2018-2019 ուս. տարի

Էջեր

четверг, 1 июня 2023 г.

Կոտայքի մարզի գողտրիկ անկյունները


Ճամբարային հինգերորդ օրը՝ հունիսի 2-ը, որոշեցինք անցկացնել հայրենագիտությամբ։ Ուղղությունն ընտրելիս հաշվի ենք առել երկու կետ՝
  • Երևանից շատ հեռու չլինի, որպեսզի կարողանանք զբոսնել, վայելել և քիչ ժամանակ անցկացնենք տրանսպորտի մեջ, 
  • այնպիսի վայրեր լինեն, որտեղ չենք եղել, մեզ համար բացահայտում լիներ։
Այսպես ընտրեցինք Կոտայքի մարզի երկու եկեղեցիները՝ Կապուտան գյուղի Կապտավանքը կամ Սուրբ Մինասը և Կարենիսի վանական համալիրը։  Նախագիծը կարող եք տեսնել այստեղ։ 
Առավոտյան շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից՝ նախապես որոշված ժամի համաձայն։ 
Առաջին կանգառը Կապուտանի Սուրբ Մինաս եկեղեցին էր։ Եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում և գտնվում է գյուղի հյուսիսում՝ բլրի վրա։ Տեղանքը շատ գեղեցիկ է և հարմար, փոքրիկ բլուր է, որտեղից տեսանելի է ամբողջ գյուղ, շրջակա սարերը՝ Հատիսը և Գութանասարը։ Գեղեցիկ տեսարան է բացվում։ Ճանապարհը հարմար է, գրեթե մինչև վերև տանող մեքենայի ճանապարհ կա, սակայն հատվածը հարմար է նաև քայլքի համար։ 
Եկեղեցին  յուրօրինակ ճարտարապետությամբ է կառուցված՝ եռահարկ է․ առաջին հարկը դամբարան է, երկրորդ հարկը եկեղեցի, իսկ երրորդը՝ զանգակատուն։ Վկայությունների համաձայն նման շինություններ կառուցում էին շենքի զբաղեցրած ծավալի պատճառով քիչ հարկ վճարելու համար; Հավանաբար այցելել եք Նորավանքի Բուրթելաշեն եկեղեցին, կնկատեք, որ շատ նման են։  Սուրբ Մինասը չուներ երկրորդ հարկ բարձրացող աստիճաններ, աստիճանների ներքև իջնող հատվածը տարիների ընթացքում վնասվել էր, գյուղացիներն ասացին, որ նախատեսում են առաջիկայում ավելացնել աստիճան, որը թույլ կտա բարձրանալ երկրորդ հարկ։ 

Երկրորդ և վերջին կանգառը Կարենիսի վանական համալիրն էր, որը ևս նոր ու հետաքրքիր վայր է։ Կազմված է եկեղեցուց , գավիթից և դամաբարանային հատվածից։ Վանական համալիրը կոչվել է նաև Առաքյալների վանք, քանի որ այստեղ են ամփոփված Անդրեաս և Մաթևոս առաքյալների մասունքները։ Ընդհանուր առմամբ վանական համալիրը շատ տպավորիչ էր, յուրօրինակ։ Նկատվում էին ամրացման համար դրված երկաթյա ձողեր։ Նախատեսվում էր առաջիկայում որոշակի ամրացումներ և վերանորոգումներ անել։ Եկեղեցու առջևում սառնորակ խմելու ջրի աղբյուր էր, իսկ մոտակայքում Կարենիսի հէկն էր։
Այս կանգառում սովորողների հետ խոսեցինք և ուսումնասիրեցինք վանական համալիրների և եկեղեցիների տարբերությունը, գործառույթները, կառուցվածքային առանձնահատկությունները։ 
Տարածքը հարմար էր խաղալու և մի փոքր նստելու համար։ Այդպես էլ արեցինք, ընդմիջեցինք, մարզական խաղեր խաղացինք և վերադարձանք։ 
Կարենիսի վանական համալիր տանող ճանապարհը բարեկարգ չէ, մեքենայով հասնելը դժվար է և անհարմար, շրջադարձից հետո մոտ 1-2 կմ անհրաժեշտ է քայլել, ընդհանուր առմամբ քայլքը տևում է 30 րոպե։ 
Ճամփորդության միակ անհարմարությունը հայրենագիտական կանգառների զուգահեռ ուղղություններն էին, Կապտավանք գնալուց հետո ստիպված ես նույն ճաապարհը հետ գալ և զուգահեռ ուղղությամբ այլ ճանապարհով մտնել։ Կարելի է ուղղությունները առանձնացնել՝ ընտրելով նույն ուղղության վրա եղող այլ կանգառներ։ 

Սովորողների պատումներից․ 

Լուսանկարներ՝










Комментариев нет:

Отправить комментарий