20.12. 2022
Դասարանական աշխատանք
Կարդա՛ և գրավոր վերլուծի՛ր քեզ դուր եկած մտքերը․
Սուրբ Ծննդյան գիշեը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային։
Տնային աշխատանք
8-6 դասարան
Կարդա՛ Էդգար Ալան Պոյի ,,Սև կատուն,, պատմվածքը։ Առաջարկում է Կորյուն Գաբոյանը։
8-1, 8-2 դասարաններ
Հունվար ամսվա համար առաջարկե՛ք ընթերցանության գիրք՝ հիմնավորելով ։
15. 12. 2022
Դասարանական աշխատանք
Պատմվածքի քննարկում։
Տնային աշխատանք
Համացանցից գտնել տեղեկություններ հայկական Ամանորի, ամանորյա ավանդույթների մասին։ Մշակել , տեղադրել բլոգում՝ նշելով հղումը։ Բանավոր ներկայացնել դասարանում։
13. 12. 2022
Դասարանական աշխատանք
Ստեղծագործության քնարկում։
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին,, պատմվածքը։
Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ Առանձնացրո՛ւ տողեր, որոնք կարևոր միտք են արտահայտում։
08.12. 2022
Դասարանական աշխատանք
Քննարկել ,,Լռություն,, ստեղծագործությունը։
Տնային աշխատանք
Կարդա՛ Շառլ Ազնավուրի
,, Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք,, պատմվածքը:
Ինչպես
և ասում էր իմ երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին
այլ մարդ՝ ավելի պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք
բառերից, անսահման երջանիկ:
Ինչո՞ւ էր անսահման երջանիկ, ինչն էր պատճառը:
06.12.2022
Դասարանական աշխատանք
Ստեղծագործության քննարկում։
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Լռություն,, պատմվածքի երկրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։
01.12. 2022
Դասարանական աշխատանք
,,Ծերունին և ծովը,, ստեղծագործության քննարկում։
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Լռություն,, պատմվածքի առաջին մասը և պատասխանի՛ր հարցերին։
29.11.2022
Դասարանական աշխատանք
Շարադրել մտքերը' Ինչպես չընկճվել՝ նպատակին հասնելիս։ Ի՞նչն է ոգևորում ։
Տնային աշխատանք
Կարդա' ,,Ծերունին և ծովը,, ստեղծագործության չորրորդ մասը և պատասխանիր հարցերին։
23.11.2022
Քննարկում։
Լրացնել կիսատ թողած աշխատանքները։
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Ծերունին և ծովը,, ստեղծագործության երրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։
22. 11. 2022
Քննարկել ,,Ծերունին և ծովը,, ստեղծագործության առաջաին մասը։
Աշնանային ընթերցումներ
Վահան Տերյան
Աշնան մեղեդին
Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...
Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...
1. Առանձնացրո՛ւ ա․ բնության նկարագրությունները, բ․ հերոսի հոգեվիճակը, զգացումները նկարագրող տողերը։
2. Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր անհասկանալի բառերը։
3. Բնութագրի՛ր քնարական հերոսին։
Տնային աշխատանք
Կարդա՛ Հեմինգուեյի ,,Ծերունին և ծովը,, ստեղծագործության երկրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին;
17.11.2022
Դասարանկան աշխատանք
Աշնանային բանաստեղծությունների ներկայացում։
Ստեղծագործական աշխատանք
- Աշնանային մտորումներ
- Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն
- Աշունն իմ մտքերում
- Նորից աշուն է
- Զարմանալի աշուն
- Այլ
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Ծերունին և ծովը,, պատմվածքի առաջին մասը և պատասխանի՛ր հարցերին։
15. 11.2022
Դասարանական աշխատանք
Տասը պատվիրանները․ քննարկում։
Տնային աշխատանք
Աշնանային պոեզիա, նշվածներից բացի, կարող եք այլ աշնանային բանաստեղծություններ ընտրել։
Ընթերցել բանաստեղծությունները, ընտրել երկուսը, վերլուծել՝ ուշադրություն դարձնելով նկարագրություններին, ոճին։
Մեկ բանաստեղծություն ձայնագրել կամ տեսագրել, տեղադրել բլոգում, հղումն ուղարկել։
10.11.2022
Դասարանական աշխատանք
,,Բուքը, երգը, երեխան,, ստեղծագործության քննարկում։
Տնային աշխատանք
Տասը պատվիրաններ․ ընթերցել, կատարել առաջադրանքները։
08. 11. 2022
Դասարանական աշխատանք
,,Սիրելու տարիք,, ստեղծագործության քննարկում։
Հետազոտական աշխատանքների ներկայացում։
Տնային աշխատանք
Կարդա՛ Սիրադեղյանի ,, Բուքը, երգը, երեխան,, ստեղծագործությունը։
Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։
03.11. 2022
Դասարանական աշխատանք
Ստեղծագործական աշխատանքների քննարկում։
Վիկտորինաների ներկայացում։
Հետազոտական աշխատանքի թեմաների քննարկում։
Խմբային աշխատանքներ, հետազոտական թեմաներ
- Մխիթարյան միաբանություն
- Մխիթար Սեբաստացու գործունեությունը
- Մխիթար Սեբաստացու ստեղծագործությունները
- Խաղ-վիկտորինայի պատրաստում
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Սիրելու տարիք,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։
01.11.2022
Դասարանական աշխատանք
Կարդալ և կատարել առաջադրանքները։
Խմբային աշխատանքներ, հետազոտական թեմաներ
- Մխիթարյան միաբանություն
- Մխիթար Սեբաստացու գործունեությունը
- Մխիթար Սեբաստացու ստեղծագործությունները
- Խաղ-վիկտորինայի պատրաստում
20.10.2022
Դասարանական աշխատանք
,,Մաղադանոսի այգին,, ստեղծագործության քննարկում։
18.10.2022
Դասարանական աշխատանք
Ստեղծագործության քննարկում։
Տնային աշխատանք
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի ,,Մաղադանոսի այգին,, պատմվածքը, պատասխանի՛ր հարցերին։
13.10.2022
Դասարանական աշխատանք
Ստեղծագործության քննարկում։
Ստեղծագործական աշխատանքների ներկայացում։
Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Հրաշալի ձայնասկավառակը,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։
11.10.2022
Դասարանական աշխատանք
Քննարկում ։
Տնային աշխատանք
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի ,,Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են,, ստեղծագործությունը։
Ստեղծագործական աշխատանք ՝ Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ․․․․
06.10. 2022
Դասարանական աշխատանք
Շալվա Ամոնաշվիլի ,,Շտապե՛ք, երեխաներ, թռչել ենք սովորելու,,
Կարդա՛ առաջին երեք պատմությունները և գրավոր մեկնաբանի՛ր։
Տնային աշխատանք
Շալվա Ամոնաշվիլի ,,Շտապե՛ք, երեխաներ, թռչել ենք սովորելու,,
Կարդա՛ , ընտրի՛ր 3-4 պատմություն և մեկնաբանի՛ր բլոգումդ՝ ներկայացնելով ասելիքը։
04.10.2022
Դասարանական աշխատանք
Հարցարան ․ հարցերը կազմվել են տեսանյութի հիման վրա։
Կոմիտասի բանաստեղծությունների ներկայացում, քննարկում։
Թերի աշխատանքների ավարտում։
Տնային աշխատանք
Ձեր ընտրությամբ Կոմիտասի բանաստեղծություններից մեկը սովորեք անգիր։
29.09.2022
Դասարանական աշխատանք
Քննարկել ,,Վելվետե շալվարը,, ։
Կարդա՛ Ավ․ Իսահակյանի ,,Սիրահար քամին,, արձակ բանաստեղծությունը, պատասխանի՛ր հրացերին։
Տնային աշխատանք
Կոմիտասյան օրեր
1. Դիտել տեսանյութը։
2. Կարդացե՛ք Կոմիտասի բանաստեղծությունները, ընտրե՛ք մեկը, գրավոր մեկնաբանեք բլոգում։
3. Պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ ՝ ընտրելով Կոմիտասի բանաստեղծություններից մեկը։
27.09.2022
Դասարանական աշխատանք
Կարդա՛ Ավ․ Իսահակյանի ,,Սիրահար քամին,, արձակ բանաստեղծությունը, պատասխանի՛ր հրացերին։
Տնային աշխատանք
Կարդա՛ Սարոյանի ,,Վելվետե շալվարը,, պատմվածքը։
1.
Ներկայացրո՛ւ
ստեղծագործության ասելիքը, գաղափարը։
2.
Առանձնացրո՛ւ
կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։
22.09.2022
Դասարանական աշխատանք
Կարդա՛ Վ․ Բորխերտի ,,Խոհանոցի ժամացույցը,, ստեղծագործությունը։
Առաջադրանքներ
Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:
Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։
-Իսկ հիմա՞:
Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.
-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:
Տնային աշխատանք
Կարդա՛ Մարկեսի ,,Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում,, պատմվածքը և գրավոր պատասխանիր հարցերին։
20.09.2022
Դասարանական աշխատանք
Իրանական պոեզիա:Խոսլո Գոլեսոխռի
Կարդա՛ և մեկնաբանի՛ր
Ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել,
ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր,
արմատս ի՞նչ կանեք:
Ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին
, թռիչքն արգելում եք,
բնում նստած ճտերին ի՞նչ կանեք
Ենթադրենք սպանում եք,
Ենթադրենք կտրում եք,
Ենթադրենք խփում եք,
Անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք:
ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ
Պատուհանս թակեց,
ասացի.
- Ո՞վ ես:
Ասաց.
- Արևը:
Անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեց:
Ասացի.
- Ո՞վ ես:
Ասաց.
- Լուսինը:
Անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեցին:
Ասացի.
- Ո՞վ եք:
Ասացին.
- Աշխարհի բոլոր աստղերը:
Անտարբեր ձգեցի պարանը...
Պատուհանս թակեց:
Ասացի.
- Ո՞վ ես:
Ասաց.
- Մի ազատ թռչուն:
Խանդավառ բացեցի պատուհանս...
Տնային աշխատանք
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի ,,Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով և այլևայլ բաներով,, պատմվածքը։
1. Պատմվածքի վերաբերյալ գրիր քո կարծիքը։
2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
3. Վերաբերմունք արտահայտի՛ր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրի
նկատմամբ և պատճառաբանիր:
15.09.2022
Դասարանական աշխատանք
- Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը:
- Վերնագրիր ստեղծագործությունները:
13.09.2022
Դասարանական աշխատանք
Քննարկել ,, Փոքր քայլերի արվեստը,, ստեղծագործությունը։
Տնային աշխատանք
Կարդա՛ Հարուկի Մուրակամիի ,,Սպիտակ սուտ,, ստեղծագործությունը։
Շարադրել մտքերը ստի, ստելու անհրաժեշտության, ստելու սովորության վերաբերյալ։
Գրել ասացվածքներ, առածներ ստի մասին, մեկնաբանել։
08.09.2022
Դասարանական աշխատանք
Քննարկում՝ Վարժեցնող Օսին։
1. Ո՞րն է այս պատմվածքի արժանիքը, կարդա՛ տարբերակները և քննարկիր։
Ա․ Պատմվածքը հեշտ էր ընթերցվում և զվարճալի էր։
Բ․ Պատմվածքում ներկայացված էր մարդու և թռչունի ընկերությունը, բարեկամությունը։
Գ․ Պատմվածքը մարդկային նրբանկատ փոխհարաբերությունների արտացոլումն էր։
Դ․ Պատմվածքը չափազնացված չէր և կարող էր իրական պատմություն լինել։
2. Ներկայացրո՛ւ Օսիին Ա․ իր տեսանկյունից, Բ․ ընկերների տեսանկյունից, Գ․ տնօրենի և ուսուցչի տեսանկյունից։
3. Ինչո՞ւ Օսիի և իր հավի ելույթը համարվեց հաջողված, ինչո՞ւ կարող էր հաջողված չհամարվել։
Կարդա՛ ,,Փոքրիկ քայլերի արվեստը,, ստեղծագործությունը՝ գրավոր ներկայացնելով առաջադրանքը։
Տնային աշխատանք
06.09.2022
Կարդա՛ ,,Վարժեցնող Օսին,, պատմվածքը և գրի՛ր քո հիմնավորված կարծիքը պատմվածքի վերաբերյալ։
Комментариев нет:
Отправить комментарий