8-րդ դասարան, հայոց լեզու

19.05.2020 
Գործնական քերականություն
Հատակացուցիչ
Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս պատկանելություն, սերում, ծագում, վերաբերություն,  կոչվում է հատկացուցիչ:

Հատկացուցիչը դրվում է սեռ. հոլովով և պատասանում է ո՞ւմ, ինչի՞, ինչերի՞ հարցերին:
Հատկացուցիչ ունեցող անդամը կոչվում է հատկացյալ:
Օրինակ՝ Ընտանիքի հոգսը նրա ուսերին էր:


1. Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադարությո´ւն դարձրու:
Օրինակ`

Արեգակի խավարումը  սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբելի գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութեր արտադրող)
Նոբելի կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)
Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված)
Նա նկատեց, որ փայտանյութի բաղադրությունը ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող):
Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների բնակչությանն օգնելու: (գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող)

2. Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:
Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Վարելահողերի անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:
Հողի սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
Մարդիկ ուտելի քարաքոսի «մանանայի» նման գետնին ցրված հատիկները հավաքում ու ալյուր էին սարքում:
Անձրևների
և հալոցքի ջրի լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:

3. Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:
Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
 Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:
Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:

4. Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:
Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:
Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:
Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:
Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից: Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
 
Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:




11.04.2020
Գործնական քերականություն
Պարզ նախադասություն՝ համառոտ և ընդարձակ: 
Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը կոչվում է պարզ համառոտ նախադասություն:
Օրինակ՝ Երգը լսվեց: Լուսացավ:

Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն:
Օրինակ՝ Ծուխն անձավներից դուրս է սողում:
Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):

1. Ընդարձակի՛ր նախադասությունները:
Գարունը եկավ:
Մենք չենք լռում:
Մթնեց:

2. Համառոտի՛ր նախադասությունները:
Ջրաղացը, անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի:
Հայրիկս նայեց ինձ, ես՝ նրան, ու նա ձեռքս բռնեց:

3. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:
Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:
Գոյականական անդամի լրացումներ՝ որոշիչ, որոշյալ: 
Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, չափ, քանակ), կոչվում է որոշիչ: Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ: Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի: 


4. Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):
Օրինակ`

... ջրով լվացվեց: Զուլալ  ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:

... ծաղիկներն օրորվում են ... զեփյուռից:
... գետը ողողել էր ... քաղաքի տներն ու պարիսպները:
... ճանապարհորդը պատմում էր ... անապատի մասին:
Գետը ... շղարշով էր ծածկվել:
Լեռների ... ստվերները ծածկել էին ... դաշտերն ու հովիտները: Հնէաբանները... դամբարանից ... գործիքներ գտան:


5. Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանր: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:

 
Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:
 Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին:              Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք
էին ներշնչում:
Անտառային հավերժահարսի  նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով:
 
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ:




28.04.2020
Գործնական քերականություն
1. Ձևաբանորեն վերլուծի՛ր նախադասությունները:
Աղջկա ձեռքին գեղեցիկ փունջ էր, որն ամուր սեղմել էր հագուստին:
Հավանաբար չէր սպասում այդ արձագանքին, բայց փորձեց չխառնվել: 

2. Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:

Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ: 
Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:
Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:

3. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:
Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:

Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի
  • Պատմողական՝  հաստատական, ժխտական:
  • Բացականչական
  • Հրամայական
  • Հարցական



20.04.2020
Գործնական քերականություն
Շաղկապ-իրար կապել, շաղկապել: Շաղկապերը իրար են կապում նախադասությունները կամ նախադասության անդամները: 
Բաժանվում են երկու տեսակի
Համադասական՝ և, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, ուրեմն  և այլն: (Կապում են նախադասության համազոր անդամներ կամ համազոր, համադաս նախադասություններ)
Օրինակ՝ Ահել ու ջահել իրարով անցան:
Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան:

Ստորադասական ՝ որ, թե, եթե, նախքան, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետև, մինչ, մինչև, մինչդեռ, քան և այլն: (Բարդ նախադասության մեջ ստորադաս ՝ երկրորդական նախադասությունը կապում են  գերադաս է գլխավոր նախադասությանը)
Օրինակ՝ Գևորգի առաջարկընա ընդունեց, որովհետև հավատաց քաջությանը:


1. Փորձի՛ր բացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը:
Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
Սիգը  դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել:
Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:
Բ. Մ. թ. ա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք  է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա և Չադ լճերից է բերվել:

2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:
Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Մշակվող հողերը շրջափակում են մետաղալարե ցանկապատով ու դրա միջով էլեկտրական հոսանք են անցկացնում:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց:
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

3. Փորձի՛ր տրված նախադասությունները լրացնել:
1-ին վարժության ... խմբում բարդ ստորադասական նախադասություններ են. դրանց կազմի մեջ մտնող նախադասություններից մեկը ... է, մյուսը`…:
... խմբում բարդ համադասական նախադասություններ են, դրանց կազմի մեջ մտնող նախադասությունները...:
 Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել .... շաղկապներով:
Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են.... շաղկապներով կամ հարաբերական դերանուններով:


4. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:
ա) Երբ, բ)  որ:
Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:


5. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
 Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: 
ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

6. Ըստ տրված կաղապարների`նախադասություններ կազմի´ր: Բարդ համադասակա՞ն, թե՞ստորադասական նախադասություններ ստացվեցին:
……………, և……………..:
……………, ու…………….:
……………, կամ………….:
……………, և………………:
……………, կամ…………..:
Ե՛վ…….., և՛………..:
Ո՛չ………., ո՛չ………:
Թե՛………., թե՛………:
Կամ………., կամ………:
……………….., թե՞…………….:
7.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:
Այնքան……………, ինչքան (որքան)……….:
Այնպես…………., ինչպես…………:
Այնտեղ…………., որտեղ (ուր)…………:
Երբ……………., հենց այդ ժամանակ …………:
Հենց որ…………, ……………….:
……………….., այնպես որ…………..:
……………….., մինչդեռ………….:
Քանի դեռ…………,…………:                                             :

…………………., թե………………:
8. Կետերը փոխարինի՛ր նախադասություններով 
Ոչ մի հնար չօգնեցև…:
Լուրը շատ անսպասելի էրբայց…:
 Ինչո՞ւ պտտվող հոլը չի ընկնումթեև…:
 Թափ առնելովճոճանակն սկսեց շրջաններ գծելիսկ…:
 Աշխարհում ամեն ինչ շարժվում էկամ…:



14.04.2020
Գործնական քերականություն
Կապ
1. Դուրս գրի՛ր վերաբերականները, ձայնարկությունները, կապերը: 
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար,  կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:

2. Ընդգծի՛ր կապերը:
Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:

Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա-սեղանին
Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:


3. Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):
Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
 Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:

Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածված այլ բառից առաջ կամ հետո. այդ պատճառով էլ կոչվում են նախադրություններ կամ հետադրություններ: Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո, օրինակ՝ բացի Արամից, Արամից բացի....

4. Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ:
Ամպի տակից ջուր է գալիս...
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ:

5. Ուղղի՛ր սխալները:
Նվագում է դաշնամուրի վրա:
Այդ որոշման հետ բոլորը ծանոթացան:
Կանգնել է մայթի վրա:
Ինձ մոտ ոչ մի նորություն չկա:

6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ
բարդ

7. Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը:
Իբրև ճանաչված վիրաբույժ Սուրենի քեռին մրցակից չուներ:
Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները որպես անդավաճան եղբայրներ:
Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ իր սրտի ուզածի համաձայն:





07.04.2020
Գործնական քերականություն
Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
-Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
-ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
-Հե՜յ, որտեղ եք:

Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.

  • զգացական
  • կոչական
  • նմանաձայնական


2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜...
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ...
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ

Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:
3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
պարզ-
բարդ-

Ձայնարկությունների ուղղագրությունը.

  • միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ...
  • անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ ...
  • եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ...
4. Կետադրի՛ր նախադասությունները.
Այ մարդ ինչ ենք անելու:
Հեյ ուր եք գնում:
Օ ինչպես մինչև հիմա գլխի չէի ընկել:




01.04.2020
Գործնական քերականություն
Վերաբերական՝ վերաբերմունքային իմաստ
Եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ նրա որևէ անդամ:
Օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ հրաշալի անցավ:
Ո՞րն է ,,բարեբախտաբարի,, դերը այս նախադասության մեջ:
1. Վերաբերականները սովորաբար եղանակավորում են ամբողջ նախադասությունը և կապվում են հիմնականում ստորագյալի հետ: Օր՝. Դժբախտաբար չի եկել:
2. Վերաբերականները կարող են դրվել նաև նախադասության այլ անդամների վրա:
Նույնիսկ Վահեն այսօր լուծեց խնդիրը:
Վահեն նույնիսկ այսօր լուծեց խնդիրը
Վահեն այսօր նույնիսկ խնդիրը լուծեց:

Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի՝ վերաբերականները բաժանվում են հետևյալ տեսակների՝

  • հաստատական
  • ժխտական
  • երկբայական
  • գնահատողական
  • սաստկական
  • սահմանափակման 

1. Նշված վերաբերականները, ըստ արատահայտած երանգային իմաստի,  տեսակավորի՛ր՝ իհարկե, կարծես թե, անպայման, մի՞թե, բարեբախտաբար, դժբախտաբար, նույնիսկ, մանավանդ, գոնե, միայն, ոչ, ամենևին: 

Ըստ կազմության  վերաբերականները լինում են պարզ, բարդ և ածանցավոր: 
2. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար: 
Պարզ-
բարդ-
ածանացավոր-
բարդածանցավոր-

3. Կետադրի՛ր տրված նախադասությունները
Իրոք նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել: 
Ոչ դա միայն ինձ է վերաբերում: 
Ընկերս անշուշտ միշտ ինձ հետ է: 
Արդյոք լուծում ունի այս հարցը: 

4. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը: 
Իմ ուզածի պես էլ եղավ: 
Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: 
Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր:
Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր:
Թերևս այս մասին նորից խոսենք:
Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ: 

5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով:
1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
2. Գո՞հ ես  տանն անցկացրածդ օրերից:
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:
Դու մտածի՛ր հարց ընկերոջդ համար, թող պատասխանի վերաբերական գործածելով:





11.03.2020
Դասարանում 
Բայերն իրենց կազմում կարող են ունենալ ածանցներ, որոնք կոչվում են բայածանցներ։
Դրանք չորսն են.
 Սոսկածացներ ՝ ան, են, ն, չ
 պատճառական բայեր՝ ացն, եցն, ցն
 բազմապատկական ածանցներ՝ ատ, ոտ, կոտ, տ
կրավորական ածանց՝  վ

1.Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:
Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:
Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:

2.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:
Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացնել) այդ վանդակը:
Ինչո՞ւ ես  դու քո հոտն իմ դաշտում (արածեցնել):
Հավերը (երկարեցել) վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
 Նա իր ձիուն (մեծացնել) չամչով ու գարիով:
Ես հավանաբար (ձանձրացնել) ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն (թռցնել) արևկող անող թռչուններին:

3. Դառնալ  բայի տրված ձևերում առանձնացրո՛ւ նրա երկու հիմքերը: Դառնալ, դառնում, դառնա, կդառնա, պիտի դառնա, դարձել, դարձող, դարձած, դարձավ:

4. Ուտել և լինել բայերի անցյալի և անկատարի (կամ ներկայի) հիմքերով բայաձևեր կազմի՛ր:
Ուտ,կեր: Լին, եղ:


Տնային աշխատանք
1.Կազմի՛ր տրված բայերի բոլոր դերբայական ձևերը, ընդգծի՛ր հիմքերը և պատասխանի՛ր հարցերին:
Գրել, կարդալ, տեսնել, սառչել, բարձրանալ, մոտենալ, մոտեցնել:
 Անորոշ - ել, ալ-
Համակատար - ելիս, ալիս -
 Հարակատար - ած -
Ենթակայական - ող -
 Անկատար - ում (եմ) -
Կատարելի - ելու, ալու (եմ) -
Վաղակատար - ել (եմ) -
 ժխտական - (չեմ) ի, ա
 Ո՞ր դերբայներն են կազմվում միայն անկատարի հիմքով:
Ո՞ր դերբայներն են կազմվում միայն անցյալի հիմքով:
Ո՞ր բայի բոլոր դերբայները կազմվեցին անկատարի հիմքից:

2. Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր  Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:
Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթր ֆաբրիկայում (պատրաստվել):
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:


09.03.2020
Դասարանում
1. Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:
Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:
Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:
Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

2. Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`
տես - տեսնել, բարձր - բարձրանալ:
Ա. Ընկեր, թանձր, խոր:
Բ. Վախ, կամ, մոտ:
Գ. Հաս, անց, հագ:
Դ-. Թիռ, սառ, կիպ:

3. Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր

Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:
    
Տնային աշխատանք

1.Տրված բայնրի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս
է փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:
հագենալ - հագեցել էեն-ը դառնում է եց:
Հեռանալ, մոտենալ, դալկանալ, ամրանալ, գտնել, տեսնել, թռն ել, փախչել, հասցնել, մեծացնել:
2.Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):
կպչել- կպել է, հաչել - հաչել է  (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
Հանել, վանել, բարձրանալ, մանկանալ, հենել, վախենալ) մեռնել, բռնել, թռչել, խաչել, հառաչել:

3. Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:
Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:
Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):
Գ. Զգացել (է), ծերացեք (է), կպել (է), տեսել (Է է):
Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:
Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:
Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:
Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:

   
28.02.2020
Դասարանում 
Ընթերցանություն գրադարանում։ 

Տնային աշխատանք
Ներկայացնել փետրվար ամսվա ընթացքում գրադարանում  ընթերցած գրքերը։
Աշխատել անհատական նախագծերով։ 




26.02.2020
Դասարանում 
Մակբայ
Գործողության տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ ցույց տվող բառերը կոչվում են մակբայ: 
Լինում են գործողության տեղ, ժամանակ, ձև, չափ ցույց տվող : Գոյականից և այլ խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ չեն հոլովվում և հոդ չեն ստանում, այսինքն մակբայը չթեքվող խոսքի մաս է: 
Օրինակ՝ Նա այս ժամին տանն է: 
Միշտ ուշանում է: 
Մակբայները չունեն որոշակի ձև, բայց կան մի քանի ածանցներ, որոնցով կազմվում են մակբայները: Դրանք են՝

  • (ա)բար-հայրաբար, հերոսաբար
  • (ա)պես-նյութապես, գաղափարապես
  • որեն- համառորեն, մարդկայնորեն
  • ովին-ամբողջովին, լիովին
  • ակի-շեշտակի, շեղակի
1. Կարդա՛, ցույց տուր, թե  որ բառերին են լրացնում ընդգծված մակբայները, , որոշի՛ր, թե գործողության ինչն են ցույց տալիս դրանք: 
Ծերունին տխուր մտահոգության մեջ վեր կացավ, վրանի վարագույրները ցած թողեց և իսկույն դուրս գնաց: Սամվելը մի քանի րոպե մնաց լռության մեջ: Մի քանի անգամ վեր առավ մագաղաթի թերթերը, կամենում էր գրել, բայց դարձյալ ցած դրեց: Նա վեր կացավ, փոքր-ինչ ետ քաշեց վարագույրի մի եզրը, նստեց, կրկին առավ մագաղաթյա թերթը և սկսեց դանդաղ գրել: 

Տեղի մակբայ
Նախադասության մեջ լինում են տեղի պարագա և պատասխանում են որտե՞ղ, ո՞ւր հարցերին: Օրինակ՝ Երկրերկիր տարածվեց քաջ ասպետի համբավը: 
Տեղի մակբայներեն են՝՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, բերնից բերան, դեմ առ դեմ, դեմ դիմաց, դեմուդեմ, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուղ, երկրեերկիր,հետ կամ ետ, ընդառաջ, հեռու, մեջտեղ, պատն ի վեր, սարն ի վեր, վար, վեր, տեղ-տեղ: 
2. Գտի՛ր տեղի մակբայները: 
Նրանք գյուղեգյուղ փնտրում էին սարերում հայտնված մարդուն: 
Հորիզոնը տեղ-տեղ շատ բարձր էր: 
Քամին գույնզգույն տերևները դեսուդեն էր քշում: 
Վայրի գազանները քարեքար ընկան, իրենց բներից փախան: 
3. Երգել, խաղալ, ապրել բայերի հետ գործածի՛ր համապատասխան տեղի մակբայներ: 

4.Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով: Տրված և ստացված տեքստերր համեմատի՛ր:

Անգլիացի (կարևոր չէ, թե ով ) կենդանաբան Միջերկրական ծովի կղզիներում հետաքրքիր հայտնագործություն է արել հնագետների հետ: Անգլիացի կենդանաբանը Միջերկրական ծովի կղզիներում գտել է փղերի մնացուկներ, փղերի լայնությունն ուսահատվածում հասնում է ընդամենը մեկ մետրի: Անգլիացի կենդանաբանի և հնագետների կատարած պեղումների ժամանակ գտնվել են նաև խոզերի մեծության ռնգեղջյուրների և ներկայումս եղածներից կրկնակի խոշոր մկների մնացուկներ:
Գիտնականր կարծում է, որ յոթ միլիոն տարի առաջ են փիղ, ռնգեղջյուր, մուկ կենդանիները Աֆրիկայից եկել Մալթա, Կրետե և Կիպրոս կղզիները, յոթ միլիոն տարի առաջ ցամաքած Միջերկրական ծովի հատակով: Հետո Միջերկրական ծովի տարածքը նորից ջրով է լցվել, և կենդանիները, կտրվելով մայրցամաքից, սկսել են զարգանալ ոչ մայրցամաքային կենդանիների կերպ:

Տնային աշխատանք 
1.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ  է նշանակում.

ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր.
 բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ձեր.
Երկրի բնակիչներս շատ  անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ:
Մեծերդ մեզ` երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում:
Շուրջս ոչինչ չեմ նկատում:
Ինքս էլ լճի ափին լինել շատ եմ սիրում:
Կենդանու հետքերն ինքդ կնկատես թաց գետնի վրա:
Աչքներդ լույս լինի:
Կիրակի օրը ծնողներիս հեւր գազանանոց էինք գնացել:
Երեխաներս ամենաշատը կապիկներով էինք հետաքրքրվում:
 Քեֆդ կգար, որ տեսնեիր դրանց խաղերն ու օյինները:
2. Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:
Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

Կարդա՛
Դերանուններն ըստ կազմության լինում են պարզ (ես, այս, ուրիշ) և բաղադրյալ (այստեղ, ինչպես): Բաղադրյալ դերանուններից մի քանիսն ունեն հարադիր գրություն (մի քանի, ոչ որ և այլն):
Գոյականին փոխարինող դերանունները հոլովվում են հիմնականում գոյականների նման: Գոյականներից տարբեր կերպ են հոլովվում ես, դու, նա, ինքը, մենք, դուք, սա, դա, ով դերանունները:
Դերանունների գործածությունը խոսքն ազատում է կրկնություններից և խճողումներից

3.Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:


Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:




24.02.2020
Դասարանոմ 
Մայրենի լեզվի օրվա նախագծերի ամփոփում

1.Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
 Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

Կարդա՛ 
Թվականները կազմությամբ լինում են պարզ և բաղադրյալ: Բաղադրյալ թվականներն ունեն կցական կամ հարադիր գրություն: Կցական են տասնմեկից մինչև իննսունինը թվականները, հարադիր են հարյուր մեկից բարձր թվականները:
Թվականների տեսակներն են` քանակական (մեկ, երկու), կոտորակային (մեկ երկրորդ, երեք քառորդ), բաշխական (տասը-տասը, մեկական), դասական (երկրորդ, տասներորդ):

2.  Տրված դերանուններով բառեր կազմի՛ր:
Ես, ինքը (իր կամ յուր), այս, նույն, այլ, ամեն:

3. Խմբագրել, ներկայացնել Ուսումնական երկրորդ շրջանի՝ հունվարի ամսվա ամփոփումը: 8_6 դասարան


Տնային աշխատանք
1. Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:
Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:

2.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ (սնունդ) եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ (գյուղ) խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:
Իր կյանքի բոլոր (տարի) անցկացրել է նույն գյուղում:
Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր (բժիշկ) (ասել), թե դա բացաոիկ ու անհավանական դեպք է:
Քնաբեր դեղերից ոչ մեկը (չազդել):
Քառասուն տարի է, որ իր բոլոր (գիշեր) (նվիրել) իր անձի զարգացմանը:
Ամբողջ (գիշեր) կարդում է, գրում ու նկարում:
Այդ օրը ոչ մի (վթար) (չգրանցվել):
Նոր մեքենան առայժմ ոչ մի (հաջողություն) չունի:
Ամբողջ (արձակուրդ) նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:

3. Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:
Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:


21.02.2020
Փետրվարի 21_ը՝ Մայրենի լեզվի օր. նախագիծ

  • Ժարգոնային բառեր իմ միջավայրում.ուսումնասիրել, ներկայացնել
  • Իմ բարբառը, ներկայացնել որևէ բարբառ, որով խոսում եք դուք կամ ձեր ընտանիքի անդամներից մեկը . նախընտրելի է այդ բարբառով որևէ ձայնագրության ներկայացում
  • Որևէ բարբառով հեքիաթի կամ պատմության ձայնագրում կամ տեսագրում 
  • Մաքրամոլությո՞ւն, թե՞ ծիծաղելի բառեր, բերել օրինակներ, ներկայացնել կարծիք
  • Լոռու բարբառը Թումանյանի ,,Արջաորս,, պատմվածքում
  • Բառապաշարի շերտը. ուսումնասիրություն
  • Իմ բառապաշարը . արդյոք խոսում եմ գրական հայերեն։ 
  • Այլ նախագիծ՝ Մայրենի լեզվի օրվան նվիրված։ 


 19.02.2020
Ստեղծագործական և հետազոտական  աշխատանքներ

  • Աշխարհի ամենավաճառված գրքերը
  • Մի գրքի պատմություն
  • Գիրք նվիրելու արվեստը
  • Ամենայն հայոց Թումանյանը


17.02.2020
Դասարանում 
Հայոց լեզվի ֆլեշմոբ 

Տնային աշխատանք

1. Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն:
Օրինակ`
Կողմերը վեցական մետը երկարություն ունեն: - Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի:
 Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է    քեզ հետաքրքրողը: -Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:
Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի:
Նրանք այդ օրը երեսունական կիլոմետր անցել էին անապատով:
Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, ամեն մարդ օրական ծախսում է քսան լիտր ջուր:
 Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուրական լիտր ջուր են ծախսում:
Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ:
 Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել:

2. Փոխի՛ր թվականների գրության ձևը:
Բրազիլացի մի դերվիշ կարողացավ 115 օր սոված մնալ:
XIX
դարի երրորդ քառորդին պեղումներն ավարտվեցին:
Ամբողջ XVII դարի ընթացքում իսպանացիներն արտահանեցին ինկերի հարստությունը:
Տաճարները 100-ական տարում էին կառուցվել:
 
Արկածախնդիր նավապետն այդ ժամանակ տարեկան 7-8 հազար տոննա գուանո (թռչնաղբ) էր վաճառում:
Միայն Չինչա կղզում (Պերու) հինգից տասը միլիոն ջրագռավ կար:
Ամենամեծ որսը կատարվեց 1938 թվականին, երբ խփվեց ավելի քան 54 հազար կետ:


3.

14.02.2020
Դասարանում
Ընթերցանություն գրադարանում:

Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով:


12.02.2020
Դասարանում 
Ածական. ինքնուրույն աշխատանք


Տնային աշխատանք
1. .Կետերը փոխարինի՛ր տրված գոյականներով: Ո՞ր հոլովով է դրվում գոյականներից  յուրաքանչյուրը:
Հայր, հիվանդ, երեխա, սնդուկ, ձեռք, տրամադրություն:
Պատանին ուզում էր բարձրացնել..., բայց չէր կարողանում:
2. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

 Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցըՃանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:
3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:
Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ... (կետ), ստանալ 600 (տոննա) ճարպ, որը համարժեք է 2400 (հեկտար) տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
1961 թվականին արդեն Ասիայում 600 (ռնգեղջյուր) (մնալ):
Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 (ծովափիղ) (խփվել):
Իրենց որսացած 900 (ծովափիղ) էլ (թողնել) տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ (նախագահ) (հետևել) կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց (գյուղ) արդեն վերաբնակիչներ են ապրում:
Ժլատորեն (բաշխվել) թանկարժեք փոշու վերջին հիսուն (գրամ):



07.02. 2020
Դասարանում
Ընթերցանություն գրադարանում.բառարանային  ֆլեշմոբ. Ընթերցած գրքի բառապաշարը։

Տնային աշխատանքը

1. Բառարանային ֆլեշմոբ. ներկայացնել գրադարանում ընթերցած գրքի բառապաշարը՝ նշելով գրքի վերնագիրը և բառերի բացատրությունը։ 

2. Բառարանի տեսակներ, ծանոթանալ։ Որևէ կոնկրետ բառարանի մասին պատրաստել նյութ. նախընտրելի է տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստելը։ 

3. Շարունակել կաևդալ Տերյանի բանաստեղծությունները։ 

4. Լրացնել շաբաթվա ընթացքում բաց թողած առաջադրանքները։ 
5. Կատարել թարգմանություն թարգմանական ամսագրի համար։ 




05.02.2020
Դասարանում 
Հայոց լեզու 
Ածականի տեսակները
Ածականները լինում են երկու տեսակ՝ որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ այնպիսի հատկանշի, որը հատուկ է տվյալ առարկային՝ անկախ ուրիշ առարկաներից: Օրինակ՝ պղտոր գետ, կանաչ տերև:
Որակական ածականները կարող  են արտահայտել նաև գործողության հատկանիշ: Օրինակ՝ բարձր գնահատել, խիզախ մարտնչել:
Որակական ածականների արտահայտած հատկությունները համեմատելի են, օրինակ՝ Արաքսն ավելի մեծ գետ է , քան Հրազդանը:
Հարաբերական ածականներն արտահայտում են մեկ առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ, օրինակ՝ փայտե ձի, լեռնային օդ:
Հարաբերական դերանունները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ:
Վարժ. 1. Կազմի՛ր հարաբերական ածականներ:
Երկաթ դարպաս
մետաքս թաշկինակ
լեռ գոտի
ծով կենդանի

Որակական ածականի համեմատության աստիճաններ
Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական
Դրական աստիճանը ածականի սովորական ձևն է:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս տվյալ առարկայի առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի հատկության համեմատ: Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով պակաս, քիչ, նվազ, ավելի բառերը: Օրինակ՝ Սրանից ավելի գեղեցիկ անկյուն չես չէի կարող պատկերացնել:
Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից: Կազմվում է ամենա-, ագույն, ամենից ածանցների միջոցով: Օրինակ՝ ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ՝ օրինակ՝ ամայի, խուլ, բոբիկ և այլն
Վարժ. 2 Կազմի՛ր տվյալ ածականների բաղդատական և գերադրական աստիճանները՝ փարթամ, ծանր, խոշոր

Վարժ. 3 Բացատրի՛ր դարձվածքները՝ անբան Հուռի, աքիլլեսյան գարշապար, հին երգը երգել
Վարժ. 4 Կազմի՛ր ածականներ հետևյալ բառերից՝ դյութել, ընկեր, բաղձանք, թախիծ, հնչյուն, մայր
Վարժ. 5Ածականները տեղադրի՛ր տեքստի մեջ՝ սպիտակ, հավերժական, մռայլ, շքեղ, լեռնային, փղոսկրե, սարսռազդու, տկար
...... պալատում նստել էր ...... Չինգիզ խանը...... գահույքի վրա՝ զառամած գլուխը ..... մազերի տակ, ինչպես ...... ձյուների տակ  Տյան շանի գագաթը: Խամրած աչքերով, ..... մարմնով նա փռվել էր գահույքին: .....հեղեղները սանձող ձեռքերը թուլացել էին, ժողովուրդներ սասանող .......... ձայնը մարել էր



Տնային աշխատանք
1. Սկզբից տասը-տասներկռւ նախադասություն ավելացրո՛ւ, որ ամրոդջական տեքստ դառնա:
Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռներըՔամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:
2. Տրված տեքստերը փոխադրի՛ր` ընդհահուր վերնագիր և  հետևություն գրելով:

 Ա .Երբ Աֆրիկայի տափաստաններում այծեղջերուների հոտերը շատ են բազմանում, նրանք պռճոկում են ամբողջ խոտածածկույթը, և կերն սկսում է չբավականացնել: Քաղցից թուլացած կենդանիներն իրենք են հեշտությամբ կեր դառնում առյուծների համար, որովհետև չեն կարողանում փրկվել գիշատիչների ճանկերից: Դրանից հետո առատ սնունդ ունենալով, առյուծներն են չափազանց բազմանում, իսկ այծեղջերուների հոտերը պակասում են: Այդ ժամանակամիջոցում նորից տափաստաններր կանաչով են ծածկվում: Մնացած ուժեղ այծեղջերուներն ու նրանց սերունդը ավելի հեշտ է խուսափում առյուծներից, որոնք կերի պակասից թուլանում են ու որս են դառնում: Այդպես ամբողջ ընթացքը կրկնվում է սկզբից:
Բ. Ժամանակին Կիլիմանջարո լեռան շրջակայքում շատ ընձառյուծներ որսացին: Մտածում էին, որ մարդիկ դրանցից ոչ մի օգուտ չունեն: Մի երկու տարի անց շաքարեղեգնի և ուրիշ բույսերի պլանտացիաներն սկսեցին մարտադաշտի տպավորություն թողնել: Մարդիկ գնում ու տեսնում էին, որ ամեն ինչ ավերված է, կոտրտված, արմատահան արված: Շատ ժամանակ անցավ, մինչև հողագործները հասկացան, որ դաշտերի բերքը չկորցնելու համար պիտի անպայման վերականգնվի ընձառյուծների առաջվա քանակը: Բանն այն է, որ իրենց բնական թշնամուց ազատվելով` կապիկները շատացել ու ագատորեն չափչփում էին ամբողջ տարածքը:



03.02.2020
Դասարանում 
Հայոց լեզու
Ածական
Կարդա՛
Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկությու ն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականը չթեքվող խոսքի մաս է, այսինքն չի հոլովվում, որոշիչ հոդ չի ստանում:
Բայց խոսքի մեջ կարող է հանդես գալ գոյականաբար, այդ դեպքում ածականը ստանում է որոշիչ հոդ և գոյականի նման կարող է հոլովվել եզակի և հոգնակի թվով, օրինակ՝ Կարմիրը նրան շատ  է սազում:
Վարժ. 1. Տրված ածականները նախադասությունների մեջ գործածիր գոյականաբար՝ սև, մեծ, գունազարդ:
Ածականը նախադասության մեջ կարող է գործածվել որպես ստորոգյալի բաղադրիչ: Օրինակ՝ Մեր դպրոցը մեծ է:
Կան բառեր, որոնք հավասարապես կարող են հադես գալ և՛ որպես գոյականներ, և՛ որպես ածականներ: Օրինակ՝ աղքատ, ծանոթ, ցուրտ, ծովային և այլն:

Վարժ. 2 Գրի՛ր տրված ածականների կազմությունը՝ հողե, նոր, մաքուր, կիսախուփ,  անգույն:
Վարժ. 3 Կազմի՛ր  կապակցություններ՝ գրելով ածականներ և գոյականներ:
Ա. Մարմարյա, մրգառատ,  փարթամ, գյուղական, շինծու:
Բ. Գետակ, զգեստ, միտք, երազ:
Վարժ. 4 Միացրե՛ք բառերը՝ կազմելով ածականներ:
Առյուծ և սիրտ-
արև և շող-
տերև և  փուշ-
պսակ և ձև-
ձայն և վիշապ-
թույր և ձյուն-
շեկ և հեր-
գունդ և ձև -

Տնային աշխատանք

1. Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):
Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն իր ոտքով եկավ:
Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Քո սիրտը քա՛ր է, քար:
Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա:

2. Կետադրի՛ր:
Ընկերս զվարթ ու կատակաբան շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ դաշտավայրը ցողված վաղորդյան մարգարիտներով վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
 
Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին ծովը շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:

3. Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:
Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը):
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (ի՞նչը):
Լավան մոտենում էր (ինչի՞ն):
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (ո՞ւմ):
Լեռները դղրդում էին (ինչի՞ց):
ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:

31.01.2020
1.       Ընդգծի՛ր գոյականները:
Պատմություն, վազք, սրբել, մաքուր, ճշտապահ, մաքրասեր, պահարան, գրիչ, ձեռք, ջուր, ջրել, նկարել, հյութ, պայուսակ, բաժակ, վարորդ, ապակեպատ, դուռ:

2.      Առանձնացրու՛ անձնանիշ և իրանիշ գոյականները:
Մարդ, հատակ, մահճակալ, բուժքույր, մայրիկ, դերասան, ջուր, ափսե,  լրագրող, ուսուցիչ, մարզիչ, մարզասենյակ:

3.Ո՞ր բառը գոյական չէ
ագեղջուկ
բդպրոցական
գհյութալի
դսեր

4. Ո՞ր բառն է գոյական
ակտրիչ
բքննիչ
գհուզիչ
դԴյութիչ

5. Առանձնացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները, նշի՛ր, որ հասարակ գոյականները կարող են նաև հատուկ գործածվել:
Արարատ, մայրիկ, Անուշ, միտք, սնունդ, խնձոր, ծաղիկ, արև, մուրճ, Գևորգ, Մարտին, Սևան:

6. Առանձնացրո՛ւ թանձրացական և վերացական գոյականները:
Վստահություն, գետ, զայրույթ, սպասելիք, գրասեղան, ընկերություն, մատանի, բաժակ, պատ, զարդանախշ, գորգ:

7. Տրված բառերի դիմաց գրել հոլովը:
Անկյունում-
Օդից-
Գյուղում-
Տուն-
Ընկերոջով-
Օճառով-
Քաղաքից-
Ծաղկի-
Մաքրության-
Սարից-

8. Կազմել նշված բառերի հոգնակի թիվը:
Նկար, նշան, վրան, աղջիկ, աստղ, մուկ, փողոց, ծառ, նստարան, այգի, նպատակ:

9. Գրել տրված բառերի հոլովումները:
Աղջիկ, քաղաք, սեր, ձի, գարուն, կին, օր, մահ, հայր, մայր, գինի, տուն, անուն, գյուղ, ձուկ:

10. Նախադասությունների տեսակներ:
Մենք գնացինք քաղաք՝ զբոսնելու:
Օ՜, ի՜նչ գեղեցիկ է:
Ի՞նչ է պատահել այս աղջկան:
Հեռացի՛ր, այլևս ինձ չհոգնեցնես:










29.01.2020
Հայոց լեզվի ֆլեշմոբ.քննարկում 


15.01.2020
Նախագծային գործունեություն
09:00-09:15` ընդհանուր պարապմունք
09:20-10:05` պատմության նախագիծ
10:10-10:55` տեխնոլոգիական նախագիծ
11:05-11: 50` պար
11:55-12: 35`այլ նախագիծ
12: 35-13:00` ընդմիջում
13:00-14:00` աշխատանք ընտրած նախագծերով 


14.01.2020
Նախագծային գործունեություն
09:00-09:15` ընդհանուր պարապմունք
09:20-11:00` նախագծային աշխատանք, ընտրել աշխատել

  • թարգմանչական նախագիծ
  • ստեղծագործական ամսագրի ստեղծում
  • թատերական նախագիծ
  • թատերական՝ մեդիաթատրոն, թղթե թատրոն, մնջախաղի թատրոն, ստվերների թատրոն:
11:00-12:30` ընտրությամբ գործունեություն
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00` նախագծային գործունեություն ագարակում, ձիավարություն, ծանոթություն միջավայրին,  տեսաֆիլմի նկարահանում


13.01.2020
Նախագծային գործունեություն

09:00-09:15` ընդհանուր պարապմունք
09:20-11:00` նախագծային աշխատանք, ընտրել աշխատել

  • թարգմանչական նախագիծ
  • ստեղծագործական ամսագրի ստեղծում
  • թատերական նախագիծ
  • թատերական՝ մեդիաթատրոն, թղթե թատրոն, մնջախաղի թատրոն, ստվերների թատրոն:
11:00-11:50` վիկտորինա մրցույթ 7-5 ջոկատի հետ
11: 55-12: 35` տեխնոլոգիա
12: 35-13:00` ընդմիջում
13:00-13: 30` ճամփորդական նախագծերի նախապատրաստական աշխատանք
13:30-14:00` խաղեր՝ սովորողների նախաձեռնությամբ, օրվա ամփոփում 


09.01.2020
Դասարանական նախագծային աշխատանք
Նախագծային խմբերի կազմում, նախագծերի ընտրություն: 
1-ին նախագիծ . ,,Պատուհան,, թարգմանչական բլոգի համար թարգմանությունների պատրաստում: 
2-րդ նախագիծ. ստեղծագործական ամսագրի ստեղծում, նյութերի պատրաստում: 
3-րդ նախագիծ. թատերական՝ թղթե, ստվերների, մնջախաղի , նյութի ընտրություն, նախապատրաստում, փորձեր: 



08.01.2020
Դասարանական նախագծային աշխատանք
Բանավեճի կազմակերպում
Բանավեճի թեման՝ ներառական կրթություն:
Ընթացք
1. Զրույց ՝ ի՞նչ է ներառական կրթությունը:
2. Դեմ և կողմ մասնակիցների որոշակիացում
3. Դատավորի ընտրություն
4. Բանավեճի կազմակերպում
5. Դեմ և կողմ մասնակիցների գնահատում՝ դատավորի կողմից:

Բանավեճի այլ թեմաների ընտրություն

Տնային նախագծային աշխատանք
Ուսումնական ձմեռ. ավարտել աշխատանքները
Իմ ճամբարային նախագիծը (Գրել , թե ինչ նախագծով կուզեիք աշխատել ինձ հետ հունվար ամսվա ընթացքում: Նախագիծը ներկայացնել մանրամասն, նշել, թե ինչ նպատակ է հետապնդում նախագիծը, ինչպես ենք իրականացնելու և որն է լինելու արդյունքը): 

Комментариев нет:

Отправить комментарий