2018-2019 ուս. տարի

Էջեր

воскресенье, 15 марта 2026 г.

Եռօրյա գարնանային ճամբար Արատեսում


Եռօրյա գարնանային ճամբար Արատեսում
Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ մարտի 24-26
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Մեկնում՝ մարտի 24-ին՝ 09:00, Մայր դպրոցի բակից, 
Վերադարձ՝  մարտի 26-ին, մինչև 17:00, Մայր դպրոց։ 

Երթուղի 
Մեկնում՝  Երևան-Արտաշատ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես։
Վերադարձ՝ Արատես-Եղեգիս-Շատին-Երևան

Տնակներ՝  

Նպատակը՝
  • Ուսումնահայրենագիտական ․ ճանաչել և ուսումնասիրել Վայոց ձորի մարզը՝ իր գողտրիկ անկյուններով, 
  • բնապահպանական․ Արատեսի դպրական կենտրոնի տարածքի խնամք, գարնանային աշխատանքներ

Ճամբարային գործունեության ձևեր՝
  • Հայրենագիտություն,
  • Արատեսում միջավայրի խնամքի աշխատանքներ, 
  • Մարզական գործունեություն․ առավոտյան նախավարժանք, մարզական խաղեր,
  • Բակային և ազգային խաղեր, 
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ինքնասպասարկում,
  • Քննարկումներ,
  • Երեկոյան խարույկ, ազգային պարեր,  
  • Ընթերցումներ, կարդում ենք Չարենց
  • Ինտելեկտուալ վիկտորինաներ։

Արատեսյան աշխատանքներ ․․․․լրամշակվող ։
  • Ձնամաքրման աշխատանքներ, 
  • տարածքի ամենօրյա մաքրում։

Հայրենագիտական կանգառներ՝ 
  • Գյուղ Զանգակատուն, Պարույր Սևակի թանգարան,  
  • Արփայի հովիտ,
  • Եղեգիս գյուղ․ քայլք գյուղի եկեղեցիներով։ 
Նախապատրաստական աշխատանք․ հրապարակվում է սովորողի բլոգում
  • Քարտեզի միջոցով ճամփորդության երթուղու կազմում, 
  • Այցելվող հայրենագիտական կանգառների վերաբերյալ տեղեկությունների հավաքում ,
  • Չարենցի բանաստեղծությունների ընտրություն՝ ընթերցման նյութերի համար, 
  • Ինտելեկտուալ վիկտորինաների պատրաստում։ 
Եղանակը կարող եք տեսնել այստեղ։ 

Նախահաշիվ
Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 8000 դրամ
19  սովորողի հաշվարկով՝ 152.000
  • Սննդի վճար` 97.000 դրամ 
  • Պարույր Սևակի թանգարան, մուտքի տոմսեր և բացատրություն, 
  • Տրանսպորտ` 80.000,  40.000  `ընդհանուր գումարից, 40.000`  կրթահամալիրի աջակցությամբ
Տրանսպորտ՝ Sprinter 60 DQ 077,  վարորդ՝  Հովիկ Քիշմիրյան



Ճամբարի ծրագիր

Մարտի 24 
09;00` մեկնում Մայր դպրոցի բակից,
11:30` այցելություն Պարույր Սևակի տուն-թանգարան, 
13:00` կանգառ Արփա գետի հովտում, ընդմիջում
15:00`  ժամանում Արատես, իրերի տեղավորում, 
16:00` միջավայրի մաքրման, տեղավորման աշխատանքներ, 
17:00` ընթրիքի պատրաստում, ընթրիք, 
20:00-  թեյըմպում, խարույկ, զրույց, օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում, ինտելեկտուալ վիկտորինա
22:30- քուն

Մարտի 25 

08:30- վերկաց, հիգիենայի ժամ
08:30- մարզանք
09:30- նախաճաշ
11:00- ձնամաքրման աշխատանքներ
12:00- քայլք Արատեսի դպրական կենտրոնի տարածքով, Արատեսի գետակ, Արատեսի վանական համալիր, 
14:00- ճաշ
15:00- Ընթերցումներ, կարդում ենք Չարենց 
16:00- մարզական, ազգային  խաղերի կազմակերպում
18:00- ընթրիք
19: 30- օրվա ամփոփում, բանավեճ
22:30- քուն


Մարտի 26
08:30`  վերկաց, հիգիենայի ժամ, մարզանք:
09:30` նախաճաշ, իրերի հավաքում
10:00` միջավայրի  կիսատ աշխատանքների ավարտ
12:00` մեկնում Արատեսից
Կանգառ Եղեգիս գյուղում, քայլք գյուղում։ 
Մինչև 17:00- վերադարձ  Երևան

Անհրաժեշտ իրեր
  • քնապարկ
  • Սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ
  • Ձմեռային գլխարկ, ձեռնոց
  • գիշերազգեստ և հողաթափեր
  • հիգիենայի պարագաներ
  • բրդուճներ, ջուր
  • անձնական ճամփորդական սպասք
Ակնկալվող արդյունքը
  • Ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգում՝ պատումի կամ տեսանյութի տեսքով,
Մասնակցել ցանկացողները գրեն tatev. abrahamyan@mskh.am  էլ․ հասցեին։ 

Մասնակիցներ՝ 
  1. Անգելինա Գևորգյան, 8-րդ դասարան, 
  2. Մարի Բեգլարյան, 8-րդ դասարան, 
  3. Մանանա Ղազարյան, 8-րդ դասարան,
  4. Ժասմին Պետրոսյան, 8-րդ դասարան, 
  5. Լիլի Սիմոնյան, 8-րդ դասարան, 
  6. Վահան Ղուկասյան, 9-րդ դասարան, 
  7. Միքայել Ֆարոխզադ, 9-րդ դասարան, 
  8. Արմեն Ալավերդյան, 9-րդ դասարան, 
  9. Անդրեյ Բելյաև, 9-րդ դասարան, 
  10. Եվա Միքայելյան, 9-րդ դասարան,
  11. Լինա Բաբայան, 9-րդ դասարան, 
  12. Մարիամ Ռուբինյան, 9-րդ դասարան 
  13. Վարազդատ Մահամ, 9-րդ դասարան
  14. Մերի Իսկանդարյան, 8-րդ դասարան
  15. Եվա Միքայելյան, 9-րդ դասարան
  16. Աստղիկ Գաբոյան, 9-րդ դասարան
  17. Նատալի Ղալեչյան, 8-րդ դասարան
  18. Անահիտ Եսայան, 9-րդ դասարան
  19. Էդվին Բալանյան, 8-րդ դասարան
  20. Մարիամ Դալլաքյան, 9-րդ դասարան

Комментариев нет:

Отправить комментарий