Բաղդադում ապրում էր մի առևտրական: Մի անգամ նա ծառային ուղարկեց շուկա՝ առևտրի, բայց ծառան գունատված ու դողալով ներս վազեց ու ասաց.
-Պարո՛ն, շուկայում՝ ամբոխի մեջ, ինձ մի ծեր կին հրեց, ես շրջվեցի և տեսա, որ ինձ հրել է հենց ինքը՝ մահը: Նա նայեց ինձ և սպառնաց: Տե՛ր իմ, ինձ ձի տո՛ւր, ես կգնամ այս քաղաքից, կթաքնվեմ իմ ճակատագրից: Ես կգնամ Սամարա, կթաքնվեմ այնտեղ և մահն ինձ չի գտնի: