01.12.2025
Աշխատանք դասարանում
Վերաբերական՝ վերաբերմունքային իմաստ
Եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ նրա որևէ անդամ:
Օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ հրաշալի անցավ:
Ո՞րն է ,,բարեբախտաբարի,, դերը այս նախադասության մեջ:
1. Վերաբերականները սովորաբար եղանակավորում են ամբողջ նախադասությունը և կապվում են հիմնականում ստորագյալի հետ: Օր՝. Դժբախտաբար չի եկել:
2. Վերաբերականները կարող են դրվել նաև նախադասության այլ անդամների վրա:
Նույնիսկ Վահեն այսօր լուծեց խնդիրը:
Վահեն նույնիսկ այսօր լուծեց խնդիրը
Վահեն այսօր նույնիսկ խնդիրը լուծեց:
Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի՝ վերաբերականները բաժանվում են հետևյալ տեսակների՝
· հաստատական
· ժխտական
· երկբայական
· գնահատողական
· սաստկական
· սահմանափակման
1. Նշված վերաբերականները, ըստ արատահայտած երանգային իմաստի, տեսակավորի՛ր՝ իհարկե, կարծես թե, անպայման, մի՞թե, բարեբախտաբար, դժբախտաբար, նույնիսկ, մանավանդ, գոնե, միայն, ոչ:
Ըստ կազմության վերաբերականները լինում են պարզ, բարդ և ածանցավոր:
2. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար:
Պարզ-
բարդ-
ածանացավոր-
բարդածանցավոր-
3. Կետադրի՛ր տրված նախադասությունները
Իրոք նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել:
Ոչ դա միայն ինձ է վերաբերում:
Ընկերս անշուշտ միշտ ինձ հետ է:
Արդյոք լուծում ունի այս հարցը:
4. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը:
Իմ ուզածի պես էլ եղավ:
Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը:
Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր:
Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր:
Թերևս այս մասին նորից խոսենք:
Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ:
5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով:
1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
2. Գո՞հ ես տանն անցկացրածդ օրերից:
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:
Դու մտածի՛ր հարց ընկերոջդ համար, թող պատասխանի վերաբերական գործածելով:
26.11.2025
Աշխատանք դասարանում
Կիսատ թողած առաջադրանքների ավարտում։
24.11.2025
Աշխատանք դասարանում
Շաղկապ-իրար կապել, շաղկապել: Շաղկապները իրար են կապում նախադասությունները կամ նախադասության անդամները:
Բաժանվում են երկու տեսակի
Համադասական՝ և, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, ուրեմն և այլն: (Կապում են նախադասության համազոր անդամներ կամ համազոր, համադաս նախադասություններ)
Օրինակ՝ Ահել ու ջահել իրարով անցան:
Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան:
Ստորադասական ՝ որ, թե, եթե, նախքան, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետև, մինչ, մինչև, մինչդեռ, քան և այլն: (Բարդ նախադասության մեջ ստորադաս ՝ երկրորդական նախադասությունը կապում են գերադաս , գլխավոր նախադասությանը)
Օրինակ՝ Գևորգի առաջարկը նա ընդունեց, որովհետև հավատաց քաջությանը:
1. Փորձի՛ր բացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու
նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը:
Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
Սիգը դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել:
Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:
Բ. Մ. թ. ա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք
դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա և Չադ լճերից է
բերվել:
2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:
Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ
այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց:
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:
3. Փորձի՛ր տրված նախադասությունները լրացնել:
1-ին վարժության ... խմբում բարդ ստորադասական նախադասություններ են. դրանց կազմի մեջ մտնող նախադասություններից մեկը ... է, մյուսը`…:
... խմբում բարդ համադասական նախադասություններ են, դրանց կազմի մեջ մտնող նախադասությունները...:
Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել .... շաղկապներով:
Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են.... շաղկապներով կամ հարաբերական դերանուններով:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր
երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
5.. Ըստ տրված կաղապարների`նախադասություններ կազմի´ր: Բարդ համադասակա՞ն, թե՞ստորադասական նախադասություններ ստացվեցին:
……………, և……………..:
……………, ու…………….:
……………, կամ………….:
……………, և………………:
……………, կամ…………..:
21.11.2025
Աշխատանք դասարանում
Անհատական և շուրջտարյա նախագծեր
- Ընթերցանություն,
- ,,Պատուհան,, ամսագրի համար ստեղծագործական աշխատանքների և թարգմանությունների պատրաստում,
- Կարդում ենք ժամանակակից գրականություն,
- Արամ Պաչյան ,,Թափանցիկ շշեր,,
- Փոդքաստ,
- Բանավեճ,
- Արևմտահայերեն գրականություն,
- Գրաբարյան ընթերցումներ,
- Այլ։
19.11.2025
Աշխատանք դասարանում
Կապ
1. Դուրս գրի՛ր կապերը:
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, հավանաբար,
մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:
2. Ընդգծի՛ր կապերը:
Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:
Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա-սեղանին
Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:
3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):
Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածված այլ բառից առաջ կամ հետո. այդ պատճառով էլ կոչվում են նախադրություններ կամ հետադրություններ: Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո, օրինակ՝ բացի Արամից, Արամից բացի....
4. Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ:
Ամպի տակից ջուր է գալիս...
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ:
5. Ուղղի՛ր սխալները:
Նվագում է դաշնամուրի վրա:
Այդ որոշման հետ բոլորը ծանոթացան:
Կանգնել է մայթի վրա:
Ինձ մոտ ոչ մի նորություն չկա:
6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ
բարդ
7. Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը:
Իբրև ճանաչված վիրաբույժ Սուրենի քեռին մրցակից չուներ:
Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները որպես անդավաճան եղբայրներ:
Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ իր սրտի ուզածի համաձայն:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
17.11.2025
Աշխատանք դասարանում
14.11.2025
Աշխատանք դասարանում
Անհատական և շուրջտարյա նախագծեր
- Ընթերցանություն,
- ,,Պատուհան,, ամսագրի համար ստեղծագործական աշխատանքների և թարգմանությունների պատրաստում,
- Կարդում ենք ժամանակակից գրականություն,
- Արամ Պաչյան ,,Թափանցիկ շշեր,,
- Փոդքաստ,
- Բանավեճ,
- Արևմտահայերեն գրականություն,
- Գրաբարյան ընթերցումներ,
- Այլ։
12.11.2025
Աշխատանք դասարանում
10.11.2025
Աշխատանք դասարանում
Մի օր Զևսի գլուխ- սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդու- ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխ- ու ինք- ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոս- կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխ-: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհի-: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահան- ու նիզակ- ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչ- որոտաց ու ցնցեց Օլիմպոս-: Աթենաս- սկսեց հովանավորել Հունաստանի հերոսների-, պահպանել քաղաքներ- ու ամրոցներ-:
2. Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր:
Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրի վրա:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:
Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել:
Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերում նրանց:
Քույրս երրորդ դասարան է:
Բաժակը ձեռքն էր, որ մտավ:
Շատ լավ է տիրապետում անգլերենը:
Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
07.11.2025
Աշխատանք դասարանում
Անհատական և շուրջտարյա նախագծեր
- Ընթերցանություն,
- ,,Պատուհան,, ամսագրի համար ստեղծագործական աշխատանքների և թարգմանությունների պատրաստում,
- Կարդում ենք ժամանակակից գրականություն,
- Արամ Պաչյան ,,Թափանցիկ շշեր,,
- Փոդքաստ,
- Բանավեճ,
- Արևմտահայերեն գրականություն,
- Գրաբարյան ընթերցումներ,
- Այլ։
05.11.2025
Աշխատանք դասարանում
Մակբայ
Գործողության տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ ցույց տվող բառերը կոչվում են մակբայ:
Գոյականից և այլ խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ չեն հոլովվում և
հոդ չեն ստանում, այսինքն մակբայը չթեքվող խոսքի մաս է:
Օրինակ՝
Միշտ ուշանում է:
Մակբայները չունեն որոշակի ձև, բայց կան մի քանի ածանցներ, որոնցով
կազմվում են մակբայները: Դրանք են՝
· (ա)բար-հայրաբար, հերոսաբար
· (ա)պես-նյութապես, գաղափարապես
· որեն- համառորեն, մարդկայնորեն
· ովին-ամբողջովին, լիովին
· ակի-շեշտակի, շեղակի
1. Կարդա՛, ցույց տուր, թե որ բառերին են լրացնում ընդգծված մակբայները, , որոշի՛ր, թե գործողության ինչն են ցույց տալիս դրանք:
Ծերունին տխուր մտահոգության մեջ վեր կացավ, վրանի վարագույրները ցած թողեց և իսկույն դուրս գնաց: Սամվելը մի քանի րոպե մնաց լռության մեջ: Մի քանի անգամ վեր առավ մագաղաթի թերթերը, կամենում էր գրել, բայց դարձյալ ցած
դրեց: Նա վեր կացավ, արագ ետ քաշեց վարագույրի մի եզրը, նստեց, կրկին առավ մագաղաթյա թերթը և սկսեց դանդաղ գրել:
Տեղի մակբայ
Նախադասության մեջ լինում են տեղի պարագա և պատասխանում են որտե՞ղ,
ո՞ւր հարցերին: Օրինակ՝ Երկրերկիր տարածվեց քաջ ասպետի համբավը:
Տեղի մակբայներեն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, բերնից բերան, դեմ առ դեմ, դեմ դիմաց, դեմուդեմ, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուղ, երկրեերկիր,հետ կամ ետ, ընդառաջ, հեռու, մեջտեղ, պատն ի վեր, սարն ի վեր, վար, վեր, տեղ-տեղ:
2. Գտի՛ր մակբայները:
Նրանք գյուղեգյուղ փնտրում էին սարերում հայտնված մարդուն:
Հորիզոնը տեղ-տեղ շատ բարձր էր:
Քամին գույնզգույն տերևները դեսուդեն էր քշում:
Վայրի գազանները քարեքար ընկան, իրենց բներից փախան:
3. Երգել, խաղալ, ապրել բայերի հետ գործածի՛ր համապատասխան տեղի
մակբայներ:
Ժամանակի մակբայ
Ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում են ե՞րբ հարցին։
Ընդգծիր ժամանակի մակբայները։
Այժմ փորձում եմ լինել ավելի խոհեմ։
Ժամ առ ժամ փոխվում են իրադարձությունները։
Չնայած չգիտեր, բայց նախապես վերցրել էր իր ընդմիջումը։
Ընկերներն ասել էին՝ մշտապես չես կարող այդ աշխատանքով զբաղվել։
Օրը պայծառ էր, արդեն բացվել էր գարնանային առավոտը։
Ձևի մակբայ
Ցույց են տալիս գործողության կատարման ձևը, պատասխանում են ինչպե՞ս հարցին։
Ընդգծի՛ր ձևի մակբայները։
Իսկույն վազեց մայրիկի մոտ։
Նա լսեց ցածր ձայն, հանկարծ դուրս թռավ մի եղնիկ և զարմացած նայեց իրեն։
Զինվորները քաջաբար կռվեցին մինչև վերջ։
Փոքրիկ աղջիկը շարունակ պատմում էր իր արկածները ։
Երիտասարդները կողք կողքի զրուցում էին՝ ուշադրություն չդարձնելով կաթկթող անձրևին։
Ներկաները միաձայն հաստատեցին իրենց որոշումը։
Ցած թռավ ձիուց և սկսեց արագորեն հավաքել թափված մետաղադրամները։
Չափ ու քանակի մակբայներ
Ցույց են տալիս գործողության կատարման չափը, քանակը, նրա սաստկությունը, տարածման աստիճանը, սահմանը։
Պատասխանում են ինչքան, որքան, որչափ, ինչ աստիճանի հարցերին։
Գտի՛ր չափ ու քանակի մակբայները։
Պատվիրատուն բազմիցս դիմել է , բայց մնացել է անպատասխան։
Կիսով չափ լցրել է բաժակը։
Բացեց պայուսակը և մեկիկ-մեկիկ շարեց իրերը։
Նա մտածում էր, տեղի ունեցված իրադարձության մեջ մասամբ մեղավոր էր և ինքը։
03.11.2025
Աշխատանք դասարանում
31.10.2025
Աշխատանք դասարանում
Անհատական և շուրջտարյա նախագծեր
- Ընթերցանություն,
- ,,Պատուհան,, ամսագրի համար ստեղծագործական աշխատանքների և թարգմանությունների պատրաստում,
- Կարդում ենք ժամանակակից գրականություն,
- Արամ Պաչյան ,,Թափանցիկ շշեր,,
- Փոդքաստ,
- Բանավեճ,
- Արևմտահայերեն գրականություն,
- Գրաբարյան ընթերցումներ,
- Այլ։
29.10.2025
Աշխատանք դասարանում
Ա. Բառարան, մակերևույթ, ձի, այգի, անկողին, տուն,բնություն:
Բ. Ընկեր, քույր, գարուն, օր, հայր, մայր, աղջիկ, մարդիկ, կանայք:
2. Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով բացառական հոլովով դրված գոյականներով և դերբայներով:
Խուսափել ինչի՞ց:
Առաջանալ (գոյանալ) ինչի՞ց:
Քշվել ինչի՞ց:
Խոնավանալ ինչի՞ց:
Մակբայ
Գործողության տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ ցույց տվող բառերը կոչվում են մակբայ:
Գոյականից և այլ խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ չեն հոլովվում և
հոդ չեն ստանում, այսինքն մակբայը չթեքվող խոսքի մաս է:
Օրինակ՝
Միշտ ուշանում է:
Մակբայները չունեն որոշակի ձև, բայց կան մի քանի ածանցներ, որոնցով
կազմվում են մակբայները: Դրանք են՝
· (ա)բար-հայրաբար, հերոսաբար
· (ա)պես-նյութապես, գաղափարապես
· որեն- համառորեն, մարդկայնորեն
· ովին-ամբողջովին, լիովին
· ակի-շեշտակի, շեղակի
1. Կարդա՛, ցույց տուր, թե որ բառերին են լրացնում ընդգծված մակբայները, , որոշի՛ր, թե գործողության ինչն են ցույց տալիս դրանք:
Ծերունին տխուր մտահոգության մեջ վեր կացավ, վրանի վարագույրները ցած թողեց և իսկույն դուրս գնաց: Սամվելը մի քանի րոպե մնաց լռության մեջ: Մի քանի անգամ վեր առավ մագաղաթի թերթերը, կամենում էր գրել, բայց դարձյալ ցած
դրեց: Նա վեր կացավ, արագ ետ քաշեց վարագույրի մի եզրը, նստեց, կրկին առավ մագաղաթյա թերթը և սկսեց դանդաղ գրել:
Տեղի մակբայ
Նախադասության մեջ լինում են տեղի պարագա և պատասխանում են որտե՞ղ,
ո՞ւր հարցերին: Օրինակ՝ Երկրերկիր տարածվեց քաջ ասպետի համբավը:
Տեղի մակբայներեն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, բերնից բերան, դեմ առ դեմ, դեմ դիմաց, դեմուդեմ, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուղ, երկրեերկիր,հետ կամ ետ, ընդառաջ, հեռու, մեջտեղ, պատն ի վեր, սարն ի վեր, վար, վեր, տեղ-տեղ:
2. Գտի՛ր մակբայները:
Նրանք գյուղեգյուղ փնտրում էին սարերում հայտնված մարդուն:
Հորիզոնը տեղ-տեղ շատ բարձր էր:
Քամին գույնզգույն տերևները դեսուդեն էր քշում:
Վայրի գազանները քարեքար ընկան, իրենց բներից փախան:
3. Երգել, խաղալ, ապրել բայերի հետ գործածի՛ր համապատասխան տեղի
մակբայներ:
Ժամանակի մակբայ
Ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում են ե՞րբ հարցին։
Ընդգծիր ժամանակի մակբայները։
Այժմ փորձում եմ լինել ավելի խոհեմ։
Ժամ առ ժամ փոխվում են իրադարձությունները։
Չնայած չգիտեր, բայց նախապես վերցրել էր իր ընդմիջումը։
Ընկերներն ասել էին՝ մշտապես չես կարող այդ աշխատանքով զբաղվել։
Օրը պայծառ էր, արդեն բացվել էր գարնանային առավոտը։
Ձևի մակբայ
Ցույց են տալիս գործողության կատարման ձևը, պատասխանում են ինչպե՞ս հարցին։
Ընդգծի՛ր ձևի մակբայները։
Իսկույն վազեց մայրիկի մոտ։
Նա լսեց ցածր ձայն, հանկարծ դուրս թռավ մի եղնիկ և զարմացած նայեց իրեն։
Զինվորները քաջաբար կռվեցին մինչև վերջ։
Փոքրիկ աղջիկը շարունակ պատմում էր իր արկածները ։
Երիտասարդները կողք կողքի զրուցում էին՝ ուշադրություն չդարձնելով կաթկթող անձրևին։
Ներկաները միաձայն հաստատեցին իրենց որոշումը։
Ցած թռավ ձիուց և սկսեց արագորեն հավաքել թափված մետաղադրամները։
Չափ ու քանակի մակբայներ
Ցույց են տալիս գործողության կատարման չափը, քանակը, նրա սաստկությունը, տարածման աստիճանը, սահմանը։
Պատասխանում են ինչքան, որքան, որչափ, ինչ աստիճանի հարցերին։
Գտի՛ր չափ ու քանակի մակբայները։
Պատվիրատուն բազմիցս դիմել է , բայց մնացել է անպատասխան։
Կիսով չափ լցրել է բաժակը։
Բացեց պայուսակը և մեկիկ-մեկիկ շարեց իրերը։
Նա մտածում էր, տեղի ունեցված իրադարձության մեջ մասամբ մեղավոր էր և ինքը։
27.10.2025
Աշխատանք դասարանում
Արձակուրդային նախագծի արդյունքների բանավոր ներկայացում։
Ընթերցել ամսագրային նյութերը, դուր եկած նյութերի տակ գրել կարծիք։
20-26.10.2025
17.10.2025
Աշխատանք դասարանում
Անհատական և շուրջտարյա նախագծերի ձևակերպում։
- Ընթերցանություն,
- ,,Պատուհան,, ամսագրի համար ստեղծագործական աշխատանքների և թարգմանությունների պատրաստում,
- Կարդում ենք ժամանակակից գրականություն,
- Փոդքաստ,
- Բանավեճ,
- Արևմտահայերեն գրականություն,
- Գրաբարյան ընթերցումներ,
- Այլ։
15.10.2025
Աշխատանք դասարանում
Մայրենիի ֆլեշմոբի քննարկում։
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հինգական:
2. Տե՛ս, թե նախորդ վարժության մեջ տրված բառերից որը ի՞նչ հարցի է պատասխանում և փորձի՛ր բացատրել խոսքի մասերի նման խմբավորումը:
Ա. Գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ:
Բ. Կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր, քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ:
13.10.2025
Աշխատանք դասարանում
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
10.10.2025
Աշխատանք դասարանում
Անհատական և շուրջտարյա նախագծերի ձևակերպում։
- Ընթերցանություն,
- ,,Պատուհան,, ամսագրի համար ստեղծագործական աշխատանքների և թարգմանությունների պատրաստում,
- Կարդում ենք ժամանակակից գրականություն,
- Փոդքաստ,
- Բանավեճ,
- Արևմտահայերեն գրականություն,
- Գրաբարյան ընթերցումներ,
- Այլ։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
08.10.2025
Աշխատանք դասարանում
Հարյուր իննսուներեք,
թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար,
մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես,
կրկնել, է՜, բացի, որովհետև, հինգական:
2. Տե՛ս, թե նախորդ վարժության մեջ տրված բառերից որը ի՞նչ հարցի է պատասխանում և փորձի՛ր բացատրել խոսքի մասերի նման խմբավորումը:
Ա. Գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ:Բ. Կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
06.10.2025
Աշխատանք դասարանում
Ուղի, ուղիղ, աղտ, ախտ, ուղտ, ուխտ, թիռ, թրջ(ել):
2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Մեր ... (հանուր, պետ,
ություն) ... (թռչուն, աշխարհ) ... (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով,
որ այստեղ գալիս են ... (Իրան, ական),... (մեջ, երկիր, ական) ծովի և ... (կովկաս, յան)
թռչուններ: Դրանցից ... (համ, ընդ, հանուր)... (ճանաչ, ում) ունեն մարդու... (հարևան,
ություն) ապրողները և նրանք, որոնց ... (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես,
ական) գործունեության հետ:
3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
Երկինքը քերելու չափ
բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը
սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող:
4. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Հողն... (ինքն, մաքուր,
ել) ... (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան... (չափ, անց)
շատ... (ծանր, բեռն, ել) (օրգան, ական) և (ան, օրգան, ական)... (թափ, ոն),... (բնակ,
վայր) հավաքված (կենցաղ, ային) աղբով, որովհետև հողի ... (հնար, ավոր, ություն)...
(նույն, պես)... (ան, սահման) չեն: Իսկ ... (թափ, ոն)... (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում
է.... (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:
... (գետ, տեխնիկա,
ական)... (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին (մեջ, վայր) ... (պահ, պան,
ություն) ... (արդյուն, ք) ունեցող միջոցներ ստեղծելու մասին:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
03.10.2025
Աշխատանք դասարանում
Անհատական և շուրջտարյա նախագծերի ձևակերպում։
- Ընթերցանություն,
- ,,Պատուհան,, ամսագրի համար ստեղծագործական աշխատանքների և թարգմանությունների պատրաստում,
- Կարդում ենք ժամանակակից գրականություն,
- Փոդքաստ,
- Բանավեճ,
- Արևմտահայերեն գրականություն,
- Գրաբարյան ընթերցումներ,
- Այլ։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
01.10.2025
Աշխատանք դասարանում
1. Գտի՛ր, թե բառաշարքերից
յուրաքանչյուրն ինչ ընդհանրության հիման վրա է կազմված:
ա)Քննադատ, արտատեր, եռագույն, ղեկավար, ծովակալ, մանրախնդիր, աստղաշող, թուլակամ,
երկփեղկ:
բ) Ջրաղացքար, դյուցազնակերպ, կիսաշրջանագիծ, կիսաշրջազգեստ, հեռագրատուն, հեռագրավար:
2. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանր չենթարկվող բառը:
ա) Փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև:
բ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն:
29.09.2025
Աշխատանք դասարանում
Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դուրս եկել հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց միայն նրա համար, որ ուզում էր թզի համը տեսնել, իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի գլխին խփեց, հրամայեց նեղուցի հախից գալ խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնամուխ եղան մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու` նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց: Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց ու անցավ:
2. Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:
Ա. Թվական, պատմություն,
աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:
Բ. Արևելք, արևմուտք,
կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:
Գ. Արևելյան, կենսագրություն,
արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:
3. Նախադասությունները լրացրո՛ւ:
Միայն մեկ արմատով
կազմված բառերը կոչվում են ... բառեր.
Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ,....:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ... բառեր. օրինակ`
կրակոտություն, հողեղեն,....:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են ... բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք,....:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են .... բառեր,
օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ,....:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
26.09.2025
Աշխատանք դասարանում
Անհատական և շուրջտարյա նախագծերի ձևակերպում։
- Ընթերցանություն,
- ,,Պատուհան,, ամսագրի համար ստեղծագործական աշխատանքների և թարգմանությունների պատրաստում,
- Կարդում ենք ժամանակակից գրականություն,
- Փոդքաստ,
- Բանավեճ,
- Արևմտահայերեն գրականություն,
- Գրաբարյան ընթերցումներ,
- Այլ։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
24.09.2025
Աշխատանք դասարանում
Կարգին, կուրանա, աղոտ, դուրս եկավ:
2. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Իր մետրով չափել, մազից կախված, հացը ցամաք ուտել:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
22.09.2025
Աշխատանք դասարանում
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա:
Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցվածէ ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք qոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:
2. Ընդգծված բաոերը փոխարինի՛ր տարբեր հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատիր:
Հեքիաթային աշխարհ է բացվում մեծ քարանձավ ընկած մարդու առջև: Աշխարհի ամենամեծ քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն ապշեցնում են բոլորին: Քարանձավում ստորերկրյա լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:
3. Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:
Լավ ձին կերը կավելացնի,………… :
Խելոքին մեկ ասա,…………….. :
Արդար մազը չի կտրվի,…………. :
Բոյը երկար,………………………. :
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
19.09.2025
Աշխատանք դասարանում
Անհատական և շուրջտարյա նախագծերի ձևակերպում։
- Ընթերցանություն,
- ,,Պատուհան,, ամսագրի համար ստեղծագործական աշխատանքների և թարգմանությունների պատրաստում,
- Կարդում ենք ժամանակակից գրականություն,
- Փոդքաստ,
- Բանավեճ,
- Գիրք TV
- Արևմտահայերեն գրականություն,
- Գրաբարյան ընթերցումներ,
- Այլ։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
17.09.2025
Աշխատանք դասարանում
Կիսատ թողած առաջադրանքների ավարտում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
15.09.2025
Աշխատանք դասարանում
Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին,
լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:
1687 թվականին Իսահակ
Նյուտոնը բացատրել Է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության
պատճառը: Դա տեղի Է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության
վերաբերյալ օրենքը:
3. Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
ա) Պաշտպանել, պահպանել:բ) Պատրվակով, շնորհիվ:
գ) Դրդել, մղել
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
12.09.2025
Աշխատանք դասարանում
Անհատական և շուրջտարյա նախագծերի ձևակերպում։
- Ընթերցանություն,
- ,,Պատուհան,, ամսագրի համար ստեղծագործական աշխատանքների և թարգմանությունների պատրաստում,
- Կարդում ենք ժամանակակից գրականություն,
- Փոդքաստ,
- Բանավեճ,
- Արևմտահայերեն գրականություն,
- Գրաբարյան ընթերցումներ,
- Այլ։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Առաջադրանքները՝ այստեղ:
10.09.2025
Աշխատանք դասարանում
Մար.ուն իր ամբո.. կյան.ում ուղեկցում է ձայնը:
Մար.ը բացար.ակ լռության պայմա..երում վատ
է զգում. նրան պատում է երկ..ղի ու անհարմարության
զգացում: Բացար.ակ լռությունը խա.արում է մար.ու ն..րդային համակարգն այնպես, ինչպես
և անվեր. աղմուկը: .րոտը, հրաբու.ների ձայնը, ծովային մ..իկները և այլ աղմուկներ անհանգստացնում
են մարդուն: Կան բնական աղմուկներ .լ, ինչպես թռ.ու..երի դայլայլը, ա..յուրների կարկաչ..նը,
ծովի ալիքների համ.նթաց ճողփ..նը, հաճելի են մար.կանց համար, բարերար են ներգործում
նրանց ն..րդային համակար.ի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մար.ու առո..ությունը: Աղմուկի
հետ են կապվում լսողության կորուստը, ն..րդահոգեկան հիվանդությու..երի աճը, ֆիզիկական
և մտա.որ ըն.ունակություն..երի նվազումը:
Կարդա՛
Հայերենի
գրությունը
հիմնականում
համապատասխանում
է արտասանությանը,
այբուբենն ստեղծվել է
մեկ
հնչյունին` մեկ
տառ,
մեկ
տառին` մեկ
հնչյուն սկզբունքով:
Ժամանակակից
հայերենում
այս սկզբունքից մի քանի շեղում կա`
ա)
ե, ո, և տառերը կարող են արտահայտել մեկից ավելի հնչյուններ (յէ, վօ,
էվ կամ
յէվ).
բ)
է և о հնչյունները համապատասխանաբար կարող են արտահայտվել է և ե, о և ո տառերով.
գ) բառի մեջ լսվող ը հնչյունը չի գրվում, եթե բառի կամ արմատի սկզբնատառ չէ.
դ)
երկու ձայնավորների միջև լսվող յ
հնչյունը գրվում է միայն ա-ից և ո-ից հետո, մնացած դեպքերում չի գրվում.
ե)
ձայնեղ բաղաձայնները որոշ դեպքերում խուլ են հնչում (օրինակ` կարդալ, աղջիկ, կարագ):
2. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:
1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց
նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում:
2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:
Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ:
Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ,
որ մենակ չգնաս:
3.Կռել, թակել, գանահարել, քննել:
Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել
ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում:
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:
4.Ավարտել, վերջը տալ (ուտել):
Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան
այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին,
որ էլի տան:
3. Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
08.09.2025
Աշխատանք դասարանում
1. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա.
Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան, ճամփորդ, համփերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ, թարթել,երթվել, փարթամ:
2. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա.Համարձակ,
բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ:
3. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա. Զմրուխտ,
ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խրոխտ, ոխկույզ, տախտակ, նախկին:
Բ. Ճեղքել, կմաղք, աղքատ, կողպեք, վղտալ, եղբայր,
սանդուղք:
5. Ներկայացնել անհատական նախագծերը։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Աշխատանքը՝ այստեղ։
01.09-05.09.2025
1. ,,Ուսումնական ամառ,, նախագծի ամփոփում,
2. Մայրենի լեզվի ֆլեշմոբ,
3. Անհատական և շուրջտարյա նախագծերի ձևակերպում։
- Ընթերցանություն,
- ,,Պատուհան,, ամսագրի համար ստեղծագործական աշխատանքների և թարգմանությունների պատրաստում,
- Կարդում ենք ժամանակակից գրականություն,
- Փոդքաստ,
- Բանավեճ,
- Արևմտահայերեն գրականություն,
- Գրաբարյան ընթերցումներ,
- Այլ։
Комментариев нет:
Отправить комментарий