Մտքեր, աֆորիզմներ...

Գրված է միայն հացով չի ապրի մարդը, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից:

Մարմնի ճրագն աչքն է:
Օրվա հոգսը բավ է օրվա համար:
Ով որ ուզի ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի նրա առաջ կբացվի:
Մի կարծեք թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա. չեկա հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր:
Լսեցեք և իմացե՛ք, ոչ թե՝ ինչ որ բերանով է մտնում այն է պղծում մարդուն, այլ ինչ-որ ելնում է բերանից՝ այն է պղծում մարդուն:
                                    Մաթեոս 24:

Ով որ ունի նրան պիտի տրվի, և ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի:

Առեք կերեք այս է իմ մարմինը:

Էլի, էլի, լամա սաբաթքանի: Աստված իմ, Աստված իմ, ինչու թողեցիր ինձ:

Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն , ամեն մեղք և հայհոյանք կներվի, բայց ով հայհոյի սուրբ հոգուն, յավիտյանս թողություն չի ունենա:

Տալիթա կումի: Վեր կաց, աղջիկ:

Էփփաթա : Բացվիր:
Այն վեմը, որ անարգեցին շինողները, նա է, որ անկյունաքար եղավ:
                                                            Մկրտիչ 21, 19:

Մարդիկ, ինչպես իրենց է թվում, շատ շուտ են գիտակցում իրենց կյանքի իմաստը, գուցե այդ պատճառով այդքան շուտ էլ հրաժարվում են նրանից: Այդպես է ստեղծված աշխարհը:
                                Պաուլո Կոելո Ալքիմիկոսը

Սերն այն ուժն է, որ բարեփոխում է աշխարհի հոգին:

Ազատությունը գտնվում է ժողովրդական կենցաղվարության երկու ծայրերի մեջ, մեկում, երբ նա դեռ իր նահապետական պարզության մեջ է ապրում, մյուսում, երբ նա հասել է քաղաքակրթության լույսին: Այս երկու ծայրերի միջոցում տիրում է ստրկությունը:
                                       Րաֆֆի

Poisson sams bousson c'est poisson:
Ձուկն առանց խմիչքի թույն է:
                                        ֆրանսիական առած

Vouloir c'est pouvoir:
Եթե ուզենաս, կկարողանաս:
                                ֆրանսիական առած

Cherches la famme.
Ամեն ինչում կնոջ մատը խառն է:
                   Ֆրանսիական առած

Գիտությունն անեզր ծով է:

Ճշմարտությունները կրկնվելուց չեն մաշվում:

Սինե լինգվա լատինա, նոն եստ մեդեցինա:
Առանց լատիներեն լեզվի չկա բժշկություն:

Նո սկոլե սե վիսցիմուս:
Սովորեցրեք աշակերտներին կյանքի համար:

Ա.Մեր հանդիպման ժամանակ հարբեցի, բայց ոչ կոնյակից ու շամպայնից, այլ այն մտքից, որ գտել եմ երջանկությունը:
Բ. Մարմինը չնչին բան է, բարակ շապիկ հոգին է կարևորը:
Գ.Իրականում ես իմ հնարած հեքիաթն էի սիրում, իմ հնարած սուտը:
Դ.Երջանիկ լինելու համար մարդ պետք է կարողանա խաբել ինքն իրեն, հատկապես՝  իրեն: Լիակատար, վերջնական, սահմանակարգված ու կանոնակարգված երջանկություն չի լինում:
Ե.Եղել է ժամանակ, երբ այլևս անհնար էր նայել միմյանց աչքերի մեջ, որովհետև քո հայացքը անցնում էր իմ միջով և տեսնում մի ուրիշ տղամարդ: Հոգիս անեզերական տիեզերքում պտտվում էր ինչպես փոքրիկ մի քար:
Սերգեյ Գալոյան ,,Գողական աշխարհ,,

                      Իմաստության քառյակներ
Հաշիւ մի արա գալիքի մասին,
Ու խոստումներին շատ էլ ուշ մի՛ դիր,
Մի՛ ցավիր վրան կորսւած բանին,
Ոչ էլ կոտրածին վրայ մտածիր:

Ով չի ընդունած, նա չի էլ ապրած,
Ով չի սխալած, նա չէ էլ գտած,
Ով չէ լաց եղած, նա կես է ժպտած,
Ով չէ կասկածած, նա հազիւ դատած:

Բարձրացիր միշտ վեր, բայց ոչ թե
յանուն փառասիրության,
Այլ ձեռք պարզելու բնազդազուրկ մարդուն
Անվարձ օգնութեան:

Յիշողությունն է մի աստվածուհի,
Մեռած հաճույքին նա կյանք տալիս:
Նույնիսկ մեր վիշտը անցած օրերի,
Գեղեցկութեան մեջ մեզ ցույց է տալիս:

Ո՞ւր են հին ազգեր, տեգ ու նիզակներ,
Արիւնածարաւ ռազմիկ ցեղերի,
Հռոմն ինկած է, լռել ամեն ինչ,
հազիւ թե նոցա վրաց կը խօսուի:

Պետք չէ որոնել մեր այս աշխարհում,
Ըսկիզբն ու վախճան ամէն մեկ բանին,
Երջանիկ է նա, ով որ անտրտում,
Մանկան աչքերով նայում է կեանքին:

Կեանքին գաղտնիքը, ներեցեք ինծի,
Ես մի սոխի հետ եմ համեմատում,
Ով նոր խորքն է թափանցել ուզում,
Նորա աչքերն են արցունքով լեցւում:

Ի՞նչպես կարող են մարդիկ տրտնջել,
Թէ սիրուն վարդը սուր փուշն է պատում,
Պետք է՝ հակառակ՝ շատ ուրախ լինել,
Որ վշտերի մեջ վարդեր ն ծաղկում:


Նա քրքջում էր նրա քրքջոցի հետ և պատրաստ էր լաց լինել նրա արցունքների համար:
Դոստոևսկի ,,Ապուշը,,

Մեծ մասամբ մարդիկ, նույն չարագործները, շատ ավելի միամիտ են ու պարզասիրտ, քան մենք ենթադրում ենք առհասարակ: Է՜հ, մենք ինքներս էլ այդպես ենք:
                  Դոստոևսկի ,,Կարամազով եղբայրներ,,

Եթե մեր մեջ կա մեղք, անարդարություն ու փորձություն, համենայն դեպս երկրի վրա, մի որևէ տեղ , կա մի սուրբ և բարձր հոգի, գոնե նրա մեջ է ճշմարտությունը, գոնե նա գիտի ճշմարտությունը, ուրեմն ճշմարտությունը չի մեռնում երկրի վրա, հետևաբար մի օր մեզ էլ կհասնի և կտիրի ամբողջ աշխարհում, ինչպես խոստացված է:
                                      Դոստոևսկի

Ով ստում է ինքնին ու ականջ է դնում իր սեփական սուտին՝ հասնում է այնտեղ, որ այլևս չի կարող որևէ ճշմարտություն գտնել ոչ իր մեջ, ոչ էլ շրջապատում, ուստի և անհարգալից է դառնում թե իր անձի, թե ուրիշների նկատմամբ:
                    Դոստոևսկի

Ասում են թուղթը չի կարմրում, հավատացնում եմ ձեզ, որ դա ճիշտ չէ, և որ թուղթն էլ է կարմրում ճիշտ այնպես, ինչպես հիմա ինքս եմ կարմրել ամբողջովին:
                                            Դոստոևսկի ,,Կարամազով եղբայրներ,,

Քո կյանքը քո ձեռքերում է, այն կախված է քո որոշումից:
                                   Ֆարիշտե

Եթե ուզում ես հասնել հաղթանակի, պայքարիր և համոզված եղիր, որ հաղթանակը քոնն է լինելու:
                                              Ֆարիշտե
Կյանքի նպատակն անմահանալու մեջ է:
                                  Ֆարիշտե
Դու պետք է պայքարես, այլապես ինչպես կիմանաս, թե ինչի ես ընդունակ:
                                    Ֆարիշտե

Ամեն մի հրեշտակ ինքն իրեն հաղթած շնաձուկ է:
                                                                   Մոբի Դիկ

Համբերությունը լավ հատկանիշ է, բայց կյանքը չափազանց կարճ է երկար համբերելու համար:

Ամենայն գեղեցիկ նույնքան դժվար է, որքան հազվադեպ:
                         Բ. Սպինոզա

Պետք է երբեմն մահ փափագել կյանքի քաղցրությունը զգալու համար:
                                                   Ա. Դյումա
Ոչ մի նպատակ չի արդարացնում քո տանջանքները:
                                            Ֆ. Նիցշե
Ով պայքարում է հրեշների դեմ, թող զգուշանա, որ ինքն էլ պայքարելով հրեշ չդառնա:
                                                 Ֆ. Նիցշե
Ոչ մի արվեստագետ չի հանդուրժում իրականությունը:
                                                   Ֆ. Նիցշե
Թշվառությունը երբեմն երես է թեքում իրեն ցավ պատճառող երջանկության պատկերներից:
Բնության սիմֆոնիան երբեք չի հասկանա երգեհոնային երաժշտությունը:
Աշխարհը երբեք չի լռում, անգամ նրա լռակյացությունը հավիտենական կրկնությունն է նույն նոտաների, որոնց թրթիռները խույս են տալիս մեզանից:

Բոլոր նրանք, ովքեր հասնում են իրենց նպատակին, ենթակա են կործանման: Հարկավոր է ձգտել, տենչալ, մաքառել, բարձրանալ, սակայն չհասնել, զրկվել՝ նորից առաջ մղվելու և բարձրանալու համար:

Հնարավորությունը իրականության հույսն է, իրականությունը հնարավորության երազը:


Մեղք բան է երգել այնտեղ, ուր դրված է մեռելը, իսկ այս վայրկյանին, այս սենյակի մեջ, մեռնում էր այն անցյալը, որի մասին նա հիշեց, անցյալը այն մարդկանց, որոնք հավաքվել էին այնտեղ: Նա մեռնում էր ասենք նոր կյանքի համար վերածնվելու...բայց և այնպես էլի մեռնում էր:
                                                    Տուրգենև ,,Նախօրեին,,

Ելենան չգիտեր, որ յուրաքանչյուր մարդու բախտավորությունը հիմնված է ուրիշ դժբախտության վրա, որ նույնիսկ նրա օգուտը և հարմարությունը պահանջում են, ինչպես արձանը՝ պատվանդան, ուրիշների վնասն ու անհարմարությունը:
                                   Տուրգենև ,,Նախօրեին,,

Մահը նման է այն ձկնորսին, որը բռնել է ձուկն իր ցանցով և միաժամանակ պահել ջրի մեջ. ձուկը դեռ լողում է, բայց ցանցը նրա վրա է և ձկնորսը սուրս կքաշե նրան, երբ կկամենա:
                                        Տուգենև ,,Նախօրեին,,

Ռոմանտիկա կա մշուշի մեջ , որը ինչպես խոր գաղտնիքի մոխրագույն ստվեր, կախված է տիեզերքում պտտվող երկրագնդի վրա:

Մոխրի տակից սիրամարգի ոսկի աչքի նման նայում էր իրիկվանից չհանգած կրակը:
                      Շոլոխով ,,Խաղաղ Դոն,,

Իսկ խուտորի վրայով սահում էին օրերը՝ գիշերների հետ փարված, հոսում էին շաբաթները, սողում ամիսները, փչում էր քամին, սարն արձագանքում էր եղանակին, ու աշնանային թափանցիկ կանաչ լազուրով ապակեպատած, անտարբերությամբ դեպի ծովն էր գնում Դոնը:
                     Շոլոխով ,,Խաղաղ Դոն,,

Փաքուշ հորթի նման գգվում էր հալչող բլրակին շեկլիկ, տաքացած արևը ու հողն ուռճանում էր կավճոտ հրվանդաններում, որ իջնում էին առափնյա բլրակից ու ազատվել էին ձյունից, մալախիտի նման կանաչին էր տալիս վաղ աճաճ խոտը:
                                  Շոլոխով ,,Խաղաղ Դոն,,

Երկրի զարկերակներով՝ երկաթուղիներով, դեպի արևմտյան սահմանն է քշում խռովահույզ Ռուսաստանը գորշ շինել հագած իր արյունը:
                                       Շոլոխով ,,Խաղաղ Դոն,,

Անտեսանելի մեռելը տեղ գտավՄելեխովների տանը, և կենդանի մարդիկ շնչում էին նրա դիակային հոտը:
                                      Շոլոխով ,,Խաղաղ Դոն,,

Ու շողոքորթության, պատկառանքի, հիացումի այդ ամբողջ բարդ, նրբին թույնը հետզհետե ոչնչացնում, գիտակցությունից դուրս էր մղում այն ճշմարտության սերմերը, որ նրան ներշնչել էր Գարանժան:
Անկապ հուշերի առանձին բեկորները մթագնում էին Ակսինայի կերպարը:
                              Շոլոխով ,,խաղաղ Դոն,,

Տատարսկի խուտորի կողքից, ճերմակ, ծվեն-ծվեն ամպերով կնճռոտված երկնքում հածում էր աշնանային արևը: Այնտեղ՝ վերևում, մեղմ զեփյուռը թեթևակի քշում էր ամպերը, հրում դեպի արևմուտք, իսկ խուտորի վրա, Դոնի մուգ կանաչ հարթության , մերկ անտառների վրա  ուժգնաթափ սուրում էր քամին , ծռում ուռիների ու բարդիների գագաթները, ալեկոծում Դոնը, փողոցներով քշում դեղնագորշ տերևների երամակները:
                                   Շոլոխով ,,Խաղաղ Դոն,,

Միտկայի համար կյանքը շիտակ էր, բարդ չէր, ձգվում էր վարած ակոսի նման, և նա ընթանում էր այդ ակոսով որպես լիիրավ տեր:
Ժամանակը հյուսում էր օրերը, ինչպես քամին ձիու բաշը:
                                             Շոլոխով ,,Խաղաղ Դոն,,

Գլուխը որ կտրես, ոտքերն առանց նրա հո չեն ապրի:
    Շոլոխով ,,Խաղաղ Դոն,,

Մի բլուրի վրա ամպի թևավոր մի ստվեր ընկավ: Շողաց ցերեկվա լույսում սպիտակ կայծակը: Արծաթափայլ, ծուռումուռ գծով նա մի ակնթարթ ճեղքեց  կապույտ ամպը, շողշողուն նիզակի նման նետվեց ներքև խփեց պահպանական կուրգանի պիրկ, կորնթարդ լանջին: Որոտը կարծես ճղեց կախված, վիթխարի ամպը, դրա ընդերքից թափվեց անձրևը:
                     Շոլոխով ,,Խաղաղ Դոն,,

Ձեր մեջ սիրտ չկա , միայն ճշմարտություն է, ուրեմն ճշմարիտ չէ:
                   Դոստոևսկի
Ստոր  է մարդը... և ստոր է նա, ով նրան դրա համար ստոր է անվանում:
                   Դոստոևսկի
Մարդու մեջ կա ,,պատժի,, գաղափարը և դա է, որ փրկում է նրան:
                           Դոստոևսկի
Միայն ծնունդ տալը հայրություն չէ, այլ հայր է նա, ով ծնունդ է տվել և արժանացել է այդ կոչմանը:
                                                Դոստոևսկի
Մի՛ վախեցեք կյանքից, որքա՜ան լավ է կյանքը, երբ որևէ լավ ու արդար բան ես անում:
                              Դոստոևսկի
Քանի որ ամեն ինչ ժխտվում է, ուրեմն՝ կարելի է ամեն բան անել. սա է ահա գաղափարը:
                             Դոստոևսկի
Եթե Աստված չակ, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է:
                            Դոստոևսկի
Երբ մարդն այնքան առողջ է, որ նրան չի տանջում մարդկանց տառապանքը, նշանակում է նա հիվանդ է:
                                            Դոստոևսկի
Գեղեցիկը կփրկի աշխարհը:
                   Դոստոևսկի
Դուսր եկեք , խենթե՛ր, և պայքարեք ձեր իսկ դեմ: Ձեր մեջ են ձեր կողմից մերժված բոլոր այլասերումները, ձեր մեջ է այն ամենը, ինչի դեմ պայքարում եք դուք: Սիրեք կյանքը իրապես և գերի մի՛ եղեք կյանքի պատեհություններին:
               Դոստոևսկի
Մարդկային գոյության խորհուրդը ոչ թե լոկ ապրելն է, այլ նպատակի համար ապրելը:
                                                              Դոստոևսկի
Ոչ հացիւ միայն կեցցե մարդը:
       Դոստոևսկի

Միայն հին, դարեր ապրած երգն էր ապրում ու իշխում սև տափաստանում: Այդ երգը պարզ, անպաճույճ խոսքերով պատմում էր կազակական ազատ նախնիների մասին, որոնք մի ժամանակ անվեհերությամբ  ջարդում էին ցարական զորքը, գողային թեթև նավակներով շրջում էին Դոնի ու Վոլգայի վրայով, թալանում ցարական արծվանիշ նավերը, ,,շոշափում,, վաճառականներին, նվաճում հեռավոր Սիբիրը..... Ու մռայլ լռությունը պահպանելով, հզոր երգն էին լսում ազատ կազակների հետնորդները, որոնք նահանջում էին խայտառակ կերպով, ջարդված էին ռուս ժողովուրդների դեմ մղված անփառունակ պատերազմում...Գումակը դեռ երկար ընթանում էր կախարդված լռության մեջ, ու սայլերի վրա ոչ մեկ չէր խոսում, չէր բղավում հոգնած ձիերի վրա: Իսկ մթության մեջ ՝ հեռվում, ծորում , տարածվում էր վարարած Դոնի պես հորդուն երգը...
Ու բոլորն էլ շարունակ մի բան էին մտածում.
Ահա արդեն անցնում է ամառը տաք ու պայծառ,
Շուտով ձմեռ է գալու, ցուրտ ձմեռ եղբայրներ.
Ու մենք որտեղ, եղբայրներ, ու ոնց պիտի ձմեռենք...
       Շոլոխով ,,Խաղաղ Դոն,,

Աննան ժպտում էր, և ժպիտը հաղորդվում էր Վռոնսկուն: Աննան մտասուզվում էր, և Վռոնսկին դառնում էր լուրջ: Գերբնական մի ուժ ձգում էր Կիտիի աչքերը դեպի Աննայի դեմքը: Նա սքանչելի էր իր պարզ սև զգեստով, սքանչելի էին նրա գեր ձեռքերը՝ ապարանջաններով, սքանչելի էր պիրկ պարանոցը՝ մարգարտաշար թեերով, սքանչելի էին խանգարված սանրվածքի գանգրահույս մազերը, սքանչելի էին փոքրիկ ոտքերի ու ձեռքերի նազելի թեթև շարժումները, սքանչելի էր այդ գեղեցիկ դեմքն ՝իր աշխուժությամբ, բայց ինչ-որ սարսափելի ու դաժան բան կար նրա սքանչելիության մեջ:
 Տոլստոյ ,,Աննա Կարենինա,,

Ես հոգնել եմ արդարության համար իզուր նիզակներ ջարդելուց:
            Տոլստոյ
Ոչ ոք գոհ չէ իր դրությունից, բայց ամեն ոք գոհ է իր խելքից:
                                                        Տոլստոյ
Նա զգում էր, որ ինքը հագել է կեղծության անթափանց զրահ:
                           Տոլստոյ
Ծնկի եկած անկողնու առաջ, նա կնոջ ձեռքը բռնել էր շրթունքների մոտ ու համբուրում էր, և այդ ձեռքը մատների թույլ շարժումով պատասխանում էր նրա համբույրներին: Իսկ մինչդեռ այնտեղ՝ մահճակալի ոտների կողմը, Լիզավետնա Պետրովնայի ճարպիկ ձեռքերում, ինչպես կրակը կանթեղի վրա, օրորվում էր կյանքը մարդկային արարածի, որ երբեք չկար առաջ և որը նույն իրավիճակով, նույնպիսի կարևորությամբ  պիտի ապրի ու պտղաբերի իր նման արարածներ:
                   Տոլստոյ ,,Աննա Կարենինա,,
Մարկոս Ավրելիանոսն ասել է.<<Ցավը ցավի կենդանի պատկերացումն է. կամքի ուժ գործադրիր այդ պատկերացումը փոխելու, դեն նետիր այն, դադարիր գանգատվել, և ցավը կհանգստանա>>: Իմաստունը կամ պարզապես խորհող, լրջմիտ մարդն աչքի է ընկնում հատկապես նրանով, որ արհամարհում է տառապանքը, նա միշտ գոհ է և ոչ մի բանի վրա չի զարմանում:

Աստված մեզ ստեղծել է տաք արյունից ու նյարդերից, այո՛: Իսկ օրգանական հյուսվածքը, եթե այն կենսունակ է, պետք է արձագանքի ամեն մի գրգիռի: Եվ մենք արձագանքում են: Ցավին պատասխանում ենք ճիչով ու արցունքներով, ստորությանը՝ զայրույթով, գարշելիությանը՝ զզվանքով: Ըստ իս՝ հենց այս է, որ կյանք է կոչվում: Որքան ցածր է օրգանիզմը, այնքան քիչ զգայուն է և այնքան թույլ է արձագանքում գրգիռին, և որքան բարձր է օրգանիզմը, այնքան զգայունակ է նա ու ավելի եռանդագին է անդրադառնում իրականությանը:
           Չեխով <<Հիվանդասենյակ համար 6>>

Սովորաբար սերը բանաստեղծականացնում են, զարդարում վարդ ու սոխակով, իսկ մենք՝ ռուսներս, մեր սերը զարդարում ենք այն ճակատագրական հարցերով, ըստ որում ընտրում ենք ամենահետաքրքրականները:
          Չեխով <<Սիրո մասին>>
Ես խոստովանեցի նրան իմ սերը և սրտի այրող կսկիծով հասկացա, թե որքան ավելորդ, ճղճիմ ու խաբուսիկ է եղել այն ամենը, ինչ մեզ խանգարում է սիրել: Ես հասկացա, որ երբ  սիրում ես, ապա այդ սիրո մասին  դատողություններ անելիս պետք է ելնել վսեմից, ավելի կարևորից, քան երջանկությունն ու դժբախտությունն է, քան մեղքը և առաքինությունը իրենց ընթացիկ իմաստով, կամ թե բնավ պետք չէ դատողություններ անել:
Ես համբուրեցի վերջին անգամ, սեղմեցի ձեռքը, մենք բաժանվեցինք...   ընդմիշտ: Գնացքն արդեն գնում է...
              Չեխով <<Սիրո մասին>>

Երբ փիլիսոփայում է տղամարդը՝ երևույթը կոչվում է փիլիսոփայություն կամ պարզապես սոփեստություն, իսկ երբ կինն է  փիլիսոփայում կամ որ ավելի վատ է, երբ երկու կին են փիլիսոփայում, երևույթը կոչվում է՝ քարշ տուր ինձ՝ մատիցս բռնած:
            Չեխով <<Երեք քույր>>

Երաժշտությունն այնպես ուրախ է, առյուգ, որ ուզում ես ապրել: Օ՜, աստված իմ...ժամանակ կանցնի, մենք էլ ընդմիշտ կհեռանանք, մեզ էլ կմոռանան..Մեր դեմքերը կմոռանան, մեր ձայները չեն հիշի, թե քանիսն ենք եղել, բայց մեր տառապանքները կվերածվեն ուրախության բոլոր նրանց համար, ովքեր կապրեն մեզնից հետո: Երջանկություն և խաղաղություն կիջնի երկրի վրա, և մեզ կհիշեն բարի խոսքով ու օրինակով: Օ՜, սիրելի քույրեր, մեր կյանքը դեռ ավարտված չէ: Պիտի ապրենք: Երաժշտությունն այնպես ուրախ է հնչում, այնքան կենսախինդ, որ, թվում է, էլի մի փոքր, էլի մի քիչ, և մենք  կըմբռնենք, թե ինչու ենք ապրում, ինչու ենք... տառապում... Երանի ըմբռնենք..Երանի հասկանանք...
                           Չեխով <<Երեք քույր>>

Կյանքը պետք է պատկերել ոչ այնպես, ինչպես որ կա, և ո՛չ էլ այնպես, ինչպիսին պետք է լինի, այլ այնպես, ինչպես նա պատկերացնում է մեր երազանքներում:
                     Չեխով <<Ճայը>>

Թատրոնն անկում է ապրում: Առաջ վիթխարի կաղնիներ կային, իսկ այժմ տեսնում ենք միայն կոճղեր:
                                Չեխով <<Ճայը>>

Փողի համար գերմանացին ռուսին  ֆրանսիացի կդարձնի:
                                   Չեխով <<Բալի այգին>>
Մարդկությունը առաջ է ընթանում, կատարելագործում է իր ուժը: Այն ամենը, ինչ անհասանելի է նրան ներկայումս, երբևէ կդառնա մոտիկ, հասկանալի, միայն թե պետք է աշխատել, բոլոր ուժերով օգնել նրանց, ովքեր ժշմարտությունն են որոնում:
                 Չեխով <<Բալի այգին>>
Իսկ խորխորատ ձորերից ու հեռավոր արևակեզ հարթավայրերից բարձրանում է սև գիշերը: Նա կարծես ուզում էր երկնքի աչքերից թաքցնել մեծագույն չարագործությունը երկրի:
       Անդրեև <<Բեն-Թովիթ>>

Հեզ հանգստություն ու խաղաղություն իջավ կյանքն ապրած մարդու  հոգնատանջ և դեռ նոր միայն ապրել սկսող մարդու համարձակ դեմքին:
                    Անդրեև <<Հրեշտակը>>


Եթե ես այնքան հիմար չլինեի, որ ասեի այն, ինչ մտածում եմ, գուցե ամեն ինչ այլ կերպ լիներ: Իրականում ես ավելի շատ կգործեի, քան կխոսեի, իսկ իմ արած գործը, համոզված եմ ավելի օգտակար կլիներ, քան իմ խոսքը: Ես ավելի քիչ կերազեի և կփորձեի ավելի շատ իրականացնել իմ երազանքները: Ես ավելի քիչ կատեի մարդկանց, բայց ավելի շատ սիրել երևի չէի կարողանա: Ես ավելի շատ լռել եմ սովորել, քան խոսել, իսկ եթե ես մի քիչ համարձակություն ունենայի, ավելի շատ կարտահայտեի մտածածս: Ես կքայլեի լուսնի լույսի տակ, իսկ արևի լույսի տակ կքնեի, որովհետև արևից ձանձրացել եմ, իսկ լուսինը գրավիչ է: Եվ ամենակարևորը ես կսովորեցնեի մարդկանց և ինքս էլ կսովորեի ապրել հիասթափվելուց հետո...
Ֆ....

Комментариев нет:

Отправить комментарий