7-րդ դասարան. հայոց լեզու, սեպտեմբեր, հոկտեմբեր

7-րդ դասարանի ծրագիր 
Սուսան Մարկոսյան, Հայոց լեզու 7 

Տնային առաջադրանքներն ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ.  հասցեին:

Սեպտեմբեր ամսվա ինքնագնահատում:  Լրացնել:

23.10.2019
Դասարանում 
Աշխատանք անհատական նախագծերով 

Գրաբարյան ընթերցումներ . փոխադրություն, ընթերցումներ

Քերականական աշխատանքներ
1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Ինքն իրենից գոհիրեն հավանողիր կյանքի պատմությունըինքն իրեն կրթելիրեն ժխտելիրեն սիրելըիրեն կառավարելը:


2. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել ենոր կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից:
Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս պետք է հեռու գնալ կաղնուց:
Կանաչով պատելը փրկում է քաղաքում բնակվողներինօդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերիթփերիխոտի վրա է նստում:
Փայտի նյութից գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:
3.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձիկապարիերկաթի հանք ունեցող վայրերովորոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերումԲրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներորը պատճառ էր դառնումոր հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:
Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:


Տնային աշխատանք
1. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Գահընկեցիշխանազունարյունարբուարքայանիստդյուրաբեկգավաթակիցդրկից:
2. Ընդգծված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Ալպինիզմ մարձաձևն իր անունն ստացել է եվրոպական հայտնի լեռնազանգվածից1786 թվականին շվեյցարացի երկու ճանապարհորդներ բարձրացան նրա ամենաբարձր գագաթներից մեկը՝ ՄոնբլանըԱյդ թվականն էլ համարվում է լեռնային այդ սպորտի ծննդյան տարին:
Ճապոնացի լեռնագնաց Նաոմ Ուեմուրը բոլոր լեռնագագաթները հաղթահարում է մենակ՝ անընկեր:
Անգլիայում արտադրվում է սարքորը հնարավորություն է տալիս արագ գտնելու այն դահուկորդներինզբոսաշրջիկներին ու լեռնագնացներինորոնք լեռներում ընկել են ձյունահյուսքերի մեջ կամ ինչ-որ այլ վտանգի են ենթարկվել:

Կարդա՛ 
Բառակազմական միավորները արմատներն ու ածանցներն ենԲառեր կազմվում են հնչյունափոխված և անհնչյունափոխ արմատներից:
Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ՝ տանտերհորեղբայրայրուձիբառային մի շեշտ և մեկ իմաստ ունեննրանց բաղադրիչների մեջ այլ բառ չի կարող մտնելՆրանք հենց դրանով են տարբերվում հիմք դարձած բառակապակցություններիցորոնց մեջ մտնող բառերն առանձին բառային շեշտեր ունենպահպանում են իրենց բառային իմաստները:
Խոսքում բաղադրյալ բառերը կարող են փոխարինվել հոմանիշ բառակապակցություններով և հակառակըԴա հարստացնում ու ոճավորում է խոսքը: 


21.10.2019
Դասարանում 

1. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անարդյունք, անօրեն, անձև:

2.  Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

3. Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և բառապակցության հոմանիշները:

Դժգույն, անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ թողնել:

4.. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել, գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել, խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել:



Տնային աշխատանք


1. . Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

2. . Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբումվերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ, (գիտ), գետ


3. Դուրսուներս, մեծուփոքր, մարդուկին բառերով և դուրս ու ներս, մեծ ու փոքր, մարդ ու կին բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:
Օրինակ`
Տունուդուռը հավաքած ու մաքուր էր, բայց ինքը ոչ մի տեղ չէր երևում:
Տունն ու դուռը կանաչ էին ներկված, ու մուտքը գտնելը դժվար էր:


18.10.2019
Դասարանում 
Ընթերցանություն՝ գրադարանում 

Տնային աշխատանք
Ավարտել շաբաթվա ընթացքում կիսատ թողած տնային և դասարանական աշխատանքները: 

Աշխատել անհատական նախագծերով: 
  • Պատուհան . թարգմանություններ 
Կայքեր՝ նյութերը  թարգմանելու համար 

Ընթերցանություն 
Ստեղծագործական աշխատանք. ստեղծագործական ամսագրի ստեղծում :

Մեդիաընթերցումներ. կարդում ենք պոեզիա :

Ռադիոնախագիծ. անհատական, խմբային ռադիոների ստեղծում 

Ուսումնական TV

Կարդում ենք Արևմտահայ գրականություն, գրաբար 

Առաջարկում եմ կարդալ

Ռադիոթատրոնների ստեղծում 

Մենախոսություններ տարբեր թեմաներով 

Այլ , սովորողի նախաձեռնությամբ

16.10.2019
Դասարանում 
Գրաբարյան օրեր 


Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
 - Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Բառարան
երթայր - գնում էր
յերկինս - երկնքում
հարին - խփեցին
զնա - նրան
նետիւ - նետով
արար - արեց
հայեցաւ - նայեց
ետես - տեսավ
իւր - իր
ասէ - ասում է
զի - որ, որովհետև, քանի որ

Հարցեր և առաջադրանքներ
Ճիշտ կարդա այս բառերը.
յերկինս, յինէն, իմոյ, զնա, զնետն, զփետուրն, իւր:
Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.
զփետուրն իւր, պատճառ սպանման իմոյ:
Առակն աշխարհաբար դարձրու:
Կարդա առակն առանց երկրորդ նախադասության: Առակի բովանդակությունը փոխվե՞ց:
Բացատրիր զարմացաւ բառի գործածությունը (բառը ճիշտ և տեղի՞ն է գործածված):
Առակի համառոտ փոխադրությունը գրաբար դարձրու (բառերի գրաբարյան դասավորությունն աշխատիր պահել).
Արծվին (զարծիւն) նետով խփեցին: Տեսնելով (տեսեալ) նետը` իր փետուրը, արծիվն ասում է.
 - Իմ սպանվելու պատճառն ինձանից է:
Գրիր մեկ նախադասությամբ` այս առակն ի՞նչ է ցույց տալիս (գրաբ. կլինի` Առակս զի՞նչ ցուցանէ: )
Նույն բովանդակությամբ այլ պատմություն գրիր (կա՛մ կարդացած, լսած, կա՛մ հորինած):



Տնային աշխատանք



Մասնակցեք հայոց լեզվի ֆլեշմոբին, կտեղադրվի mskh.am կայքում՝ 19։ 00_ին։ 

1. . Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:

ա) Սահմանադիր, զմրուխտափայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն, պարտատեր, կենսախինդ, ջրամուկ,արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:
բ) Կենարար, կենսուրախ, զուգընթաց, ջրկիր, ջրհեղեղ, բանբեր, քարտաշ, տնպահ, լուսնկա, մթնկա, ձնծաղիկ, ռնգեղջյուր, քարափ, մոլեռանդ, հրձիգ, քարտաշ, ակնհայտ:


2. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:
բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:

3. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատն ի՞նչ փոփոխության է ենթարկվում):
Օրինակ`
սառ- սարսռոտ, սարսռալ, սարսռազդու:
Թիռ, բառ, գիռ, մուռ:

4. . Տրված բաղադրյալ բառերը համեմատի՛ր և գրի՛ր նմանություններն ու տարբերությունները:

Ա.Դռդռալ, ճռճռալ, կռկռալ, մռմռալ, հռհռալ:
Բ. Թրթռալ, բարբառել, գրգռել, մրմռալ, սարսռալ:


14.10.2019
Դասարանում
1. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավան, մրրկածեծ, որմնադիր:

2. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:
Հայրապետ, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ, զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:


3. . Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով

Ա.Ելևէջ, Իջևան, իջնել, վայրեջք:
Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր:
Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ:

4. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց առաջին բաղադրիչները լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:
Օրինակ`
զովաշունչ- շնչասպառ:
Մեղմահունչ, ուղղաձիգ, դեղաբույս, աղեկտուր, տանտեր:

Տնային աշխատանք

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մասին ձեր պատումներն ուղարկեք իմ էլ. փոստին: 

1. . Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:
Օրինակ`
գուժկանչարագույժ:
Գթառատ, թունաբեր, մտամոլոր, կրթասեր, գնդակոծել:


2. Տրված նախադասությունը լրացրո՛ւ:

Բաղադրյալ բառի մեջ մտնող արմատը կարող է լինել...(օրինակ՝ անգլուխ, զարտուղի) ... (օրինակ՝ գլխարկ, ուղեկից):

3. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
Կեր, գնաց, ասաց, անվան, մարդիկ:



09.10.2019
Դասարանում 
Կարդա՛ 
Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Դրանց տեղին գործածությունը նաև արտահայտում է խոսողի վերաբերմունքը հաղորդող մտքի նկատմամբ: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառի ընտրությունը:

1.  Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:
Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե, շոշափել, հառաչել:
Մի մարդ ձեռքը փակ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար ջարդ ու փշուր եղավ: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, տակից գլուխ ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ: Բայց մարդու աչքը ծակ է չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, ախ ու վախ արեց.
-
Նորը, խոսք չկա, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

2. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման վրա է կազմված:
Օրինակ`
մթնկա- մթն(մութն) – կա-2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի-ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1ածանց:
Դժկամություն-դժ- կամ(ք) ություն- 1 արմատ և 2 ածանց:

Ա. Ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, գիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ:
Բ. Մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, անկանխակալ, աղմկարարություն, բանաստեղծություն, կարգադրիչ:
Գ. Բառարանային, անմտություն, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ, (ապաշնորհ գրող), գրականություն:



3. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Խմբերը լրացրո՛ւ նոր բառերով:
Ա. Ծաղիկ, ուղի, լույս, բույր, պատ...:
Բ. Արևածաղիկ,ծաղկաբույր, ուղղաթիռ, ուղղանկյուն...:
Գ. Ծաղկանոց, ծաղկաստան, անծաղիկ, ուղղություն, ուղղել, անուղղելի...:

Տնային աշխատանք
1. Տրված նախադասությունները լրացրո՛ւ:
Բառերն ըստ կազմության լինում են... և բաղադրյալ:
Բաղադրյալ բառերի բաղադրիչներ լինում են...ներն ու ...ները:
Միայն արմատներով, առանց ածանցի, կազմված բաղադրյալ բառերը...են:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը... են:
Բարդածանցավոր են այն բաղադրյալ բառերը, որոնք...:


2. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:
ա) Խնդիր, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:
բ) Մուր, անցք, մեծար, անի, ծին, ածո, շող, ային:



3. . Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Ոսկեշար, բազմազբաղ, բազկատարած, գնդացիր, ստրկահոգի, սիրահոժար, մեղմանվագ, սառցալեզու, բանաձև, գաղտագողի:


07.10.2019
Դասարանում 
Գրաբար

Ո՛ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն նաւասարդի,
Զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք ևւ թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն էր թագաւորաց:

Կարդա այսպես.
Եղջերուաց - եղջերվաց

Բառարան
ո - ով
տայր - այստեղ` կտար
զծուխ ծխանի - ծխանի ծուխը
ծխան - ծխնելույզ
Նաւասարդ - հայոց հեթանոսական տոմարի առաջին ամիսը (այստեղ`
հեթանոսական տոն)
եղանց - եղնիկների
եղջերուաց - եղջերուների
մեք - մենք
փող հարուաք - փող էինք փչում
թմբկի հարկանէաք - թմբուկ էինք զարկում
օրէն - օրենք, վայել, պատշաճ
թագաւորաց - թագավորների(ն)

Հարցեր և առաջադրանքներ
Ճիշտ կարդա այս բառերը.
զծուխ, զառաւօտն, զվազելն, զվարգելն:
Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.
զառաւօտն Նաւասարդի, զվազելն եղանց, զվարգելն եղջերուաց:
Աշխարհաբար դարձրու հատվածը:
Դուրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:
Ըստ քեզ, ի՞նչ զգացում է արտահայտվում այս խոսքում: Պատճառաբանիր ասածդ:

Կարդա և փորձիր հասկանալ, թե ո՛վ է խոսողը

Տնային աշխատանք
1. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռք բերել, աչքից ընկնել, լույս տեսնել, հացը ցամաք ուտել:

2. Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:
Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են:
 
Ի՞նչ է մտածում բանական մարդը:
Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում:
 
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:
Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:
3. Տրված դարձվածքները գրի՛ր հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ արա՛:
Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:
Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:
Մարդուն դուր է գալիս անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա մտածածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ խնդրին այլ լուծում է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց չնկատեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:



04.10.2019
Դասարանում

Ընթերցանություն՝ գրադարանում



Տնային աշխատանք
Ամփոփել ամսվա ընթերցողական նախագիծը՝ ներկայացնելով գրադարանում ընթերցած գրքերը:

Աշխատել անհատական նախագծերով: 
  • Պատուհան . թարգմանություններ 
Կայքեր՝ նյութերը  թարգմանելու համար 

Ընթերցանություն 
Ստեղծագործական աշխատանք. ստեղծագործական ամսագրի ստեղծում :

Մեդիաընթերցումներ. կարդում ենք պոեզիա :

Ռադիոնախագիծ. անհատական, խմբային ռադիոների ստեղծում 

Ուսումնական TV

Կարդում ենք Արևմտահայ գրականություն, գրաբար 

Առաջարկում եմ կարդալ

Ռադիոթատրոնների ստեղծում 

Մենախոսություններ տարբեր թեմաներով 

Այլ , սովորողի նախաձեռնությամբ

02.10.2019
Դասրանում 
1. Ընդգծված բառերով նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով:
Օրինակ`
Մարդը որ բարի ու ներողամիտ լինի, ավելի քիչ հիվանդ կլինի:-
Մարդը որ չար ու հիշաչար չլինի, ավելի շատ առողջ կլինի:
Անտառը ոչ մեկի թշնամին չէ:
Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:
Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:
Զարմանալի նյութ է ապակին: Վերցնում ես միանգամայն անթափանց ավազ, սոդա և նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, և ահա թափանցիկ ապակին պատրաստ է:
Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը շատ խիստ էին պահպանում:
Բոլորը գիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել: Մթնոլորտի վերին շերտերում ծուխ ու մուր է հավաքվել, և արևի գույնը փոխվել է:

2.  Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:
Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:
Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:
Շամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:
Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:
Երազում էր տեսնել այդ երկիրը:
Երազում էր տեսել այդ երկիրը:


3. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Օրինակ`

Բոլորին պատմում էր Մոբի Դիկի` սպիտակ կետի պատմությունը:
Մի երկու կետի պատճառով ամբողջ էջը արտագրեց:
Սրի, աղի, որդի, գնում է:

Տնային աշխատանք
1. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Դող, զատիկ, համար, բազուկ:

2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:


30.09.2019
Դասարանում 
1. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:
Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:

2. Գրի՛ր տրված գույների երանգների անունները (սկզբում իմացածդ բառերը գրի՛ր, հետո բառարանով լրացրո՛ւ):
Կապույտ, կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ, սև, մոխրագույն:

3. Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով:

Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով...(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական (մրցումներին, խաղերին, մրցամարտերին) ու ատլետիկական ... (զանազան, տարբեր, ուրիշ) մրցումների: Երկու անգամ նա...(արժանի է եղել, արժանի է դարձել, արժանացել է) դափնեպսակի՝ կռվամարտում ... (հաղթանակելու,հաղթելու, նվաճելու) համար: Երբ նրան հարցրել էին այդ ...(տարօրինակ, անսավոր, անօրինակ) հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում...(ընդհատում, դադար, ընդմիջում, դասամիջոց) չանենք, հոգնած գլխում ոչ մի (թանկարժեք, արժեքավոր) միտք չի ծնվի»:

4. . Երկու տեքստ ստացի՛ր` կետերի փոխարեն գրելով տրված հոմանիշներից նախ` առաջինը, հետո՝  երկրորդը, և համեմատի՛ր տեքստերը:

«Նավերն այրել»...(նշանակում է, ասել է թե) կտրել...(նահանջի, փախուստի) ճանապարհը, անցյալից հրաժարվել: Պլուտարքոսը պատմում է, որ Տրոյայի կործանումից հետո տղամարդիկ որոշում են...(լքել, թողնել) քաղաքն ու նավերով...(ճողոպրել,փախչել): Տրոյայի կանայք...(այրում, վառում) են նավերը,...(որպեսզի, որ)...(կանգնեցնեն, խափանեն) իրենց ամուսինների ...(նահանջը, փախուստը):



Տնային աշխատանք
1. . Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:

Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
2. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:
Փարիզում անցորդներից մեկը….(մեղմ) անձրևի տակ ընկավ:…(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը …. (իջեցնել) գլխի վրա ու վազեց: …. (հաստատ) աշխարհում …. (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի (էժանագին) «անձրևանոցով» չէր …. (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքիկամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից … (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի … (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը … (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ … (կորչել) … (նույն) ժամանակներում …. (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-
Ավելի … (վատ) էր մինչև ոսկորներս …. (չորանալ),- … (ուրախություն) ասաց գողը, երբ նրան …. (բաց թողնել):

3. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ
Ամառվա փուշը …:
Բարեկամ կորցնելը հեշտ է, ……:
Դուրսը քահանա, ….:
Գիտունին գերի եղիր, ……:
Գիտունի հետ քար քաշի, …..:
Իր աչքի գերանը չի տեսնում, ….:



27.09.2019
Դասարանում 

Ընթերցանություն գրադարանում:

Տնային աշխատանք
Ամփոփել ամսվա ընթերցողական նախագիծը՝ ներկայացնելով գրադարանում ընթերցած գրքերը:

Աշխատել անհատական նախագծերով: 
  • Պատուհան . թարգմանություններ 
Կայքեր՝ նյութերը  թարգմանելու համար 

Ընթերցանություն 
Ստեղծագործական աշխատանք. ստեղծագործական ամսագրի ստեղծում :

Մեդիաընթերցումներ. կարդում ենք պոեզիա :

Ռադիոնախագիծ. անհատական, խմբային ռադիոների ստեղծում 

Ուսումնական TV

Կարդում ենք Արևմտահայ գրականություն, գրաբար 

Առաջարկում եմ կարդալ

Ռադիոթատրոնների ստեղծում 

Մենախոսություններ տարբեր թեմաներով 

Այլ , սովորողի նախաձեռնությամբ



25.09.2019
Դասարանում 
Գրաբար 
Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:
Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն Արտաւազդայ:

Կարդա այսպես.
կայ - կա
շղթայիւք - շղթայյուք
ջանայ - ջանա
միաշաբթւոջ - միաշաբթվոջ
Արտաւազդայ - Արտավազդա

Բառարան
Զրուցեն - զրուցում են, պատմում են
զսմանէսրանից, սրա մասին
եթէ - այստեղ` թե
արգելեալ կայ - այստեղ` փակված է, բանտարկված է
յայրի միում - մի այրում(այր - քարանձավ)
կապեալկապված
շղթայիւք - շղթաներով
հանապազմիշտ
զշղթայսն - շղթաները
ջանայ - ջանում է
առնել վախճան աշխարհի - աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել
այլայստեղ` բայց
ի ձայնէ կռանահարութեան դարբնաց - դարբինների կռանահարության ձայնից
զօրանան - զօրանում են, ամրանում են
ասեն - ասում են
վասն որոյ - որի պատճառով
առ մերով իսկ ժամանակաւ - մեր ժամանակներում իսկ, մեր
 ժամանակներում էլ
բազումք ի դարբնաց - դարբիններից շատերը
զհետ երթալով առասպելին - հետևելով առասպելին
յաւուր միաշաբթւոջ - կիրակի օրը
երիցս կամ չորիցս - երեք կամ չորս անգամ
բախեն - այստեղ` խփում են
զի - որ, որպեսզի
զօրասցին - այստեղ` ամրանան

Հարցեր և առաջադրանքներ
Նկատեցի՞ր` բառավերջում ինչպես է կարդացվում այ - ը:
Ճիշտ կարդա այս բառերը.
ա) զսմանէ, զշղթայսն, զհետ, զսալն,
բ) արգելեալ, կապեալ, կռանահարութեան,
գ) յայրի, յաւուր,
դ) որոյ
Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:
պառաւունք, չունք, կապանքն, շղթայքն, զսալն:
Գրավոր փոխադրիր հատվածը: Ավելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմության նկատմամբ:

Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին

Տնային աշխատանք
1. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:
Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:
Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:
Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:
Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:
Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:

2. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:
Հիվանդության...(շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:
Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին...(պահպանել, պաշտպանել):
Ո՞վ քեզ...(մղեց, դրդեց) այդ արարքին:
...(թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:

3. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:
ա) Երկարել, ձգվել:
բ) Աղքատ, խեղճ:
գ) Գույն, երանգ:

4. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:



23.09.2019
Դասարանում 
1. Լեզու բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

2. Օդ  բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:


3. Երես  բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:


4. Տրված հոմանիշները գրի՛ր համապատասխան բառերի կամ բառակապակցությունների փոխարեն: 

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները հիացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:
Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են  
խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղըԲեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:


Տնային աշխատանք
1. . Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:
Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:

2. . Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:
Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

3. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:
Օրինակ՝
- Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:
- Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:
Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:
Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:
Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:
- Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:




20.09.2019
Դասարանում 
Ընթերցանություն գրադարանում 


Տնային աշխատանք
Ավարտել, լրացնել շաբաթվա ընթացքում կիսատ թողած առաջադրանքները: 

Աշխատանք անհատական նախագծերով: 
  • Պատուհան . թարգմանություններ 
Կայքեր՝ նյութերը  թարգմանելու համար 

Ընթերցանություն 
Ստեղծագործական աշխատանք. ստեղծագործական ամսագրի ստեղծում :

Մեդիաընթերցումներ. կարդում ենք պոեզիա :

Ռադիոնախագիծ. անհատական, խմբային ռադիոների ստեղծում 

Ուսումնական TV

Կարդում ենք Արևմտահայ գրականություն, գրաբար 

Առաջարկում եմ կարդալ

Ռադիոթատրոնների ստեղծում 

Մենախոսություններ տարբեր թեմաներով 

Այլ , սովորողի նախաձեռնությամբ



18.09.2019
Դասարանում 

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Պատկերացրեք, որ  .րկրի վրա մեզ  հետ  մ.սին ապրում են .ակներ,  որոնց 
կ.նքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչ. մահ, տեղա. որվում է վա.րկ.անի հազարերոր.ական մասում: Այդպիսի յուրաքանչ.ր .ակի կյանքի ըն.ացքում դիտվող աշխար.ը ակնթար.ային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մե. տար.րինակ դիրքերում քարացած անշարժ .ակներ՝ մարդի. կլինեն:

2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վեր.ապես նրանք  հասան հռ.ակավոր Խաչաղ.յուրին: Առա.նոր.ը մագլցեց ժայռն ու անց.ի մոտից մի պարան կապեց, որպե.զի տղաները կառ.ելով բար.րանան քարանձավ: Քարանձավային լճակից թա.վող առվակի մեղմ խոխոջ.նն էր լսվում: Ջուրն այնքան թա.անցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը  եր.ում էին: Արշավախմբի  .րոնումները ցն.ող  ար.ունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միա.ն նախամարդու իրեր գտան, այլ., բազմաթիվ ստորգետն. անձավներ, լճեր ու գետեր:

Կարդա՛ 

   
Կրկնակի բաղաձայնները գրվում են
ա) ձայնարկություններում և դրանցից կազմված բառերում (օր.`թը˜շշ, թ շշոց, թշշալ):
բ) անդորր, բերրի, մրրիկ, տարր, օրրան բառերում,
գ) ինն բառում և դրանից կազմված բաղադրյալ բառերում,
դ) մի շարք այլ լեզուներից փոխառած բառերում (օր.Էմմ ա, Աննա ,տոննա և այլն):
   Կրկնակ բաղաձայններ կարող են առաջանալ՝
ա) երբ բաղաձայնով ավարտվող  բառի կամ արմատի վրա  ավելանում են նույն բաղաձայնով սկսվող մասնիկներ (օր.՝ սեղան+ներ, եր +ր որդ),
բ) հնչյունափոխության  հետևանքով (օր՝. ծնունդ- ծննդյան, ուղիղ- ուղղանկյուն):
    Հատուկ անվան սկզբում յէվ  հնչյունակապակցությունը երկու տառով է արտահայտվում բաղադրյալ բառերում, որտեղ վ-ն արմատի սկզբում  է:


3. Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:
Ինչո՞ւ  էր այդքան կոպիտ քանդակ առել:
Կոպիտ է խոսում ընկերների հետ:
Շատ կոպիտ դեմք ունի:
Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:
Եվ սրան էլ իմաստուն են կոչում:
Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր:
Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:
Որոշումը որ չկատարի, չի հանգստանա:
Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում, լռում էր:
Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:
Արձագանքները լռեցին:
Ափսեները դրեց պահարանում:
Եկավ ու իր օրենքը  դրեց:
Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ:



Տնային աշխատանք
1.  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կ.նքը հավանաբար ծովում է սկզբնա.որվել: Ու թե. զար.ացման միլ.նավոր տարիներ են անցել, հիմ.լ մար.ու մարմնի հ.սվածքները ողողվում են աղային լու.ույթով, որն իր բաղադրութ.ամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են ն.թափոխության և .րգանիզմի ա.բողջ գործ.նթացի համար: Բայց ջուրը մ.այն .րգանիզմի առող. և արդ.նավետ գործուն.ությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդան.թերի աղ.յուր է: Վեր.ապես նա. ջրա.ին ճանապար.ների մասին հիշենք:


2. . Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ա. թամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափա.ը Սուր. Խաչի տաճարն էր
Բ. ուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենա.նտիր քարերը՝ տաճարի շինվա.քի համար: Գագիկ թա.ավորը  մինչ. ան.գամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ա. թամար: Տաճարի շինվա.քի  համար օ.տագործվեց ավելի քան երկու հար. ուր լիտր կաթ: Պատերը զար.արված էին բար.րաքանդակ   պատկերներովորոնց մե. Աստվածաշնչյան հերոսների և Փրկ.ի բոլոր կար.որ  տն.րիություն .երը եր.ում էին:



16.09.2019
Դասարանում 
Նախագծերի ներկայացում, քննարկում 


1. Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:
     Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
     Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

2.  Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ  ն և բառարանով ստուգի՛ր:
Ա.պաճույճ, ա.բարտակ, ա.փարատ, ա.բասիր, ա.բերան, ա.պրոպ, հա.բերություն, հա.պատրաստից, ա.փառունակ, ա.պատեհ, ա.բարոյական:

3. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես ... լիներ:
Գլորվում էր ... լանջով:
Ձայնն էլ խզված էր ու ...:
Առանց ... լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու ... անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
... ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ... է ու կպչում գործի:

4. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են ... ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր ..., թող տեսնեն, թե ինչեր ես անում:
... ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:
... խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական ... տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ ... մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:


Տնային աշխատանք

1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Տաղտկալի,խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր:
Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն... ֆիլմերն ու նկարները կտեսնես:
... այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:
 Մթության մեջ ... տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:
Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում...երդումդ,... ինքդ քեզ:
...հոսում էր աչքերից, բայց  էլի կատակում էր ու փորձում ժպտալ:
Ձեռքերը ... դեպի երկինք  ու ինչ-որ բան էր մրմնջուն:

2.  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբո.ջ ութ տարի բան.ում մնաց: Սուրհայրերը սպասում էին, որ  նա կ.նկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մե.ք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբո.ջական: Մտածելու համար նրան ին.սուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերին,աստվածաբա.եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.ղով եք հայտնում ինձ դատավ.իռը, քան ես լսում եմ»:

3. Գրի՛ր շարադրություն քո նախընտրած թեմայով: 


13.09.2019
Դասարանում 

Ընթերցանություն գրադարանում: 

Տնային աշխատանք
Աշխատանք անհատական նախագծերով: 
  • Պատուհան . թարգմանություններ 
Կայքեր՝ նյութերը  թարգմանելու համար 

Ընթերցանություն 
Ստեղծագործական աշխատանք. ստեղծագործական ամսագրի ստեղծում :

Մեդիաընթերցումներ. կարդում ենք պոեզիա :

Ռադիոնախագիծ. անհատական, խմբային ռադիոների ստեղծում 

Ուսումնական TV

Կարդում ենք Արևմտահայ գրականություն, գրաբար 

Առաջարկում եմ կարդալ

Ռադիոթատրոնների ստեղծում 

Մենախոսություններ տարբեր թեմաներով 

Այլ , սովորողի նախաձեռնությամբ


11.10.2019
Դասարանում 
1.Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:

2. Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:
Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա ...............:


3.Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:
Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ........:

4. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
... տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)
Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլորու դուրս եկավ: (անօդ, անոթ)
Տղայի աղմկոտ ու անհանգիստվախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքիբարձր պահելու համար: (վարկ, վարք)



Տնային աշխատանք
1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Սիրտն անհանգստությունիցու կարծես մի պահ կանգ առավ:
(թրթռալ,թռվռալ)
Ամբողջ օրը խաղաց ուև միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)
Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ունրան: (գռգռալ, գրգռել)
Քարերըիջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

2. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Իր անկյունում նստած՝էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)
Սիրտըէր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)
Իրենց ձյունափառ գագաթները երկինք ենու սպասում են: (կարկառել, կռկռալ)
Բայց ինչո՞ւ եք անհամբեր …, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)
Նա անապատում …, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)
Անմիտ ու անշնորհքես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

3. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:
Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):
Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

4. Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:
Երթ.եկել, .ա, նա., անձր.աբեր, առ.տուր, ոսկ.արս, գեր.աճառ, դափն.վարդ, ար.ելա.րոպական, ս.ագրել, .րոպական, հ.ասպառ, ուղ.ճար, ու.որ:


09.09.2019
Դասարանում 

Հնչյունաբանություն

  • Ի՞նչ է հնչյունաբանությունը: 
  • Ի՞նչ ուսումնասիրում հնչյունաբանությունը: 
  • Հնչյուն, տառ. ինչպե՞ս տարբերել: 
1. Նշված բառերի բառասկզբի հնչյունները ինչպե՞ս են արտասանվում: 

Օդ, օգնել, օրորոց, երդիկ, որբ, որդի: 

Հայերենի հնչյունները: Կարդալ տեսական նյութը, քննարկել: 


Հնչյունաբանություն. կատարել առաջադրանքները

Տնային աշխատանք
1. Տրված բառերը վանկատի'ր :
Գրավչություն, ժողովրդական, ճերմակաթև, թևատարած, ուղևորություն, ավյուն:
2. Տրված բառերը վանկատի՛ր:
Անիրական, անապահով, չորքոտանի, հեռագրել, հետապնդում, տձևություն, հարավարևմտյան:

3.
 Ստուգի՛ր՝  տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

4. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր  բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք:

02-06.09.2019 


Առաջադրանքներ 

1. Կետադրիր առակը և վերլուծիր:
Մի Ուսուցիչ կանչվում է պալատ թագավորի հետ իմաստուն զրույց վարելու Նա արքային ու գահասրահը զննելուց հետո սկսում է խոսել տիրակալի թագի գեղեցկության թանկարժեք քարերի փայլի ոսկյա զարդերի խորհրդանշական իմաստի մասին Ուսուցչին ուղեկցող աշակերտները մնում են զարմացած Պալատից հեռանալուց հետո նրանք հարցնում են թե ինչու Ուսուցիչը թագավորի հետ չխոսեց տիեզերածնության մասին:
Եթե խոսեի այդ թեմայով թագավորը կամ կձանձրանար կամ կհուսահատվեր Խոսելուց առաջ մշտապես իմացեք թե ինչն է ձեր զրուցակցի ամենաթանկագին գանձը և խոսեք դրա բարձր նշանակության մասին Միայն այդ միջոցով կարող եք զրույցը հրապուրիչ դարձնել և ճանապարհ բացել նրա հետագա շարունակության համար Իմաստուն չէ այն ուսուցիչը ով խոսելիս հաշվի չի առնում ունկնդրի գիտակցության մակարդակը

2. Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:
Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծես, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.
-
Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից:
Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե  ի´նչ է իր ձեռքինը:

3. Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել:
Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժվես՝ ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերվում:

4. Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել) մարդու հոգին և (տակնուվրա անել) էությունը, այլև (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն (լինել):
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ (գտնել):Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես (չորանալ):

5. Ավելորդ բառերը հանի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին:
Ի՞նչ բան է հարբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

6. Բաղադրյալ բառեր կազմի՛ր միայն տրված բառերի արմատներով:

ա) հայրապետ, սահմանազոր, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ,
բ) զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

7. Տրված առածներն ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը՝ …..
Բարեկամ կորցնելը հեշտ է, …..:
Դուրսը՝ քահանա, …………..
Գիտունին գերի եղիր, ………..:
Գիտունի հետ քար քաշի, ……….:
Իր աչքի գերանը չի տեսնում, ……….:

8. Տրված բառերի տարբեր իմաստներով  նախադասություններ կազմի՛ր և ցո՛ւյց տուր, թե ինչ կարող են նշանակել.
Սրի, աղի, մարտ, որդի:

9. Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:

           
Ժողովուրդներ- տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով: Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակ- դանիացի ապակեգործներ- են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են դանիացի ապակեգործներ-:
Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ- տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Աերիկա-: Արևածաղիկ- առաջին անգամ եվրոպացիներ- տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Եվրոպացիներ- մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար- (մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

Комментариев нет:

Отправить комментарий