вторник, 16 июня 2026 г.
Լողափնյա վրանային ճամբար Արտանիշում
суббота, 13 июня 2026 г.
Ամառային ճամբարի հաշվետվություն
понедельник, 8 июня 2026 г.
Մասնակցեցինք ժայռամագլցման դասընթացի
- սովորեցին տոկնություն,
- գիտելիքներ ձեռք բերեցին ժայռամգլցման մասին,
- մարզական պատրաստություն անցան,
- հաճելի և հետաքրքիր ժամանակ անցկացրին,
- փորձեցին իրենց ուժերը նոր ոլորտում։
среда, 3 июня 2026 г.
Առակներ
Երեք խորհուրդ
Մի մարդ բռնեց փոքրիկ թռչուն:
-Բաց թող ինձ, և ես քեզ կտամ երեք կարևոր խորհուրդ,_ասաց նրան թռչնակը:
Առաջին խորհուրդը թռչնակը խոստացավ տալ, երբ մարդը նրան բաց կթողներ ձեռքից, երկրորդը՝ երբ կնստեր ճյուղին, և երրորդը՝ երբ կբարձրանար բլրի գագաթը: Մարդը համաձայնվեց և հարցրեց, թե որն է նրա առաջին խորհուրդը:
-Երբ կզրկվես ինչ-որ բանից, մի ափսոսա երբեք: Մարդը բաց թողեց թռչնակին, և թռչնակը երգեց ճյուղի վրայից.
-Մի հավատա այն ամենին,ինչն անհեթեթ է և չունի փաստեր:
Բարձրանալով բլրի գագաթը՝ թռչնակը այնտեղից բղավեց.
-Ես կուլ եմ տվել երկու մեծ զմրուխտ: Ինձ սպանելով` դու կստանայիր այն:
Հուսահատված մարդը գլուխը վերցրեց ափերի մեջ:
четверг, 28 мая 2026 г.
Մայիս ամսվա հաշվետվություն
- Կարդում ենք Սահյան,
- Պատուհան- ամսագիր
- Քննարկում Ավագ դպրոցի սովորողների հետ․ Ա․ Մորուա ,,Մանուշակներ ամեն չորեքշաբթի,,
вторник, 26 мая 2026 г.
Բանգլադեշյան քայլք
Օրը՝ 27. 05.2026
- Վոլեյբոլ,
понедельник, 25 мая 2026 г.
Ուսումնական չորրորդ շրջանի անհատական աշխատաժամանակ
воскресенье, 24 мая 2026 г.
Ամառային ճամբար․ օրակարգ
четверг, 21 мая 2026 г.
Ծեսով ուսուցում
- Ծննդյան ծեսը՝ լեզվագործունեության բաղադրիչ․ Մարինե Մարտիրոսյան,
- Ավանդական ծեսի իրականացումը կրտսեր դպրոցում․ Լուսինե Գասպարյան,
- Ծննդյան ծեսի մեր այլընտրանքը․ Քրիստինե Գրիգորյան,
- Օրածեսիկ-ստուգատեսների դերը 5 տարեկանների ուսուցման և զարգացման գործում․ Մայրանուշ Համբարձումյան,
- Ծեսի կազմակերպման ինչն ու ինչպեսը․ Մարինե Մկրտչյան,
- Ծեսը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ․ Տաթև Սահակյան,
- Արտակարգ օրերում ծեսով ուսուցում․ Հասմիկ Մաթևոսյան,
- Խաղողի գինու արարման ծեսը՝ որպես ուսումնական գործընթացի մաս․ Մարգարիտ Հովնանյան,
- Խաղողածեսի նորամուտը նախակրթարանում․ Էլյա Գրիգորյան,
- Ընտանեկան ու դպրոցական կրթության միավորում համյանքային ծեսի միջոցով․ Նաիրա Նիկողոսյան,
- Ծեսը համակարգելու այցեքարտ․ Հասմիկ Մաթևոսյան,
- ,,Անձրևաբեր ծես,, նախագիծը կրտսեր դպրոցում․ Մարինե Մկրտչյան,
- Ծեսը՝ ինքնագիտակցության միջոց․ Մարինե Մկրտչյան,
- Ազգային ծեսերին, խաղերին, երգերին՝ նոր կյանք․ Մարինե Մկրտչյան,
- Հանրակրթական ազգագրության փառատոն․ մշակույթով ապրելու ճանապարհ․ Լիլիթ Սահակյան,
- Կրթահամալիրի տոնածիսական համակարգի մասին․ Վահրամ Թոքմաջյան,
- Լավաշթխիկը՝ որպես հեղինակային մանկավարժության մեթոդ․ Լուսինե Օհանյան,
- Մեղուների գովքն ու մեղրածեսը ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում․ Ռուզան Ասատրյան
среда, 20 мая 2026 г.
Գարնանային Լոռի․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն
Մայիս ամիսը սպասված է, քանի որ ավանդաբար այս ամսվա ընթացքում ենք ճամփորդում՝ բացահայտելով մեզ համար նոր ուղղություններ, նոր վայրեր և նոր զգացումներ։ Նախորդ տարի Լոռու մարզը բացահայտեցինք Ստեփանավան քաղաքի և նրա շրջակայքի ուսումնասիրությամբ, քայլքով։ Այս անգամ որոշեցինք ընտրել այլ ուղղություն՝ Դսեղ- Ալավերդի- Ախթալա։
вторник, 19 мая 2026 г.
Ուսումնական չորրորդ շրջան․ ճամաբարային նախագծեր
Մայիսի 25- հունիսի 12
- Բանավեճի ակումբ,
- Կոմիքսների ստեղծում,
- Սոցիալական գովազդների ստեղծում,
- Սովորողների առաջարկած նախագծեր ։
- Բարձունքի հաղթահարում՝ Վրանասար,
- Մեղրաձոր ․ Թեժայռուքի վանական համալիր,
Բարձունքի հաղթահարում․ Վրանասար
Լրացվող
воскресенье, 10 мая 2026 г.
Ձվաձև դիմանկարը
вторник, 5 мая 2026 г.
Գարունը Լոռու մարզում․ եռօրյա հայրենագիտական ճամփորդություն
Ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 15-17 :
- Բացահայտենք Հայաստանը,
- Հայաստանի գյուղերը, քայլենք գյուղերով,
- Հայրենագիտություն
- Դեբետ գետ
- Կարդում ենք Թումանյան
- Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Դսեղի Սուրբ Գրիգորի Բարձրաքաշ
- Դսեղ, Ծովեր
- Ալավերդի
- Սանահին
- Հաղպատ
- Ախթալա
- Քոբայր
- Իմ երգը,
- Երկու սև ամպ
- Թմկաբերդի առում, Նախերգանք
- Յուրաքանչյուր սովորող առանձնացնում է ստեղծագործություններ անհատական ներկայացման համար ՝ ,,Իմ Թումանյանը,,
воскресенье, 3 мая 2026 г.
Մայիսյան 21-րդ ամենամյա հավաք․ նախագծեր
Ուսումնական նախագծեր՝
- Կարդում ենք,
- Սովորողների անհատական նախագծեր,
- Բանավեճի ակումբ,
- ,,Պատուհան,, ամսագրի մայիսյան համարի հրապարակում։
- Համագործակցություն Ելենա Սարգսյանի և Ավագ դպրոցի սովորողների հետ․ մայիսի 18,
- Բանավեճ-քննարկում Արևմտյան դպրոցի սովորողների հետ։ /լրացվող/ ։
четверг, 30 апреля 2026 г.
Ապրիլ ամսվա հաշվետվություն
- Սովորողների անհատական նախագծեր,
- ,,Պատուհան,, ամսագիր
- Բանավեճի ակումբ։
воскресенье, 12 апреля 2026 г.
Սահյան․ բանաստեղծություններ
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
воскресенье, 29 марта 2026 г.
Մարտ ամսվա հաշվետվություն
- Կարդում ենք Չարենց,
- էսսեագրություն
суббота, 28 марта 2026 г.
Երեք օր Արատեսում․ հաշվետվություն
Մարտ ամիսն է, Երևանում տաք ու գարնանային օրերն են, և մենք պատրաստվում ենք մեկնել Արատես։ Ձմեռային ցուրտ օրերից հետո կարոտել ենք բնությունը, Արատեսը՝ իր բարձր սարերով, սառնությամբ ու թարմ բնությամբ։ Նաև կարևոր է ճամբարային ձևաչափը՝ միասին ժամանակ անցկացնելը, աշխատելը, խաղալը, պատրաստելը և ապրելը։
пятница, 27 марта 2026 г.
Ներկայանում են 9-րդ դասարանի սովորողները․ էսսեագրություն
воскресенье, 15 марта 2026 г.
Եռօրյա գարնանային ճամբար Արատեսում
Եռօրյա գարնանային ճամբար Արատեսում
пятница, 13 марта 2026 г.
пятница, 27 февраля 2026 г.
Փետրվար ամսվա հաշվետվություն
- Կարդում ենք Տերյան,
- Կարդում ենք Թումանյան,
- Բառարանային ֆլեշմոբ,
- Մայրենի լեզվի օր,
- Գրքի օր։
- Պատուհան ․ամսագիր
- Բանավեճի ակումբ
четверг, 19 февраля 2026 г.
Կարդում ենք Թումանյան
четверг, 12 февраля 2026 г.
Արևմտահայ գրողների ստեղծագործությունները
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ։
Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։
понедельник, 9 февраля 2026 г.
Խորհրդապաշտություն
воскресенье, 8 февраля 2026 г.
,,Ուսումնական ժամերգություն,, նախագիծը համակարգեց Միջին դպրոցը
2018 թվականի փետրվարից մինչև այսօր յուրաքանչյուր ուրբաթ Սուրբ Երրորդություն եկեղեցում իրականացվում է ,,Ուսումնական ժամերգություն,, հոգևոր նախագիծը։ Դպրոցի՝ որպես երեխայի կրթության հիմնական կազմակերպչի դերը չի սահմանափակվում միայն ուսուցմամբ դպրոցական պատերի ներսում։ Դպրոց կրթական հաստատության ուսերին դրված են ինչպես մի շարք հմտությունների, գիտելիքի փոխանցումը, այնպես էլ սովորողի համակակողմանի կրթությունը։ Ինչպես նշված է կրթության մասին ՀՀ օրենքում. «Հանրակրթության գլխավոր նպատակը երեխաների, սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորում»:
среда, 28 января 2026 г.
Թատրոնում
Ձմեռային ուսումնական ճամբարի ձևաչափը թույլ է տալիս իրականացնել գործունեություններ, որոնք մյուս ուսումնական շրջաններում չէինք կարողանում կամ չէր ստացվում։ Արդեն երկրորդ տարին է, որ գործադրած ջանքների շնորհիվ մեր սովորողները այցելում են թատրոն։ Ինչո՞ւ է կարևոր այս մշակութային գործունեությունը՝
- սովորողները ծանոթանում են թատրոնին, թատրոն այցելելու մշակույթին,
- ձեռք են բերում ճաշակ և աշխարհայացք,
- թատերական ներկայացումը հնարավորություն է տալիս ուսումնասիրել գրական ստեղծագործությունը, ինչն էլ բարելավում և զարգացնում է սովորողների գիտելիքները,
- զարգանում են լսելու, ունկնդրելու, զգացողություններ ստանալու հմտությունները,
- թեմայի քննարկումները զարգացնում են սովորողի վերլուծական-քննադատական մտածողությունը։
Այցելություն սահադաշտ
Ձմեռային ճամբարի ժամանակ սահադաշտ այցելելը դարձել է ավանդույթ։ Չէ՞ որ այդ ժամանակ է մեկնարկում ձմեռային մարզական խաղերի ստուգատեսը, իսկ չմշկասահքը ձնառատ ձմռան անբաժանելի մասն է։ Այցելությունն ամբողջական մարզական է, քանի որ դեպի սահանդաշտ ճանապարհը ևս անցնում ենք ոտքով։ Իններորդ դասարանցիներն ամեն տարի անընդմեջ այցելել են սահադաշտ, ինչը և՛ հաճելի , և՛ մարզական գործընթաց է։ Նկտելի էր, որ տարիների այցելությունները հեշտացրել են գործընթացը՝ հասնելը, չմուշկները հագնելը, սահելը։ Կարող եմ ասել, որ բացառապես բոլորը կարողանում են սահել, ինչը հեշտացնում է սահքի գործընթացը մարզչի համար, նաև արտակարգ պատահարներ չեն լինում ։ Ամբողջությամբ գործում է ,,Սովորող սովորեցնող,, մեթոդը․ այն սովորողները, ովքեր լավ են տիրապետում սահքին, օգնում և աջակցում են նրանց, ովքեր դժվարանում են։
Մշակութային Գյումրի․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն
Ձմեռային ճամբարն ավելի ընդգրկուն և ուսումնական դարձնելու համար որոշեցինք այցելել Գյումրի։ Գյումրին յուրահատուկ է տարվա բոլոր եղանակներին․ այս ուղղությամբ ճամփորդելիս միշտ շեշտը դնում ենք մշակույթի և կոլորիտի ուսումնասիրության վրա, քանի որ ի տարբերություն Հայաստանի մյուս քաղաքների Գյումրու մշակութային դիմագիծը շատ ցայտուն է արտահայտված։ Այստեղ միշտ բացահայտելու, գտնելու, տեսնելու բան կա, ամեն տարի Գյումրին նորովի է, նոր վայրեր են ստեղծված, արվեստանոցներ, հուշարձաններ․․․։
воскресенье, 25 января 2026 г.
Երկրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն
Երկրորդ ուսումնական շրջանը իրականացվում է ճամբարային գործունեությամբ տարատարիք խմբերով։ Խմբերը ձևավորվում են սովորողների ընտրությամբ։ Դասավանդողները նախապես հրապարակում են նախագծեր, իսկ սովորողներն իրենց հետաքրքրություններից ելնելով ընտրում են այն նախագիծը, որը կցանկանան իրականացնել։
Ձմեռային ազգագրության փառատոնի հաշվետվություն
- Հանդիպում ,,Զինք,, նախագծի հիմնադրի հետ․ Անի Կապլանյան,
- Հարթակում ծնողն է, Մարաշի հյուսվածքակար․ Հասմիկ Գրիգորյան, Ռիմա Երեմյան
- Այցելություն Կարմիր կամուրջ․ Հասմիկ Գրիգորյան,
- Մշակութային Գյումրի․ Տաթև Աբրահամյան
- Փարաջանովի թանգարան․ Դիանա Նազարյան
- Սրբազան երկխոսություն․ Անի Ադամյան
- Ժաննա Հակոբյան,
- Կարինե Պետրոսյան
понедельник, 19 января 2026 г.
Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր
- Ողջույնի խոսք,
- Օրվա խորհուրդը,
- Միասնական պարերգ՝ Տալտալա
- Դդմային փաստեր,
- Միասնական ընթերցում՝ Համո Սահյան ,,Ձմեռնամուտ,,
- Միասնական պարերգ՝ Խլբանե
- Անհատական կատարում՝ Եվա Պապյան
- Միասնական պար՝ Իշխանաց պար
Համո Սահյան Ձմեռնամուտ
Արագած սարն է ամպի մեջ լռել,
Եվ թևերն ամպոտ հողմերը նրա
Մի բեկոր ձմեռ դաշտերից բերել
Շաղ է տվել թաց մայթերի վրա:
Ցուրտ քամիներն են սուրում սարերից,
Բայց իր գարնան մեջ սիրտս այնքան է տաք,
Որ չի տարբերում ձյուն է ոտքիս տակ,
Թե ծաղիկներ են թափվել ծառերից:
Դդմային փաստ
Բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ դդումը շատ տարածված
է եղել: Այն ոչ միայն որպես ուտելիք էին գործածում, այլ նաև կենցաղային կարիքները հոգալու համար. նրանից ամաններ էին պատրաստում, ճիլոպներ, գորգիկներ, երաժշտական գործիքներ, գլխարկներ: Լատինամերիկյան կարմրամորթները մեծ դդումներից երեխաներին լողացնելու տաշտակներ էին պատրաստում, իսկ հռոմեացիները և հին հույները երկարավուն դդումներից ջրի կամ գինու շշեր էին փորում: Հին Չինաստանում հեղուկներ պահելու նպատակով օգտագործում էին կաթիլաձև, երկարավուն լագենարիա տեսակի դդումը:
Դրանից պատրաստում էին Խու-լու թալիսմաններ, որոնք լիություն և հաջողություն էին բերում տուն: Իսկ նորապսակները, այդ թալիսմանները որպես նվեր, ստանում էին հարսանիքին, որպեսզի իրենց ընտանիքները դդումի պես պտղաբեր լինեն: Կամբոջայի բնակիչները` կխմերներն, ու Լաոսում բնակվող մոն ժողովուրդը դդումը համարում էին սուրբ նախամայր, քանի որ, համաձայն լեգենդի, այդ ժողովուրդները սերվել են դդումից:




.jpg)







