2018-2019 ուս. տարի

Էջեր

понедельник, 2 сентября 2013 г.

Այծերը և գայլերը

Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին ու ասան, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն և ոչ թե խաղաղություն: Հավաքվեցին գայլերը և շատ ուրախացան, նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին.«Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհ ենք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառը և սկիզբ մեր խռովության և կռվի: Եվ եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով խաղաղություն կլինի»:Լսեցին այծերը, հաստատեցին և ասացին.— Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից:եվ այծերը վտարեցին շներին ու հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Այծերը ցրվեցին լեռներն ու դաշտերը և սկսեցին ուրախ լինել, ցնծալ ու խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր, խնդում էին ու վազվզում, փառք տալով, որ հասան լավ ժամանակի:Գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս, ընկան այծերի վրա և կերան:

Հեղինակ՝ Վարդան Այգեկցի

ԱղբյուրըՊատասխանի՛ր հարցերինՈ՞րն է այս առակի ասելիքը:Հարցի պատասխանը գրում եք կարծիքների բաժնում:

3 комментария:

  1. Աննա Հովհաննիսյան
    Որ երբեք մի հավատա քո հակառակորդնէրին:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Վաչագան Նահապտյան
      Այս առակի ասելիքն այն է, որ երբեք պետք չէ հավատալ թշնամուն և դավաճանել հարազատներին:

      Удалить
  2. Մի վստահիր քո թշնամուն:Եղիր իմաստուն:
    Կիզոգյան Սերգեյ

    ОтветитьУдалить