2018-2019 ուս. տարի

Էջեր

четверг, 20 марта 2025 г.

Այցելություն Չարենցի տուն-թանգարան․ ամփոփում


Մարտ ամիսն առանձնահատուկ է նաև նրանով, որ ավանդաբար այս ամիս ենք ընթերցում Չարենց։ Եվ ,,Կարդում ենք Չարենց,, նախագիծն ամփոփելու, լրացուցիչ տեղեկություններ հավաքելու համար որոշեցինք այցելել Չարենցի տուն-թանգարան, որտեղ մեզ՝ սեբաստացիներիս, միշտ ուրախ են հյուրընկալել։ 
Այցելությունը սովորողին հնարավորություն տվեց՝
  • ամփոփել իմացածը, 
  • լրացուցիչ հետաքրքիր տեղեկություններ իմանալ Չարենցի մասին, 
  • տեսնել և ուսումնասիրել ցուցանմուշներ, 
  • ավելի լավ հասկանալ Չարենցի գործունեությունը, հակասական կերպարը, 
  • այլ տեսանկյունից ճանաչել մեծ գրողին։ 
Թանգարանն ունի երեք հարկ։ Շրջայցը սկսեցինք երկրորդ հարկից, որտեղ կային բազմաթիվ ցուցանմուշներ, նկարներ։ Դրանք ցույց տալուն զուգահեռ էքսկուրսավարը ներկայացնում էր պատմություններ Չարենցի կյանքից։ Նորություն էր Չարենցի հոլոգրաֆիկ պատկերը․ տեսանք Չարենցին գրամեքենայի առջև աշխատելիս։ Երրորդ հարկում Չարենցի բնակարանն էր՝ երկու սենյակ՝ իր իսկ օգտագործած գույքով։ Հասկացանք, որ Չարենցը յուրահատուկ ճաշակ է ունեցել և տարված է եղել արևելյան փիլիսոփայությամբ և մշակույթով։ 
Շրջայցն ավարտեցինք առաջին հարկում, որտեղ տեսանք վերջին ցուցանմուշները, տվեցինք հետաքրքրող հարցերը և լուսանկարվեցինք։  
Այցի մասին պատմում են սովորողները՝
Լուսանկարներ՝







Комментариев нет:

Отправить комментарий