21.12.2022
Դեկտեմբեր ամսվա ինքնագնահատում։
Տեղադրել կատարած աշխատանքների հղումները.
- Դեկտեմբեր ամսվա ընթացքում կարդացած ստեղծագործությնները առաջադրանքներով,
- Ստեղծագործական աշխատանքները, շարադրությունները,
- Անհատական նախագծեր
- Գնահատե'ք դեկտեմբեր ամսվա ձեր աշխատանքը' հիմնավորելով։
19.12.2022
Գործնական քերականություն
Կապ
1. Դուրս գրի՛ր կապերը:
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, հավանաբար,
մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:
2. Ընդգծի՛ր կապերը:
Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:
Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական
վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա-սեղանին
Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:
3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):
Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
Կապերը դրվում են
կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածված այլ բառից առաջ կամ հետո.
այդ պատճառով էլ կոչվում են նախադրություններ կամ հետադրություններ: Կան
մի քանի կապեր, որոնք դրվում են կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո, օրինակ՝ բացի
Արամից, Արամից բացի....
4. Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ:
Ամպի տակից ջուր է գալիս...
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ:
5. Ուղղի՛ր սխալները:
Նվագում է դաշնամուրի վրա:
Այդ որոշման հետ բոլորը ծանոթացան:
Կանգնել է մայթի վրա:
Ինձ մոտ ոչ մի նորություն չկա:
6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ,
մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ
բարդ
7. Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը:
Իբրև ճանաչված վիրաբույժ Սուրենի քեռին մրցակից չուներ:
Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները որպես անդավաճան
եղբայրներ:
Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ իր սրտի ուզածի համաձայն:
16. 12. 2022
Դասարանական աշխատանք
Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով․
- Թարգմանություններ ՝ նախընտրած թեմայով։ Պատմվածքներ
- Մեդիաընթերցումներ ․ սիրելի բանաստեղծությունների ընթերցում՝ ձայնագրության կամ տեսագրության տեսքով։
- Ընթերցում եմ TV. սիրելի գրքի ներկայացում տեսանյութի տեսքով՝ որպես TV հաղորդում։
- Ստեղծագործական աշխատանքներ․ գրել, շարադրել մտքերը նախընտրած թեմայով։
- Կարդում եմ արևմտահայերեն
- Այլ, սովորողի նախաձեռնությամբ։
14.12. 2022
Դասարանական աշխատանք
Գործնական քերականություն
Շաղկապ-իրար կապել, շաղկապել: Շաղկապները իրար են կապում նախադասությունները կամ
նախադասության անդամները:
Բաժանվում են երկու տեսակի
Համադասական՝ և, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն,
ուրեմն և այլն: (Կապում են նախադասության համազոր անդամներ կամ համազոր,
համադաս նախադասություններ)
Օրինակ՝ Ահել ու ջահել իրարով անցան:
Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան:
Ստորադասական ՝ որ, թե, եթե, նախքան, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետև,
մինչ, մինչև, մինչդեռ, քան և այլն: (Բարդ նախադասության մեջ ստորադաս ՝
երկրորդական նախադասությունը կապում են գերադաս , գլխավոր նախադասությանը)
Օրինակ՝ Գևորգի առաջարկը նա ընդունեց, որովհետև հավատաց քաջությանը:
1. Փորձի՛ր բացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու
նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը:
Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
Սիգը դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել:
Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:
Բ. Մ. թ. ա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք
դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա և Չադ լճերից է
բերվել:
2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:
Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ
այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց:
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:
3. Փորձի՛ր տրված նախադասությունները լրացնել:
1-ին վարժության ... խմբում բարդ ստորադասական նախադասություններ են. դրանց կազմի մեջ մտնող նախադասություններից մեկը ... է, մյուսը`…:
... խմբում բարդ համադասական նախադասություններ են, դրանց կազմի մեջ մտնող նախադասությունները...:
Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել .... շաղկապներով:
Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են.... շաղկապներով կամ հարաբերական դերանուններով:
Տնային աշխատանք
1. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ
նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:
ա) Երբ, բ) որ:
Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
2. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր
երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
3. Ըստ տրված կաղապարների`նախադասություններ կազմի´ր: Բարդ համադասակա՞ն, թե՞ստորադասական նախադասություններ ստացվեցին:
……………, և……………..:
……………, ու…………….:
……………, կամ………….:
……………, և………………:
……………, կամ…………..:
Ե՛վ…….., և՛………..:
Ո՛չ………., ո՛չ………:
Թե՛………., թե՛………:
Կամ………., կամ………:
……………….., թե՞…………….:
4.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ
ստացվեցին:
Այնքան……………, ինչքան (որքան)……….:
Այնպես…………., ինչպես…………:
Այնտեղ…………., որտեղ (ուր)…………:
Երբ……………., հենց այդ ժամանակ …………:
Հենց որ…………, ……………….:
……………….., այնպես որ…………..:
……………….., մինչդեռ………….:
Քանի դեռ…………,…………:
:
…………………., թե………………:
5. Կետերը փոխարինի՛ր նախադասություններով :
Ոչ մի հնար չօգնեց, և…:
Լուրը շատ անսպասելի էր, բայց…:
Ինչո՞ւ պտտվող հոլը չի ընկնում, թեև…:
Թափ առնելով` ճոճանակն սկսեց շրջաններ գծել, իսկ…:
Աշխարհում ամեն ինչ շարժվում է, կամ…:
26.11.2021
12. 12. 2022
Դասարանական աշխատանք
1. Առանձնացրո'ւ գոյականները, ածականները, բայերը և գրի՛ր դրանց առանձնահատկությունները։ Մյուս խոսքի մասերն ուղղակի նշել։
Ձին լայն մարմնով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները:
2. Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, ցեխոտել, խաղացնել, երգել, փախչել:
Պարզ-
Ածանցավոր -
Տնային աշխատանք
Գրել շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը․
- Տարեմուտի խոհեր
- Ամփոփելով 2022-ը
- Այլ, առաջարկե՛ք․․․
09.12.2022
Դասարանական աշխատանք
1. Առանձնացրո'ւ գոյականները, ածականները, բայերը և գրի՛ր դրանց առանձնահատկությունները։ Մյուս խոսքի մասերն ուղղակի նշել։
Նրա համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն
էր:
Ձին լայն մարմնով ճեղքում էր լեռնային օդի սառն
ալիքները:
2. Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, ցեխոտել, խաղացնել, երգել, փախչել:
Պարզ-Ածանցավոր -
Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով․
- Թարգմանություններ ՝ նախընտրած թեմայով։ Պատմվածքներ
- Մեդիաընթերցումներ ․ սիրելի բանաստեղծությունների ընթերցում՝ ձայնագրության կամ տեսագրության տեսքով։
- Ընթերցում եմ TV. սիրելի գրքի ներկայացում տեսանյութի տեսքով՝ որպես TV հաղորդում։
- Ստեղծագործական աշխատանքներ․ գրել, շարադրել մտքերը նախընտրած թեմայով։
- Կարդում եմ արևմտահայերեն
- Այլ, սովորողի նախաձեռնությամբ։
07.12.2022
Դասարանկան աշխատանք
1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական:
Մայրս այս պտուղները սիրում է:
Նշանաբառը բոլորը գիտեն:
Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել:
Ես վաղուց փնտրում էի այս իրը:
Մի քանի երեխաներ խաղում էին բակում:
Ջրաղացը հին օրերի երգն էր երգում:
Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն:
Տնային աշխատանք
1.Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական:
Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:
Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:
Քամին դեռ փչում էր:
Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:
2.Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին:
Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:
Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:
Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:
Կարդա՛
Ի տարբերություն բառակազմական ածանցների`բայածանցներր լինում են բայարմատի և վերջավորության միջև:
Հիմնական բայածանցներն են`
սոսկածանցները` ան, են, ն, չ(մանկանալ, վախենալ, հասնել, թռչել),
բազմապատկական ածանցները` ատ, ոտ, կոտ, տ (կտրատել, ջարդոտել, թռչկոտել, բզկտել),
պատճառական ածանցները` ացն, եցն, ցն (վախեցնել, ծերացնել, հագցնել),
կրավորական ածանցը` վ (գրվել, կարդացվել):
Բայական ձևերը կազմվում են երկու հիմքով` ներկայի կամ անկատարի և անցյալի կամ անցյալ կատարյալի: Բայերի ձևերի կազմությունը կախված է նրանց խոնարհումից (ա, ե) և կազմությունից (պարզ, ածանցավոր):
Բայական ձևերը լինում են դիմավոր և անդեմ (դերբայներ):
Դիմավոր բայերն ունեն երեք դեմք (I, II , III), երկու թիվ (եզակի և հոգնակի), երեք ժամանակ (ներկա, անցյալ և ապառնի) և հինգ եղանակ (սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական, հրամայական):
Բայերն ունեն երեք սեռ` ներգործական, կրավորական և չեզոք:
Բայերը կարոդ են խոնարհվել երկու ձևով` հաստատական և ժխտական:
05.12. 2022
Դասարանական աշխատանք
1. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:
Օրինակ`
փնտրել - փնտրվել:
Վազել, երգել, ցրել, կոտրել, թռչել, թրջել, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, մթնել, մթնեցնել, բարձրանալ,
թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել,
մլավել, ծիծաղել, խոսել, հուզել:
2. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:
Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով: Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական :
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում ներգործական նախադասության ենթակա:
3.Տրված ներգործական նախադասությունները դարձրո՛ւ կրավորական, իսկ կրավորականները` ներգործական: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են վ ածանցով բայերը համարվում կրավորական, իսկ մյուսները` ներգործական:
Կրակը ճանապարհորդներին շրջապատել էր բարձր, վտանգավոր օղակով:
Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
Օվկիանոսում մեծ նավերը ձգում են փոքրերին:
Մոլախոտերը քամու կամ կենդանիների բրդի միջոցով են տարածվում:
Գրքում մի հետաքրքրական թռչող մեքենա է նկարագրված (գրողի կողմից):
Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
Մի արհեստանոց էլ կառուցվել է գիտական հետազոտությունների համար քաղաքապետի կողմից:
4. Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել:
Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շաւր կտուժվես` ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերվում:
5. Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված բայերին, նրանք ներգործական կամ կրավորական են: Պատասխանդ փորձի՛ր հիմնավորել:
Նա մի անգամ էլ մոտեցավ հեռադիտակին:Առարկան շատ հեռվից էլ զարմանալիորեն պարզ էր երևում:
Լուսինը փաստորեն Երկրին շատ նման է եղել, իսկ իրենք ափսե են կարծել:
Նա հրաժարվում է երևույթները մինչև վերջ քննելուց:
Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:
- Բարև, ձմե՛ռ,
- Ձմեռային հեքիաթ,
- Սառցե մտքեր,
- Սիրելի ձմեռ,
- Ձմռան հմայքը,
- Այլ, առաջարկեք ձեր վերնագիրը։
02.12. 2022
Դասարանական աշխատանք
1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:
Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: -
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
Այս նկարը պատին պապս է ամրացրել:
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:
Տերը շանը կապել էր ծառից:
Տարբեր մարդիկ տարբեր ձեով էին պատմում առավոտվա դեպքը:
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:
Տղային միշտ նույն երազն էր կախարդում:
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:
Շինարարությունն ավարտին հասցրին:
2. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական և պատասխանի՛ր հարցերին:
Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:
Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չեն նկատում:
Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:
Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:
Մրջյունները ծածկել էին սեղանը:
Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին: Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական:
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում կրավորական նախադասության ենթակա:
3. Նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (դարձրո՛ւ ներգործական):
Օրինակ`
Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Արտերը խանձվել էին բարկ արևից:
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից: Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
Ընկերս համերգի է հրավիրված:
Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով․
- Թարգմանություններ ՝ նախընտրած թեմայով։ Պատմվածքներ
- Մեդիաընթերցումներ ․ սիրելի բանաստեղծությունների ընթերցում՝ ձայնագրության կամ տեսագրության տեսքով։
- Ընթերցում եմ TV. սիրելի գրքի ներկայացում տեսանյութի տեսքով՝ որպես TV հաղորդում։
- Ստեղծագործական աշխատանքներ․ գրել, շարադրել մտքերը նախընտրած թեմայով։
- Կարդում եմ արևմտահայերեն
- Այլ, սովորողի նախաձեռնությամբ։
30.11. 2022
1. Տրված բայերր խոնարհի´ր ըղձական եղանակով (ապառնու և անցյալի բոլոր ձևերը կազմի´ր):
Ապրել, անցնել, խաղալ, հեռանալ:
2. Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի և հոգնակի բոլոր ձևերը): Ո՞ր հիմքով կազմվեցին դրանք:
Օրինակ`
մտնել - մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք,
գնալ - գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):
Ա. Վերջացնել, մանրացնել, հիանալ, կամենալ, թռչել, անցնել:
Բ. Վազել, կարդալ, հասնել, կպչել, վախենալ, միանալ, հիացնել:
3. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել) մարդու հոգին և (տակնուվրա անել) էությունը, այլև (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն (լինել): Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ (գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես (չորանալ):
Տնային աշխատանք
1. Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:
Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա:
Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ... Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:
Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից:
Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր:
Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի:
Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ:
Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեմ:
2. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):
Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:
Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:
Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:
Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:
Դահլիճը լավ կահավորել էին:
Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:
3. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞օգնությամբ դարձրիր:
Օրինակ`
գտնել - գտնվել, նետել - նետվել:
Գրել, գրավել, ծեծել, թրջել, թխել, տաշել, վրդովել, կապել, սպանել, նկարել, կեղտոտել:
28.11. 2022
Գործնական քերականություն
1..Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II, III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:
Թափել, կապել, խաղացնել:
2.Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի
բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ
հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի
բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ
հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի
բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ
հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի
բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ
հազար բարբառը):
Բայի եղանակները
Տնային աշխատանք
1. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և ընդգծիր վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները:
Ա. Վկայել, հուսալ: Բ. Հեռանալ, մոտենալ, տեսնել: Գ. Հասկացնել,
արթնացնել:
2. Փակագծերում տրված բայաձևերից մնկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):
Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի,
բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու
օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:
3.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
25.11.2022
Գործնական քերականություն
1. Տեքստի բայերը փոխի՛ր այնպես, որ պատասխանեն ի՞նչ արեց (արեցին) հարցին: Բայաձևերից ո՞րը կանվանես անցյալ կատարյալ, ո՞րը` անկատար անցյալ:
Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրանում էր Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվում էր և ընկնում լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցնում էր գիտակցությունը և ուշքի էր գալիս գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարում էր: Նրան ալպինիստները գտնում էին միայն հաջորդ կիրակի:
2. Տրված պատճառական բայերն ըստ օրինակի փոփոխի՛ր (անցյալ կատարյալ ժամանակով խոնարհի՛ր) :
Օրինակ`
վազեցնել- վազեցրի վազեցրինք
վազեցրիր վազեցրիք
վազեցրեց վազեցրին
Գոհացնել, վստահեցնել, փակցնել, դարձնել:
3. Սահմանական եղանակի տրված ժամանակաձևերը համեմատի՛ր և պատասխանի՛ր հարցերին:
Անկատար ներկա - գրում եմ, կարդում եմ:
Անկատար անցյալ - գրում էի, կարդում էի:
Ապակատար ներկա - գրելու եմ, կարդալու եմ:
Ապակատար անցյալ - գրելու էի, կարդալու էի:
Վաղակատար ներկա - գրել եմ, կարդացել եմ:
Վաղակատար անցյալ - գրել էի, կարդացել էի:
Անցյալ կատարյալ - գրեցի, կարդացի:
Ո՞ր ժամանակաձևերն են նույն դերբայներից կազմվում:
Ինչպե՞ս են առաջացել առաջին վեց ժամանակաձևերի անունները (ուշադրությո՛ւն
դարձրու եմ օժանդակ բայի ժամանակին):
Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞վ այստեղ գործածված եմ (ես, է, ենք,
եք, են) բայը կոչվում օժանդակ:
- Թարգմանություններ ՝ նախընտրած թեմայով։ Պատմվածքներ
- Մեդիաընթերցումներ ․ սիրելի բանաստեղծությունների ընթերցում՝ ձայնագրության կամ տեսագրության տեսքով։
- Ընթերցում եմ TV. սիրելի գրքի ներկայացում տեսանյութի տեսքով՝ որպես TV հաղորդում։
- Ստեղծագործական աշխատանքներ․ գրել, շարադրել մտքերը նախընտրած թեմայով։
- Կարդում եմ արևմտահայերեն
- Այլ, սովորողի նախաձեռնությամբ։
23. 11.2022
Գործնական քերականություն
Տնային աշխատանք
1. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր: Ո՞ր տեքստում է կոնկրետ այծյամների մասին պատմվում, և որտե՞ղ` ընդհանրապես այծյամների:
Ա. Փոքր եղջերուներ են այծյամները: Նրանց մարմինը համեմատաբար կարճ է, վիզը` երկար: Մորթին ամռանը շիկակարմիր է, ձմռանը գորշ: Անտառը նրանց և՛ է, արոտավայրն և՛ թաքստոցը:
Ամռանն արածում են հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում են: Ցուրտ օրերին կեր են հայթայթում օրվա ցանկացած ժամի: Առատ ձյան ժամանակ դուրս են գալիս ճանապարհները: Ունեն սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Շատ լավ լողում են:
Մայիսին մայր այծյամն ունենում է 1-2 ձազ: Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողանում են իրենց մոր նման արագ վազել: Նրանք մոր հետ շրջում են, մինչև որ մայրը նորից ձագեր է ունենում:
Եղջյուրներ ունենում են միայն արու այծյամները: Եղջյուրներն սկսում են աճել ձմռանը: Սկզբում եղջյուրներն ունենում են մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին դրանք ընկնում են, և հունվարից աճում են նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավովում են: Այծյամներն ապրում են մինչև տասնվեց տարի:
Բ. Փոքր եղջերուներ էին այծյամները: Նրանց մարմինը համեմատաբար կարճ էր, վիզը` երկար: Նրանց մորթին ամռանը շիկակարմիր էր, ձմռանը` գորշ: Անտառը նրանց և՛ արոտավայրն էր, և՛ թաքստոցը:
Ամռանն արածում էին հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում էին: Ցուրտ օրերին կեր էին հայթայթում օրվա ցանկացած ժամի: Առատ ձյան ժամանակ դուրս էին գալիս ճանապարհները: Ունեին սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Շատ լավ լողում էին:
Մայիսին մայր այծյամն ունեցավ 1-2 ձագ: Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողացան իրենց մոր նման արագ վազել: Նրանք մոր հետ շրջեցին, մինչև որ մայրը նորից ձագեր ունեցավ: Եղջյուրներ ունեցան միայն արու այծյամները: Եղջյուրներն սկսեցին աճել ձմռանը: Սկզբում եղջյուրներն ունեին մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին դրանք ընկան, և հունվարից աճեցին նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավորվեցին: Այծյամներն ապրեցին մինչև տասնվեց տարի:
2. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և գտի՛ր տարբերությունները:
Ա. Երկրագնդի բևեռային շրջաններում, Արկտիկայում և Անտարկտիդայում, արևը մի քանի ամիս հորիզոնում չի երևում, և բևեռային գիշերներ են լինում: Ցերեկը երևում են աստղերն ու լուսինը:
Բ. Երկրագնդի բևեռային շրջաններում, Արկտիկայում և Անտարկտիդայում, արևը մի քանի ամիս հորիզոնում չերևաց, և բևեռային գիշերներ եղան: Ցերեկը երևացին աստղերն ու լուսինը:
3. Կետերի փոխարեն մի անգամ փակագծերում դրված առաջին բայաձևերը գրի՛ր, մյուս անգամ երկրորդները: Ո՞ր ձևերն են ավելի հարմար:
Գայլը տեսավ, որ անտառային աղավնին շյուղեր... (հավաքեց, հավաքում է) և նրան ասաց.
Տեսնում եմ, որ ամբողջ օրը ... (թռչկոտեցիր, թռչկոտում ես) ճյուղից ճյուղ, շյուղեր ես հավաքում, բայց մինչև այսօր ոչ կարգին տուն ... (ունեցար, ունես) ո՛չ էլ տաք օջախ:
Աղավնին պատասխանեց.
Այն օրից, ինչ հարևան ենք, ես էլ... (տեսա, տեսնում եմ), որ դու ոչխարներ ... (հափշտակեցիր, հափշտակում ես) ու... (բերեցիր, բերում ես) որջդ, բայց ո՛չ կարգին հագուստ... (ունեցար, ունես), ո՛չ էլ մոտ ընկերներ:
Առակը... (ցույց տվեց, ցույց է տալիս), որ չար ու գիշատիչ մարդիկ էլ քիչ... (չաշխատեցին, չեն աշխատում), բայց երջանկության... (չհասան, չեն հասնում):
21. 11. 2022
Դասարանական աշխատանք
1. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:
Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին:
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռր կախենք թելից:
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:
2. Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:
Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:
Տնային աշխատանք
Գրել շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը․
- Աշխարհում գույնի պակաս կա
- Սպասելիքներ
- Հարազատ է իմ հոգուն
- Այդ ժպիտը
- Ինձ երջանկացնում է
- Իմ աշխարհը
- Այլ
18. 11. 2022
Դասարանական աշխատանք
1. Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:
Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:
է փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:
հագենալ - հագեցել է – են-ը դառնում է եց:
Հեռանալ, մոտենալ, դալկանալ, ամրանալ, գտնել, տեսնել, թռնել, փախչել, հասցնել, մեծացնել:\
3. Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):
կպչել- կպել է, հաչել - հաչել է (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
Հանել, վանել, բարձրանալ, մանկանալ, հենել, վախենալ) մեռնել, բռնել, թռչել, խաչել, հառաչել:
4. Կազմի՛ր տրված բայերի բոլոր դերբայական ձևերը, ընդգծի՛ր հի:
Գրել, կարդալ, տեսնել, սառչել, բարձրանալ, մոտենալ, մոտեցնել:
Անորոշ - ել, ալ-
Համակատար - ելիս, ալիս -
Հարակատար - ած -
Ենթակայական - ող -
Անկատար - ում (եմ) -
Կատարելի - ելու, ալու (եմ) -
Վաղակատար - ել (եմ) -
ժխտական - (չեմ) ի, ա –
5. Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպես, որ ինչ էր (էին) արել հարցին պատասխանեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր. ո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:
Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել:
16. 11. 2022
Դասարանկան աշխատանք
3. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:
Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:
4. Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:
Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:
1. Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:
Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:
է փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:
հագենալ - հագեցել է – են-ը դառնում է եց:
Հեռանալ, մոտենալ, դալկանալ, ամրանալ, գտնել,
տեսնել, թռն ել, փախչել, հասցնել, մեծացնել:\
3. Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):
կպչել- կպել է, հաչել - հաչել է (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
Հանել, վանել, բարձրանալ, մանկանալ, հենել, վախենալ) մեռնել, բռնել, թռչել, խաչել, հառաչել:
Տնային աշխատանք
1. Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:
Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:
Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):
Գ. Զգացել (է), ծերացեք (է), կպել (է), տեսել (Է է):
Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:
Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:
Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:
Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:
2. Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:
Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացնել) այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածեցնել):
Հավերը (երկարեցել) վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
Նա իր ձիուն (մեծացնել) չամչով ու գարիով:
Ես հավանաբար (ձանձրացնել) ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն (թռցնել) արևկող անող թռչուններին:
3. Դառնալ բայի տրված ձևերում առանձնացրո՛ւ նրա երկու հիմքերը: Դառնալ, դառնում, դառնա, կդառնա, պիտի դառնա, դարձել, դարձող, դարձած, դարձավ:
4. Ուտել և լինել բայերի անցյալի և անկատարի (կամ ներկայի) հիմքերով բայաձևեր կազմի՛ր:
Ուտ,կեր: Լին, եղ:14.11. 2022
Դասարանական աշխատանք
1. Լրացնել նոյեմբերի 8-ի դասարանական աշխատանքը։
2. Քննարկել Մայրենիի ֆլեշմոբը։
3. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:
Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:
4. Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:
Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:
Տնային աշխատանք
1. Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:
Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:
Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:
Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:
Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:
3. Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`
տես - տեսնել, բարձր - բարձրանալ:
Ա. Ընկեր, թանձր, խոր:
Բ. Վախ, կամ, մոտ:
Գ. Հաս, անց, հագ:
Դ-. Թիռ, սառ, կիպ:
11.11. 2022
Դասարանական աշխատանք
Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով։
08.11.2022
Դասարանկան աշխատանք
Դերանուն
1. Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:
Ա. Այս, այդ, այն,
նույն, որ, քանի, ինչ, ոչ:
Բ. Ինչ, տեղ, պես,
քան, պիսի, երորդ:
2. Տրված դերանուններով բառեր կազմի՛ր:
Ես, ինքը (իր կամ յուր), այս, նույն, այլ, ամեն:
3. Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:
Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:
4. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ (սնունդ) եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ (գյուղ) խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:
Իր կյանքի բոլոր (տարի) անցկացրել է նույն գյուղում:
Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր (բժիշկ) (ասել), թե դա բացաոիկ ու անհավանական դեպք է:
Քնաբեր դեղերից ոչ մեկը (չազդել):
Քառասուն տարի է, որ իր բոլոր (գիշեր) (նվիրել) իր անձի զարգացմանը:
Ամբողջ (գիշեր) կարդում է, գրում ու նկարում:
Այդ օրը ոչ մի (վթար) (չգրանցվել):
Նոր մեքենան առայժմ ոչ մի (հաջողություն) չունի:
Ամբողջ (արձակուրդ) նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:
5. Պարզի՛ր, թե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեք-չորս դերանուն ավելացրո՛ւ:
Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի:
Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, այստեղ:
Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը:
Տնային աշխատանք
1. Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:
Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:
2. Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով:
Քամիները փչում էին տարբեր ուղղություններով:
Քամիներից ամենավատը հյուսիսայինն էր: Հյուսիսային քամին քշում-տանում էր մեծ քանակությամբ
հող և, հողը քշելով գետնի վրայով, մեծ ու բարձր
թմբեր էր առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները մեծ ու բարձր թմբեր
չէին առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից
փչող քամիները փոշին շատ վեր էին բարձրացնում և փոշին քշում դեպի Ժայռոտ լեռները: Երկու տարի հետո հյուսիսային,
հարավային, արևելյան և արևմտյան քամիները նշածս
վայրը անապատի վերածեցին: Քամիներն առաջին տարում ոչնչացրին երկու միլիոն հեկտար
մշակված հողեր` չհաշված այգիները, այգիները ոչնչացան կա՛մ ամբողջովին փոշով ծածկվելու,
կա՛մ արմատների մերկանալու հետևանքով:
3. Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրի՛ր նա կամ ինքը դերանունները:
Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը ... ստվերից էլ է վախենում:
Այդ վախկոտն ինքն ... ստվերից էլ է վախենում:
Որսորդն ... հրացանն էր թփի տակ թողել:
Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր ...հրացանն էր թփի տակ թողել:
Պապն ... երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:
Նա հյուրերին ողջունեց ... իմացած բոլոր լեզուներով, բայց ... կարծես թե նորից չհասկացան:
Գնչուն ասում էր, որ ... ամբողջ աշխարհում ման է եկել:
Հայրը որդու մասին ասում էր, որ ... իր տեսած ամենախելացի երիտասարդն է:
Որդուն ուղղված նամակում գրում էր, որ ... հետաքրքրվողներին թող... ասի, որ.... շուտով գալու է:
Երգչի մասին ասում էր, որ ... շատ վաղուց է ճանաչում, ... իր մանկության ընկերն է եղել:
ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ ... անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստեղով ... նավերն են անցել:
4. Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):
Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:Իմ որսն իր ոտքով եկավ:
Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Քո սիրտը քա՛ր է, քար:
Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա:
07.11.2022
Դասարանական աշխատանք
1. Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:
Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական:
Բ. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:
Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր:
2. Պարզի՛ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.
Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար:
Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ:
Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական:
Դ. Հազար հինգ հարյուր յոթանասունմեկ, ութսունվեց, քսանյոթերորդ, քառասունմեկերորդ, մեկ երրորդ, երեք տասնորդական:
3. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000
000 քայլ է անում: Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած է անցկացնում:
4. Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն:
Օրինակ`
Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է քեզ հետաքրքրողը: -Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:
Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի:
Նրանք այդ օրը երեսունական կիլոմետր անցել էին անապատով:
Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, ամեն մարդ օրական ծախսում է քսան լիտր ջուր:
Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուրական լիտր ջուր են ծախսում:
Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ:
Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել:
Տնային աշխատանք
1. Տրված թվականները խմբավորի՛ր
ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).
բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).
գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):
Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինր, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:
2. Տրված թվականներով բառեր կազմի՛ր` դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և ածանցների հետ:
Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:
3. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:
Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ... (կետ), ստանալ 600 (տոննա) ճարպ, որը համարժեք է 2400 (հեկտար) տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
1961 թվականին արդեն Ասիայում 600 (ռնգեղջյուր) (մնալ):
Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 (ծովափիղ) (խփվել):
Իրենց որսացած 900 (ծովափիղ) էլ (թողնել) տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ (նախագահ) (հետևել) կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց (գյուղ) արդեն վերաբնակիչներ են ապրում:
Ժլատորեն (բաշխվել) թանկարժեք փոշու վերջին հիսուն (գրամ):
5. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:
Բրազիլացի մի դերվիշ կարողացավ 115 օր սոված մնալ:
XIX դարի երրորդ քառորդին պեղումներն ավարտվեցին:
Ամբողջ XVII դարի ընթացքում իսպանացիներն արտահանեցին ինկերի հարստությունը:
Տաճարները 100-ական տարում էին կառուցվել:
Արկածախնդիր նավապետն այդ ժամանակ տարեկան 7-8 հազար տոննա գուանո (թռչնաղբ) էր վաճառում:
Միայն Չինչա կղզում (Պերու) հինգից տասը միլիոն ջրագռավ կար:
Ամենամեծ որսը կատարվեց 1938 թվականին, երբ խփվեց ավելի քան 54 հազար կետ:
04.11.2022
Դասաարանական աշխատանք
Ընտրի' վերնագիր և գրի'ր շարադրություն։
- Հեքիաթի և իրականության սահմանը
- Որոշում կայացնելը բարդ չէ
- Գեղեցիկ չէ, եթե...
- Աշնանային մտորումներ
- Սիրում եմ
- Այլ
02.11.2022 / ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
Դասարանական աշխատանք
Ածական
է․ Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի
ածականակերտ ածանցների միջոցով:
Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
2. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել,
հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:
3. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Յոթ գլուխ ունեցող, երկու երես ունեցող, երկու
փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ
ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:
4. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:
...կենդան, ...կամ, ...խոսկան, հայր.., կիս...,
փառ..., վայր..., աղ...., արևել..., երևան..., ընկեր..., կծ..., ազդ..., թրթռ..., հնչ...,
շաչ..., խոհ..., դողդոջ...:
5. Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:
Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ պատվավորներն
անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե
գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի լավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե
կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ
հանձնվում են եվրոպական երկրների լավ ռմբարկուներին:
Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը
հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում լավ լողորդ համարվող տղամարդիկ:
Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի մեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու փոքր
մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար:
Տնային աշխատանք
1. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի,
միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
2. Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛ր, թե այդ ածականներն ինչո՛ւ ոչ թե ուն, այլ յուն ածանցով են կազմվել:
Օրինակ`
Ահեղաշաչյուն փոթորիկ - Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն մեղեդի:
Քնքշաշրշյուն զգեստ:
Բարեհնչյուն ձայն:
Դառնահնչյուն ոռնոց:
3. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ամուր ու անսասան, երկճյուդ, նեղ, ուղղաբերձ,
անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեգու, հարթ, եզակի,
ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:
Չնայած պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել,
բայց վստահ չէր` սերունդներ կունենա ու նրանք
իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց:
Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում
է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի
քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հագար տարի ոչ մի մարդ
չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված
հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը
ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:
Կարդա՛
Ածականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ:
Այլ խոսքի մասերից ածականներ են կազմվում ածականակերտ ածանցների կամ բառաբարդման միջոցով:
Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ` դրական, բաղդատական և գերադրական:
Տեղին և ճիշտ գործածված ածականները հարստացնում և ոճավորում են խոսքը:
31. 10.2022
Դասարանական աշխատանք
Ներկայացնել ,,Ուսումնական աշուն,, արձակուրդային նախագծի աշխատանքները։
Տնային աշխատանք
1. Կազմի՛ր տրված բառերի ներգոյական հոլովը: Առանձնացրո՛ւ այն բաոերը, որոնք ներգոյական հոլով չունեն:
Երկինք, ծով, մարդ,
աղջիկ, հող, դպրոց, երեխա, դասարան, տուն, հերոսություն, գյուղ, ճանապարհ, քաղաք, գարուն,
այգի, րոպե:
2. Կետերը փոխարինի՛ր տրված գոյականներով: Ո՞ր հոլովով է դրվում գոյականներից յուրաքանչյուրը:
Հայր, հիվանդ, երեխա, սնդուկ, ձեռք, տրամադրություն:
Պատանին ուզում էր բարձրացնել..., բայց չէր կարողանում:
3. Հոկտեմբեր ամիս- ինքնագնահատում․ լրացնել մինչև նոյեմբերի 2-ը։
4. Հակոտեմբեր ամսվա ինքնագնահատում։
21.10.2022
Դասարանական աշխատանք
Գրել ստեղծագործական աշխատանք' ընտրելով թեմաներից մեկը.
- Հիասքանչ աշխարհ
- Անվերջանալի պայքար
- Տոները մարդկանց կյանքը հետաքրքիր դարձնելու համար են
- Հաջողությունը միշտ անսպասելի է գալիս
- Աշնան երգը
- Ինքնակրթության իմ փորձը
- Հեքիաթ ջրհորի թզուկի մասին
- Այլ, սովորողի առաջարկով։
19.10.2022
Դասարանական աշխատանք
1. Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:
Ա. Երեխա, կատակ, ընկեր,
դաշտ, այգի, ուղղություն:
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ:
2. Տրված բառերի տրական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:
Ա Պատուհան, մարդ, գարուն, գիշեր, կին:
Բ. Տուն, շուն, գեղեցկություն, հայր, մայր, եղբայր:
3. Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:
Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ:
Ինչի՞ հնարավորություն ունենալ:
Ինչի՞ հնարավորություն ընձեռել (տալ):
Ինչի՞ նպատակ ունենալ:
4. Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:
Միտք, ճնշում, ցավ, հեռանալ, առաջանալ, մոռանալ:
Դիմադրել ինչի՞ն:
Դիմանալ ինչի՞ն:
5. Բառակապակցություններ կազմի՛ր ` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:
Կոիվ, հաշտություն, ձեռք մեկնել, փոխել, քննարկել, դիմագրավել:
Պատրաստ լինել ինչի՞(ն):
Պատրաստվել ինչի՞(ն):
Տնային աշխատանք
1.Տրված բառերի բացառական հոլովը կազմի՛ր, դրանց վերջավորություններն ընդգծի՛ր և բացատրի՛ր Ա և Բ խմբերի բառերի բացառական հոլովաձևերի տարբերությունը:
Ա. Ամպ, սառույց, տանտիկին, ձմեռ, ամիս, րոպե:
Բ. Բալենի, մարդ, ամուսին, ընկերուհի, գինի:
2. Տրված բառերի բացառական հոլովը կազմի՛ր, դրանց հիմքերր (վերջավորությունից առաջ ընկած մասերը) ընդգծի՛ր և բացատրի՛ր Ա և Բ խմբերի բառերի բացառական հոլովաձևերի տարբերությունը:
Ա. Բառարան, մակերևույթ, ձի, այգի, անկողին, տուն,բնություն:
Բ. Ընկեր, քույր, գարուն, օր, հայր, մայր, աղջիկ, մարդիկ, կանայք:
3. Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով բացառական հոլովով դրված գոյականներով և դերբայներով:
Խուսափել ինչի՞ց:
Առաջանալ (գոյանալ) ինչի՞ց:
Քշվել ինչի՞ց:
Խոնավանալ ինչի՞ց:
4. Տրված գործիական հոլովաձևերի վերջավորություններն առանձնացրո՛ւ և գտի՛ր Ա ևԲ խմբերի բառերի գործիական հոլովի կազմության տարբերությունը:
Ա. Շղարշով, լույսով, այգիով, տարով, հորաքրոջով, ընկերոջով:
Բ. Արյամբ, հեռացմամբ, խնդությամբ, նկարչությամբ, հիացմամբ:
5. Բառակապակցություններ կազմիր` հարցական դերանունները փոխարինելով գործիական հոլովով դրված գոյականներով:
Ծածկվել ինչո՞վ:
Պատել ինչո՞վ:
Լցվել ինչո՞վ:
17.10.2022
Դասարանական աշխատանք
1. Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):
Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
2. Պարզի՛ր, թե մեկ և մի բառերը ո´ր դեպքում են գործածվել որպես թվական, որտե՛ղ որպես անորոշ դերանուն:
Յուրաքանչյուր համայնքից մի ներկայացուցիչ էր եկել:
Խորշի լայնությունն ընդամենը մեկ մետր էր:
Մեկը լիներ, որ պատասխան տար կուտակված հարցերին:
Մի մարդ նրա ականջին էր հասցրել, որ նոր արշավախումբ են ուղարկում` կիսատ թողած պեղումները շարունակելու:
Կյանքում ամեն ինչի հասել էր, բոլոր երազանքներն իրականացել էին, ու հիմա մի ցանկություն ուներ միայն:
Մեկն էլ ասում էր, թե հենց իր նախնին է կառուցել այդ կամուրջը:
Կարդա՛
Հայերենում տասը խոսքի մաս կա, և բոլոր բառերը տեղավորվում են դրանց մեջ: Կան բառեր, որոնք կարող են պատկանել տարբեր խոսքի մասերի:
Մի խոսքի մասի պատկանող բառը կարող է գործածվել այլ խոսքի մասի իմաստով (օրինակ` կապույտը սիրել կապակցության մեջ կապույտ ածականը գործածվել է որպես գոյական` գոյականաբար):
Տնային աշխատանք
1. Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի հիման վրա է կազմվել յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բաոերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):
Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:
Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, հնարավորություն:
Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի, դերասանուհի, անձնավորություն:
2. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:
Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:
Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
է. Մարդ, կին:
3. Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:
Մրցող ... (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
... (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
... (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր ... (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված ... (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ... (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ... (ծովախորշ) վերածվել են ցամաքի:
4. Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:
Ամբոխ, ոհմակ, անտառ, դասարան:
14.10.2022
Դասարանական աշխատանք
Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով․
- Թարգմանություններ ՝ նախընտրած թեմայով։ Պատմվածքներ
- Մեդիաընթերցումներ ․ սիրելի բանաստեղծությունների ընթերցում՝ ձայնագրության կամ տեսագրության տեսքով։
- Ընթերցում եմ TV. սիրելի գրքի ներկայացում տեսանյութի տեսքով՝ որպես TV հաղորդում։
- Ստեղծագործական աշխատանքներ․ գրել, շարադրել մտքերը նախընտրած թեմայով։
- Կարդում եմ արևմտահայերեն
- Այլ, սովորողի նախաձեռնությամբ։
12.10.2022
Դասարանական աշխատանք
Գրել ստեղծագործական աշխատանք՝ ընտրելով թեմաներից մեկը․
- Մի քիչ ռոմանտիզմ
- Եթե
- Սովորել սիրելով
- Կատարելություն չկա
- Հաղթել սեփական «ես»-ին
- այլ, սեփական ընտրությամբ։
Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:
2. Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:
Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:
3. Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:
Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել,
հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:
4.Տրված ձայնարկություններից ածանցավոր գոյականներ կազմի՛ր: Ի՞նչ անուն կտաս այս և նախորդ վարժության մեջ ընդգծված ածանցներին:
Շրը՛խկ, թը՜շշ, թրը՛մփ, թը՛խկ, դը՜զզ, մը՜ռռ:
5. Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:
դնել (դիր) - դրածո, պարսավել - պարսավանք:
Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ու, ան, իկ, պան, ստան, ուհի:
10.10.2022
Դասարանական աշխատանք
Կիսատ թողած առաջադրանքների քննարկում։
Անհատական նախագծերի ներկայացում։
Տնային աշխատանք
1. Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:
2. Տրված հարցական դերանունները չորս խմբի բաժանի՛ր ըստ նրա, թե ո՛ր խոսքի մասին են վերաբերում:
Ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր, քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ:
3. Փորձի՛ր բացատրել դերբայների նման խմբավորումը:
Ա. Անկատար`ընկնում (եմ), մեծանում (եմ): Վաղակատար`
ընկել (եմ), մեծացել (եմ): Ապակատար` ընկնելու (եմ), մեծանալու (եմ): Ժխտական (չեմ)
ընկնի, (չեմ) մեծանա:
Բ. Անորոշ` ընկնել, մեծանալ: Համակատար` ընկնելիս,
մեծանալիս: Ենթակայական` ընկնող,մեծացող: Հարակատար` ընկած, մեծացած:
4. Խոսքի մասերը խմբավորի՛ր ըստ տրված պահանջի: Դերանունները կարող ես տարբեր խմբերում գրել:
Ա. Առարկա ցույց տվող բառեր:
Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր:
Գ. Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր:
Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր:
Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր:
5. Փորձի´ր պարզել, թե ընդգծված ածականները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:
Անվերջ սպիտակը հոգնեցրել է, ուրիշ
գույների եմ ուզում
նայել:
Կապույտը կբերեմ, դա քեզ
շատ է սազում:
Խոսում էր աշխարհի
չարից ու բարուց:
Ավելի լավին ու կատարյալին է ձգտում:
Մեղավորները կանգնել էին գլխահակ
ու ամոթահար:
Ամեն ինչ շատ
լավ
ավարտվեց:
Շատ չար խոսեց, կարծես թե մեղադրում
էր բոլորին:
Կանգնել ու մեղավոր ժպտում էր:
07.10.2022
Դասարանական աշխատանք
1. Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից երեք բառ):
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ,
վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի,
արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև,
հինգական:
2. Տե՛ս, թե նախորդ վարժության մեջ տրված բառերից որը ի՞նչ հարցի է պատասխանում և փորձի՛ր բացատրել խոսքի մասերի նման խմբավորումը:
Ա. Գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ:Բ. Կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Անծանոթ, գլխիկոր, հոգնած, ծերացած, վերադարձող, հանգստացող, նույն, ուրիշ:
4. Կետերը փոխարինի՛ր տրված բառերով: Փորձի՛ր բացատրել, թե տարբեր խոսքի մասերի պատկանող այդ բառերն ինչո´վ են իրար նման:
Տանտեր, լրագրողներ, զրույց, ես, բոլորը, խոսել, պատմել:Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ... խուսափում էր:
Տնային աշխատանք
Աշխատել անհատական նախագծերով․
- Թարգմանություններ ՝ նախընտրած թեմայով։ Պատմվածքներ
- Մեդիաընթերցումներ ․ սիրելի բանաստեղծությունների ընթերցում՝ ձայնագրության կամ տեսագրության տեսքով։
- Ընթերցում եմ TV. սիրելի գրքի ներկայացում տեսանյութի տեսքով՝ որպես TV հաղորդում։
- Ստեղծագործական աշխատանքներ․ գրել, շարադրել մտքերը նախընտրած թեմայով։
- Կարդում եմ արևմտահայերեն
- Այլ, սովորողի նախաձեռնությամբ։
05.10.2022
Դասարանական աշխատանք
1. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:
Օրինակ`
ժառանգական - ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:
Մարդկային, ծայրահեղ, ստամոքսային, գիտակցություն,
ակնաբույժ, մթնոլորտ, որոշում, ընդհատ, օրինաչափ, ձեռնարկ, մանրէ, փոխանակություն:
2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Մեր ... (հանուր, պետ, ություն) ... (թռչուն,
աշխարհ) ... (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են
... (Իրան, ական),... (մեջ, երկիր, ական) ծովի և ... (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից
... (համ, ընդ, հանուր)... (ճանաչ, ում) ունեն մարդու... (հարևան, ություն) ապրողները
և նրանք, որոնց ... (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես, ական) գործունեության
հետ:
3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ
ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից
ճանաչված, կյանքով ուրախացող:
4. Ընղգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Մեր
ժամանակի
ամենից
կարևոր խնդիրներից մեկն այն է, որ երկրի
գնդի վրա զգալի
ձևով պակասել
է մաքուր ջրի քանակը`
նրա պաշարների ոչ
խնայողաբար օգտագործման և ջրի
ամբարների ու
գետնի
տակի ջրերի առանց
ընդհատվելու
աղտով լցվելու հետևանքով:
Միևնույն ժամանակ ջրի ոչ
լուծելի խնդիր է առաջ
գալիս այն պատճառով,
որ փոխվում Է ջրի
մեջ հանքային աղերի և մանրագույն
(միկրո)
տարրերի պարունակությունը: Սրտի
և
անոթների համակարգը հիվանդ
է
դաոնում առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար
է անդրադառնում նաև երկրի
բույսերի աշխարհի ու կենդանիների
վրա:
Տնային աշխատանք
1. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Հողի ... (ինքն, մաքուր, ել) ... (հատուկ, ություն)
ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան... (չափ, անց) շատ... (ծանր, բեռն, ել) (օրգան,
ական) և (ան, օրգան, ական)... (թափ, ոն),... (բնակ, վայր) հավաքված (կենցաղ, ային)
աղբով, որովհետև հոդի ... (հնար, ավոր, ություն)... (նույն, պես)... (ան, սահման) չեն:
Իսկ ... (թափ, ոն)... (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է.... (հիվանդ, ություն) առաջացման
պատճառ դառնալ:
... (գետ, տեխնիկա, ական)... (առաջ, ընթաց) հետ
մարդիկ պիտի մտածեն արտաքին (մեջ, վայր) ... (պահ, պան, ություն) ... (արդյուն, ք)
ունեցող միջոցներ ստեղծելու մասին:
2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
Մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի
տնտեսությանը հատուկ, միտք հղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար կշիռ ունենալը,
բառերի մասին գիտություն:
3. Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Փոքր
Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի
շարունակ մի տաճար
էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի
Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր
նվեր
տվել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ
բարձր արժեք ունեցող նվեր էլ
էր ընծա
բերել` կովերի` ոսկուց
ձուլած դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը
համարվող այդ տաճարի
շինարարությունն ավարտին
հասավ,
գարմանք
ու
հիացմունք
առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում
վիճակվեց տեսնել մարմարից
կերտված,
նուրբ
գեղեցկություն
ունեցող շինությունը: Մ. թ. ա. 356 թ.
Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս,
ցանկանալով իր անունն
անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր
Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության
տալ Հերոստրատի անունը: Պատմություն
գրողները նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին
աշխարհի որոշ հեղինակներ,
այնուամենայնիվ, պահեցին ոճիրը
գործողի անունը:
4. .Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ,
սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:
03.10.2022
Դասարանական աշխատանք
Անհատական նախագծերի քննարկում։
Սեպտեմբեր ամսվա ընթացքում հաջողված նախագծեր։
Գրի՛ր շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը․
- Իմ մտքերը ստեղծում են ինձ
- Անհամբերությունը խոչընդոտ է
- Աշխարհը լի է գեղեցկությամբ
- Փնտրում եմ
- Այլ, ձեր ընտրությամբ։
Տնային աշխատանք
1. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր
դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի
տիրակալ ֊Քսերքսեսը կռվի
էր
դուրս
եկել հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում
է, թե դա մտքին
դրեց միայն նրա համար,
որ ուզում էր թզի համը
տեսնել, իսկ աթենական օրենքներն այդ համեղ
պտուղների արտահանության դեմն
առել
էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան
մեջ
խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի
ճարակ
դարձնելով ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց
երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի
փոթորիկ պայթեց, որն այն
խորտակեց ու ցրիվ տվեց:
Արյունը Քսերքեսի գլխին
խփեց, հրամայեց նեղուցի հախից
գալ խարազանի երեք հարյուր
հարվածով և ջրի
մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի
ջարդը տվողներին հրամայված էր արտասանել
հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո
տիրակալն այս պատիժը
նշանակեց, քանի որ
դու անազնիվ վարվեցիր, իսկ նա
քեզ ոչ մի
վատ բան չէր
արել»: Եվ մինչ
պատժում էին ծովին,
թագավորը հրամայեց թռցնել
գլուխներն
այն
մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ
կառուցել: Ծովի ու
մարդկանց գլուխը մտավ, որ ավելի
լավ է պարսից
տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնամուխ
եղան մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա
պատրաստ էր, ու
Քսերքսեսի առջև արդեն
իսկապես բաց էր
Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞,
թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի
վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն
ու
տեղը
ճամփա
ընկնելու` նա հրամայեց քրմերին ամեն ինչ
անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու
համար, իսկ ինքն
իր սուսերն ու ոսկե
անոթները ծովին մատաղ
արեց: Զոհաբերությունից հետո սկսվեց
անցումը, որը հինգ օր ու
գիշեր տևեց: Քսերքսեսը
միայն վերջում սիրտ
արեց ու անցավ:
2. Այնպիսի բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջում լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:
Բուսական, կատվազգի, սուզանավ, սիրառատ, շինություն:
3. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:
Ա. Հակ, անդր, արտ, համ, նախ, վեր, գեր, տար:
Բ. Կարծիք, դարձնել, գրել, գտնել, հարված, զգեստ, օրոք, դասել:
30.09.2022
Դասարանական աշխատանք
Քննարկել կիսատ թողած աշխատանքները։
Գրի՛ր շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը․
- Իմ մտքերը ստեղծում են ինձ
- Անհամբերությունը խոչընդոտ է
- Աշխարհը լի է գեղեցկությամբ
- Փնտրում եմ
- Այլ, ձեր ընտրությամբ։
Տնային աշխատանք
Լրացնել սեպտեմբեր ամսվա ինքնագնահատման թերթիկը։
Աշխատել անհատական նախագծերով․
- Թարգմանություններ ՝ նախընտրած թեմայով։ Պատմվածքներ
- Մեդիաընթերցումներ ․ սիրելի բանաստեղծությունների ընթերցում՝ ձայնագրության կամ տեսագրության տեսքով։
- Ընթերցում եմ TV. սիրելի գրքի ներկայացում տեսանյութի տեսքով՝ որպես TV հաղորդում։
- Ստեղծագործական աշխատանքներ․ գրել, շարադրել մտքերը նախընտրած թեմայով։
- Կարդում եմ արևմտահայերեն
- Այլ, սովորողի նախաձեռնությամբ։
28.09.2022
Դասարանական աշխատանք
1. Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:
Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն,
խորություն:
Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց,
ինքնատիպ:
Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն,
բազմատեսակություն:
2. Նախադասությունները լրացրո՛ւ:
Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են
... բառեր.
Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ,....:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ... բառեր. օրինակ`
կրակոտություն, հողեղեն,....:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են ... բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք,....:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են .... բառեր,
օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ,....:
3. Տրված բառերից առանձնացրու այն արմատները, որոնք
ա) հնչյունափոխված են.
բ) միայնակ, որպես բառ չեն գործածվում (չես հանդիպել):
Օրինակ`
ա) բնութագրել - բնութ (բնույթ) – ույ-ը դարձել է
ու.
բ) խորազնին – զնին արմատը միայնակ, որպես բառ
չի գործածվում,
ա)Լուսավոր, ջրամբար, գնել, չվերթ, շինության,
լճափ, հանգստություն:
բ) Խորաքնին, հետախույզ, մեծասքանչ, զորասյուն, զբոսանավ, կենտրոնախույս, ճյուղակոտոր,
փառամոլ:
Տնային աշխատանք
1. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:
Ագեվազ (կենգուրու), կակղամորթ, մարտունակ, արճճապատ, մեծասքանչ, հողածին, փառամոլ, ատոմակայան:
2. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:
Հեռախոս, հանրածանոթ, ձյունածածկ, երկրագունդ, կենսակերպ, հնավանդ, մտահոգ, բարենպաստ, ակնթարթ, լուսանցք:
3. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:
ա) Այգեբաց, այգաբաց:բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել - նայել)
գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց:
դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել -
փնտրել):
4. Տրված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:
ա) Սրահար, կայծակնահար, սիրահարվել, խոտհարք
(գրաբար հարկանել նշանակում է 1. խփել, 2. ծեծել, 3. կտրել, կոտրել):
բ) Կենսասեր, կենսախինդ, կենսաբան, կենսագրություն,
կենսաաձև, կենսատու, կենսահորդ (կյանք բառի գրաբ. ձևերից մեկն է` կեանք - կեանս - կենս):
26.09.2022
Դասարանական աշխատանք
Գործնական քերականություն
1. Բաց թողնված տառերը լրացրու՛:
Մար.ուն իր ամբո.. կյան.ում ուղեկցում է ձայնը:
Մար.ը բացար.ակ լռության պայմա..երում վատ
է զգում. նրան պատում է երկ..ղի ու անհարմարության
զգացում: Բացար.ակ լռությունը խանգարում է մար.ու ն..րդային համակարգն այնպես, ինչպես
և անվեր. աղմուկը: .րոտը, հրաբու.ների ձայնը, ծովային մ..իկները և այլ աղմուկներ անհանգստացնում
են մարդուն: Կան բնական աղմուկներ .լ, ինչպես թռ.ու..երի դայլայլը, ա..յուրների կարկաչ..նը,
ծովի ալիքների համ.նթաց ճողփ..նը, հաճելի են մար.կանց համար, բարերար են ներգործում
նրանց ն..րդային համակար.ի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մար.ու առո..ությունը: Աղմուկի
հետ են կապվում լսողության կորուստը, ն..րդահոգեկան հիվանդությու..երի աճը, ֆիզիկական
և մտա.որ ըն.ունակություն..երի նվազումը:
2. Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:
1901
թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները`
ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի
կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն ամեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի
(բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ,
գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական
ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն
է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ
եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու)
գործում:
3. Տրված բառերով ու արտահայտություններով. փոխարի