,,Ջրի պես,, բանաստեղծությունը:
Ջրի պես

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես,
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

1. Ո՞րն է բանաստեղծության հիմնական ասելիքը, գաղափարը:
2. Բացատրի՛ր այս տողերը՝ Լվանայի քեզ աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:

3. Գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները


03.05.2019
Դասարանում 
Ընթերցանություն:

Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով.
  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 

02.05.2019
Դասարանում 
Տորք Անգեղյա և Հայկանուշ Գեղեցիկ. ամփոփում
Ստեղծագործության վերաբերյալ գրե՛ք ձեր հիմանավոր կարծիքը, վերլուծեք․  6-7 նախաասություն։

Գրաբար

Ի մահուանն Արտաշիսի բազում կոտորածք լինէին ըստ օրինի հեթանոսաց. դժուարի, ասեն, Արտավազդ` ասելով ցհայրն.
Մինչ դու գնացեր,
Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,
Ես աւերակացս ում թագաւորեմ:

Բառարան
մինչ - այստեղ` երբ
զերկիրս ամենայն - այս ամբողջ երկիրը
 ընդ քեզ - քեզ հետ
աւերակացս - այս ավերակներին

Աշխարհաբար
Արտաշեսի մահվան ժամանակ, հեթանոսական սովորությամբ, շատ կոտորածներ էին լինում. սրա վրա(պատճառով), ասում են, Արտավազդը նեղանում է և ասում է հորը

Հարցեր և առաջադրանքներ

Աշխարհաբար դարձրու Արտավազդի խոսքը:
Հորն ուղղված այս խոսքի մասին քո վերաբերմունքը շարադրիր.
ա)մեղադրիր Արտավազդին
բ)արդարացրու նրան:
Արտավազդի բնավորության ո՞ր գիծն է երևում այս հատվածում:




Տնային աշխատանք
Կարդա՛ Մարկ Տվենի ,,Պատմվածք լավ տղայի մասին,, ստեղծագործությունը: 
  • Գրիր անհեթեթ, սերտել, սփոփանք, ի դերև ելնել, առաքինի, շռայլել, դարանակալել, տոկուն բառերի բացատրությունը:
  • Բացատրիր տարօրինակ բառի կազմությունը:
  • Խելացի զվարճություններ-շ. ինչպե՞ս կբացատրես այս արտահայտությունը, թվարկի՛ր մի քանի այդպիսի զվարճություն:
  • Բնութագրի՛ր Ջեյկոբին։
  • Ինչու՞ Ջեյկոբը հաջողության չէր հասնում, ինչու՞ իրական կյանքում չէր կարողանում կիրառել գրքերից սովորածը։
  • Դու ինքդ ի՞նչ ես սովորում գրքերից, քո կարծիքով ինչպե՞ս է պետք օգտվել գրքի տված գիտելիքից:


30.04.2019
Դասարանում 
Քննարկում՝ Տորք Անգեղյա և Հայկանուշ Գեղեցիկ: 
Է հատվածքի ընթերցում:
Գրավոր վերլուծել ստեղծագործությունը:


Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Տորք Անգեղյա և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության երրորդ երգի Դ, Ե, Զ, Է հատվածները։ 

Ստեղծագործության վերաբերյալ գրե՛ք ձեր հիմանավոր կարծիքը, վերլուծեք․  6-7 նախաասություն։

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Մար.ուն իր ամբող․  կյան.ում ուղեկցում է ձայնը: Մար.ը բացար.ակ լռության պայմա..երում վատ է զգում,  նրան պատում է երկ..ղի ու անհարմարու.յան զգացումը: Բացար.ակ լռությունը խանգա.ում է մար.ու ն..րդային համակարգն այնպես, ինչպես և անվեր. աղմուկը: .րոտը, հրաբու.ների ձայնը, ծովային մ..իկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ .լ, ինչպես թռ.ու..երի դայլայլը, ա.բյուրների կարկաչ..նը, ծովի ալիքների համ.նթաց ճողփ..նը, հաճելի են մար.կանց համար, բարերար են ներգործում նրանց ն..րդային համակար.ի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մար.ու առո..ությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, ֆիզիկական և մտա.որ ըն.ունակություն..երի նվազումը:
2. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը։
  1. ․․․ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում։ (անօդ, անոթ)
  2. Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր ․․․ ու դուրս եկավ։ (անօդ, անոթ)
  3. Տղայի աղմկոտ ու անհանգիստ ․․․ վախեցնում էր ծնողներին։ (վարկ, վարք)
  4. Նրանք ամեն ինչ արեցին իրենց դպրոցի ․․․ բարձր պահելու համար։ (վարկ, վարք)
  5. Սիրտն անհանգստությունից ․․․ ու կարծես մի պահ կանգ առավ։ (թրթռալ, թռվռալ)
  6. Դեպի երկինք էին ․․․ ձյունապատ գագաթները։ (կարկառել, կռկռալ):



29.04.2019
Դասարանում 
Գոյականի թիվը. տեսական նյութ
Առաջադրանքներ

Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Տորք Անգեղյա և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության Երկրորդ երգի Դ, Ե, Զ հատվածները: 
Դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ:
1. Ընդգծի՛ր նախադասությունների գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։
Օձերի որոշ տեսակներ, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են:  Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի: Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը:  Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ  չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են: Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: 

2. Առանձնացրու՛  և կողք կողքի գրի՛ր  իմաստով իրար մոտ՝ հոմանիշ բառերը.
  1. Դրասանգ, նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման, սյուք, եղեռն, եղեգն, եղերերգ, շամբ, երիվար, ծաղկաշղթա, զեփյուռ:
  2. Անխինդ, ապաշնորհ, անպատկառ, ակնհայտ, տարտամ, անձիրք, անվնաս, անամոք, անհարիր, անթաքույց, անսփոփ, անխաթար, անամոթ, անորոշ:
3.. Փակագծի բառերից ընտրի՛ր նախադասությանը համապատասխանողը:

Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
  1.  Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։ 
  2. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։ 
  3. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
  4. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
  5. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
  6. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։ 
  7. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
  8. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
  9. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։


26.04.2019
Դասարանում
Ընթերցողական նախագիծ գրադարանում:

Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով.
  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 

25.04.2019
Դասարանում 

Տորք Անգեղյա. Կարդա՛ Է հատվածը, քննարկիր:
Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները …. ամեն ինչ, և մի կախարդող տեսարան …., որով …. հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։ (հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն …. պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս …., թե մի նախշուն գորգ …. պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում …. մի տուն. նրա բակում արևածաղիկներ …., որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես …. անցորդներին։ (ժպտալ, երևալ, աճել)

Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Տորք Անգեղյա և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության Երկրորդ երգի Ա, Բ, Գ հատվածները: 
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր համապատասխան տեղերում։
1. Մենք մեքենայի միջից անշարժ …. ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին, մինչև որ նա տեղից …. և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ …. դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
2. Առաջարկը միաձայն …., և հաջորդ օրվանից բոլորը …. աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի …. ժամանակին ավարտել պատվերի կատարումը։ (սկսել, ընդունել, կարողանալ)
3. Ընթացող գնացքի լուսամուտից …. մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ …. թանձրացող խավարում, ապա ….։ (երևալ, անհետանալ, առկայծել)




23.04.2019
Դասարանում

Ուղղակի և անուղղակի խոսքեր, կետադրություն:

Տնային աշխատանք

Տորք Անգեղյա. կարդալ ավանդապատումը: 
Կարդալ Դ, Ե. Զ հատվածները, քննարկել:
Դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ:

Բառերը գրի՛ր գծիկով, միասին կամ անջատ։ Օգտվի՛ր ուղղագրական բառարանից: 
  • Բարձր (աշխարհիկ), քանի (որ), բողոք (դիմում),  բաց (անել), գլխ (ի) վայր
  • Գառան (դմակ),  գիշեր (ցերեկ),  գլխ (ի) կոր,  գոռում (գոչյուն)
  • Ծովից) ծով, (բարդ) բարդ, (առ) հավետ, մեղր (ամիս), արյուն (արցունք)
  • Բարակ (մարակ), (ոտքից) գլուխ, հույս (ապավեն), ութ (ոտնուկ)
  • Պարզ (ու) հստակ, ութսուն (ինը), խեթ (խեթ), բրոնզի (դար), գոռալ (գոռգոռալ)
  • Հոգով (մարմնով), ազգ (ուրաց), (բերնե) բերան, այստեղ (այնտեղ), (անց) կենալ
  • Գազ (օջախ), ծայրը (ծայրին) հասցնել, գնալ (գալ), գլուխ (կոնծի), գիշեր (երգ)





22.04.2019
Դասարանում 
Հատուկ և հասարակ գոյականներ
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը, ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ց։
  • հանդիպակա-, մտա-ածին, մա-ուցիկ, խուր-
  • ար-ունք, դեր-ակ, այտու-վել, հուն-ել
  • լվա-ք, պախուր-,  խորհրդակ-ել,  քաղ-ր
  • հինավուր-, ուր-, տր-ակ, ճրագալույ-

Տնային աշխատանք

Կարդացե՛ք Ա,Բ, Գ հատվածները։

Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բացատրեք բառարանի օգնությամբ։

Տեքստի բառերն օգտագործելով նկարագրեք Տորքին։

19.04.2019
Տնային աշխատանք

Աշխատել անհատական նախագծերով.
  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 


18.04.2019
Դասարանում

Ածական, ածականի համեմատության աստիճաններ:
Մեծսառըդառըերկարմրգառատկայունընդարձակջանասերուժեղ,դանդաղսաղարթախիտխոշորսիրալիր:
Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ


Տնային աշխատանք
Կարդա՛ Ղ. Աղայանի ,,Այծատուր,, հեքիաթը: 
Անհասկանալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Բացատրի՛ր վերնագիրը:
Դուրս գրիր հեքիաթի իմաստը արտահայտող տողերը:

Ի՞նչ հետևություն արեցիր այս հեքիաթից:


17.04.2019
Դասարանում

Անձնանիշ և իրանիշ գոյականներ

Տնային աշխատանք
1. Ընդգծի՛ր գոյականները:
Ջուր, երազող, խաղ, վստահ, երգեցիկ, ապրել, շրջանցել, մաքրող, ջրային, վազք, թռիչք, երաժշտություն, նկարիչ, հատակ, մանրադիտակ, երթևեկություն:
2. Գրի՛ր չորս անձնանիշ և չորս իրանիշ գոյականներ:
3. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի:
Երազ, թռչուն, կին, սեղան, ջուր, ապարանք, եկեղեցի, խրճիթ, մատյան, պատ, անտառ, հոգի, մատ, թոռ, ձուկ:
4. Նշի՛ր հնչյունափոխությունը:
Ջրաման, տնամերձ, գնդասեղ, հնամենի, թուլամորթ, գիրանալ:
5. Գրի՛ր շարադրություն որևէ թեմայով.

  • Դու ազատ ես
  • Գնահատեք այն, ինչ ունեք
  • Ես գտա
  • Նա է, ով...
  • Իմ մտքերը...




16.04.2019
Դասարանում
Աղայանի մանկավարժակամ մտքերի քննարկում, մեկնաբանում:
Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավորայլ կարճ ժամանակի խելացի օգտագործում:
Աշակերտը պիտի հասկանամարսե ամեն բանինչ որ սովորում է վարժապետիցորպեսզի նա ոչ թե մի անշունչ բառագիրք դառնաայլն խապատրաստվի լինել կենդանի և առողջ դատողություն ունեցող խելոք մարդ։
 Հաճախ շատ գիտուն պրոֆեսորը պիտանի չէ որպես ուսուցիչ:


Տնային աշխատանք
Կարդա՛ Ղ. Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի երկրորդ մասը


Գրավոր մեկնաբանեք հատվածները

Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Բ. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Գ.«Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:


15.04.2019
Դասարանում 
Քննարկում՝ Խիազախը կամ Աներկյուղը:
Հայոց լեզվի ֆլեշմոբ. առաջադրանքների քննարկում

Տնային աշխատանք
Կարդա՛ Ղ. Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի առաջին մասը
Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը, բացատրե՛ք:
Դուրս գրե՛ք այն հատվածները, որոնք ձեր կարծիքով կարևոր են:

Դիտե՛ք Ղազարոս Աղայանի մասին պատմող ֆիլմը: 


12.04.2019
Դասարանում
Ընթերցանություն

Տնային աշխատանք
Մասնակցել հայոց լեզվի ֆլեշմոբին. կտեղադրվի 19:00-ին: 
Ավարտել շաբաթվա ընթացքում կիսատ թողած կամ չկատարած առաջադրանքները՝ և՛ տնային, և՛ դասարանական:
Աշխատել անհատական նախագծերով:
  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 

11.04.2017
Դասարանում 
Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

Տնային աշխատանք
Դիտել Ղազարոս Աղայանի մասին պատմող ֆիլմը: 
Կարդա ՛ ,,Խիզախը կամ  աներկյուղը,, հեքիաթը 
1. Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը, բացատր՛եք բառարանի օգնությամբ: 
2. Բնութագրի՛ր  Աներկյուղին:
3. Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները:
4. Հեքիաթից դուրս գրի՛ր բարբառային բառեր և արտահայտություններ, բացատրի՛ր

10.04.2019
Դասարանում 
Աղայանի մանկական պատմվածքների քննարկում, բեմադրում:  
Աղայան-Թումանյան


Տնային աշխատանք
Կարդա՛ Աղայանի ,,Ցախավելի գաղտնիքը,, զրույցը:
1.Բնութագրի՛ր թագավորին:
2.Քո կարծիքով ո՞րն էր այս պատմության ասելիքը:
3.Համառոտ ներկայացրո՛ւ թագավորի փոքր տղայի ասածը՝ քոմեկնաբանությամբ:
4. Ո՞րն էր ցախավելի գաղտնիքը:
5. Զրույցի իմաստն արտահայտող ասացվածք գրիր:
6. Ո՞ր առակին է նման այս զրույցը: 

Ովքեր կիսատ են թողել այս առաջադրանքները, ավարտեն տանը : 


09.04.2019
Դասարանում 
Առաջադրանքներ գոյականի վերաբերյալ : 


Տնային աշխատանք
1. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:
2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը:
  1. Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5-րդ դարի հայ պատմիչների գործերին:
  2. Դատարանի կողմից (բռնագրավել, բռնագրավվել) էր նրա ամբողջ ունեցվածքը:
  3. Այդ լուրն ընկերոջը հաղորդելու համար Արան հեռախոսով (կապնվեց, կապվեց) նրա հետ:
  4. Նրա հպարտ հոգին (վրդովվել, վրդովել) էր բարեկամի անզգույշ մի խոսքը:
  5. Երիտասարդ ու անվարժ երգչի ձայնը անսովոր դահլիճում անակնկալ (հուզմունքից, հուզմունքով) դողում էր:
  6. Նույնը (վերաբերում, վերաբերվում) է նաև քննարկվող ծրագրին:
  7. Նա շատ բարեկիրթ է և բոլորին էլ հավասար է (վերաբերվում, վերաբերում):
  8. Մի շարք գործարաններ բավականաչափ (տուժել, տուժվել ) են իրենց անփութության և անհեռատեսության պատճառով։
Կարդա՛ Ղ. Աղայանի մանկական պատմվածքները, գրի՛ր դրանց առանձնահատկությունները: 
Ընտրե՛ք պատմվածքներից մեկը, փորձեք բեմադրել: 


08.04.2019
Դասարանում 
քննարկում 

  • Պատմվածքի ամենահետաքրքիր, ամենազվարճալի , ամենատխուր, ամենաանսպասելի հատվածները: 
  • Պատմվածքը հետաքրքիր էր, որովհետև...
  • Ի՞նչ սովորեցի... արդյոք պատմվածքը որևէ գաղափար էր արտահայտում, թե՞ ուղղակի զվարճալի պատմություն էր: 

Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:Անգույն, անբախտ, անգետ, անշնորք, անարդյունք, անօրեն, անձև:
Տնային աշխատանք
Կարմրամորթ առաջնորդի փրկագինը . դիտել ֆիլմը 
Կարդա՛ ,,Հեծանիվը,, պատմվածքը. հեղինակ՝ Ճաբուա Ամիրեջիբա

Նախադասությունները դարձրու անուղղակի։
1. Մայրս ինձ հարցրեց.
-Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:
2. Աղվեսն ագռավին խնդրեց.
-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:
3. Արջն աղվեսին ասում էր.
-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:
4. Պապս ասաց.
-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:
Եղբայրս ասաց.
-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:
5. Տղան ասաց.
-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:



05.04.2019
Դասարանում
Աշխատել անհատական նախագծերով: 

Տնային աշխատանք 


Կարդա՛  Օ Հենրիի ,,Կարմրամորթ առաջնորդի փրկագինը,, պատմվածքն ամբողջությամբ: 
Ավարտել նախագծային աշխատանքները: Ամփոել , հղումներով հավաքել և ուղարկել իմ էլ. փոստին: 


04.04.2019
Դասարանում 
Նախագծային շաբաթ


  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 
Տնային աշխատանք
Կարդա՛  Օ Հենրիի ,,Կարմրամորթ առաջնորդի փրկագինը,, պատմվածքի առաջին երեք էջերը: 
Ավարտել նախագծային աշխատանքները: 

03.04.2019
Դասարանում 
Նախագծային շաբաթ


  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 

Տնային աշխատանք
1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու կետադրի՛ր։
Իտալ-յի Ջենովա քաղաքի արվար-աններից մեկում խաղում էին մի խումբ ցնցոտիավոր մանուկներ։ Նրանց մեջ առանձնանում էր գանգու- մազերով ի-ամյա մի տղա դուրս ցցված ծնոտով երկար քթով կեռ հոնքերով։ Ոտքերը ծուռ էին թևերն ու ձեռքերի մատները անբնական երկար։ Դեմքը չափազանց տգեղ էր բայց աչքերն ա-շեցնում էին իրենց փայլով։ Ինչ-որ տար-ինակ բան կար տղայի մեջ որով առանձնանում էր խաղ-նկերներից։ Նա ա-քատ երաժիշտ Անտոնիո Պագանինիի որդին Նիկոլո Պագանինին էր։
2. Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։
  1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
  2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
  3. Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։
3. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։


02.04.2019
Դասարանում 
Նախագծային շաբաթ


  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 

Տնային աշխատանք
Գործնական քերականություն
1. Ընդգծել այն բառերը, որոնց  մեջ ան-ը ածանց է։
Անձայն, անդունդ, անդադար, անխոս, անուրջ, անլուրջ, անդեմ, անուն, անպատճառ։
2. Ընդգծել այն բառերը, որոնց  մեջ դժ-ը ածանց է։
Դժգոհ, դժկամ, դժգույն, դժոխք, դժբախտ: 
3. Տրված բայերից -ում ածանցով բառեր կազմել։
Օրինակ՝ ներել-ներում
զեկուցել-
հաղորդել-
նկարազարդել-
զարգանալ-
ընթերցել-
թողարկել-
մաքրել-
շահել-
պեղել-
լիցքավորել-
զգալ-
մտածել-
4. Տրված ածանցներով կազմել բառեր․
-որդ, -ոց, -ուտ, -ուկ, -արք, -իկ, -իչ, -ուստ, -արան, -ակ։



01.04.2019
Դասարանում 
Քննարկում՝ Միջին դպրոցի յոթ հրաշալիքները:
Նախագծային շաբաթ
Բլոգային ուսուցում. առավելություններ, թերություններ
Խմբային քննարկում, առաջարկություններ. թեմա՝ Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ: 

Տնային աշխատանք
Կարդա՛ Գաբրիել Գարսիա Մարկես ,,Ինչպես նորոգել աշխարհը,, պատմվածքը:
Գրի՛ր քո մտորումները ,,Ինչպես նորոգել աշխարհը,, վերնագրով՝ խոսելով նաև պատմվածքում արտահայտված մտքի մասին:


22.03.2019
Դասարանում 
Ընթերցանություն:

Արձակուրդային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով: 
Արձակուրդային ընթերցանություն: 

21.03.2019
Դասարանում
Միջին դպրոցի յոթ հրաշալիքները.պատում

Տնային աշխատանք
Միջին դպրոցի յոթ հրաշալիքները. ավարտել աշխատանքն , ուղարկել իմ էլ. փոստին:
Գրել երկխոսություն (ինքներդ որոշեք ովքեր կամ ինչերն են խոսում, ինչի մասին են խոսում)
Կարդա՛ Ղազարոս Աղայանի մասին. Ծանոթ , անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ: 


20.03.2019
Դասարանում
,,Հացը,, պատմվածքի քննարկում:
    1. Բացատրի՛ր տրված դարձվածքները.
կրակ կտրել-
օր ու արև չտալ-
ձեռք մեկնել-
նոր էջ բացել-
հին երգը երգել-

ջրի երես դուրս գալ-

2.      Ներկայացրու մի քանի իրավիճակ, որոնցում ,,հարբել,, բառն օգտագործվի տարբեր իմաստներով: 

3. 10.  Տրված բառախմբերը վերածիր նախադասությունների:
Ռուսաստան, թագավոր, Պետրոս, Առաջին, պալատ, սպիտակ, ագռավ, պահել:
Ամբիոն ,մոտ , կանգնել , մարդ, պատմել, Հայաստան, մասին:
Թանգարան, բերել , զարմանալ, իրեր, պահել, տուն, վերնահարկ:
Կարթագեն, Հռոմ, գլխավոր, ախոյան, էր: 




Տնային աշխատանք
ՊԱՊԸ
Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:
 Հարցեր և առաջադրանքներ՝
  1. Ինչպե՞ս ես հասկանում՝
 Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:

2. Բնութագրի՛ր պապին:
3. Փորձի՛ր նկարագրել պապին:
4. Նկարագրիր գյուղի կյանքն ու գյուղացուն ըստ այս բանաստեղծության:

5. Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր: 


18.03.2019
Դասարանում
Գործնական քերականություն
1. Բառերի տրված ձևերը տեղադրի՛ր հոլովման այս աղյուսակում:

Հեքիաթումհեքիաթիցհեքիաթ(ը), հեքիաթովհեքիաթի(ն), դպրոց(ը), դպրոցի(ն), դպրոցիցդպրոցովդպրոցում:
Ուղղական –
Տրական –
Բացասական –
Գործիական –
Ներգոյական –

2. Տրված բառաձևերը առանձնացրո՛ւ ըստ հոլովներիՈ՞ր բառը բոլոր հոլովաձևերը չունի:

Ծովումծովիցծովը(ը), ծովովծովի(ն), նավաստի(ն), նավաստու(ն), նավաստուցնավաստովսենյակումսենյակ(ը), սենյակովսենյակի(ն), սենյակիցբանաստեղծիցբանաստեղծ(ը), բանաստեղծովբանաստեղծի(ն):
3. Դաշտ, աշակերտ գոյականները հոլովի՛ր:

Տնային աշխատանք
Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի ,,Հացը,, պատմվածքը և կատարի՛ր առաջադրանքները: 


15.03.2019
Դասարանում 
Ընթերցում ենք

Տնային աշխատանք


Աշխատել անհատական նախագծով.

14.03.2019
Դասարանում 
1. Սա առաջին եղեալ ի կանանցն Արտաշիսի` ծնանի նմա զԱրտաւազդ եւ զայլս բազումս:

Աշխարհաբար
Սա (Սաթենիկը) Արտաշեսի կանանց մեջ առաջինը դառնալով` (նրա համար) ծնում է Արտավազդին, ուրիշ շատ զավակներ:

2. Ոմանք ասեն եւ ի ծնանելն զսա դիպեալ պատահարաց իմն. Զոր համարեցան կախարդել զսա կանանց զարմիցն Աժդահակայ. վասն որոյ զնոսա բազում չարչարեաց Արտաշէս: Եւ զայս նոյն երգիչքն յառասպելին ասեն այսպէս. եթէ
Վիշապազունք գողացան զմանուկն Արտավազդ
Եւ զդեւ փոխանակ եդին:

Աշխարհաբար
Ոմանք էլ ասում են, թե հենց սրա (Արտավազդի) ծնվելու ժամանակ մի պատահար է եղել, և կարծում են, թե Աժդահակի սերնդից կանայք նրան կախարդել են, որի պատճառով Արտաշեսը նրանց շատ չարչարեց: Այս նույն երգիչներն առասպելի մեջ այսպես են ասում

Բառարան
վիշապազունք - վիշապազունները
զմանուկն Արտավազդ - մանուկ Արտավազդին
փոխանակ - այստեղ` փոխարեն
եդին - դրին

Հարցեր և առաջադրանքներ
Ճիշտ կարդա զսա, զնոսա, զմանուկն և զդեւ բառերը:
Ինչ կարող է նշանակել վիշապազուն բառը(համեմատիր արքայազուն, իշխանազուն բառերի հետ):

Աշխարհաբար դարձրու առասպելից մեջբերված հատվածը



Տնային աշխատանք

Կարդա՛ Չարենցի ,,Ութնյակներ արևին,, շարքը:
Դուրս բեր տողեր, հատվածներ, պատկերներ, որ քեզ դուր են գալիս:
Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:


1.  Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

Պատել ինչո՞վ:
Շրջապատել ինչո՞վ:
Զբաղվել ումո՞վ: Զբաղվել ինչո՞վ: 

2. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:

Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն է:
Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ էր լինում:
Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ է եղել:
Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ:

13.03.2019
Դասարանում

..Տաղարան ,,  շարքի քննարկում 
Կարդում ենք Չարենց

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…


Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

Տնային աշխատանք
Անգիր սովորել ,,Անքնություն,, բանաստեղծությունը: 
Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ

1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված գոյականների՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցին պատասխանող ձևերը (տրական հոլով): Ա և Բ շարքի բառերից ստացված ձևերն ինչո՞վ են տարբերվում:

Ա. Երգ, մարդ, գարուն:
Բ. Հայր, տուն, ընկերություն:
Մտածել ... մասին:

2. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականով փոխարինելով: Ավելացրածդ բոլոր բառերն ի՞նչ հոլովով դրվեցին:

Կարոտել ո՞ւմ: Կարոտել ինչի՞ն:
Փաթաթվել ո՞ւմ: Փաթաթվել ինչի՞ն:
Կպչել ո՞ւմ: Կպչել ինչի՞ն:

3. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով: Ավելացրածդ բառերը որ դեպքում ի՞նչ հոլովով դրվեցին:

Գրկել եմ ո՞ւմ: Գրկել ի՞նչ(ը):
Խանգարել ո՞ւմ: Խանգարել ի՞նչ(ը):
Պաշտպանել ո՞ւմ: Պաշտպանել ի՞նչ(ը):

4. Իմ նվերը Չարենցին՝ ծննդյան առթիվ: Պատրաստիր որևէ հետաքրքիր նյութ Չարենցի մասին, մեդիաընթերցում կամ ընտանեկան ընթերցումներ, այլ: Տեղադրի՛ր բլոգումդ: 

12.03.2019
Դասարանում 
Ռուբայաթ. քննարկել, գրավոր վերլուծել բլոգում 


Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է
Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

Ասում են՝ վիթխարի հերոս, հանճարեղ է եղել Իսքյանդարը
Շարժել է, խառնել է իրար ազգեր ու ցեղեր Իսքյանդարը.
Բայց գիտե՛ս դու շարժումն ու ընթացքը և գիտես՝ չլիներ թե ընթացքը—
Աշխարհում և մի շյուղ անգամ դժվա՛ր թե շեղեր Իսքյանդարը:

Մի հարուստ դերվիշ էր եկել, նա ասում էր, թե ցնո՛րք է կյանքը.
Անիմաստ, անգո մի տեսիլ, երկնային մի շնո՛րհք է կյանքը.
Դու շարժե՞լ ես արդյոք բազուկներդ, վաստակե՞լ ես արդյոք ու հոգնել,—
Ուրեմն գիտե՛ս դու անշուշտ, թե ինչո՞վ է, որ նորք է կյանքը։


Տնային աշխատանք
Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը, ընտրի՛ր քեզ անծանոթ որևէ բանաստեղծություն, սովորի՛ր անգիր: 
Գրի՛ր շարադրություն տրված վերնագրերից մեկով.




  • Ինչքան որ հուր կա իմ սրտում...
  • Էլի գարուն կգա...
  • Աշխարհը երգով...
  • Ես իմ անուշ Հայաստանի ...
  • Տեսնո՞ւմ ես...

11.03.2019
Դասարանում 
Հայերենի ֆլեշմոբ

Քննարկում՝
Գիտե՞քոր գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞քոր գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞քոր գարուն է արդեն,

Տնային աշխատանք
Ռուբայաթը սովորի՛ր անգիր: 

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան — ու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո — հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով — նա
սնում է գալիքը,
Եվ այսպես– տևում ես դու երկար, — ու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես:

1. Բացատրի՛ր բառերը՝ հունտ, սնել:
2. Գրավոր մեկնաբանի՛ր ռուբայաթը:
3. Գրի՛ր շարադրություն ,,Ամեն վայրկյան դու այլ ես,, վերնագրով: 


07.03.2019
Դասարանում 
Բառերից քանիսի՞ արմատին կարող է միանալ և բառ կազմել -իք վերջածանցը, կազմի՛ր հնարավոր տարբերակները և գրի՛ր։ 
Համերաշխորեն, հավաստել, բարունակ, արևագալ, ավետաբեր, կարծեցյալ, հիշաչարություն, անկեղծանալ։


Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ ի հարսնութեանն Սաթինկանն:
Կարդա այսպես.
փեսայութեանն - փեսայությանն հարսնութեանն - հարսնությանն
Նկատեցիր, որ եա - ն կարդացվում է յա (հիշիր նաև սեաւ, հանեալ, անցեալ, ձգեալ բառաձևերը):

Բառարան
Տեղ - տեղում, անձրև
Տեղ ոսկի - ոսկի անձրև
տեղայրտեղում էր
ի փեսայութեանն Արտաշիսի - Արտաշեսի փեսայության ժամանակ
ի հարսնութեանն Սաթինկանն - Սաթենիկի հարսնության ժամանակ

Հարցեր և առաջադրանքներ
Մեկ նախադասությամբ գրավոր փոխադրիր հատվածի բովանդակությունը: Ինչքան հնարավոր է` համառոտիր այդ նախադասությունը:
Քեզ որ հեքիաթից է ծանոթ «ոսկի անձրև» արտահայտությունը:
Խորենացին սա բացատրում է այսպես (հատվածն աշխարհաբար դարձրու).
Քանզի սովորութիւն իսկ էր թագաւորացն մերոց, փեսայութեամբ ի դուռն տաճարին հասանել` դահեկանս ճապաղել իբրեւ զհիւպատեանն Հռոմայեցւոց. սապէս եւ թագուհեացն յառագաստին` մարգարիտ:

Բառարան
սովորութիւն էր թագաւորացն մերոց - մեր թագավորների սովորությունն էր, մեր թագավորները սովորություն ունեին
ի դուռն տաճարին հասանել - տաճարի(այստեղ` պալատի) դռանը հասնելու ժամանակ
դահեկանս ճապաղելդահեկաններ շաղ տալ(դահեկան - հռոմեական ոսկե դրամ)
իբրեւ զհիւպատեանն Հռոմայեցւոց - հռոմեացիների հյուպատոսների նման
սապէս եւ թագուհեացն - նույնպես և թագուհիների
 յառագաստին - այստեղ` առագաստի սենյակում

Գրավոր պատմիր Արտաշեսի և Սաթենիկի մասին:

Տնային աշխատանք
Ընտրել և անգիր սովորել Չարենցի բանաստեղծություններից մեկը և պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ; 
 Աշխատել անհատական նախագծով.

06.03.2019
Դասարանում 
,,Շունը,, պատմվածքի քննարկում: 
Գոյականի հոլովները

Տնային աշխատանք
Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից:  Կարդա՛: 


Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը: 
Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։
Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։
Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։



Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի -
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի...
Ե. Չարենց

1. Բացատրի՛ր այս տողերը՝ Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի:
2. Բացատրի՛ր բառերը՝ անհուն, գանգատ, հրճվանք:
3. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրի՛ր:
4. Գրի՛ր շարադրություն ,,Ինչքան աշխարհը սիրես...,, վերնագրով: 



05.03.2019
Դասարանում 
Գոյականի հոլովում 
Կետադրի՛ր տեքստը:
Թագավորն իր հպատակներին գլխավոր հրապարակ հավաքեց որպեսզի պարզի թե նրանցից ով կարող է կառավարական պաշտոն զբաղեցնել:
Իմ հպատակներ նրանց դիմեց թագավորը ձեզ համար դժվար առաջադրանք ունեմ: Հուսով եմ ինչ որ մեկն այն կլուծի: Նա նրանց մի հսկայական դռան կողպեքի մոտ առաջնորդեց:
Սա իմ թագավորությունում եղած ամենամեծ կողպեքն է: Ձեզանից ով կարող է այն բացել հարցրեց թագավորը: Ոմանք իսկույն հրաժարվեցին: Մյուսները ժողովրդի կողմից իմաստունի հարգանք վայելողները  կարևոր դեմքով երկար կողպեքն ուսումնասիրեցին ապա խոստովանեցին որ չգիտեն ինչպես բացել: Դրանից հետո մնացածներն ասացին որ առաջադրանքն իրենց ուժից վեր է: Միայն մի երիտասարդ մոտեցավ կողպեքին ուշադիր զննեց այն այնուհետև փորձեց տեղից շարժել և վերջապես ցած քաշեց: Այ քեզ հրաշք կողպեքը բացվեց: Այն ուղղակի կողպած չէր:
Թագավորը հայտարարեց
Դու արքունիքում կարևոր պաշտոն կզբաղեցնես որովհետև հույսդ դնում ես սեփական ուժերիդ վրա և չես վախենում փորձել:


Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Շունը,, պատմվածքը: 
Անհասկանալի բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 
Գրի՛ր քո կարծիքը ստեղծագործության վերաբերյալ, ի՞նչ տվեց քեզ այս պատմվածքը: 
Երբևէ շուն պահե՞լ ես կամ շփում ունեցե՞լ ես շների հետ, գրի՛ր այդ մասին: 
,,Իմ սիրելի կենդանին,, վերնագրով պատում գրի՛ր: 



04.03.2019
Դասարանում 
,,Իմ ընկեր Նեսոն,, քննարկում 
1. Տրված բառերի ուղիղ ձևերը գրի՛ր և փորձի՛ր բացատրել Ա և Բ խմբի բառաձևերի տարբերությանը:

Ա. Կատվի, տղայի, աքլորի, մարդու, ամուսնու, բալենու, ձկան, գառան, ամսվա, ամառվա, սկեսրոջ, դասընկերոջ, Սահակենց, մարդկանց, աղջկա, սիրո:
Բ. Մոր, եղբոր, տան, ձյան, անկյան, քաջության, գիտության, արյան, անվան, դստեր:

2.Տրված գոյականներով երկուական նախադասություն կազմի՛ր՝ դրանց ավելացնելով -ին, -ով վերջավորությունները:

Ծով, ճանապարհ, մեքենա:

Տնային աշխատանք
1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

Բազմություն, մարդկություն, ագզ, ժողովուրդ:
Մի երկրում ապրող մարդիկ, հավաքված մարդիկ, ամբողջ աշխարհում ապրող մարդիկ, նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ:

2. Փակագծերում դրված բառերը համապատասխան ձևով գրի՛ր:

Օրինակ՝
Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): - Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:

Կռունկների երամը (թռչել):
Զորքը (տեղավորվել) դաշտում:
Ժողովուրդը (լսել) հռետորին:
Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի (սպասել):
Ավագանին (ողջունել) օտարականին:
Հոտն (իջնել) սարից:
ժողովուրդը գոհ (լինել) այդ որոշումից:
Բնակչությունն իր ղեկավարներից խելացի վճիռներ ու որոշումներ (սպասել):

3. Կետերը փոխարինի՛ր փակագծերում դրված բառերից մեկով:

Վաղուց ... (է, են) հեռացել այն երամը, ... (որից, որոնցից) հետ ընկած վիրավոր կռունկին խնամում էինք:
Դրսում աղմկում էր ամբոխը, ... (որը, որոնք) ուզում ... (էր, էին) տեսնել դատապարտյալին:
Բազմությունը խուլ գվվում էր: ... (Նա, նրանք) ինչ-որ բանից հուզված... (էր, էին):
Հոտը, ... (որին, որոնց) էլ չէր տեսնելու, ... (մնաց, մնացին) սարի հետևում:
Մարդկությունը պիտի ... (մտածի, մտածեն), որ ... (իր. իրենց) ապագան կվտանգվի, եթե շարունակի անփութորեն փչացել բնությունը:

4.Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով (հոլովով) գրի՛ր տրված գոյականները:

Գնդակ, արկ, ջուր, քար, կույտ, բուն, բույն:
Տղան ոտքը զգուշորեն մոտեցրեց (ինչի՞ն):


01.03.2019
Դասարանում 
Ընթերցում ենք

Տնային աշխատանք
Լրացնել գնահատման թերթիկը: 

Ներկայացնել գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն (Նշել հեղինակներին, վերնագրերը, ստեղծագործության անոտացիա, այլ)

Նախագծային աշխատանք


28.02.2019
Դասարանում 
Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Կարդա այսպես.
սեաւն - սյավն
հանեալ - հանյալ
ձգեալ - ձգյալ
զարծուի - արծվի
ցաւեցոյց - ցավեցույց
 զմեջք - ըզմեջք
 իւր - յուր
Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու - ն ձայնավորից առաջ:

Բառարան
արի արքայն Արտաշէս - Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան
ի սեաւն գեղեցիկ - գեղեցիկ սևը (սև ձին)
հանեալ - հանելով, հանած, հանել(է)
ձգեալ - գցել
զարծուի սրաթեւ - սրաթև արծիվ
ընկեց - գցեց
ի մէջք օրիորդին ալանաց - ալանաց օրիորդի մեջքը
զմէջք օրիորդին ալանաց - ալանաց օրիորդի մեջքը
հասուցանելով - հասցնելով
ի բանակն իւր - իր բանակը

Հարցեր և առաջադրանքներ
Անցեալ բառը ինքդ բացատրիր:
Դո՛ւրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:
Գտիր կրկնվող բառերն ու բառակապակցությունները և փորձիր բացատրել դրանց գործածությունը:
Ըստ այս հատվածի պատմիր Արտաշես արքայի մասին:
Բարձրաձայն կարդա ստեղծագործությունն այնպես, որ երևա`
ա) Արտաշեսի արարքն հերոսական է.
բ) գեղեցիկ, սովորական արաք է.

գ) վատ արարք է


Տնային աշխատանք
Կարդա՛ Հովհ. Թումանյանի ,,Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը : 

  • Ի՞նչ սովորեցիր այս պատմվածքից, ինչի՞ մասին սկսեցիր մտածել: 
  • Բնութագրի՛ր Նեսոյին , ինչպիսինն է ըստ քեզ, ինչպիսինն էր  հեղինակի հիշողություններում: 
  • Քո կարծիքով ո՞ր հատվածն է կարևոր այս պատմվածքում. հիմնավորի՛ր ընտրությունդ:
  • Դասակարգման ի՞նչ օրինակ է ներկայացված այստեղ. ի՞նչ կարծիք ունես այդ մասին:
  • Ի՞նչ գործոնների ազդեցությամբ հեղինակի մանկության հուշերի Նեսոն փոխվեց: Ի՞նչն էր դրա պատճառը: 
  • Ի՞նչ խորհուրդ կտայիր Նեսոյին: 
  • Գրի՛ր շարադրություն ,,Իսկական ընկերություն,, , ,,Իմ ընկերոջ պես..,, ,,Ընկերս իմ հիշողություններում կամ հետաքրքիր դրվագների մեր ընկերությունից,,  կամ այլ վերնագորվ ընկերության մասին: 


27.02.2019
Դասարանում 
Փոխադրություն

Տնային աշխատանք
1. Բաղադրյալ այնպիսի բառեր կազմի՛ր, որոնց սկզբում լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:
Դեղնակտուց, կենսախինդ, կենսագիր, քինախնդիր, ակնդետ:
2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Մեր ... (հանուր, պետ, ություն) ... (թռչուն, աշխարհ) ... (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են ... (Իրան, ական),... (մեջ, երկիր, ական) ծովի և ... (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից ... (համ, ընդ, հանուր)... (ճանաչ, ում) ունեն մարդու... (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց ... (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես, ական) գործունեության հետ:
3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող:
4. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
Մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի տնտեսությանը հատուկ, միտք հղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենալը, բառերի մասին գիտություն:

26.02.2019
Դասարանում
Կարդալ և վերլուծել ,,Հին օրհնություն,, բանաստեղծությունը: 

Տնային աշխատանք
Նայե՛ք ,,Փարվանա,, բալադի հիման վրա նկարահանած մուլտֆիլմը: 
Կարդա՛ ,,Թագավորն ու չարչին,, բալլադը: 

  • Անծանոթ բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
  • Բնութագրի՛ր շահին: 
  • Ի՞նչ գաղափար  է ներկայացված բալլադում: 
  • Գրի՛ր շարադրություն ..Ու միշտ, քանի որ կա... ,, վերնագրով: 


25.02.2019
Դասարանում 
Տերն ու ծառան. քննարկում 


Նորից եկան էն հավքերը
Նորից եկան էն հավքերը
Հեռվից եկան էն հավքերը,
Որ գարնանը կուգային։
Կանանչ կապա են հագել,
Կանանչ ճամփա են եկել,
Կանանչ մարգին ման կուգան։
— Կանչե՛, հավիկը՛ս, կանչե՛
Կանչե՛, լավիկը՛ս, կանչե՛,
Կանչե՛, կանչիդ ես ղուրբան։
Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ ամառը կուգային։
Կարմիր կապա են հագել,
Կարմիր ճամփա են եկել,
Կարմիր վարդին ձեն կուտան։
Երգե՛, հավիկը՛ս, երգե՛,
Երգե՛, լավիկը՛ս, երգե՛,
Երգե՛, երգիդ ես ղուրբան։
Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ աշնանը կուգային
Դեղին կապա են հագել,
Դեղին ճամփա են եկել,
Ու խաշամին ման կուգան։
Խոսե՛, հավիկը՛ս, խոսե՛,
Խոսե՛, լավիկըս, խոսե՛,
Խոսե՛, խոսքիդ ես ղուրբան։
Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ ձմեռը կուգային։
Ճերմակ կապա են հագել,
Ճերմակ ճամփա են եկել,
Ճերմակ ձյունին ման կուգան։
Ձենե՛, հավիկը՛ս, ձենե՛,
Ձենե՛, լավիկը՛ս, ձենե՛,
Ձենե՛, ձենիդ ես ղուրբան։
Տնային աշխատանք
Կարդա՛ Հովհ. Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը: 
Ի՞նչ է բալլադը, համացանցից գտի՛ր տեղեկություններ: 
Բալլադի հերոսներին բնութագրի՛ր, առանձնացրու նաև նրանց նկարագրող տողերը: 
Ի՞նչի մասին է բալլադը: 
Բալլադից դուրս գրի՛ր համեմատություններ: 
Առանձնացրու քեզ դուր եկած հատվածը, հիմնավորի՛ր ընտրությունդ: 
Բալլադի առաջին հատվածը սովորի՛ր անգիր: 



22.02.2019
Դասարանում
Ընթերցանություն

Տնային աշխատանք


Աշխատել նախագծով


20.02.2019
Դասարանում 
Քննարկում ՝ Թմկաբերդի առումը:
Թումանյանի մասին կենսագրական տեղեկությունների որոնում, ընթերցում: 

Տնային աշխատանք
Կարդա՛ Հովհաննես Թումանյանի ,,Տերն ու ծառան,, հեքիաթը:
Բնութագրի՛ր կերպարներին: Ո՞ր կերպարի կողմն քո համակրանքը, ինչո՞ւ:
Նայի՛ր հեքաթի սյուժեով նակարահանված ֆիլմը, գրի՛ր քո կարծիքը ֆիլմի մասին:



19.02.2019
Դասարանում 
Ընթերցում ենք Թումանյանի ,,Թմկաբերդի առումը,,


Տնային աշխատանք
Կարդալ ,,Թմկաբերդի առումը,,  պոեմը: Պոեմի բովանդակությունը գրավոր ներկայացնել 8-9 նախադասությամբ: Տեղադրել բլոգում:
Համացանցից  պարզի՛ր, թե ինչ է պոեմը:


18.12.2019
Դասարանում 
Հայերենի ֆլեշմոբ 
Թումանյան 150 

Տնային աշխատանք
Իմ Թումանյանը. ներկայացնել որևէ բանաստեղծության ձայնագրություն կամ տեսագրություն: Կարող է լինել նաև ընտանեկան ընթերցում:
Կարդա՛ Թումանյանի դստեր՝ Նվարդի հուշերը: 



15.12.2019
Դասարանում 
Ընթերցանություն

Տնային աշխատանք
Աշխատել նախագծերով: 
  • Ռադիոնախագիծ
  • Թարգմանություններ
  • Շուրջտարյա ընթերցումներ (մեդիանյութեր, ռադիոնյութեր, մեդիաթատրոն)
  • Ընթերցողի օրագիր
  • Վերլուծություններ
  • Ընտանեկան, անհատական tv, ռադիո 
  • Շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ. Տերյան, Չարենց, Թումանյան 
  • Այլ անհատական նախագծեր

14.02.2019
Դասարանում 
,,Արջաորս,, պատմվածքի քննարկում: 
Եւ լուեալ Արտաշիսի զայսպիսի իմաստութեան բանս` գնաց յեզր գետոյն. Եւ տեսեալ զկոյսն գեղեցիկ, եւ լուեալ ի նմանէ բանս իմաստութեան` ցանկացաւ կուսին: Եւ կոչեցեալ զդայեակն իւր զՍմբատ` յայտնէ նմա զկամս սրտի իւրոյ, առնուլ զօրիորդն Ալանաց ի կնութիւն իւր, եւ դաշինս եւ ուխտս հաստատել ընդ ազգի քաջացն, եւ զպատանին արձակել ի խաղաղութիւն: Եւ հաճոյ թուեցեալ Սմբատայ, յղէ առ արքայն Ալանաց` տալ զտիկին օրիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի: Եւ ասէ արքայն Ալանաց.
Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս
Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց
Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց:

Կարդա այսպես.
զկամս - ըզկամըս
զտիկին - ըզտիկին
զՍմբատ - ըզՍմբատ
զՍաթենիկ - ըզՍաթենիկ
լուեալ - լվյալ
իմաստութեան - իմաստության
տեսեալ - տեսյալ
կոչեցեալ - կոչեցյալ
զդայեակն - ըզդայյակն
թուեցեալ - թվեցյալ
յեզր - հեզր
յայտնէ - հայտնե
յղէ - հղե
գետոյն - գետույն
զկոյսն - ըզկույսըն
բիւրս - բյուրս
բիւրուց - բյուրուց
ի կնութիւն - ի կնություն
ի խաղաղութիւն - ի խաղաղություն
իւր - յուր
իւրոյ - յուրո
քաջազգւոյ - քաջազգվո

Բառարան
ուստի՞ - որտեղի՞ց
տացէ - տա, կտա, պիտի տա, տալու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելիս)
ի բիւրուց - բյուրերից (տասը հազարներից)
ընդ քաջազգւոյ կույս օրիորդիս ալանաց - ալանաց քաջազգի կույս օրիորդի փոխարեն

Աշխարհաբար
Արտաշեսն այս իմաստուն խոսքերը լսելով` գնաց գետի ափը և տեսնելով գեղեցիկ կույսին ու լսելով նրանցից իմաստուն խոսքեր ` նրան ցանկացավ: Կանչում է իր դայակը Սմբատին, բաց է անոմ իր սրտի փափագը` կին առնել ալանների օրիորդին,դաշինք և ուխտ դնել քաջերի ազգի հետ և պատանուն խաղաղությամբ արձակել: Սմբատը հավանություն է տալիս և մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, որ ալանների արքայազն օրիորդ տիկին Սաթենիկին կնության տա Արտաշեսին: Ալանների թագավորն ասում է . . .

Հարցեր և առաջադրանքներ
Ալանաց արքայի խոսքն ինքդ աշխարհաբար դարձրու:
Գրավոր պատմիր, թե ինչ պատասխանեց ալանաց արքան` առանց գործածելու հազար և բյուր բառերը:
Ըստ քեզ, ալանաց արքան Արտաշեսին մերժեց, թե չէ:
Ալանաց արքայի մասին գրավոր պատմիր ըստ այս հատվածի:
Մի քանի ձևով բարձրաձայն կարդա արքայի պատասխանը: Թող ընկերներդ որոշեն, թե ինչ է արտահայտում քո ընթերցանությունը:



Տնային աշխատանք
Անգի՛ր սովորի՛ր ,,Թմկաբերդի առումը,, պոեմի նախերգանքը:
Գրե՛ք շարադրություն այս վերնագրերից մեկով.
  • Գործն է անմահ, լավ իմացե՛ք
  • Մենք ամենքս հյուր ենք կյանքում
  • Ականջ արեք, մի բան պատմեմ...
  • Ամեն ինչ անցողիկ է...




13.02.2019
Դասարանում 

Ինչպե՞ս Թումանյանը կտավներ փրկեց

Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Արջաորս,, պատմվածքը:
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:


12.02.2019
Դասարանում


ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…
1. Բառերի բացատրություն. կուսական, զուր, զիլ...
2. Ի՞նչ է պատրանք, բացատրի՛ր վերնագիրը: 

Տնային աշխատանք
,,Պատրանք,, բանաստեղծությունը վերհիշեք։

Սովորեք անգիր։
Մեր ուխտը
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

1.. Տրված մակբայները տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Հաճախ, արդեն, շուտով, վերջ ի վերջո, հենց նոր, վաղուց, միշտ, հետագայում, այսօր, գիշեր ու զօր, առաջին անգամ:

... գտանք այս ջրհորը, ջուրն էլ շատ սառն է ու համով, արի դու էլ խմի՛ր:
Անապատում ջուրը ... էլ ոսկով են գնահատում:
Երեր հազար տարի ապրեց այն ծառը, որի տակ փիլիսոփա Պլատոնը ... զրուցում էր իր սաների հետ:
Պատառաքաղը համարյա ...՝ ընդամենը չորս դար առաջ է հայտնագործվել: ... Ֆրանսիայի թագավոր Հենրի Երրորդն է օգտագործել, որովհետև ձեռքով ուտելիս ճերմակ օձիքը կեղտոտում էր:
Հարավային Ամերիկայի բնակիչները ... են սկսել կարտոֆիլ մշակել՝ 14 հազար տարի առաջ:
... առանց բանվորների գործարաններ են լինելու: ... արդեն Ճապոնիայի Նագոյա քաղաքում կա այդպիսին: Նրա տասնութ ռոբոտներն աշխատում են ... և առանց հանգստյան օրերի:
Քաղաքային աղբի մեջ ... են լինում ջարդված ապակի ու հին շշեր: Գերմանացի ինժեներները դրանք օգտագործելու ձևն ... գտել են. ... դրանցից ջրատար խողովակներ են պատրաստելու:
2. Կետերը փոխարինի՛ր տրված մակբայներով:

Լրիվ, ամբողջովին, բոլորովին, ամենևին:

Հուշերով տարված՝ ... մոռացել էր հոտն էլ, շներին էլ:
... չէր հիշում, թե որտեղ էր տեսել այդ դեմքը:
Ունեցած-չունեցածը ... .կտակեց փոքր թոռանը:
... մոտ չթողեց որևէ մեկին:
Աչքերից երևում էր, որ պատմածներիս ... չի հավատում:
... ցավ չէր զգում:
Հումորի զգացումդ ... .կորցրել ես:
Ծերությունից ... .մանկացել էր:

3. Տրված նախադասությունները համառոտի՛ր:

Արգելանոցում բուսական ու կենդանական աշխարհը պահպանվում է:
Այդ ծառի տարիքն անցնում է մեկ հազարամյակից:
Խիզախ ճանապարհորդին խութերն ու հուժկու հոսանքները չեն վախեցնում:
Փչովի նավակը նստած՝ նա Հիմալայներից իջնելու է Ինդոս գետի հոսանքով:
Թեթև, մեկտեղանի ինքնաթիռ էր գնել:
Բարձունքից քաղաքն այցելուներին բոլորովին ուրիշ տեսքով է երևում:
Երեկոյան՝ մթնշաղին, միջատների անլռելի նվագախմբի աղմուկը հազարապատիկ ուժեղ հնչեց:


11.02.2019
Դասարանում 
Անհատական նախագծերի ներկայացում 


ԻՄ ԵՐԳԸ


Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

1. Բացատրի՛ր վերնագիրը:
2. Ի՞նչ գանձերի մասին է ասում Թումանյանը: /Գանձեր ունեմ անտակ, անծեր/: 
3. Ո՞րն է բանաստեղծության ասելիքը, ի՞նչ գաղափար է ներկայացված:

Տնային աշխատանք
,,Իմ երգը,, բանաստեղծությունը սովորե՛ք անգիր: 
Գրի՛ր շարադրություն ,,Գանձեր ունեմ...,, կամ ,,Իմ գանձերը,,  վերնագրով: 




08.02.2019
Դասարանում
Ընթերցանություն

Տնային աշխատանք
Աշխատել նախագծով


07.02.2019
Դասարանում 

Բառարանագրության ֆլեշմոբ
nayiri.com
Բառարանների ստեղծում բլոգներում

  • առօրյա խոսքում շատ օգտագործվող դարձվածքների բառարան
  • խաղողագործ-գինեգործության բառարան
  • քանդակագործի բառարան 
  • թումանյանական, տերյանական, չարենցյան բառերի բառարան
  • Այլ 
Տնային աշխատանք
1. . Տեքստը պատմի՛ր՝ ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից, բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից, զ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով):   Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:


2. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով (ընդգծված բառերին ուշադրություն դարձրո՛ւ):

Մի մարդ հարցնում է ժլատ հարևանին, թե լուսանկարե՞լ է իր երկվորյակ տղաներին:
Ժլատը հպարտանալով ասում է, որ լուսանկարել է և ցույց կտա լուսանկարը:
Հարևանը նայում է ու զարմացած ասում, որ նկարում միայն մեկն է:
Ժլատն արդարանում Է, թե մյուս տղան շատ նման է այդ մեկին:

3.Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ումի՞ց կամ ինչի՞ց հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Սողոմոն Իմաստունը կախարդական մի մատանի էր ստացել:
Մարդիկ վաղուց են հրաժարվել:
Ընձուղտները սարսափահար փախչում էին:
Թափվեց սովորական, սառը ջուր:
Հոգնել էր արդեն:
4.Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:

Երբվանի՞ց որտե՞ղ ինչպե՞ս ի՞նչ էր անում:
Որտեղո՞վ ո՞ր ովքե՞ր ի՞նչ արեցին:
Ինչպե՞ս ինչպիսի՞ ո՞ւմ ի՞նչ արեցի:
Ե՞րբ ովքե՞ր ի՞նչ արեցին ինչո՞ւ:
Ինչի՞ ինչե՞րը որտեղի՞ց ի՞նչ եղան:


06.02.2019
Դասարանում
Առաջադրանքների քննարկում


Գարնան քաղաքում

 Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ
Դեռ չչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ է հիմա…
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:
Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…
  • Մգեցված բառերը բացատրի՛ր։ Էլ ո՞ր բառերն են անհասկանալի, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
  • Բանաստեղծության մեջ ինչպե՞ս է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրո՛ւ:
  • Գրի՛ր շարադրություն ,,Հարազատ է ինձ․․․․․,, կամ ,,Նոր է թվում ․․․․,,   վերնագրերից  մեկով ։ 
Տնային աշխատանք

Ընտրել Տերյանի բանաստեղծություններից մեկը, սովորել անգիր։ Ընթերցել, ձայնագրել , պատրաստել տեսանյութ  կամ ռադիոնյութ։
Դասարանում կիսատ թողած առաջադրանքներն ավարտել։ 


05.02.2019
Դասարանում 
Առաջադրանքների, բանաստեղծությունների քննարկում:
Երաժշտությունը կյանքից լավ է. Վահան Տերյան 
Վերլուծի՛ր Տերյանի միտքը՝ ներկայացնելով նաև քո մոտեցումը(կարծիքը երաժշտության վերաբերյալ):

Տնային աշխատանք


ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլովփառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար
1. Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը, ի՞նչ է նշանակում հայտնություն բառը, ինչքանով է այն համապատասխանում բանաստեղծությանը:
2. Բացատրի՛ր. Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,

3. Ո՞ր բառերն են անհասկանալի, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

4. Ո՞ր տողերն են տխուր տրամադրություն արտահայտում: 

5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրներ:
6. Գրի՛ր շարադրություն ,,Գարնան երգով դու եկար,, վերնագրով: 

04.02.2019
Դասարանում

Տերյանը՝ հիշողություններում. ընթերցում 
Գրի՛ր շարադրություն ,,Գարունը այնքան ծաղիկ է վառել,, վերնագրով:

Տնային աշխատանք
Անգիր սովորել Վահան Տերյանի բանաստեղծություններից մեկը՝ ձեր ընտրությամբ։

Առաջադրանքներ
1. Կարդա՛ և կետադրի՛ր :
Մի ծառի ստվերի ներքո մի վարդ էր աճում: Այնպես կուզեի, որ այս ստվերում չլինեի ու արևի նուրբ շողերը միշտ ինձ շոյեին ու զարդարեին ասում է վարդը: Այդ օրը այգեպանը որոշում է կտրել ծառի այն ճյուղերը որոնք ստվերում էին թողել վարդին ու ծաղկի առջև բացվում է կապուտակ երկնակամարն ու արեգակի ճառագայթները: Վարդը հիանում է գեղեցկանում ու որոշ ժամանակ անց ասում Ինչու են արևի շողերը միայն ցերեկը լուսավորում ինձ այնպիսի արեգակ է պետք որ ցերեկ ու գիշեր միշտ լուսավորի: Մի քանի օր անց կրկին դժգոհում էԻնչու են այս ճառագայթներն այսքան տաք ու դեղնավուն: Ես ուզում եմ որ դրանք ավելի ջերմ ու գույնզգույն լինեն: Վարդի շուրջը հավաքված ծաղիկներն ասում են Իրոք դու ավելի գեղեցիկ ես քան արեգակը քեզ անհրաժեշտ է մի արեգակ որ ցերեկ ու գիշեր միշտ լուսավորի ու քո հմայքին համապատասխան լինի: Այդ օրն այգեպանը մտնում է այգի քաղում վարդը նվիրում մի մարդու որն էլ տանում է և գիշերային մի խաղատան սեղանը զարդարում: Վարդը հիանում է ուրախանում որ վերջապես գտավ այն ինչ փնտրում էր քանի որ այստեղ թեև փոքր բայց շատ արեգակներ կային նույնիսկ գույնզգույն որ լուսավորում էին իրեն ցերեկ ու գիշեր և այնքան էլ տաք չէին ու նման երկնքի արեգակին: Բայց մի քանի օր անց վարդը թոշնում է ու տխրում նայելով պատուհանից դեպի իրական արեգակին ու նրա ճառագայթներին:

2. Տրված բառերով կազմիր բարդ բառեր
Վարդ, ծառ, գույն, այգի, ջերմ


01.02.2019
Նախագծային աշխատանք


Տնային աշխատանք
Աշխատել նախագծով 



31.01.2019
Դասարանում 
Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— 
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— 
Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք

  • Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:
  • Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝ Գարունը այնքնա ծաղիկ է վառել: Իմ բացված սրտում հնչում է մի երգ:
  • Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները:
  • Դուրս գրի՛ր մակդիրները:
  • Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Տնային աշխատանք
,,Գարուն,, բանաստեղծությունը սովորե՛ք անգիր։
Գրե՛ք  շարադրություն  ,,Իմ բացված սրտում հնչում է մի երգ,, վերնագրով։

30.01.2019
Դասարանում
Հին Երևան. Ի՞նչ գիտենք, ինչպե՞ս նախագիծ ստեղծել: 

Տնային աշխատանք
1. Գտի՛ր թվականները և պարզի՛րթե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

Գտածոն յոթանասուն  միլիոն տարվա հնություն ուներ:
Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
Փոքրիկ հովիվը երեսուներեսունհինգ գառ էր պահումՄի օր երեքը գայլի բաժին  դարձավ:
Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:
Տասներկու օր մնաց քարանձավումմինչև որ անձավի մուտքը բացվեց:
Միայն մի քաղաքում Բոմբեյումմարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:

2. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում...(ապրելհարյուր տասնինը վայրի ...(ցուլ ) … (որչորսը ... (պահվելփորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներումիսկ հարյուր ութ ...(ցուլկա՛մ արգելանոցներում…(ապրել), կա՛մ ազատ...(արածել)՝ որտեղ որ պատահերբայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ (եմ):
Իսկ առաջներումերբ անտառի թավուտներում...(արածելավելի քան հազար հինգ հարյուր...(ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:
Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր (կենդանիեն ապրում:


3. Թարգմանե՛ք առակը, վերնագրե՛ք և փորձեք մեկնաբանել: (Կարող եք թարգմանել այլ տեքստ՝ ձեր ընտրությամբ):
Жили в горах Мастер и ученик. Однажды Мастер говорит ученику: — Сегодня мы пойдем к людям и будем отвечать на их вопросы. Вот спустились они с гор, вышли на дорогу, сели на обочине и стали ждать.. Скоро начали приходить люди и задавать Мастеру вопросы..о смысле жизни, о мироустройстве вселенной и т.д., но Мастер молчал. И вот когда стемнело и люди разошлись на дороге появился путник, он подошел к Мастеру и ученику и спросил: — Добрые люди, подскажите как мне дойти к «такому-то» селению… И вдруг Мастер заговорил, начал объяснять как пройти до селения, в итоге Мастер решил проводить путника и помочь ему нести сумки. Когда они помогли путнику, то стали возвращаться к себе в горы. Ученик долго шел и молчал..но потом не выдержав задал Мастеру вопрос: — Мастер, а почему когда сегодня к тебе приходили люди и задавали такие умные вопросы, ты молчал, а стоило подойти какому то путнику и спросить дорогу…ты вдруг заговорил, и мало того даже решил проводить его…? И Мастер ответил: — Потому что за целый день это был единственный человек который знал чего он хотел…
29.01.2019
Դասարանում
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
  • Գրի՛ր շարադրություն,, Ես կախարդված եմ միշտ նույն երազով,,  վերնագրով: 

Տնային աշխատանք
,,Շիրակի դաշտերից,, բանաստեղծությունը սովորեք անգիր: 

  • Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր, ցնորք, լուսեղեն:
  • Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:
  • Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում;
  • Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրիր ըստ բանաստեղծության:
  • Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:



25.01.2019
Դասարանում
Ընթերցանություն գրադարանում:

Տնային աշխատանք
Աշխատել նախագծով: 


24.01.2019
Դասարանում

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն, 
Բոլորն առաջվանն է կրկին, 
Նորից դու հին տեղը նստում, 
Շարժում ես իլիկը մեր հին: 

Մանում ու հեքիաթ ես ասում, 
Մանում ես անվերջ ու արագ, 
Սիրում եմ պարզկա քո լեզուն, 
Ձեռներըդ մաշված ու բարակ։ 

Նայում եմ, մինչև որ անզոր 
Գլուխըս ծնկիդ է թեքվում, 
Նորից ես մանուկ եմ այսօր, 
Դրախտ է նորից իմ Հոգում։ 

Արևը հանգչում է հեռվում, 
Գետից բարձրանում է մշուշ, 
Հեքիաթըդ անվերջ օրորում, 
Իլիկըդ խոսում է անուշ...

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:
    Մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:
  • Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավոր պատմիր:
  • Դուրս գրիր բնության պատկերները:
  • ,,Կարծես թե....,, գրի՛ր շարադրություն: 

Տնային աշխատանք
Աշխատել նախագծով , ավարտել դասարանում կիսատ թողած առաջադրանքները։ 

23.01.2019
Նախագծային աշխատանք



22.01.2019
Ճամբարային ֆլեշմոբ

Մկրտության շարականներ

Նախագիծ տանն աշխատելու համար
  • Ռադիոնախագիծ
  • Թարգմանություններ
  • Շուրջտարյա ընթերցումներ (մեդիանյութեր, ռադիոնյութեր, մեդիաթատրոն)
  • Ընթերցողի օրագիր
  • Վերլուծություններ
  • Ընտանեկան, անհատական tv, ռադիո 
  • Այլ անհատական նախագծեր


Արձակուրդային առաջադրանք
Առաջադրանքներ 
  • Իմ Ամանորը. պատում 
  • Ամանորն իմ տեսախցիկից. նկարներին կցել մեկնաբանություն 
  • Ամանորյա մտորումներ . պատում 
  • Տոնական tv կամ ռադիո. պատրաստել տոնական թողարկումներ
  • Ամանորը՝ անձնային, ընտանեկան, հանրային տոն 
  • Ամանորյա ֆիլմ. դիտել, ներկայացնել պատումի տեսքով 
  • Այլ նախագիծ՝ սովորողի ընտրությամբ: 
Լրացուցիչ ընթերցանության նյութեր 

6-րդ դասարան 
Ջաննի Ռոդարի ,,Երկնագույն նետը,, 





20.12.2018
Դասարանում 
Նախագծային աշխատանք
  • Ռադիոնախագիծ
  • Թարգմանություններ
  • Շուրջտարյա ընթերցումներ (մեդիանյութեր, ռադիոնյութեր, մեդիաթատրոն)
  • Ընթերցողի օրագիր
  • Վերլուծություններ
  • Ընտանեկան, անհատական tv, ռադիո 
  • Այլ անհատական նախագծեր
Տնային աշխատանք
Կիսատ թողած աշխատանքներն ավարտել: 

19.12.2018
Դասարանում 
Հայերենի ֆլեշմոբ 

Նախագծային աշխատանք
  • Ռադիոնախագիծ
  • Թարգմանություններ
  • Շուրջտարյա ընթերցումներ (մեդիանյութեր, ռադիոնյութեր, մեդիաթատրոն)
  • Ընթերցողի օրագիր
  • Վերլուծություններ
  • Ընտանեկան, անհատական tv, ռադիո 
  • Այլ անհատական նախագծեր
Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Խստաշունչ  ձմեռը և ցնցոտիավոր ծերունին,, հեքիաթը: 
Անհասկանալի բառերը դուրս գրի՛ր և բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Հեքիաթի վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը: 

18.12.2018
Դասարանում 
,,Եղևնին,, պտմվածքի քննարկում: 
Հայկական ծիսական Ամանոր

Տնային աշխատանք
Կարդա՛ Հանս Քրիստիան Անդերսոնի ,,Եղևնին,, հեքիաթը:
Գրավոր վերլուծի՛ր:
Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:


17. 12.2018
Դասարանում 
,,Մոգերի ընծաները,, պատմվածքի քննարկում: 

Գրաբար
Քե՛զ ասեմայր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Կարդա այսպես
յաղթեցեր - հաղթեցեր
հաւանեաց - հավանյաց
աչագեղոյ - աչագեղո
զպատանիդ - ըզպատանիդ
զկենդանութիւն - ըզկենդանություն
միոյ - միո
դիւցազանց - դյուցազանց
յաւիտենական - հավիտենական

Բառարան
յաղթեցեր - հաղթեցիր
հաւանեաց - հավանիր
անսա - հավատա
բանից - խոսքերի (ն)
աչագեղոյ դստերս ալանաց - իմալանաց աչագեղո դստեր
զպատանիդ - այդ պատանուն
զի - թեորովհետևքանի որքանզի
վասն - մասինպատճառովհամար
միոյ քինու - մի քենի
դիւցազանց - դյուցազուններիդյուցազուններին
օրէն - օրենքկարգ
զարմ - ցեղտոհմզավակ
զայլոց դիւցազանց զարմից - այլ դյուցազունների զարմից
բառնամ - վերցնելտանել
բառնալ զկենդանութիւն - սպանել
ծառայեցուցանել - ծառայեցնել
ի ստրկաց կարգի - ստրուկների կարգում
թշնամութիւն յավիտենական - հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց - երկու քաջ ազգերի մեջ
Հարցեր և առաջադրանքներ
Նկատեցի՞րթե ինչպես է կարդացվում բառասկզբի յ տառը (հիշիր նաև յերկրիյաշխարհսյանձնյափն բառաձևերը):
Հատվածն աշխարհաբար դարձրու:
Այս հատվածն ավելի շատ Արտաշեսի՞թե՞ Սաթենիկի մասին է: (Փաստարկված խոսիր: )
Քո կարծիքովՍաթենիկի համար եղբորն օգնե՞լն էր միայն կարևորթե՞ էլի մի բան:
Դուրս գրիր Սաթենիկի խելացիությունն արտահայտող տողերը:
Ըստ այս հատվածիբնավորության ի՞նչ ուրիշ գիծ կարող ես վերագրել Սաթենիկին:
Փորձիր նկարագրել Սաթենիկին:
Գրավոր բնութագրիր Սաթենիկին:

Տնային աշխատանք
 Կարդա՛ Ստեփան Զորյանի ,,Եղևնին,, պատմվածքը: 
1. Նկարագրի՛ր եղևնին՝ օգտգործելով պատմվածքում ասվող բառերը
2. Բացատրի՛ր բառերը՝ մշտադալարպուրակբազմատեսակմարդահասակ:
3. Գրավոր վերլուծի՛ր պատմվածքըԻ՞նչ կարևոր միտք է արտահայտում հեղինակը: Արտահայտված հարցը որքանով է արդիական: 


14.12.2018
Դասարանում 
Ընթերցում ենք

Տնային աշխատանք
Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն
Բլոգներում հրապարակել ուսումնական առաջին շրջանի բլոգային ուսուցման-գործունեության մասին պատումներ՝ ներառելով հաջողված և հետաքրքիր նախագծերը, ճամփորդությունները, ստուգատեսները: Որպեսզի պատումն ամբողջական լինի, տեղադրեք նաև նախագծերի, ճամփորդությունների հղումներ: 

1. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
 Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը:Միջնադարի ոչ մի
 քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետՃարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվելԹեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ,Կահիրե,Դամասկոսոր աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:
2. Տրված հարադրությունների իմաստներն արտահայտի՛ր այլ բառերով:
 Կանգ առնելմուր գալշուռ գալցույց տալ:
3. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ հարադրություններ ու դարձվածքներ:
4. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
 Մինչև հիմա կարծում էինաշխարհում ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան էնրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնումԲայց

վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող մի բաոբաբսեկվոյայից մոտ երկու անգամ բարձրՆրա բնի տրամագիծը 43,5 մետր էկտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:


13.12.2018
Դասարանում 
Ստեղծագործության քննարկում 
1. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
 Մարգարտահատիկները տարբեր մեծության են լինումԱշխարհում ամենամեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է:

 Համպարը թանկարժեք նյութ էորը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջԴա սևավունքարանման նյութ էորը միայն կաշալոտի աղիներում է լինումԴա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներիցբայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

Տնային աշխատանք
Կարդա՛ Օ Հենրիի ,,Մոգերի ընծաները,, պատմվածքն ամբողջությամբ:

1.Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

ավետելկոհակելունելիանպաճույճնավակատիքընդարմանալ

2. Գրիր տրված մտքին իմաստով մոտ կամ նույն իմաստն արտահայտող մտքեր:
 Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա:

3.  Դուրս գրիր հատվածներորտեղ երևում էոր Դելան`
 • հուզված է,

• վախեցած է:

4. Փորձիր մեկ բառով կամ բառակապակցությամբ բնորոշելթե ինչպիսին է հայացքը:

Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջըոր Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեցԴա ոչ զայրույթ էրոչ զարմանքոչ հանդիմանանքոչ էլ սոսկումոչ մեկը այդ զգացումներիցոր կարելի էր սպասել:

5. Բացատրիր հետևյալ միտքը:


Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր:

Комментариев нет:

Отправить комментарий