2018-2019 ուս. տարի

Էջեր

пятница, 13 января 2023 г.

Նոր ուսումնական գործիքի կիրառում՝ Kindle


Դիջիթեք 2023-ի ծրագրում ներառված էր ենթակետ՝ նոր ուսումնական գործիքի կիրառում։ 
Մայրենիի նախագծերով հաճախ ենք լինում գրադարանում, ընթերցում։ Եվ նոր տեխնոլոգիական զարգացումները առաջարկում են նաև թղթային գրքի այլընտրանքը՝ էելտրոնային գրքերի։ Իսկ գրադարանին փոխարինելու է գալիս էլեկտրոնային անձնական գրադարանը՝ համապատասխան սարքով՝ Kindle էլեկտրոնային ընթերցիչով։ 
Էլեկտրոնային ընթերցիչները փոքրիկ, շատ թեթև և փխրուն սարքեր են, որոնք թույլ են տալիս ներբեռնել հարյուրից ավել գրքեր, պահպանել, ընթերցել, գրքերի վրա նշումներ անել։ 
Գրադարանում առկա են այս ընթերցիչները, սակայն շատ սովորողներ ունեն իրենց անձնականը։ 
Գուրգեն Աբրահամյանը ներկայացրեց՝
  • Ի՞նչ է էլեկտրոնային ընթերցիչը,
  • Ի՞նչ տեսակներ կան, 
  • Ինչպե՞ս օգտագործել, ինչպես ներբեռնել գրքեր, 
  • Տեղում փորձեցինք բացել հաշիվ, ներբեռնել գրքեր և ընթերցել։ 
Տեսանյութեր ընթացքից․ 


Լուսանկարներ ՝









Комментариев нет:

Отправить комментарий