7-րդ դասարան. գրականություն, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս

26.05.2021

Նախագծեր



20.05.2021

Դասարանում

Նախագիծ


Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Գանձանակ,, պատմվածքը: 

Գրի՛ր քո կարծիքը ստեղծագործության վերաբերյալ: 


18.05.2021

Դասարանում

Նախագիծ

Տնային աշխատանք

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Ծիծաղը,, պատմվածքի երկրորդ մասը, գրավոր պատասխանի'ր առաջին մասից հետո գրված հարցերին:


13.05.2021

Դասարանում

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետօրինակ՝ կապույտ երկինք

3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվումԴրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավքխոնարհտափաստան բառերը :


Տնային աշխատանք

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Ծիծաղը,, պատմվածքի առաջին մասը, գրավոր պատասխանի'ր առաջին մասից հետո գրված հարցերին:

11.05.2021

Դասարանում

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Հեղինակ՝ Խորխե Բուկայ

Հարցարան

  1.  Կա՞ միտք, որի հետ համաձայն չես: Եթե կա, հիմնավորիր առարկությունդ:
  2. Շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:


Տնային աշխատանք

Կարդա՛ ստեղծագործությունը և գրի՛ր առաջադրանքները.

Ճագարներ լուսնի տակ (Հեղինակ՝ Դինո Բուցատի)


04.05.2021

Դասարանում

Կարդում ենք Սահյան


Տնային աշխատանք

Ի՞նչ է ասում

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրածկուրծքը պատռած,
Հոգնած, ­տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պեսապառաժի
Կողին խաչված այս կածանը:

1. Տեքստից դուրս գրի՛ր մեկ հարցական նախադասություն:

2. Գրի՛ր կածան բառի հինգ հոմանիշ:

3. Գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները

4. Գրավոր վերլուծիր բանաստեղծությունը, ի՞նչ է ուզում ասել բանաստեղծը:

5. Բանաստեղծությունից ելնելով՝ մի քանի բառով բնութագրի՛ր կածանը:

6. Ճամփորդներին ի՞նչ է ասում, պատմում կածանը:

Ընտրել և կարդալ այլ բանաստեղծություններ Սահյանի ստեղծագործություններից: : 


29.04.2021

Դասարանում

Քննարկում 

Սահյանական ընթերցումներ:


Տնային աշխատանք

Կարդում ենք Սահյան

  • Համացանցից ընտրել Սահյանի բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը:
  • Սովորել անգիր:
  • Ձայնագրել կամ տեսագրել, հրապարակել բլոգում:
  • Պատրաստվել  ընտրած բանաստեղծությունը բանավոր վերլուծել դասարանում:
  • Կարդալ տեղեկություններ Սահյանի մասին:

27.04.2021

Դասարանում 

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
1.Նկարագրի՛ր մայրամուտը:
2.Օրվա ո՞ր պահն ես սիրում, ինչո՞ւ:

Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Հազարան հավքը,, հեքիաթի  Գ մասի 1-5-րդ մասերը

1. Հեքիաթը համամեատի՛ր Աղայանի  ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս և Մութ աշխարհներ,, հեքիաթի հետ:

2. Վերլուծի՛ր հեքիաթը: 

22.04.2021

Դասարանում

Քննարկում

Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Հազարան հավքը,, հեքիաթի Բ մասի 1-3-րդ հատվածները:

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

2. Արեգը գնաց եղբայրներին որոնելու:

Շատ ման եկաւ, թէ քիչ, մէկին մի քաղաքում գտաւ խորտկարարի մօտ ծառայելիս, միւսին մի ուրիշ երկրում գտաւ մրգավաճառի մօտ:

Հեքիաթին շարունակություն հորինի՛ր, որտեղ պատմի՛ր, թե ինչ եղավ թագավորի մյուս երկու որդիների հետ: Ինչպե՞ս դարձան խորտկարարի և մրգավաճառի մոտ ծառայողներ, ի՞նչ փորձությունների հանդիպեցին:  

16.04.2021

Դասարանում

Հետազոտական աշխատանքների քննարկում:

Կարդում ենք Սահյան

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր

Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Ներկայացրո՛ւ Սահյանի աշխարհը:

Շարադրություն ՝,,Իմ հրաշք աշխարհը,,...


Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Հազարան հավքը,, հեքիաթի 9-11 մասերը: 

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

2. Դուրս գրի՛ր Կարմիր աշխարհի նկարագրությունը: 

3. Ներկայացրո՛ւ Կարմիր, Սև և Կապույտ աշխարհների ընդհանրությունները:

4. Տեքստի բառերի օգնությամբ ներկայացրո՛ւ Մշտադալար այգին: Նմանեցնո՞ւմ ես ես Անթառամ այգուն: 


15.04.2021

Դասարանում

Մայրենի լեզվի ֆլեշմոբ


Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Հազարան հավքը,, հեքիաթի 6-8 մասերը:

1. Ըստ այս հատվածի բնութագրի՛ր Արեգին:

2. Առանձնացրու՛ Սև և Կապույտ աշխարհների նկարագրությունը:

3. Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

4. Քամի Ձին համեմատի՛ր Սասունցի Դավթի Քուռկիկ Ջալալու հետ:

5. Հետազոտական-վերլուծական աշխատանք ,,Թագավորի կրտսեր որդու կերպարը հեքիաթներում,, : Հետազոտական աշխատանքը պետք է ունենա նախաբան, բուն ասելիք, եզրակացություն կամ վերջաբան, օգտագործած կայքերի,գրքերի հղումներ: 


13.04.2021

Դասարանում

Շարունակի՛ր հեքիաթը, ի՞նչ եղավ հետո. գրավոր աշխատանք:


Տնային աշխատանք


Կարդա՛ ,,Հազարան հավքը,, հեքիաթի 1-5 մասերը:

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

2. Հեքիաթի բառերի օգնությամբ նկարագրի՛ր Անմահական այգին: 

3. Պառավին Ա. մեղադրի՛ր, Բ. արդարացրու՛:



08.04.2021

Դասարանում 

Քննարկում


Տնային աշխատանք

Կարդա ՛ ,,Խիզախը կամ  աներկյուղը,, հեքիաթը 
1. Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը, բացատր՛եք բառարանի օգնությամբ: 

2. Բնութագրի՛ր  Աներկյուղին:
3. Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները:

4. Հեքիաթից դուրս գրի՛ր բարբառային բառեր և արտահայտություններբացատրի՛ր



06.04.2021

Դասարանում

Մի քանի նախադասությամբ ներկայացնել Աղայանի մանկավարժական հայացքները: 

Թումանյան-Աղայան

Աղայանի մասին


Տնային աշխատանք

Վերհիշել ստեղծագործությունը, որպեսզի քննարկենք դասարանում: 


Դիտե՛ք Ղազարոս Աղայանի մասին պատմող ֆիլմը: 

Կարդա՛ ՎՍարոյանի ,,Գողացած հեծանիվը,պատմվածքըվերլուծիր:

Պատմվածքից դուրս բեր այն հատվածըորտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառըարդարացվա՞ծ արարք էինչու՞:

Պատմվածքից դուրս բեր այն հատվածըորտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառըվերլուծիր այդ հանգամանքը:

Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:



01.04.2021

Դասարանում 

Աղայանի մանկավարժակամ մտքերի քննարկումմեկնաբանում:
Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավորայլ կարճ ժամանակի խելացի օգտագործում:
Աշակերտը պիտի հասկանամարսե ամեն բանինչ որ սովորում է վարժապետիցորպեսզի նա ոչ թե մի անշունչ բառագիրք դառնաայլ
նախապատրաստվի լինել կենդանի և առողջ դատողություն ունեցող խելոք մարդ։

 Հաճախ շատ գիտուն պրոֆեսորը պիտանի չէ որպես ուսուցիչ:


Տնային աշխատանք

Կարդա՛ Ղ. Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի երկրորդ մասը


1.Գրավոր մեկնաբանեք հատվածները.

Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:


2. Գրե՛ք ձեր կարծիքը հեքիաթի վերաբերյալ: 



30.03.2021

Դասարանում 

Ժակ Պրևեր 

Ավելի վատ

Ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր շուն չեն սիրում

ոչ էլ ցեխ

Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր չեն սիրում ցեխ

ովքեր չեն հասկանում

ովքեր չգիտեն շանը

ովքեր չգիտեն ցեխը

շանը թողեք ներս…

որ թափահարում է ցեխը վրայից

ցեխը կարող ես լվանալ

շանը կարող ես լվանալ

և ջուրն էլ կարող ես լվանալ

բայց չես կարող լվանալ նրանց

ովքեր ասում են թե սիրում են շանը

պայմանով միայն…

ցեխոտ շունը մաքուր է

ցեխը մաքուր է

երբեմն ջուրն էլ մաքուր է

նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…

նրանք մաքուր չեն

բացարձակապես:

Առաջադրանքներ

  • Այս բանաստեղծությունը վանկակա՞ն, թե՞ սպիտակ բանաստեղծություն է:  (Օգտվի՛ր գրականագիտական բառարանից): Պատասխանդ հիմնավորիր:
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Տնային աշխատանք

Կարդա՛ Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի առաջին մասը: 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

2. Բնութագրի՛ր Գյուլնազ տատին:

3. Առաջին հատվածից դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողը կամ տողերը և մեկնաբանի՛ր: 

4. Կարդա՛ տեղեկություններ Աղայանի մասին (բանավոր ներկայացնել դասարանում): 



Մարտի 22-28

Ուսումնական գարուն


19.03.2021

Դասարանում

Տիգրան Հայրապետյան օրեր


1. Պիղատոս և Քրիստոս. զրույց
2. Ձեռքեր լվանալ. բացատրում ենք դարձվածքի ծագումը, փոխաբերական իմաստը
3. Բացատրել վերնագիրը: 
4. Մեկնաբանել հատվածները.
Պատմության թատերաբեմը ժամանակին ու պատվով լքած աքքադների՝ ժամանակին նշմարած ջրերից վերջինը բավական պղտորելուց հետո, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի մի ստվար հատվածը, Պիղատոսի հպարտ ու անմեղ կեցվածքն ընդունած կենսատու հեղուկի վերջին կաթիլները ձեռքերը լվանալու վրա սպառելով, ինքնաօտարվում է հայրենիքի ապագայի նկատմամբ պատասխանատվությունից: Եվ ամենակարեւորը՝ ոչ մի խղճի խայթ, որ մնացողներին այնքան էլ չի գրավում անապատում տապից տառապելու տխուր հեռանկարը: Ավելին, ամեն օտարվող՝ լինի առանձին անհատ թե հարյուրամյակը բոլորած կուսակցություն, մնացողների վրա նայում է Արեւելքը նվաճած, բայց նրա էությանն այդպես էլ հասու չդարձած հռոմեացու գոռոզությամբ, կարծես հենց մնացողներն են, որ ընտրության պահին միահամուռ գոչել են «արձակի՛ր մեզ համար Բարաբբային»: 

Զարմանալի է, որ 1045-ի ողբերգությունից 950 տարի հետո էլ երբեմնի Armenia felix երանելի որակումը ստացած երկրի բնակիչներն այդպես էլ չհասկացան, որ սեփական անվտանգության ու հարատեւության հիմքը ոչ թե ուրիշի, այլ հենց սեփական գործողություններն են:

5. Ամբողջացնել և  ներկայացնել հոդվածի ասելիքը: 

Տնային աշխատանք

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Գողացած հեծանիվը,, պատմվածքը, վերլուծիր:

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

16.01.2021

Դասաանում

,,Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքի քննարկում: 

Չարենցյան ընթերցումներ: 

Տնային աշխատանք

Կարդա ,,Սև ոչխար ,, պատմվածքը: 

1. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը: 

2. Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ, հիմնավորեք: 

2. Նկարագրե՛ք իրական կյանքում հանդիպող նման իրավիճակներ: 


11.03.2021

Դասարանում 

Կարդում ենք  Չարենց. բանաստեղծությունների քննարկում: 

Վիկտորինա

Տնային աշխատանք

Կարդա՛ Թումանյանի ,, Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը: 

1. Առանձնացրու կարևոր միտք արտահայտող հատվածները: 

2. Պատմվածքում կա՞ հարուստների և աղքատների հարաբերություն կամ տարբերություն: 

3. Ներկայացրո՛ւ քո մտորումները պատմվածքի վերաբերյալ: 


09.03.2021

Դասարանում 

Սիմվոլիզմ 

սիմվոլ-խորհրդանիշ

,,Ծիածան,, և ,,Տաղարան,, շարքերի քննարկում: 

Տնային աշխատանք

Կարդա՛ բանաստեղծությունը.
Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ
1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը
3. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.
Ու վառվում է օրերում

Ոսկե հուր է փռված 

Թռչում են սրընթաց նժույգները

Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը...

4. Բանաստեղծությունները վերհիշի՛ր կամ  սովորի՛ր անգիր, եթե չգիտես: 


04.03.2021

Դասարանում 

Կարդում ենք Չարենց

Տաղարան 

Տնային աշխատանք

Կարդա՛ Չարենցի ,,Ծիածան,,  շարքի բանաստեղծությունները

Ի՞նչ գույներ է ներկայացնում բանաստեղծություններում, քո կարծիքով ի՞նչ են խորհրդանշում գույները, ի՞նչ տրամադրություններ են արտահայտված բանաստեղծություններում

Քո ընտրությամբ մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր

02.03.2021

Դասարանում 

Տնային աշխատանքի քննարկում: 

Հետաքրքիր փաստեր Չարենցի կյանքից:

Տնային աշխատանք

Դու իմ գարնան առավոտինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տսրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դուոսկի իմ ամառհրանմանհրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դուոսկի իմ աշունաշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացելմնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա
Առաջադրանքներ
1. Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ինչ է ուզում ասել Չարենցը:
2. Բացատրի՛ր բառերը՝ հրանման, տոթ, բոթ:
3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրները:
4. Ի՞նչ բառերով է Չարենցը  ներկայացնում /ինչպիսի/ գարունը, ամառը, աշունը:
5. Ո՞ր տողն է կրկնվում, քո կարծիքով այդ կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը:
6. Բանաստեղծությունը սովորի՛ր անգիր: 

25.02.2021

Դասարանում 

Ֆիլմի քննարկում 

Թումանյանի բանաստեղծությունները:

Տնային աշխատանք

Ընտրել Թումանյանի ստեղծագործություններից մեկը, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել , տեղադրել բլոգում: Կարող է լինել մեդիաընթերցում,  հեքիաթի բեմադրություն, ընտանեկան ընթերցում և այլն: 

Կարդա՛ ,,Երկաթուղու շինարարությունը,, պատմվածքը: 

Պատմվածքի վերաբերյալ շարադրի՛ր կարծիքդ 3-4 նախադասությամբ: 

19.02.2021

Դասարանում

Հետազոտական աշխատանք. Թումանյանը և Վերնատունը:
Կարդա՛ բանաստեղծությունը.

Ա՛խ, ես երանի

Կայծակ լինեի,

Որոտ-ճայթյունով

Մըռայլ ամպերից

Ժայթքեի ըմբուսո,

Զարկեի ուժգին,

Պատռեի խավար

Կամարը երկնի,

Ցույց տայի մարդուն

Գաղտնիքը վերին,

Որ տեսներ՝ այնտեղ

Ի՞նչ բան կա ահեղ,

Կամ Ո՞վ է նըստած

Եվ ո՞ւր է Աստված...

 

Շարադրություն գրի՛ր ,,Երանի ես...,,վերնագրով


Տնային աշխատանք

Դիտել Թումանյանի մասին պատմող ֆիլմը, նշումներ անել: 

18.02.2021

Դասարանում 

Տնային աշխատանքի քննարկում:

Բալլադներ

Տնային աշխատանք

Կարդա՛  Թումանյանի ,,Անգին քարը,,  հեքիաթը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը,  բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրու կարծիքդ, մտքերդ հեքիաթի վերաբերյալ, արդյոք հեքիաթը որևէ գաղափար է արտահայտում: 

Ծանոթացի՛ր Թումանյանի մյուս հեքիաթներին

1. Ի՞նչ առանձնահատկություններ ունեն Թումանյանի հեքիաթները, քո կարծիքով:

2. Ի՞նչ դարձվածքներ են առաջացել Թումանյանի հեքիաթներից, ի՞նչ են նշանակում:

16.02.2021


,,Ես կարդում եմ Տերյան,, վերնագրով պատում գրե՛ք՝ ներկայացնելով ինչ եք     կարդացել Տերյանից, ինչպիսինն է ձեր կարդացած Տերյանը և այլն: Ամփոփում ենք նախագիծը (7-8 նախադասություն):


Տնային աշխատանք

Կարդա՛ Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը և 8-9 նախադասությամբ արձակ շարադրի՛ր բովանդակությունը: 
Փորձի՛ր պազել՝ ինչ է բալլադը: 
Նայի՛ր ,,Փարվանա,, բալլադի մուլտֆիլմը: 
Գրի՛ր քո կարծիքը մուլտֆիլմի մասին:





Комментариев нет:

Отправить комментарий