2018-2019 ուս. տարի

Էջեր

воскресенье, 26 октября 2025 г.

Ռազմամարզական ճամբար Արատեսում․ հաշվետվություն


Հոկտեմբերի 17-19- ը Միջին դպրոցի սովորողների հերթական մեծ խումբն ընդունեց 9-րդ դասարանների ուսումնական պլանով  նախատեսված եռօրյա ռազմամարզական ճամբարի հերթափոխը։ Մի փոքր խոսեմ, թե ինչ է Ռազմամարզական ճամբարը և ինչպես է կազմակերպվում։ Ուսումնական պլանում արված է հետևյալ պարզաբանումը․ ,,Ռազմամարզական ճամբարը սահմանված կարգով կազմակերպվում է ուսումնական տարվա ընթացքում։ Սովորողը մասնակցում է ռազմամարզական եռօրյա ճամբարի Արատեսում՝ կրթահամալիրի ,,Դպրոց պարտեզ բնության գրկում,, կենտրոնում կամ Արտանիշի վրանային ճամբարում, մինչև 30 կմ քայլարշավի, կրակային պատրաստության զորամասում կամ այլ մասնագիտացված հրաձգարանում, ռազմամարզական պարապմունքների կրթահամալիրի մարզադպրոցի ռազմական գոտում,,։ Այլ կերպ ասած՝ Ռազմամարզական ճամբարը հնարավորություն է տալիս սովորողին երեք օր ապրել ռազմամարզական միջավայրում՝ մարզվել,  ռազմական գործողությունների անցկացման, անվտանգությանը, մարդու կենասագործունության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերել գործնական ճանապարհով։ 
Մեր ճամբարի ծրագրում ռազմամարզական բաղադրիչը հետևյալ ուղղություններով էր՝
  • Առաջին բուժօգնության դասընթաց՝ տեսական և գործնական պարապմունքներով։ Տեսական դասընթացի ժամանակ բնության գրկում՝ բացօթյա միջավայրում, ընկեր Հովսեփը ներկայացրեց, թե ինչպիս վնասվածնքներ-արյունահոսություններ կարող են լինել, յուրաքանչյուրի դեպքում ինչպիսի օգնություն պետք է ցույց տալ։ Ներկայացրեց վիրակապերի տեսակները, վիրակապնա համար անհրաժեշտ նյութերը, վիրակապման ձևերը։ Իսկ գործնական պարապմունքի ժամանակ սովորողները վիրակապեցին՝ ցույց տալով իրենց ձեռքբերած գիտելիքները։ Ընկեր Հովսեփը դիտարկումներ և ուղղումներ արեց։ 
  • Մարտավարության գործնական դասեր․ ճամբարականները բաժանվեցին խմբերի, յուրաքանչյուր խումբ ընտրեց ղեկավար, խմբի անդամները ունեցան պաշտոններ և պարտականություններ, ներկայացվեց մարտական խմբի քայլքը , աշխատանքը։ Գործնական դասերն իրականացրինք Արատեսի հյուսիսում, բարձունքից իջանք լեռնային ճանապարհով։ Նկատելի էր, որ սովորողները ոգևորված են և պատասխանատվությամբ են մոտենում խմբում իրենց գործունեությանը։ 
  • Մարտավարության դաս․ խումբը քայլքով գրոհում էր իրականացնում՝ պաշտպանելով թիկունքը, հետևելով զենքի ճիշտ գործածաման կանոններին։
  • Կրակային պատրաստություն․ ճամբարականները սովորեցին կրակել՝ Տիր հրացանների միջոցով։ 

Ռազմամարզական բաղադրիչը համարում եմ հաջողված և ամբողջովին իրականացված։ Գործունեությունը հետաքրքիր էր, քանի որ իրականացվում էր գործնական դասերի միջոցով։ Ճամբարականների համար գրավիչ էր այն փաստը, որ իրենք մասնակից են, իրականացնող, ոչ թե լսող։ Նկատելի էր, որ ձեռք բերված հմտությունները, իրականացրած աշխատանքները ձևավորեցին համախմբվածություն, կենտրոնացում և պատասխանատվության զգացում։ 
Այլ աշխատանքներ՝
  • Բերքահավաք։ Միջին և կրտսեր սովորողներով հավաքեցինք Սիրո տնակի մոտ գտնվող ընկույզի ծառը, մեծերը թափ տվեցին ծառը, հավաքեցինք միասին։ Հավաքածը և՛ համտեսեցինք, և՛ մի մասը բերեցինք Միջին դպրոց՝ խոհարարական ակումբին։
  • Առավոտյան նախավարժանք։ Այս գործունեությունը  իրականացրինք կրտսեր դպրոցի սովորողների հետ։ Համատեղ գործունեությունները նպաստում են կրտսեր-միջին հարաբերությունների ստեղծմանը, ձեռք բերած փորձի փոխանցմանը, ընկերության ստեղծմանը․ ավագը կրտսերի համար օրինակ է հանդիսանում, ցուցաբերում է հոգատարություն, պատասխանատվություն։ 
  • Հայրենագիտություն․ Քայլքի միջոցով ծանոթացանք Արատեսի դպրական կենտրոնի տարածքին, մի խումբ սովորողներ առաջին անգամ էին իջնում Խաչոց ձոր։ Հայրենագիտությունը ներառում էր նաև մի շարք կանգառներ՝ Եղեգիսի Սուրբ Զորաց եկեղեցի, Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Բոլորս առաջին անգամ էինք գտնվում Սուրբ Հակոբ եկեղեցում, որը յուրահատուկ էր իր կառուցվածքով և մեծությամբ։ Յուրաքանչյուր կանգառում խոսել ենք կառույցի առանձնահատկությունների մասին, անդրադարձել պատմությանը։ Սովորողները նախապես կատարել էին ուսումնասիրություններ։ 
  • Ինքնասպասարկում և միջավայրի բարեկարգում։ Ե՛վ խոհանոցում, և՛ այգում, բակում աշխատել, պատրաստել և մաքրությանը հետևել են սովորողները՝ աշխատելով հերթափոխով և ըստ ցանկության։ 
  • Թփատունկ։ Մեզ հետ տարել էինք սիրիական վարդերի տունկեր, տունկերը տրամադրել և տնկման առանձնահատկությունները փոխանցել էր տիկին Շողիկը։ Հետաքրքրված սովորողների մի խմբով տնկեցինք, իսկ հաջորդ օրը խնամեցինք և ջրեցինք։ 


  • Փայտահավաք։ Նմանատիպ ճամբարների հաճելի պահերից են երեկոյան խարույկները, որի ժամանակ բոլորս հավաքվում ենք խարույկի շուրջ, զրուցում, խոսում, խաղեր խաղաղում, երգում։ Խարույկահանդեսը ևս աշխատանքը, որը կազմակերպում է պահանջում․ ցերեկը՝ քայլքի ժամանակ, անտառից հավաքել էինք չոր փայտեր, որոնք օգտագործեցինք խարույկ վառելիս։ 


Մեր եռօրյա ճամբարը համարում եմ հաջողված, քանի որ հասցրել ենք իրականացնել նախագծում նշված բոլոր գործունեությունները, նաև ճամբարը նպաստեց ուսուցիչ-սովորող, սովորող-սովորող հարաբերությունների սերտացմանն ու մտերմության ձևավորմանը, ինչի արդյունքում լուծվեցին մի շարք կազմակերպչական խնդիրներ հետագա դասերին, նաև սովորողների մոտ ձևավորվեցին կազմակերպչական, պատասխանատվության և տրամաբանված մտածողության հմտություններ։ 

 
Ճամբարի մասին պատմում են մասնակիցները՝









Комментариев нет:

Отправить комментарий