понедельник, 29 июля 2013 г.

Հոսպել

Հոսպելը / госпелз/ քրիստոնեական հոգևոր երաժշտության ժանր է, որն առաջացել է տասնիներորդ դարի վերջում և տարածվել Ամերիկայում  քսաներորդ դարի առաջին քառորդում: Ընդհանրապես առանձնացնում են սևամորթների հոսպել և սպիտակ հոսպել: Այս երկուսի համար ընդհանուր համարվում է այն, որ նրանք առաջացել են  հարավային Ամերիկայի մեթոդական եկեղեցիների շրջանում:
Հոսպել տերմինն առաջին անգամ օգտագործել է Ֆիլիպ Բլիսոմը  <<Հին և նոր հիմների, երգերի ու հոսպելների  ընտրված  ավետարանչական ժողովածու կիրակնօրյա դպրոցների համար>>  1874 թվականին հրտարակված գրքում:


Սպիտակ հոսպել
Սպիտակ հոսպելը հատկապես  որպես կրոնական երաժշտության ժանր զարագացել է տասնիններոդ դարի վերջում ժողովրդական մեղեդիների և քրիստոնեական հիմների միախառնումից: Ժամանակի ընթացքում հոսպելը գտել է իր լիարժեքը տեղը երաժշտական արդյունաբերության շուկայում:Հոսպելի առաջին հաջող կատարողներից մեկը եղել է Carter Family  խումբը, որոնց սկավառակը 1920-30-ական թվականներին  մեծ ժողովրդավարություն էր վայելում:


Սևամորթների հոսպել
Սևամորթների հոսպել ժանրը զարգացավ 1930- ական թվականներին աֆրոամերիկյան եկեղեցու միջավայրում  և շարունակեց սևամորթների հոգևոր երգերի ավնդույթները: Այս ժանրի հիմնադիրը համարվում է մեթոդական քահանա  Չարլզ Տինդլին, ով գրում էր տեքստեր և երաժշտություն:
Սևամորթների հոսպելն առանձնանում է իր կենդանությամբ, երբեմն օգտագործվում են պարային ռիթմեր: Ավելի ինքնաբուխ, ավելի շատ իմպրովիզացիան: Ժանրի թագուհին համարվում է Մախալյա Ջեկսոնը, ով  սևամորթների հոսպելը  Չիկագոյի եկեղեցիներից տարավ միջազգային կրթության: Նրա հետևորդները դարձան Մարիոն Ուլյամսը, Դելա Ռիզը/ով իր հիթերով շատ անգամներ հայտնվում էր ամերիկյան երաժշտական աղյուսակներում/, Ռուդի Ֆոստերը/ով իր ալբոմներում կարողացավ միակցել հոսպելը, բլյուզը, ռոքնռոլը/ և շատ ուրիշ կատարողներ:
Հոսպել երգել են նաև Ռեյ Չարլզը, Էլվիզ Փրեսլին, Լիթլ Ռիչարդը, Ջոնի Կեշը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:

1 комментарий:

  1. Եթե անհաջող փորձել եք հղիանալ, մի կորցրեք հույսը. կան լուծումներ, որոնք իսկապես աշխատում են։
    Ես անձամբ խորհուրդ եմ տալիս բժիշկ Դոնին։ Նա կատարում է հզոր բեղմնավորման ծեսեր, որոնք օգնել են շատ կանանց հղիանալ ընդամենը 4-6 շաբաթվա ընթացքում, նույնիսկ նրանց, ովքեր լուրջ բեղմնավորման խնդիրների առջև էին կանգնած։
    Ես սա պարզապես չեմ ասում. ես կենդանի վկա եմ։ Երկար ժամանակ պայքարելուց հետո ես վերջապես ստացա իմ դրական արդյունքը, և դա ամբողջությամբ փոխեց իմ կյանքը։
    Նա նաև օգնել է բազմաթիվ կանանց ամբողջ Ռումինիայում, այդ թվում՝ Բուխարեստում, որոնք այժմ երջանիկ հղի են կամ արդեն մայրեր են։
    Նրա WhatsApp-ը. +2347041196471
    dawnacuna314@gmail.com

    ОтветитьУдалить