2018-2019 ուս. տարի

Էջեր

воскресенье, 14 сентября 2025 г.

Անկախության օրը բարձունքին․ Հատիս

Վայրը՝ Կոտայքի մարզ, Հատիս լեռ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ

Ժամկետը՝ սեպտեմբերի 20-ին` ժամը՝ 08:30-16:30

Մեկնում՝ ,ժամը՝ 08։30, վերադարձը` 16:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից


ՀատիսԱտիս, Գադիս, Գյադիս, Թեադիս, Թյատիս, Հադիս, Շամիրամ, Շամիրամի լեռ, հրաբխային լեռնազանգված Հայաստանի Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը՝ 2528 մ։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի (կամ Քյոռօղլու) բերդի ավերակները։ Ըստ ավանդության այստեղ է Արան հանդիպել Շամիրամին։ Հատիս անունը կապում են Ատտիս աստծո անվան հետ։ 

Նպատակը՝
Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը, պատմամշակութային շինությունները, եկեղեցիները և այլն:
Զարգացնել  բարձունք հաղթահարելու կարողությունները:
Ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:
Զարգացնել ճանաչողական և տեղեկատվական նյութեր հավաքագրելու կարողություններն ու  հմտությունները:

Անհրաժեշտ իրեր
թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, քայլարշավին հարմար կոշիկներ,
հիգիենայի պարագաներ
բրդուճներ, ջուր ճանապարհի համար
աղբի տոպրակ, ձեռնոցներ
թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս
արևապաշտպան գլխարկ,
Նախապատրաստական աշխատանքները՝
բարձունքը նվաճող խմբի` ուսումնա-հայրենագիտական մեկօրյա ճամփորդության նախագծի առցանց քննարկում,
համացանցից կամ ծանոթներից նախնական տեղեկությունների հավաքագրում և հրապարակում:

Ճամփորդության պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ռիմա Երեմյան
Հատիսի բարձունքը սովորողները նվաճելու են առաջին անգամ։  Համագործակցում ենք Նոր գյուղի միջնակարգ դպրոցի հետ։ (Պայմանավորվածությունը՝ Անահիտ Մելքոնյանի)
09:30` հանդիպում Նոր գյուղում 9-րդ դասարանի սովորողների և ուսուցչի հետ, ծանոթություն գյուղին և դպրոցին, 
10:00` վերելքի միասնական մեկնարկ

Նախահաշիվ

  • Յուրաքանչյուր սովորող վճարում է 2000 դրամ։ 


Այցելվող վայրեր՝


Մասնակիցներ՝
  1. Էմանուել Ավագյան, 9-8 դասարան
  2. Էդգար Ալեքսանյան, 9-8 դասարան
  3. Հայկ Մանուկյան, 9-8 դասարան
  4. Վահան Ղուկասյան, 9-8 դասարան
  5. Անգելինա Գևորգյան, 8-1 դասարան
  6. Ալեքսանդր Ավոյան, 9-8 դասարան
  7. Ալեն Հարությունյան, 9-5 դասարան
  8. Սեյրան Բաղդասարյան, 9-9 դասարան
  9. Մհեր Կարապետյան, 9-8 դասարան
  10. Ռոբերտ Խաչատրյան, 9-8 դասարան
  11. Հասմիկ Մելքոնյան, 9-8 դասարան
  12. Լինա Բաբայան, 9-8 դասարան
  13. Մարինե Կարապետյան, 9-8 դասարան
  14. Ալեքսանդր Ավոյան, 9-8 դասարան
  15. Արմեն Ալավերդյան, 9-8 դասարան
  16. Էդվին Բալանյան, 8-1 դասարան
  17. Ավետ Սարդարյան,  9-9 դասարան
  18. Էդգար , 7-րդ դասարան

Комментариев нет:

Отправить комментарий