7-րդ դասարան , հայոց լեզու

Արձակուրդային նախագիծ


22.05.2019
Դասարանում


Կարդա՛
Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:
Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որին ստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշ և այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:
Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից:
Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանց միտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից):
Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցին պատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛... և՛, թե՛... թե՛, կա՛մ... կա՛մ, ո՛չ... ո՛չ և նման բառերով (շաղկապներով):
Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում է շեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա: Կոչականն իր լրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով:



1. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:
                ..., դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
                ..., դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
                Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, ...:
                Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, ...:
                Գիտե՞ս, …, ռոբոտներին էլ է օդ պետք:
                Ի՜նչ ասես չես մտածի, ... հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:
2. Ա և Բ խմբերի նախադասություններում  կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:
                Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
                Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
                Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
                Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն                 փիլիսոփա:
                Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ    պետք չէր լինի:
                Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար,    ավտոտնակ էլ պետք չէր լինի:

3. Նախադասություններն ավարտի՛ր
                Նա ամեն առավոտ վազում է, որ ....:
                Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի ....:
                Նա ամեն առավոտ վազում է, չնայած ....:
                Նա ամեն առավոտ վազում է, իսկ …..:
                Նա ամեն առավոտ չի վազում, այլ ....:

4. Նախադասությունները տրված բառերով միացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ:
ա) Այնքան ... որ, բ) և:
                Թագավորի ձայնը նվազում է: Պալատականները նրան չեն կարողանում լսել:

5. Նոր նախադասություններ ստացի՛ր՝ տրված բարդ նախադասության ընդգծված մասը հանելով: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:
            Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ, որը կպայքարի ցանկացած    հիվանդության դեմ:
           
Հեքիաթներում հանդիպե՞լ ես կախարդական ջրի, որը մահացողներին փրկում             ու առողջացնում է:
           
Այսօրվա Երկիրը շատ է տարբերվում նրանից, որը մարդկությունն իր կյանքի             արշալույսին է տեսել:
           
Մարդիկ ավերում են Երկիրը՝ առանց մտածելու սերունդների մասին, որոնք      գալու են իրենցից հետո:
           
Պատմության դասագրքերում ոչինչ չկա ամբողջ աշխարհն ընդգրկած այն             պատերազմի մասին, որ մարդիկ վարում են բնության դեմ:
6. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և դրանց տարբերությունը գտի՛ր:

                Ա. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ու ասաց.
                - Մարա՛գ, դուռդ բա՛ց արա, քեզ հարդ եմ բերել:
                Մարագը պատասխանեց.
                - Դու իմ ունեցած հարդը մի՛ տանիր, քո բերածն ինձ հարկավոր չէ:
                Բ. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ումարագին ասաց, որ դուռը բաց անի, որովհետև ինքը նրան հարդ է բերել: Մարագը պատասխանեց, որ քամին թող իր ունեցած հարդը չտանի, իրեն նրա բերածը հարկավոր չէ:

Տնային աշխատանք

20.05.2019
Դասարանում 

Առաջադրանքներ 
Բացառական, գործիական և ներգոյական հոլովներ: 

Տնային աշխատանք
1. Սկզբից տասը- տասներկու  նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառա:
Մեծ-մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին: Նամակն արագ հանեց գրպանից, գցեց արկղը: Վերջ: Ձեռքերը թափ տվեց ու գնաց առաջ:

2. Տրված տեքստն ընդարձակի՛ր` կետերի փոխարեն գրելով նախադասություններ, որոնք նկարագրեն նախորդ կամ հաջորդ նախադասության առարկան կամ վերաբերմունք արտահայտեն:
 
Որսորդը մեծ դժվարությամբ մի հավք բռնեց: …Հավքը հանկարծ լեզու առավ ու ասաց.
-
Որսո՛րդ, ինձ բա՛ց թող, քո լավության դիմաց քեզ համար երեք հատ մարգարիտ կածեմ:
Որսորդը հավատաց ու բաց թողեց: Հավքը ծառի վրա թռավ, մի բարձր ճյուղի նստեց: … Որսորդն էլ կանգնել ու մարգարիտներին էր ապասում: …Բայց հավքն իր խոստումը կատարելու միտք էլ չուներ: Որսորդը զղջաց ու ձեռքը պարզեց, որ նրան նորից բռնի, բայց չհասավ: … Հավքը ծիծաղեց ու ասաց.- Ձեռքդ մի՛ մեկնիր նրան, ինչին չի հասնի. սա մեկ: Չլինելու բանին մի՛ հավատա. սա երկու: Անցած- գնացածի համար մի՛ ափսոսա, սա էլ երեք: Ահա՛ քեզ երեք մարգարիտ:

3. Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:
 
Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է: Յոթ հազար բնակիչ ունի: Քաղաքի փողոցներում ո՛չ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի: Մա՛րդ են, հանկած մեքենա վարելու  գայթակղությանը չտրվեն: Երկարատև բանավեճերից հետո մի բացատրություն է արվել:

   
ԱՄՆ-ի Նյու-Ջերսի  նահանգում մի փոքրիկ քաղաք կա: Արդեն հայուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»: Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է : Թերթերն առաքվում են հեծանիվներով: Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում:

17.05.2019
Դասարանում և տանն աշխատել անհատական նախագծերով: 


  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 





15.05.2019
Դասարանում
Աշխատել անհատական նախագծերով.
  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 
Տնային աշխատանք
1. Տեքստը փոխադրի՛ր՝  անուղղակի խոսքերն  ուղղակի դարձնելով:
Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց, թե ի՛նչ երաշխավորագիր տա նրան: Վերջինս պատասխանեց, թե ուզում է, որ նա իր նվագախմբի անդամ դառնա: Մարզիկը շատ զարմացավ և ասաց, որ ինքը երաժշտական լսողություն չունի և ոչ մի գործիք չի նվագել երբևէ: Տնօրենը պատասխանեց, որ դա կարևոր չէ, դրա փոխարեն նա առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունի:

2. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի: Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված բառերին:
Ծովը նավաբեկյալին ասաց, որ նրա նավի խորտակվելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ հողմը, որ թռչում է իր վրայով (Ծովը նավաբեկյալին ինչպե՞ս կարող է դիմել):
Շունը գայլին հարցրեց, թե ի՛նչ է անելու մի ամլիկ գառը, որ բան ու գործ թողած` եկել է  նրան փախցնելու: (Ի՞նչ բառերով է դիմում):
Գյուղացին որդիներին ասաց, որ եթե նրանք իրար հետ հաշտ լինեն, ոչ մի թշնամի նրանց չի հաղթի, իսկ եթե գժտվեն, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի:
Շների ճանկն ընկած գայլը շատ ափսոսաց, որ որսի ետևից ընկնելով կյանքն է կորցնում: (Ի՞նչ բառերով կարող է արտահայտվել ափսոսանքը):

3. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի:
Արագիլին հարցրին.
-
Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց.
-
Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց.
-
Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.
-Ես քեզնից չեմ վախենում, է˜,  որովհետև դու ինձնից  ուժեղ չես:


13.05.2019
Դասարանում
Մայիսյան հավաք
Ուսումնական տարվա ամփոփում. հաշվետվության պատրաստում, հրապարակում

Լրացուցիչ առաջադրանք

Տնային աշխատանք
1. Բարդ  նախադասությունների ընդգծված մասերը (երկրորդական նախադասություններըհանի՛ր:
Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը, որն ապշեցնում էր մարդկանց դեռ հնադարում, Քեոփսի բուրգն է:
 
Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ, որի ժամանակ դաշտ  են թողնում կատաղած ցուլին:
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում, որից  տեղացիները կաթ են ստանում:
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը  նորից ուղևորվեց  Զատկի կղզի, որը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում է:
 
Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները, որ կղզու ափերի մոտ են գտնվում և տասնվեց դար առաջ են ստեղծվել: Քսան տոննանոց արձանները, որոնցից մի քանիսի բարձրությունն ութ մետրի է հասնում, կանգնած են ուղղահայաց դիրքով:
Հնագետներին մի քանի ամիս է պետք, որ առանց վնասելու մամուռից  ու տիղմից մաքրեն ծովի հատակից գտնված անտիկ սափորը:
Անապատներում, որտեղ կատաղի ու քմահաճ քամիներից տուժում են և՛ մարդիկ, և՛ կենդանիները, քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով: Մասնագետները պնդում են, որ ծովափնյա մի քանի քաղաք աստիճանաբար իջնում են ջրի տակ:
2. Երկրորդական նախադասությունները հանի՛ր և անհրաժեշտության դեպքում ստացված պարզ նախադասությունների մեջ փոփոխություննե՛ր արա:
Օրինակ`
Երբեմն արջն իրեն այնպես թափով էր գցում տակառի մեջ, որ մյուս կողմից դուրս էր ընկնում:- Երբեմն արջն իրեն թափով գցում էր տակառի մեջ:
Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այն մասին, թե մագնիսական դաշտն ազդո՞ւմ է արդյոք մարդու առողջության վրա: Այդ վեճը նոր թափով բորբոքվեց այն ժամանակ, երբ արյան ճնշման հիվանդության դեմ մի շարք երկրներում սկսեցին կիրառել մագնիսական ապարանջաններ: Մագնիսական դաշտը լայնացնում է մաշկի մազանոթները, որն էլ հանգեցնում է արյան ճնշման նվազմանը:
Վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել նրա համար, որ արջը խաղալու բան ունենա:
Միշտ չէ, որ հնարավոր է լինում գնել կամ որսալ այն կենդանուն, որը մեզ հարկավոր է:
Արձանագրվել են բազմաթիվ այնպիսի դեպքեր, երբ կենդանիները  երկար ժամանակ ապրել են առանց սնվելու:
Գերմանացի մի ինժեներ պատրաստել է այնպիսի չմուշկներ, որոնք էլեկտրական շարժիչով են աշխատելու:

3. Նախադասության  ընդգծված անդամները՝  ենթական ու ստորոգրյալը համաձայնեցրո՛ւ:
Ոչ ոք չեն փորձում հասկանալ մյուսներին, բոլորը միայն խոսում են:
Փողոցում քայլում էին երկու մարդ:
Ժողովուրդը հավաքվել են հրապարակում:
Ճյուղին նստած էին տասը ճնճղուկ:
Մի քանի տղա լսում էին:
Մի երկու երեխա խաղում էին բակում:
Սարի լանջին մի խումբ գառ են երևում:
Հավաքված մարդկանց մի մասը զրուցում են:
Աստղագետների մեծամասնությունը գտնում են, որ իրենց նախորդներն ուղղակի սխալվել են:


08.05.2019
Դասարանում 
Առաջադրանքներ

Տնային աշխատանք

1. Տրված զույգ նախադասություններն իրար միացրո՛ւ և, ու, կամ շաղկապներից մեկով և բացատրի՛ր, թե երկրորդ նախադասության մեջ ընդգծված բառը՝  ենթական, ո՛ր դեպքում է դուրս գալիս:
Աղվեսը մի թուղթ գտավ: Աղվեսն այդ թուղթը տարավ գայլին:
Թագավորը  ժլատ աչքածակ մարդ էր: Թագավորը  հրամայեց, որ կարասը իրեն տան:
Կղզին լճի հարավ-արևելքում էր: Կղզին լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:
Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: Կապիկն անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:
Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը: Չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:
Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս: Վարորդը մեքենան արգելակեց:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները: Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:
Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ: Նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը:

2.Ա խմբի նախադասությունների կետադրական տարբերությունը գտի՛ր և դրա պատճառը բացատրի՛ր: Բ խմբի նախադասություններն ի՛նքդ կետադրիր:
Ա. Հողմը մռնչաց, գալարվեց և խառնեց ծովի ալիքները:
Հողմը մռնչաց, գալարվեց և ծովի ալիքները լեռնացան:
Դեմքը խաղաղ էր ու ողողվել էր մի զարմանալի լույսով:
Դեմքը խաղաղ էր, ու աչքերում մի զարմանալի լույս էր ցոլում:
Մայորն անձամբ ցույց կտա կղզին կամ իր թիկնապահին կուղարկի ինձ ուղեկցելու:
Մայորն անձամբ ցույց կտա կղզին, կամ նրա թիկնապահը կուղեկցի ինձ:
Բ. Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին:
Արևը ժպտաց և ծաղիկներն արթնացան:
Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ:
Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ:
Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ            միանգամից գնա հրավերքի սրահը:
Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ ինքն ու Ջերալդը միանգամից  գնան հրավերքի սրահը:
3. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված հարցին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (ենթականերով):
Օրինակ`
….
մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ:
Ամենաշուտը գործի գնացողը մուտքից դուրս եկավ:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)
Որեմն կատարվե՞ց: (ի՞նչը)
Այստեղից չի լսվի: (ի՞նչը)
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ)


06.05.2019
Դասարանում
Գոյականի հոլովները

Տնային աշխատանք
1. Շարունակի՛ր և ավարտի՛ր տասը նախադասությամբ:
Արտաքուստ հանգիստ ու խաղաղ սպասում էր: Միայն մերթ ընդ մերթ ժամացույցին նետած հայացքներն էին մատնում, որ շտապում է: Վերջապես ավտոբուսը եկավ: Մոտեցավ, ուզում էր բարձրանալ, բայց ինչ-որ հայացք նրան ստիպեց շրջվել:
2. Տեքստը համառոտի՛ր՝  տասը նախադասություն հանելով (անհրաժեշտության դեպքում բառեր ավելացրո՛ւ կամ փոխի՛ր):
 Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-
Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

3. Տեքստն ընդարձա՛կ փոխադրիր՝  նկարագրող, բնութագրող, վերաբերմունք արտահայտող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով:
 Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն:
Իսկ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը: Մի նապաստակ ասաց.
-
Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից վախկոտ արարածներ էլ կան:

03.05.2019
Դասարանում
Աշխատել անհատական նախագծերով.
  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 

Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով.
  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 


29.04.2019
Դասարանում 
Գոյականի թիվը. տեսական նյութ
Գոյականի թիվ. առաջադրանքներ

Տնային աշխատանք
1. Տեքստը փոխադրի՛ր  չորս-հինգ նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

2. Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են բխում:
Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,- ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է:
Հետևություն
ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու սովորի:
դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում:

3. Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես:
Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:


26.04.2019
Դասարանում
Աշխատել անհատական նախագծերով.
  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 

Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով.
  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 


22.04.2019
Դասարանում 
Անձնանիշ և իրանիշ գոյականներ

Հատուկ և հասարակ գոյականներ

Տնային աշխատանք
1. Բարդ նախադասություններն արտահայտի՛ր պարզերով:
Օրինակ`
Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում նման է, հայտնի է վաղուցվանից: - Վաղուցվանից հայտնի է մի փաստ: Նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում նման է:
Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Գիտնականները փորձերով պարզել են, որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
 
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը  հյուսելն է, որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացող մտքից: Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

2. Նախադասություններն ավարտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը):

Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ………..:
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և………..:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու………:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն, ու………:
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ………….:
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին, կամ………….:


19.04.2019
Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով.
  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 

17.04.2019
Դասարանում
Փոխադրություն

Տնային աշխատանք
1. Տեքստը վերականգնի՛ր պարբերությունների հաջորդականությունը փոխելով: Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է  պարբերությունը (պար-հին հայերեն՝ բոլորում, պարբերությունհին հայ.՝  շրջան):
Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոց ծառայող ամենահարմար առարկան գտնել: Անասունը, մթերքն ու մորթեղենը, որպես փող, հարմար չէին, որովհետև խնամք էին պահանջում ու շուտ էին փչանում: Մարդիկ աստիճանաբար հասկացել էին, որ փողը ոչ թե ժամանակավոր, այլ մշտական ու հաստատուն պիտի լիներ: Նաև դիմացկուն լիներ, որ ձեռքից ձեռք անցնելիս շուտ չփչանար: Թեթև լիներ, որ կրելը հեշտ լիներ: Իսկ արժեքը և´ եզան ու տան, և՛ նավի ու հողակտորի, և՛ ցանկացած այլ առարկայի արժեքի հետ պիտի համեմատվեր: Ու պիտի բաժանվեր մանր մասերի, որ մանր առարկաների գնումներ էլ կատարվեին:
Բայց փոխանակություն կատարելը բարդ էր, քանի որ իրերն ու մթերքները տարբեր արժեքներ ունեին: Արժեքը կախված էր նրանից, թե ինչքա՛ն աշխատանք էր ծախսվել այս կամ այն առարկան կամ մթերքը ստանալու համար, կամ դրանք ձեռք բերելու համար ի՛նչ դժվարություններ ու վտանգներ էին հաղթահարվել: Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ անդրավարտիք ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ: Հազարամյակներ առաջ մարդիկ չգիտեին, թե ի՛նչ է փողը, պարզապես զանազան առարկաներ էին փոխանակում միմյանց հետ: Բրուտները խեցե ամաններ ու սափորներ էին տալիս, դարբինները՝ դանակներ, կացիններ ու նետերի ծայրապանակներ, երկրագործները՝ հացահատիկ, յուղ, գինի, անասնապահները՝ միս, բուրդ, կաշի, հաղթանակած մարտիկներն էլ՝ իրենց գերիները:
Դրա հետ նոր պահանջ ծագեց: Հարկավոր էր, որ ամենամանր մասերի բաժանելու ժամանակ էլ փողի ընդհանուր արժեքը չփոքրանար: Օրինակ, եթե մորթին բաժանեին մանր կտորների, կտրոներից ամեն մեկի արժեքն էլ զրո կլիներ, միաժամանակ բոլորինն էլ: Բոլորը, այդ պահանջներին քիչ թե շատ համապատասխանող առաջին փողերից էին խեցիները:

2.Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ:
Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:
Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.
-
Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:
Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Բայց այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:
Ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել: Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:
Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.
-
Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:


15.04.2019
Դասարանում 
Հայոց լեզվի ֆլեշմոբ. առաջադրանքների քննարկում

Տնային աշխատանք
1. Բարդ  նախադասությունների ընդգծված մասերը (երկրորդական նախադասություններըհանի՛ր:
Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը, որն ապշեցնում էր մարդկանց դեռ հնադարում, Քեոփսի բուրգն է:
 
Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ, որի ժամանակ դաշտ  են թողնում կատաղած ցուլին:
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում, որից  տեղացիները կաթ են ստանում:
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը  նորից ուղևորվեց  Զատկի կղզի, որը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում է:
 
Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները, որ կղզու ափերի մոտ են գտնվում և տասնվեց դար առաջ են ստեղծվել: Քսան տոննանոց արձանները, որոնցից մի քանիսի բարձրությունն ութ մետրի է հասնում, կանգնած են ուղղահայաց դիրքով:
Հնագետներին մի քանի ամիս է պետք, որ առանց վնասելու մամուռից  ու տիղմից մաքրեն ծովի հատակից գտնված անտիկ սափորը:
Անապատներում, որտեղ կատաղի ու քմահաճ քամիներից տուժում են և՛ մարդիկ, և՛ կենդանիները, քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով: Մասնագետները պնդում են, որ ծովափնյա մի քանի քաղաք աստիճանաբար իջնում են ջրի տակ:

2.Ընդգծված երկրորդական նախադասությունները հանի՛ր և անհրաժեշտության դեպքում ստացված պարզ նախադասությունների մեջ փոփոխություննե՛ր արա:
Օրինակ`
Երբեմն արջն իրեն այնպես թափով էր գցում տակառի մեջ, որ մյուս կողմից դուրս էր ընկնում:- Երբեմն արջն իրեն թափով գցում էր տակառի մեջ:
Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այն մասին, թե մագնիսական դաշտն ազդո՞ւմ է արդյոք մարդու առողջության վրա: Այդ վեճը նոր թափով բորբոքվեց այն ժամանակ, երբ արյան ճնշման հիվանդության դեմ մի շարք երկրներում սկսեցին կիրառել մագնիսական ապարանջաններ: Մագնիսական դաշտը լայնացնում է մաշկի մազանոթները, որն էլ հանգեցնում է արյան ճնշման նվազմանը:
Վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել նրա համար, որ արջը խաղալու բան ունենա:
Միշտ չէ, որ հնարավոր է լինում գնել կամ որսալ այն կենդանուն, որը մեզ հարկավոր է:
Արձանագրվել են բազմաթիվ այնպիսի դեպքեր, երբ կենդանիները  երկար ժամանակ ապրել են առանց սնվելու:
Գերմանացի մի ինժեներ պատրաստել է այնպիսի չմուշկներ, որոնք էլեկտրական շարժիչով են աշխատելու:

3. Նախադասություններն ավարտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը):

Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ………..:
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և………..:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու………:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն, ու………:
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ………….:
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին, կամ………….:


12.04.2019
Դասարանում 
Ընթերցանություն
  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 


Տնային աշխատանք
Մասնակցել հայոց լեզվի ֆլեշմոբին. կտեղադրվի 19:00-ին: 
Ավարտել շաբաթվա ընթացքում կիսատ թողած աշխատանքները՝ և՛ դասարանական, և՛ տնային: 
Աշխատել անհատական նախագծերով.
  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 



10.04.2019
Դասարանում 
1. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)
Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց  էր ուզում իմանալ: : (ինչ որ)
Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:
(
ինչ, ինչ որ)
Մրջյունը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր հացահատիկի  մշակությամբ: (որ)
Պայմանը դա էր: Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ)

2. Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով  երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:
Օրինակ`
Մինչև կրակելն աղվեսները փախան:- Մինչև  կրակելն աղվեսները փախան, որովհետև  անզգույշ շարժումից թփերը խշխշացին:
Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում:
Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը:
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց:
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև:
Ջուրը բակի ջրհորից բերեք:

3. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր  ունի:
…………………., այլապես…………….:
Ոչ թե…………., այլ…………………….:
………………..,
այլ ոչ թե………………:

Կարդալ և մշակել՝ համառոտ ներկայացնելով բլոգում: 

Տնային աշխատանք
1. Բարդ նախադասությունը պարզեցրո՛ւ`  երկրորդական նախադասությունները հանելով:
Գյուղի վերևում հին քարայրներ կան, որոնց շվաքում նախրից  հետ մնացած հորթերն են նստում:
Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:
Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող տեղերով, վտակների ավազուտ հունով:
Մանուկները գնում են ծանոթ արահետով, որովհետև մյուս կածանները նրանց անծանոթ են ու երկյուղալի:
Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, Անժիկն ու մինա բիբին գնացին դեպի ձորակ:

2. Բարդ նախադասությունը պարզեցրո՛ւմիայն գլխավոր  նախադասությունները  թողնելով:
Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:
Տատի այդ տարօրինակ պատմությունը, որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու նպատակ ուներ, վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ էր, ջերմությունը՝ շատ, երբ շները շոգից տան ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,- առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին՝ ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա, իր բնի մեջ, հանգստանում էր արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:
Հերու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը, Հանավանքից մի շինական, որի պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա

3. Կետադրի՛ր

Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:


08.04.2019
Դասարանում 
Գոյական. առաջադրանքների կատարում 

Տնային աշխատանք
1. Կետերի փոխարեն գրի՛ր   ստորոգյալի մաս կազմող համապատասխան բառ կամ բառակապակցություն  (ստորոգելի):
Օրինակ`
Գրքի արժանիքներից մեկն էլ ….(ի՞նչըէր:- Գրքի արժանիքներից մեկն էլ լեզուն էր: Գրքի արժանիքներից մեկն էլ հեշտ կարդացվելն էր:
Նկարում ամենահետաքրքիրը լուսնի կաթնագույն….(ի՞նչը) էր:
 
Նրա տեսած առարկան (ինչպիսի՞նէր:
 
Մթության մեջ բոլոր առարկաները ….(ինչպիսի՞նեն:
 
Թռիչքի տևողությունը….(ինչքա՞ն) է:
  
Ջերմության աղբյուրը ….(ի՞նչ) է:
  
Դրա պատճառը…(ո՞վ) է:


2. Տրված  նախադասություններն ընդարձակի՛ր` ընդգծված գոյականներին բառով կամ բառակապակցությամբ արտահայտված որոշիչներ ավելացրնելով:
Օրինակ`
 
Հայացքը սահում է առարկաների վրայով :- Տարտամ ու անհանգիստ հայացքը սահում էր դես ու դեն ցրված առարկաների վրայով:
Ձկնորսի  ցանցը մի ձկնիկ ընկավ:
 
Նայում էր ծովի ալիքներին:
Նավից ապշահար հետևում էին հնդկացիներին:
Պատասխանը ճիշտ էր:
Բացատրությունը չհամոզեց:
04.04.2019
Դասարանում 
Աշխատել անհատական նախագծերով: 


Տնային աշխատանք
Ավարտել, հավաքել շաբաթվա ընթացքում կատարած անհատական աշխատանքները, աշխատանքների ամփոփումը՝ տեղադրված հղումներով ուղարկել իմ էլ. փոստին : 

03.04.2019
Դասարանում 
Նախագծային շաբաթ


  • Թարգմանություններ. նյութեր թարգմանելու համար ` 1,  2
  • Ընթերցանություն 1, 
  • Ստեղծագործական աշխատանք՝ շարադրություն. թեման ընտրել ինքնուրույն
  • Մեդիաընթերցումներ, պոեզիա .Վահան Տերյան Եղիշե ՉարենցՀովհաննես Թումանյան 
  • Ռադիո 
  • TV
  • Արևմտահայ հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություն
  • Ֆլեշմոբային առաջադրանքների կազմում
  • Գարնանային օրագիր
  • Առաջարկում եմ կարդալ
  • Ռադիոթատրոն
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Կարդում եմ արևմտահայերեն
  • Հարցազրույցներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • Ընթերցած նյութերի վերլուծություն, /ոչ միայն գեղարվեստական/ 
  • Այլ 
Տնային աշխատանք
1. Հեղինակի խոսքը գրի՛ր.
ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
«
Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:
«
Նավապետը մեղավոր է ճանաչվում, գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:
«
Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:

2. Նախադասությունները լրացրո՛ւ` կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով:
Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր«…»:
 
Քաղցն անհամբեր էր դարձել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր «…»:
Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի. Նա գրեց «…»:
 
Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր «…»:
Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում «…»:
Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում «…»:
Սպասումից ձանձրացած՝ մտածում էր «…»:
Գրքում մի նախադասություն էր ընդգծված «…»:

01.04.2019
Դասարանում 
Քննարկում՝ Միջին դպրոցի յոթ հրաշալիքները:
Նախագծային շաբաթ
Բլոգային ուսուցում. առավելություններ, թերություններ
Խմբային քննարկում, առաջարկություններ. թեմա՝ Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ: 

Տնային աշխատանք

1. Սկզբից տասը- տասներկու  նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառա:     
Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց:


2. . Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել
Արագիլին հարցրին.
-
իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:
3. Տեքստը համառոտի՛ր՝  դարձնելով այն կարճ (3-4 նախադասությունից կազմվածհաղորդում՝ ստեղծված նոր սարքի մասինՏրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
  Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ  առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

Ովքեր չեն ուղարկել, ուղարկեն սովորողի բլոգին ներկայացվող պահանջների վերաբերյալ առաջարկները և Միջին դպրոցի յոթ հրաշալիքները նյութը։ 


Комментариев нет:

Отправить комментарий