Մեկնարկել է կրթահամալիրի աշնանային մանկավարժական ճամբարը, որի ծրագրում ներառված են սեմինարներ-հավաքներ մասնագիտական խմբերով։
Մասնագիտական հավաքների նպատակն ընթացիկ նախագծերը, աշխատանքները քննարկելն է, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդելը, օգնելը, դասավանդողների մասնագիտական որակները բարձրացնելը։
Մայրենի լեզվի մասնախմբի այս շաբաթվա ծրագիրը կարող եք տեսնել այստեղ։
- Մասնախմբի ղեկավարը ներկայացրեց Մանկավարժական ճամբարի ընթացքում մասնախմբի անելիքները, հավաքների ծրագիրը,
- Նայեցինք ,,Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,, հիմնադրամի կանոնդադրության նախագիծը, պայմանավորվեցինք ընթերցել, դիտարկումներ , առաջարկներ անել և՛ բանավոր քննարկման ժամանակ, և՛ մասնախմբով՝ նամակագրությամբ։
- Քննարկեցինք 10-րդ դասարանի Խոսքի մշակույթ առարկայի ծրագիրը։
- Խոսեցինք ընթացիկ և առաջիկա նախագծերից, նշանակվեցին համակարգողներ։
Հանդիպումը բովանդակային էր և արդյունավետ։
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Комментариев нет:
Отправить комментарий