2018-2019 ուս. տարի

Էջեր

понедельник, 14 октября 2024 г.

Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն

Հոկտեմբերի 11-13-ին եռօրյա ճամփորդությամբ եղանք Տավուշի մարզում։ Մեր առջև նպատակ էինք դրել ուսումնասիրել Տավուշի գեղատեսիլ վայրերը, ճանաչել Հայաստանի Տավուշ աշխարհն իր առանձնահատկություններով, տարբերվող բնությամ, վայելել տավուշյան պարզ և արևոտ աշունը։ 
Ճիշտ ժամանակին հավաքվելուց և Սուրբ Երրորդություն եկեղեցում առավոտյան ժամերգությանը մասնակցելուց հետո մեկնարկեցինք մեր ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունը։ 
Առաջին հայրենագիտական կանգառը Գեղարքունիքի մարզում էր․ կանգնեցինք այն հատվածում, որտեղ երևում է, թե ինչպես է Սևանա Լճից սկիզբ առնում միակ գետը՝ Հրազդանը։ Խոսեցինք ժամանակին կրթահամալիրում իրականացվող ,,Գետը համայնքում,, նախագծի շուրջ, սովորողներից Էդվինը ներկայացրեց Հրազդան գետի ուղղությունը, երկարությունը և այլ հետաքրքիր մանրամասներ։ 
Ճամփորդությունները նաև կրթական այլ ծրագրերին ծանոթանալու և հեղինակային կրթական ծրագիրըտարածելու միջոց են։Այս անգամ հյուրընկալվեցինք Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան զինվորական վարժարանում։ Հանդիպումը շատ ջերմ էր․ մեզ արդեն ճանաչում էին։ Շրջեցինք վարժարանի տարածքում և ծանոթացանք ուսուցման առանձնահատկություններին։ Այնուհետև, սովորողների երկուստեք ցանկությամբ և խնդրանքով, մարզական ընկերական հանդիպում ունեցանք , որն անցավ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում։ 

Տավուշ աշխարհի ամենահայտնի կրթական-վանական կենտրոնը՝ Գոշավանքը, այցելեցինք հաջորդիվ։ Թեև եղանակը անձրևոտ էր, բայց քայլեցինք տարածքում՝ այցելելով նաև Գոշի դամբարան, որտեղ հասնելու համար բարձրացանք մոտակա բլուրը։ Գոշավանքում դիտարկեցինք՝ ասեղնագործ խաչքարերը, գրատուն-զանգակաատան կառուցվածքը և ճարտարապետական առանձնահատկությունները, վանական համալիրի առանձնահատկությունները, խոսեցինք Մխիթար Գոշի մասին՝ դերը գրականության մեջ և իր ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական կյանքում։ 
Օրն ավարտեցինք Իջևան քաղաքում, որտեղ պետք է գիշերեինք։ Իջևանը Հայաստանի հետաքրքիր և խաղաղ քաղաքներից է։ Երերոկյան երկար ժամանակ խաղեր խաղացինք քաղաքային այգում, որը շատ բարեկարգ էր՝ հարմար մարզվելու, զբոսնելու և խաղալու համար։ Թեև մութն ընկել էր, բայց այգիներ բազմաթիվ մարդիկ կային, ովքեր մոտենում և հետաքրքրվում էին կրթահամալիրով, հանդիպեցինք նաև նախկին սովորողների։  

Երկրորդ օրը սկսեցինք Տավուշի մյուս երկու վանական համալիրներ այցելությամբ։ Առաջին կանգառը Լուսահովիտ գյուղն էր, որի ծայրամասում՝ ձորի պռնկին գտնվում է Ձորո-մորոն կամ Ծռվիզի վանքը։ Լուսահովիտ գյուղը նախկինում կոչվել է Ծռվիզ։ Դեպի վանք տանող ճանապարհն անցանք գյուղով քայլքով՝ ընթացիկ վայելելով գյուղական խաղաղ պատկերները, վերադարձին ևս քայլեցինք , սակայն այս անգամ գյուղի այլ հատվածով։ Ստացվեց , որ ուսումնասիրեցինք գյուղը երկու ուղղությամբ։ Քանի որ Տավուշում ոսկե աշուն էր, հյուրասիրվեցինք նաև բնության բարիքներով՝ խնձոր, տանձ, թուզ, արքայախնձոր․․․․։ 
Ծռվիզի վանքը գտնվում է առանձնացված, խաղաղ և բաց կանաչ հովտում և հարմար է նստելու, հանգստանալու և անշտապ վայելելու համար։ 

Այցելեցինք Մակարավանք, որը առաջին հերթին զարմացնում է իր չափսերով և հարթաքանդակներով։ 

Սովորողների հաշվետու պատումները՝ 

Комментариев нет:

Отправить комментарий