7-րդ դասարան. գրականություն, սեպտեմբեր, հոկտեմբեր

7-րդ դասարանի ծրագիր 

Տնային և դասարանական աշխատանքներն ուղարկեք tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին:

Սեպտեմբեր ամսվա ինքնագնահատում:  Լրացնել:

26.10- 03.11.2019. արձակուրդային առաջադրանքներ ՝ Ուսումնական աշուն

24.10.2019
Դասարանում 
Կարդա՛ Ռիպոնչեի ստեղծագործություններից: 
Գրի՛ր ստեղծագործական աշխատանք վերնագրերից մեկով.

  • Գիտելիքը գործիք է
  • Սկսվում և ավարտվում է մեր մտքում
  • Քո մտքերն են ստեղծում քեզ
  • Այլ. ինքդ ընտրի՛ր 
Տնային աշխատանք

Կարդա՛ հեքիաթը
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Հեքիաթի վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը: 
Ի՞նչ է իսկական ընկերությունը. շարադրի՛ր մտքերդ: 


22.10.2019
Դասարանում 
Իսահակյան ,,Արևի մոտ,,  քննարկել :
Գրաբարյան ընթերցումներ
Աշխատանք անհատական նախագծերով։


Տնային աշխատանք
Կարդա Մ. Գալշոյանի ,, Ձայն ամենայն հայոց,, պատմվածքը:
Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Ինչո՞ւ էր Կոմիտասը ցանկանում Հայաստանի տարբեր գավառներից երգող մանուկներ ունենալ իր երգչախմբում:
Ի՞նչ գիտես Կոմիտասի մանկական երգչախմբի մասին:
Կոմիտասի մասին բոլոր պատմվածքների ընթերցումից հետո փորձիր բնութագրել Կոմիտաս-մարդուն, Կոմիտաս-երաժշտին:



17.10.2019
Դասարանում
Հայոց լեզվի ֆլեշմոբ 

Իսահակյան ,,Արևի մոտ,, 

Տնային աշխատանք 
Կարդա՛ Մուշեղ Գալշոյանի  ,,Աղբրանց արուն մեջ քարերուն,, պատմվածքը:
Ինչպիսին պետք է լինի տխրությունը՝ ըստ իռլանդուհու, ըստ Կոմիտասի, ըստ քեզ:
Ունկնդրե՛ք այս երաժշտությունը, ի՞նչ զգացիք:


15.10.2019
Դասարանում
Կարդա՛ Իսահակյանի ,, Մի հին չինական զրույց,, ստեղծագործությունը:
Ինչպիսի՞ ստեղծագործություն է՝ պատմվածք, հեքիաթ, առակ, այլ:
Հնարավո՞ր էր կանխել սփռվող չարիքը:
Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ:
Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի:

Տնային աշխատանք
Կարդա՛ Մուշեղ Գալշոյանի ,,Դարուղի,, պատմվածքը:
1. Երգը ժողովրդի պատմությունն է. գրի՛ր ինչպ՞ես ես հասկանում, համամի՞տ ես, թե՞ ոչ:
2. Ինչպե՞ս է Կոմիտասն իրար կապում մարդուն և երգը:

08.10.2019
Դասարանում 
Կարդա՛ Իսահակյանի ,,Պատրանք,, պատմվածքը:
Ի՞նչ է նշանակում պատրանք, գրի՛ր հոմանիշները:
Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:
Վերլուծի՛ր ստեղծագործությունը:
Գրի՛ր քո կարծիքը հարցադրումների վերաբերյալ՝ պատրանքը որպես ինքախաբեություն, պատրանքը՝ ուղղակի երազ , երազկոտություն:

Տնային աշխատանք

Կարդա՛ Մուշեղ Գալշոյանի ,,Մաղթանք,, պատմվածքը:
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Մարեն աղոթք ինչի հետ է համեմատում, ինչի՞ է նմանեցնում: Ինչո՞ւ է այդքան կարևորում մոր աղոթքը կամ մաղթանքը:
Պանդուխտի երգն ինչի՞ է նման, ըստ քեզ, ըստ Կոմիտասի:
Կարոտի զգացման նկարագրությունն առանձնացրո՛ւ, դու ինչպե՞ս կնկարագրես կարոտը:
Շարադրություն.
Մաղթանքի կարևորությունը մարդու կյանքում, մաղթանքի ազդեցությունը:


03.10.2019
Դասարանում 
Տնային աշխատանքի քննարկում 
Կոմիտասի մասին. Իսահակյանի հուշերից. կարդա՛, պատասխանի՛ր հարցերին: 

Տնային աշխատանք
Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ: 
Ներկայացրեք ձեր մտորումները. Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը: 

01.10.2019
Դասարանում 
Ընտրած բանաստեղծությունների քննարկում:

Կոմիտասի հոդվածի ընթերցում: 

Մեկնաբանել Կոմիտասի խրատներն:
Առանձնացրեք այն խրատը, որ ,կարծում եք, ձեզ օգտակար եղավ: Մեկնաբանե՛ք ինչո՞ւ:



Տնային աշխատանք
Կարդա՛ Մուշեղ Գալշոյանի ,,Օրն ավետյաց,, պատմվածքը:
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Բացատրի՛ր վերնագիրը:
Տեքստից դուրս բեր մանուկ Սողոմոնին նկարագրող արտահայտություններ, նախադասություններ:



26.09.2019
Դասարանում
Կոմիտասյան օրեր
,,Կյանք ,, բանաստեղծության քննարկում:

Կոմիտասի բանաստեղծությունների քննարկում, վերլուծություն.

Փշուր մը 

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։

Ելավ շինական 

Ելավ շինական՝ ցանեց առավ
Բուռը լի ցորեն.
Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։


Այն ի՞նչ ամպ էր 

Այն ի՞նչ ամպ էր՝ աղոտ-աղոտ ծռվեցավ,
Ու թուխ պատեց կապուտեց․
Այն սև ամպ էր՝ մաղոտ-մաղոտ ցրվեցավ,
Ու պուխ կապեց պատուտեց



Անմար սեր 

Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։


Ըստ այս բանաստեղծությունների՝ գրի՛ր Կոմիտասի գրելաոճի մասին: Ի՞նչ առանձնահատկություններ ունեն Կոմիտասի ստեղծագործությունները:  (Ամենաքիչը վեցը նախադասություն): 



Տնային աշխատանք

Կարդա՛ .  ,,Կոմիտասի գերազանց լսողությունը,, 
Գրի՛ր շարադրություն ,,Երաժշտության դերը մարդու կյանքում,, վերնագրով:
Կոմիտասի բանաստեղծությունները, կարդա՛, ընտրի՛ր որևէ բանաստեղծություն, սովորորի՛ր անգիր և պատրաստի՛ր ռադիոնյութ կամ տեսանյութ:


24.09.2019
Դասարանում

,,Հաչիկո,, ֆիլմի քննարկում։
Կարդա՛

Եղիր իմ ընկերը։ Ջիմ Ռոն
Երբ դու ցանկանաս արտասվել, կանչիր ինձ…
Ես չեմ խոստանում զվարճացնել քեզ, բայց ես կարող եմ արտասվել քեզ հետ:
Եթե երբևէ կցանկանաս փախչել, կանչիր ինձ…
Չեմ խոստանում տարհամոզել, որ դու մնաս, բայց ես կարող եմ փախչել քեզ հետ:
Եթե մի օր չցանկանաս ընդհանրապես լսել որևէ մեկին, կանչիր ինձ…
Ես խոստանում եմ գալ հանուն քեզ ու խոստանում եմ, որ լուռ կմնամ:
Բայց եթե մի օր դու կանչես ու ես արձագանք չտամ, խնդրում եմ, շտապիր ինձ մոտ:
Հավանաբար այդ պահին ես քո կարիքն ունեմ անչափ:
Մի քայլիր իմ առջևից,- ես կարող եմ նաև չհետևել քեզ:
Մի քայլիր իմ ետևից,- ես կարող եմ նաև չառաջնորդել քեզ:
Բայց քայլիր իմ կողքին: Եվ եղիր իմ ընկերը:
Շարունակիր այս շարքը՝ հավատարիմ մնալով հեղինակի ասելիքին և ոճին։


Տնային աշխատանք
Անգիր սովորի՛ր Կոմիտասի ,,Կյանք,, բանաստեղծությունը։

Շառա՜չ, շառա՜չ․․․
 Սարեն հեղե՛ղ փրթավ,
   Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
     Հողեն ծառեր ծամելով,
       Հողեն քարեր քամելով,
         Գետը լցավ ու գալարեց,
           Սիրտը խցավ ու պալարեց․
             Ցելա՜վ, ցելա՜վ․․․
           Ամպեն արե՛վն ելավ,
         Նազում է կանաչ ու հեշտակի․
       Սարի խոցին ժպտելով,
   Ծառի ծոցին ծպտելով,
 Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը։ 
Փորձի՛ր բացատրել ինչու է բանաստեղծությունը կոչվում ,, Կյանք,,։ 

19.09.2019
Դասարանում 
Կարդա՛ Ստեփան Զորյանի ,,Բարեկամները,, պատմվածքը:
Գրավոր վերլուծի՛ր և բացատրի անհասկանալի բառերը:

Տնային աշխատանք

,,Հաչիկո,, ֆիլմի դիտում:
Ֆիլմի սյուժեից ելնելով ՝ գրի՛ր մարդու և կենդանու ընկերության մասին: Ֆիլմը քննարկելու ենք հաջորդ դասաժամին:


17.09.2019
Դասարանում

,,Ձմռան գիշեր,, պատմվածքի քննարկում

Առաջադրանք
Կարդա’ տրված հատվածները և ուշադրություն դարձրու տարբեր ոճերին: Գրի’ր որևէ թեմայով շարադրություն՝ կարևորելով շարադրանքիդ ոճը:
  1. Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի օր առաջ, կար մի մուկ:Ո՛չ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել: Սա անհեղաշրջելի իրողություն է:Նյու Յորք քաղաքում, որ ինը միլիոն բնակչություն ունի, մարդկանցից շատ մուկ կա: Ինը միլիոն բնակչություն ունեցող քաղաքը Նյու Յո՞րքն է, թե՞ Տոկիոն: Մի՞թե սխալվում եմ: Ինչ-որ է, ասածս այն է, որ Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ: Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու են մնում մարդկանց աչքերից: Վ. Սարոյան
2. Մեր աշխարհն անհեթեթ է,—
ասում եմ կնոջս,— ու մարդու թշնամին
տնեցիք են իր։
Կինս բարկանում է, չնայած կատակով եմ
ասում։
Ի պատասխան լսում եմ.
— Քո թշնամին էժանանոց պորտվեյնն ու ներկված շիկահերներն են։
— Ուրեմն ես ճշմարիտ քրիստոնյա եմ։ Քանզի Քրիստոս ուսուցանում էր սիրել թշնամիներին։ Սերգեյ Դովլաթով
3. Չեմ պատմի, թե ով եմ ես կամ որտեղից է սկսվում իմ գոյությունը: Միայն կասեմ, որ մի օր գնացի «վայենկոմատ» կոչվող հաստատությունը, ձեռքս մի թուղթ տվեցին ու ասացին.
-Պատրաստվի՛ր, գնում ես:
Ավտոբուսը սուլոցով անցավ, հիշողություններս, մարդիկ, քաղաքը մնացին նրա անիվների տակ:
Բա՛րև, անհայտություն, պիտի ընկերություն անենք: Գուցե ստացվի: Չեմ պատմի, թե ինչպես, ուր գնացինք: Ընդունենք ձեր ժամանակի խնայում, երբ թուղթը պիտի լցնեի անիմաստ բառերի շարանով, որ երևի միայն հասու են նրան, ով ապրել է տվյալ բառերի անիմաստ ծանրությունը: Արման Թովմասյան
4. Արթնացավ: Անսովոր աղմուկ էր: Թվաց` Նազան տատի տանը տեսած խխուջի հսկայական խեցին է ականջին: Գիտեր, որ քնած չէ, սակայն պիտի համոզվեր:Հակոբը դժվարությամբ բացեց ասես սոսնձված կոպերն ու լարեց լսողությունը, սակայն ընդարձակ սենյակի առաստաղին ու պատերի վրա լողացող լույսերի և ստվերների իրար հաջորդող տարօրինակ խաղը ընդհատեց մտքերը: Դեռ անկողնում ձեռքն ակամա սահեցրեց մահճակալի կողքի պատն ալիքող տեսարանի վրայով ու սկսեց զարմանալ: Նարինե Կռոյան

Տնային աշխատանք
Կարդա՛ Ստեփան Զորյանի ,,Չալանկը,, պատմվածքը
1. Բացատրի՛ր անհասկանալի բառերը:
2. Առանձնացրո՛ւ Չալանկին բնութագրող և նկարագրող հատվածները:
3. Բացատրի՛ր . Շանն ախպոր պես պիտի սիրել:
4. Մարդու և շան ընկերությանը բնորոշ ասացվածքներ գրի՛ր:

12.09.2019
Դասարանում 

Հայերենի ֆլեշմոբ 


Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Ձմռան գիշեր,, պատմվածքը:
Դուրս գրի՛ր և բացատրի՛ր անհասկանալի բառերը:
Բնութագրի՛ր Հակոբին:
Քո հիմնավոր կարծիքը գրի՛ր պատմվածքի վերաբերյալ:

10.09.2019
Դասարանում 

Զրույց գեղեցիկի մասին. Ստեփան Զորյան 

Ընդգծված բառերն ու բառակապակցությունները բացատրիր բառարանի օգնությամբ:
Գեղեցիկ ասելով ինչ էր հասկանում իշխանըճարտարապետը:

Գրիրթե քո պատկերացմամբ ինչ է նշանակում գեղեցիկ (ոչ միայն արտաքին). ինչն ես կարևորումգնահատումինչն է քեզ տհաճություն պատճառումզայրացնում:

Տնային աշխատանք
Ավարտել դասարանական աշխատանքը. տե՛ս վերևում: 
Կարդա՛ ,,Անհայտ թելեր,, պատմվածքը, վերլուծի՛ր բլոգումդ, անծանոթ բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

02-06.09.2019 



Տնային ընթերցանության նյութեր 

Հեղինակ՝ Ստեփան Զոյան

Комментариев нет:

Отправить комментарий