воскресенье, 28 апреля 2013 г.

Կուն ֆուի վարպետները

Մի անգամ կուն ֆուի երեք վարպետները վիճեցին, թե ով է իրենցից ավելի հզոր:
Նրանք եկան մեծ քաղաք, կանգնեցին  հրապարակի կենտրոնում  և մարդկանց խնդրեցին լուծել իրենց վեճը:
Առաջինը դուրս եկավ ամենաերիտասարդ  վարպետը:  Նա բարձրահասակ էր և ուժեղ: Ամենօրյա մարզումներից նրա մկանները երկաթի պես ամուր էին:

среда, 10 апреля 2013 г.

Մահվանից չես թաքնվի


Բաղդադում ապրում էր մի առևտրական: Մի անգամ նա ծառային ուղարկեց շուկա՝ առևտրի, բայց ծառան  գունատված ու դողալով ներս վազեց ու ասաց.
-Պարո՛ն, շուկայում՝ ամբոխի մեջ, ինձ մի ծեր կին հրեց, ես շրջվեցի և տեսա, որ ինձ հրել է հենց ինքը՝ մահը: Նա նայեց ինձ և սպառնաց: Տե՛ր իմ, ինձ ձի տո՛ւր, ես կգնամ այս քաղաքից, կթաքնվեմ իմ ճակատագրից: Ես կգնամ Սամարա, կթաքնվեմ այնտեղ և մահն ինձ չի գտնի: