24.03.2023
Դասարանական աշխատանք
Ընթերցանություն գրադարանում։
23.03.2023
Դասարանական աշխատանք
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
Գործնական քերականություն
1. Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:
Քամին
խաղում էր պաղպաջ... ալիքների հետ:
Դողդոջ...
ձայնը մատնեց, որ վախենում է:
Թվում
էր, թե հարսի շրշ... զգեստով աղջիկը քույրս չէ:
Սիրով
էր տանում հիվանդի քրթմնջ...ն ու բողոքը:
Ջրի ճողփ...
լսվեց. ուրեմն մոտեցել ենք:
Դալար
սաղարթի սոսափ...ը խաղաղություն էր բերում:
Մոտիկից
լսվող ճարճատ...ն անակնկալի բերեց բոլորին:
2. Տրված արմատներով այնպիսի բաղադրյալ (բարդ, ածանցավոր) բառեր կազմի՛ր, որ ցույց տան՝
ա) առարկա
(գոյական),
բ) առարկայի
հատկանիշ (ածական),
գ) գործողություն
(բայ),
դ) գործողության
հատկանիշ (մակբայ):
Քաջ, վախ,
պարզ, սառն:
22.03.2023
Դասարանական աշխատանք
Պատմվածքի քննարկում։
Շարադրել մտքերը պատմվածքի, պատմվածքում արտահայտված գաղափարի մասին։
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
Ընտրել վերնագրերից մեկը և գրել շարադրություն․
- Սպասում
- Սիրի՛ր կյանքը
- Աշխարհը լի է գեղեցկությամբ
- Փնտրում եմ
- Ինձ դուր է գալիս
- Մտորումներ
- այլ, առաջարկեք ձեր վերնագիրը։
21.03.2023
Դասարանական աշխատանք
1. .Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։
Նա թագավորին նամակ էր գրել իր որդու Եգորի մասին:
Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:
Իշխանը կանչեց բերդապետին Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:
2. 136. Ա շարքի ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս, ինչո՞վ են տարբերվում Բ շարքի ընդգծված բառերից:
Ա. Ձայնավոր հնչյուն: - Բ. Հնչուն երգ ու ծիծաղ:
Ձիերի
դոփյուն: - Դողդոջուն ձեռքեր:
Զգեստների
շրշյուն: - Շրշուն քող:
Դռան
բախյուն: - Բաբախուն սիրտ:
Ջրվեժի
շառաչյուն: - Շառաչուն ջրվեժ:
Անձրևի
շաչյուն: Պաղպաջուն ջրեր:
Վարար
ջրերի գոչգոչյուն: - Ժպտուն աղջիկ:
Ալիքի
ճողփյուն: - Սիրուն խաղալիք:
3. Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:
Իմ մանկության օրերին հորդահոս ու ... գետ եմ տեսել:
Լեռներում միայն ... արձագանքը մնաց:
Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի ...:
Մանկան ... ծիծաղը վարակեց մեծերին:
Այդ մարտի ... լսվում էր բավական հեռվում:
Ինձ կանչեց-բերեց մեր գետի ...:
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
Կարդա՛ ,,Կանաչ դաշտը,, պատմվածքի երրորդ մասը։
1. Ձի-գայլ հակադրության մեջ ո՞ւմ կողմն է հեղինակի համակրանքը: Պատասխանդ պատճառաբանիր:
2. Բացատրի՛ր այս պատկերը: Մայրամուտի տակ ամբողջ հովիտը լուսավոր կանաչ էր,սև էր, շատ մուգ սև էր պառավ կարմիր ձիու շուրջը:
20.03.2023
Դասարանական աշխատանք
2. .Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմի՛ր:
Այնքան……………, ինչքան (որքան)……….:
Այնպես…………., ինչպես…………:
Այնտեղ…………., որտեղ (ուր)…………:
Երբ……………., հենց այդ ժամանակ …………:
3. .Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։
Նա թագավորին նամակ էր գրել իր որդու Եգորի մասին:
Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:
Իշխանը կանչեց բերդապետին Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
Կարդա՛ Մաթևոսյանի ,,Կանաչ դաշտը,, պատմվածքի երկրորդ մասը:
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը , բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
17.03.2023
Դասարանական աշխատանք
Ընթերցանություն գրադարանում։
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
Կարդա՛ Մաթևոսյանի ,,Կանաչ դաշտը,, պատմվածքի առաջին մասը:
1. Առանձնացրո՛ւ անհասականալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
2. Դուրս գրի՛ր ձիուն, հովտին, կաղնուն , գայլին, կայծակին, ժայռին ամենից դիպուկ նկարագրող հատվածները:
16.03.2023
Դասարանական աշխատանք
Քննարկել ստեղծագործությունը։
Ավարտել գործնական քերականության առաջադրանքները։
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
Գործնական քերականություն
1. Երեք նախադասությամբ ներկայացված միտքն արտահայտի՛ր տասը նախադասությամբ։
15.03.2023
Դասարանական աշխատանք
1. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:
ա) Այգեբաց, այգաբաց:
բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել - նայել)
գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց:
դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել -
փնտրել):
2. .Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմի՛ր:
Այնքան……………, ինչքան (որքան)……….:
Այնպես…………., ինչպես…………:
Այնտեղ…………., որտեղ (ուր)…………:
Երբ……………., հենց այդ ժամանակ …………:
3. .Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։
Նա թագավորին նամակ էր գրել իր որդու Եգորի մասին:
Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:
Իշխանը կանչեց բերդապետին Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Առյուծի մահը,, պատմվածքի երկրորդ մասը։
- Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
- Քո կարծիքով ինչո՞ւ առյուծը նախըտրեց մեռնել:
- Ի՞նչ խորհուրդ կտաս առյուծին:
- Ապրել-ապրել ազատության մեջ. շարադրե՛ք ձեր մտքերը:
14.03.2023
Դասարանական աշխատանք
,,Պառավ ձին,, պատմվածքի քննարկում։
Կիսատ թողած առաջադրանքների լրացում։
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
Կարդա՛ ,,Առյուծի մահը,, պատմվածքի առաջին մասը:
- Գրել հետևյալ բառերի հոմանիշներ. հպատակ, թշվառություն, շռայլ, ընդարձակ, գեղածիծաղ, պեղել, խոխոջ, սպրդել, գգվել, աննշմարելի, բարվոքել, հեղեղատ, ամբարտակ, պերճություն:
- Բնութագրի՛ր արքային:
13.03.2023
Դասարանական աշխատանք
Չարենցյան ընթերցումներ․ ընտրած բանաստեղծությունների քննարկում։
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
Կարդա՛ ,,Պառավ ձին,, պատմվածքը:
Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը:
Գրի՛ր շարադրություն ,,Պարտավո՞ր եմ, թե՞ ուզում եմ,, վերնագրով:
10.03.2023
Ընթերցանություն գրադարանում։
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
- Լրացնել բաց թողած առաջադրանքները,
- Մայրենի լեզվի ֆլեշմոբ - մասնակցել, պատասխաններն ուղարկել,
- Ընտրել և անգիր սովորել Չարենցի բանաստեղծություններից մեկը։ Տեսագրել կամ ձայնագրել ընտրած բանաստեղծությունը, տեղադրել բլոգում։
09.03.2023
Լրացուցիչ աշխատանք / Տնային աշխատանք
1. Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:
Բնություն
թղթե
վայրկյան
որսալ
շեկլիկ
հերակալ
ձուկ ուղտ
խաղալ
չափում
ինձ
նկարել
2. Կետադրի՛ր նախադասությունները․
Երբ նամակի ընթերցում
ավարտեց դարձավ ընկերոջը և հարցերց
Նա այսօր հաստատ կգա։
Ինչու ես միշտ արքայի
անունը հիշեցնում և մեր գործը արքայի հետ կապում։
Ամեն ինչ պատրաստ է
Արմենակ հարցրեց նա։
Մայր ես ինձ անչափ
դժբախտ եմ համարում որ վերադառնալով իմ ամրոցն ամեն ինչ այլ կերպ եմ տեսնում։
Մտաբերում էր այն օրվա
տխուր անցքերը մոր և հովվի կծու խոսքերը և նրա սիրտը խոցվում էր։
3. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գ, կ,ք։
Շրջակայ-ում, պատշ-ամբ,
հո-նություն, նորո-վեցին, շուտասելու-, ճ-նաժամ, հո-աբարձու, վար-անիշ, շար-ային, քաղցրավենի-,
ձագու-։
2. 4. Բառերը
տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ համապատասխան փոփոխություններ անելով։
Գարնանը, երբ գետը․․․․․․․․․․․,
ափերից ․․․․․․․․․․․․՝ քանդում էր գետափի այգիների ցանկապատները, վնաս տալիս մոտակա
բոլոր․․․․․․․․․․․․․։
վարարել, դուրս գալ, բնակավայր
07.03.2023
Դասարանական աշխատանք
Միասնական ընթերցման բանաստեղծություններ։
Տնային աշխատանք
Ընտրել և անգիր սովորել Չարենցի բանաստեղծություններից մեկը։ Տեսագրել կամ ձայնագրել ընտրած բանաստեղծությունը, տեղադրել բլոգում։
06.03.2023
Դասարանական աշխատանք
Կետադրի՛ր նախադասությունները։
Իբրև շրջանի կենտրոն Օրանն ունի և դպրոցներ և հիվանդանոցներ և բանտ։
Երբեմն ես չեմ հավատում նույնիսկ պատմիչ Եղիշեին որի մատյանն աղոթք է բանաստեղծություն ողբ ու պատվիրան։
Ամենափրկիչ եկեղեցին համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը վիթխարի ամուր ու վեհաշուք մի եզակի կառույց։
2. Տրված են բառեր, առանձնացրո՛ւ
· Գոյականներ՝
· Ածականներ՝
· Թվականներ՝
Միրգ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:
2. Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝ կախարդել , հմայել, վախենալ, երազ, գրավել:
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
Կարդա՛ բանաստեղծությունը.
Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…
1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը:
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
3. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.
Ու վառվում է օրերում
Ոսկե հուր է փռված
Թռչու են սրընթաց նժույգները
Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը...
04.03.2023
Դասարանական աշխատանք
Ընթերցանություն գրադարանում։
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
Լրացնել բաց թողած աշխատանքները։
02.03.2023
Դասարանական աշխատանք
1. Կետադրի՛ր նախադասությունները։
Իբրև շրջանի կենտրոն
Օրանն ունի և դպրոցներ և հիվանդանոցներ և բանտ։
Երբեմն ես չեմ հավատում
նույնիսկ պատմիչ Եղիշեին որի մատյանն աղոթք է բանաստեղծություն ողբ ու պատվիրան։
Ամենափրկիչ եկեղեցին
համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը վիթխարի ամուր ու վեհաշուք
մի եզակի կառույց։
2. Տրված են բառեր, առանձնացրո՛ւ
· Գոյականներ՝
· Ածականներ՝
· Թվականներ՝
Միրգ, ձերբակալել,
կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել,
մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, ծանոթություն,
վազել, թերևս, բայց:
2.
Տրված
բառերը դարձրո՛ւ ածականներ՝ կախարդել , հմայել, վախենալ, երազ, գրավել:
Տնային աշխատանք
Կարդա՛ և պատասխանի՛ր հարցերին։
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն -
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին ...
01.03.2023
Դասարանական աշխատանք
Գնահատում։ Նախորդ առաջադրանքների ստուգում։
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
Կարդում ենք Չարենց
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի -
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի...
Ե. Չարենց
1. Բացատրի՛ր այս տողերը՝ Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի:
28.02.2023
Դասարանական աշխատանք
Ավարտել թերի աշխատանքները։
Տնային աշխատանք
Կարդա՛ ․ Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյաքնից
Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ։
27.02.2023
Կիսատ թողած առաջադրանքների ավարտում։
1. Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։
Գլուխ կոնծի, առ հասարակ, անթիվ անհամար, կարծես թե, ու թ հարյուր, առ և տուր, ծափ ծիծաղ։
2. Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։
Ա․ ․․․․․․․․․․․․․ խոսիր, ․․․․․․․․․․․․․․․․ լսիր։
Բ․ Խոսքը․․․․․․․․․․․․․․․, ջուրը՝ ․․․․․․․․․․․․․․․․․։
Գ․ Քամու ․․․․․․․․․․․․․․․․․․․․․ քամին էլ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․։
Դ․ Մի ․․․․․․․․․․․․․․․․․ քարը գցեց ծովը, հազար ․․․․․․․․․․․․․․․․․․․․ չկարողացան
հանել։
3. Կետադրի՛ր նախադասությունները։
Ա․ Կանաչ հովտի մեջ
այդպես անշարժ կանգնած էին ժայռը կաղնին մասրենին ձին։
Բ․ Ծառերի տերևները
խոտերի ծղոտները հովիտների նախշուն ծաղիկները ցողված էին անձրևային կաթիլներով ։
Գ․ Օրենքը պիտի պարտադիր
լինի բոլորի համար թե իշխանի թե ռամիկի թե ճորտի։
Դ․ Գիշերվա թանաքն
էլ վերջացել էր և լույսը թափանցիկ -գունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը
մազերը աչքերը։
Տնային աշխատանք
Կարդա՛ և անգիր սովորի՛ր բանաստեղծությունը․
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
1. Բացատրի՛ր տողերը՝ Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.24.02.2023
Դասարանական աշխատանք
Ընթերցանություն գրադարանում։
Տնային աշխատանք
- Մայրենի լեզվի օրեր․ նախագծային աշխատանք
- Գրքի տոն․ նախագծային աշխատանք
- Բառարանային ֆլեշմոբ․ նախագծային աշխատանք
- Կարդում եմ Տերյան․ ձայնագրություն, տեսագրություն, այլ
- Կարդում եմ Թումանյան․ ձայնագրություն, տեսագրություն, այլ
- Ստեղծագործական աշխատանքներ
- Գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն
- այլ։
23.02.2023
Դասարանական աշխատանք
Կարդա՛ Կոմիտասի նամակը՝ ուղղված Հովհաննես Թումանյանին: Նամակը փոխադրի՛ր
գրական հայերեն:
Սիրելի Յովհաննէս,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ինչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք
գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւէթ բառերը բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով եւ երգերով: Իսկ միւս բաները` երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր
իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եւրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչեւ ՙԱնուշը՚ լրացնենք:
Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարեւներս յիշիր:
Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:
Համբոյրներով` քո Կոմիտաս
22.02.2023
Դասարանական աշխատանք
Կարդա՛ Թումանյանի ,,Հսկան,, ստեղծագործությունը:
Բացատրի՛ր անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ:
Գրի՛՛ր ստեղծագործության ասելիքը՝ արտահայտելով քո վերաբերմունքը:
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
Ավարտել, ամբողջացնել ,,Մայրենիի օրեր,, նախագիծը։
21.02.2023
Դասարանական աշխատանք
Մայրենի լեզվի օրեր
Տնային աշխատանք
Նախագծային աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 23-ն է։
,,Մայրենի լեզվի օր,, նախագիծ․ ընտրել թեմաներից մեկը։
- Բարբառն իմ ընտանիքում․ եթե ընտանիքում կան բարբառին տիրապետող մարդիկ, պատրաստե՛ք տեսանյութ՝ ներկայացնելով որևէ հետաքրքիր բարբառային պատմություն։
- Համացանից գտնել բարբառային ստեղծագործություն , պատրաստել տեսանյութ, ռադիոնյութ կամ հետաքրքիր փոքրիկ թատերական ներկայացում։ Կարող եք օգտվել ,,Հրեղեն ձին,, ժողովածուից, որը կա նաև մեր գրադարանում։
- Տարածված լեզվական սխալներ․ հետաքրքիր նկարների պատրաստում։
- Համացանցում հայատառ գրելու խնդիրը․ ներկայացնել մոտորումները, ընտանիքի, շրջապատի կարծիքը։
20.02.2023
Դասարանական աշխատանք
Կարդում ենք Թումանյան՝ Իմ երգը
Տնային աշխատանք
Անգիր սովորել ,,Իմ երգը,, բանաստեղծությունը։
Գրել շարադրություն ,,Գանձեր ունեմ անտակ, անծեր,, վերնագրով։
17.02.2023
Ընթերցանություն գրադարանում։
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք
,,Գրքի տոն ,, նախագիծ կրթահամալիրում
Տեսանյութի տեսքով ներկայացնել թեմաներից մեկը․
- Իմ գրադարանը․ կրթահամալիրի տարատարիք սովորողները ներկայացնում են իրենց ընտանեկան գրադարանը, պատմում դրա մասին,
- Իմ սիրելի գիրքը,
- Ի՞նչ են կարդում ընտանիքիս անդամները,
- Ի՞նչ եմ առաջարկում ընթերցել։
16.02.2023
Դասարանական աշխատանք
Ստեղծագործական աշխատանքների քննարկում ։
Նախորդ ժամի քերականական աշխատանքների ավարտում։
Կարդում ենք Թումանյան՝ Իմ երգը
Լրացուցիչ աշխատանք/ տնային աշխատանք/
Գործնական քերականություն
1. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի՛ր):
Ամերիկայի մի օձաբուծարանում
մոտ մեկմետրանոց երկգլխանի օձ
էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում
զբաղվում է. օձաթույն հավաքելով, այդ եզակի ցուցանմուշը ձեռք է բերել տասնամյա
մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտիմետրանոց ճուտիկ էր:
Սողունը երեք տարեկանում միանգամից
վեց ձկնիկ էր ուտում. ընդ որում, երկու գլուխները որսում էին միաժամանակ: Բայց դիտողները
վկայում էին, որ այդ միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:
2. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Եգիպտական բուրգերն ու Սֆինքսը աշխարհի յոթ հրաշալիքներից են: Անապատականները Սֆինքսը «Սարսափի հայր» են անվանում: Մարդու
գլխով ու առյուծի մարմնով ժայռակերտ արձանն առավել սարսափազդու է գիշերը,
երբ լուսնի վառ լույսի ներքո նրա ստվերոտ խոր դիմագծերը հատուկ արտահայտություն
են ստանում: Արձանը գլխակապ էլ անի, որպիսին միայն փարավոններն են կրում:
Հին Եգիպտոսում ամեն մի մահկանացու
բուրգին մոտենալու իրավունք
չուներ: Սֆինքսը, որ հավանաբար փարավոնի արձան է, հսկում էր փարավոնների հավերժական
հանգիստը:
Կարդա՛, վերհիշի՛ր․
Արմատները բաղադրյալ
բառի կազմում կարող են լինել հնչյունափոխված
և անհնչյունափոխ:
Միայն արմատներով կազմված
բաղադրյալ բառերը կոչվում են բարդություններ կամ բարդ բառեր
(օրինակ՝ գծագիր, մեծահոգի):
Արմատով և մեկ կամ մի քանի
ածանցով կազմված բաղադրյալ բառերը կոչվում են ածանցավոր բառեր (միություն,
նախագիծ):
Մեկից ավելի արմատներով և
ածանցով (ածանցներով) կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր (օրինակ՝
դպրոցաշինություն, մեծահոգաբար):
Բառիմաստ Բառը կարող է գործածվել ուղղակի և փոխաբերական իմաստներով:
Բառի արտահայտած փոխաբերական իմաստները բխում են նրա հիմնական իմաստից:
Բաղադրյալ բառի կազմում արմատները կարող են լինել հնչյունափոխված
և անհնչյունափոխ:
Բարդ բառ Միայն արմատներով կազմված բաղադրյալ բառերը
բարդ բառեր են:
Ածանցավոր բառ Արմատով
և մեկ կամ ավելի ածանցներով կազմված բաղադրյալ բառերը ածանցավոր բառեր են:
Բարդածանցավոր բառ Մեկից ավելի արմատներով և ածանցով (ածանցներով) կազմված բառերը բարդածանցավոր
բառեր են:
15.02.2023
Դասարանական աշխատանք
1. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Մարգարտահատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը
լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է:
Համպարը թանկարժեք
նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների
արտադրության մեջ: Դա սևավուն, քարանման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում
են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:
2. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջնադարի
ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր
կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն
իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե,
Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:
Տնային աշխատանք
Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով․
- Միտք, որի շուրջ սկսեցի խորհել
- Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս
- Մի անգամ
- Ո՞ր գրքում կուզենայի ապրել
- Գույնը մարդու կյանքում
- Առաջարկեք ձեր նախընտրած վերնագիրը
14.02.2023
Դասարանական աշխատանք
Ստեղծագործության քննարկում։
Հարցեր, նախորդ առաջադրանքների ստուգում։
Տնային աշխատանք
Կարդա՛. Թումանյան ,,Ինքնակենսագրություն,,
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:
Աառանձնացրու որևէ դրվագ, որը քեզ համար ամենատպավորիչն էր:
13.02.2023
Դասարանական աշխատանք
Թումանյանի մասին հետաքրքիր տեղեկություններ, փաստեր, պատմություններ փնտրել, ներկայացնել բլոգում՝ ավելացնելով կարծիք, դիտարկում։
Տնային աշխատանք
Կարդա՛ Թումանյանի ,,Ահմադը,, պատմվածքը:
1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Ո՞ր հատվածներից է երևում, որ Ահմադը ,,տան սիրելի տղան,, էր:
3. Ներկայացրո՛ւ հայ ընտանիքի և թուրք ծառայի հարաբերությունները:
4. Պատմվածքից դո՛ւրս գրիր օրհնանքներ:
10.02.2023
Դասարանական աշխատանք
Ընթերցանություն գրադարանում։
Տնային աշխատանք
Գործնական քերականություն
1. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:
Օրինակ՝
բըրդ-բրդբրդել:
Մըրթ, կըրթ, սըրթ կըռ, մըռ, բըռ:
2. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՛նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:
Ա. Սառցաբեկոր, կերակրափող, գերազանցել, …:
Բ. Դուրս զալ, վազ տալ, գործ անել, …:
3. Տրված հարադրությունների իմաստներն արտահայտի՛ր այլ բառերով:
Կանգ առնել, մուր գալ, շուռ գալ, քարշ տալ, ցույց տալ:
4. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ հարադրություններ ու դարձվածքներ:
09.02.2023
Դասարանական աշխատանք
Տնային աշխատանք
Ավարտել Մայրենի ֆլեշմոբը, ուղարկել։
08.02.2023
Դասարանական աշխատանք
Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող մի բաոբաբ' սեկվոյայից մոտ երկու անգամ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:
2. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
Հայերի երկիրը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինարարական նյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:
Տնային աշխատանք
Մթնշաղ
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
- Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:Մթնշաղ, խոհուն, անձավ, նինջ, խորհրդավոր, անսահման:
- Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, , նոր վերնագիր հորինի՛ր:
- Ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացված:
- Գրի՛ր շարադրություն բանաստեղծության տողերից մեկով․
07.02.2023
Դասարանական և տնային աշխատանք
Ընտրել nayiri.com էջի բառարաններից մեկը, ուսումնասիրել , ներկայացնել բառարանի տեսակը, հեղինակին, առանձնացնել և կարդալ մի քանի բառերի բացատրություն։
06.02.2023
Դասարանական աշխատանք
Նախորդ առաջադրանքի ավարտում։
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…
Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող մի բաոբաբ' սեկվոյայից մոտ երկու անգամ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:
2. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
Հայերի երկիրը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինարարական նյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:
Տնային աշխատանք
Կարդա՛
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
2. Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։ Համացանցից գտի՛ր տեղեկություններ, ներկայացրո՛ւ բլոգումդ, առանձնացրո՛ւ քեզ դուր եկած երգը, լսի՛ր։
02.03.2023
Դասարանական աշխատանք
Ընթերցանություն գրադարանում։
Տնային աշխատանք
- Կրկնել ,,Կարծես թե դարձել եմ ես տուն,, բանաստեղծությունը,
- Անգիր սովորել ,,Հայտնություն,, բանաստեղծությունը,
- Լրացնել և խմբագրել կիսատ թողած, թերի , շտկելու կարիք ունեցող աշխատանքները,
- Համացանցից ինքնուրույն ընտրել Տերյանի բանաստեղծություններից մեկը, ընթերցել, պատրաստել ռադիոնյութ կամ տեսանյութ։
02.02.2023
Դասարանական աշխատանք
Կարդա՛
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…
Մինչև հիմա կարծում էին, աշխարհում
ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող
սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում
գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն
ունեցող մի բաոբաբ' սեկվոյայից մոտ երկու անգամ բարձր: Նրա բնի տրամագիծը
43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների
մի շենք:
2. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
Հայերի երկիրը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող
քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինարարական
նյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ,
կամուրջներ ու մեծ թվով ժամանակակից
նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր
որակ ունեցող մարմար, գրանիտ
ու պեմզա:
Տնային աշխատանք
Անգիր սովորել Տերյանի ,,Հայտնություն,, բանաստեղծությունը։ Վերհիշել, կրկնել ,,Կարծես թե դարձել եմ ես տուն,, բանաստեղծությունը։
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…
01.02.2023
Դասարանական աշխատանք
Քննարկել տնային հանձնարարությունը։
1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:
Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս:
Չգիտեի, որ այդքան զորություն
ունեցող հսկա ես:
Այդտեղ որսորդները երկու
ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել:
Երկրորդ անգամ հայտնվողը նույն
ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին:
Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:
Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:
Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:
Թշնամու նման եք խոսում:
Հարցը իր (յուր) ձևով
լուծեց ու գնաց:
Տնային աշխատանք
Գործնական քերականություն
1. Տրված բաղադրյալ բառերը բաժանի՛ր բառակազմական միավորների:
Ա. Մարդանման, մեծատուն, սառնասիրտ, ընկերասեր, գործընկեր:
Բ. Նմանություն, տնակ, սառնության, սրտիկ, ընկերանալ, սիրել, գործիք, գործիքային, գործիքավորել:
2. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերը կազմության ինչ տարբերություն ունեն: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:
Ա. Հրակարմիր, ջերմաստիճան, կիսագունդ, արևափայլ, ...:
Բ. Հրեղեն, կարմրավուն, ջերմոց, ջերմային, ջերմոցային, աստիճանական, կիսատ, գնդակ, անփայլ, ...:
3. Լրացրո՛ւ մեկից ավելի արմատ և ածանց ունեցող (բարդածանցավոր) բառերի շարքը:
Սառնասրտություն, կիսագնդային,
հեռախոսավարուհի, ...:
4. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
Խիտ սաղարթներ ունեցող, գեղեցիկ քանդակված, նուրբ ճաշակով, լեռնային աշխարհ, բարձր գագաթ ունեցող, թմբուկ խփել, սարսափ ազդող, ասֆալտով պատված, դանդաղ սահող, քաղաքին հատուկ:
31.01.2023
Դասարանական աշխատանք
Ներկայացնել սովորած բանաստեղծությունները։
Ներկայացնել Տերյանի մասին հավաքած փաստերը։
Տնային աշխատանք
Կարդա՛
Դիտե՛ք Տերյանի մասին պատմող ֆիլմը և նշումներ արեք։
30.01.2023
Դասարանական աշխատանք
Ուսումնական ձմեռ ․ նախագիծ - արված աշխատանքների ներկայացում, լրացում։
Կարդում ենք Տերյան
Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել տասը հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը։
Տնային / լրացուցիչ/ աշխատանք
Կարդում ենք Տերյան
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ...
- Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:
- Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:
- Դո՛ւրս գրիր բնության պատկերները:
- Բանաստեղծությունը սովորի՛ր անգիր։
Комментариев нет:
Отправить комментарий