2018-2019 ուս. տարի

Էջեր

вторник, 6 июня 2023 г.

Ելքի և մուտքի ստուգատես ․ ընթերցանություն և խոհանոցային գործունեություն


Հունիսի 6-ը Միջին դպրոցի իմ ջոկատի հետ սկսեցինք համագործակցային նախագծով։ ,,Ելքի և մուտքի ստուգատես,, նախագծով հիմնականում 8-րդ դասարանցիների  և Ավագ դպրոցի կազմակերպիչ Անահիտ Գրգորյանի հետ կրթական պարտեզով քայլեցինք Մեդիակենտրոն։ Համագործակցային նախագիծը ենթադրում էր Հրանտ Մաթևոսյանի ,,Հացը,, պատմվածքի ընթերցում, քննարկում և համապատասխանաբար Վիկտորյա Հակոբյանի հետ խոհանոցային գործունեություն ՝ հացի թխմամբ։ 
Քայլքի ընթացքում զրուցեցինք սովորողների հետ, Անահիտը ծանոթացավ նրանց հետ, ում չէր ճանաչում, ներկայացրեց նախագծի էությունը, անելիքները։ 
Մեդիակենտրոնի խոհանոցում ծանոթացանք ընկեր Վիկտորյայի հետ, ով ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց հացի թխման ընթացքը, կարևոր մանրուքները։ Խմորը սովորողների հետ վերցրինք փռից՝ զուգահեռ ծանոթանալով փռում հաց թխելու ընթացքին , առանձնահատկություններին։ 
Այնուհետև յուրաքանչյուր ճամբարական ստացավ իր բժին գունդը, աշխատեց, կլորացրեց, ձև տվեց, զարդարեց։ Ավարտից հետո բոլորի պատրաստածը տեղավորեցինք տապակի վրա և տարանք փուռ։ Թխվելու ընթացքում տրամադրեցինք ստեղծագործության ընթերցանությանը և քննարկմանը։ 
Բավական  հետաքրքիր քննարկում ստացվեց, բոլոր մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքը, դիտարկեցին հերոսի արարքը՝ քննադատելով և արդարացնելով։ 
Մինչ ավարտում էինք քննարկումը , եկավ ընկեր Վիկտորյան՝ կարմիր և համեղ թխուկներով։ Մասնակիցները նշեցինք, որ այդքան համեղ հաց դեռ չէին կերել։ 
Նախագիծը համարում եմ հաջողված, քանի որ ընթերցելուց և քննարկելուց զատ սովորողները ակտիվ գործունեություն ծավալեցին, շփվեցին, աշխատեցին և իհարկե վայելեցին։

Լուսանկարներ ընթացքից՝















Комментариев нет:

Отправить комментарий