2018-2019 ուս. տարի

Էջեր

вторник, 4 ноября 2025 г.

Կարդում ենք Իսահակյան․ ընթերցանության նյութերի փաթեթ


2025-2026 ուստարի

9-րդ դասարան

1. Ինչպե՞ս էր Խալիֆան  վերաբերվում իշխանությանը։

2.  Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր խալիֆան համոզված, որ երաժշտությունը պաշտպանում է իր պետությունը։

3. Ինչպե՞ս է արտացոլվում իրատեսությունն ու երազախաբությունը ստեղծագործության մեջ։

4.Կարելի՞ է խալիֆային համարել դրական կերպար, թե ոչ։ Ինչո՞ւ։ 

5. Կարծիք հայտնիր խալիֆայի այս հրամանի վերաբերյալ՝ -Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։ Արդյո՞ք հնարավոր է խաղաղ համակեցություն։ 

6. Ըստ ձեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։ 

7. Մեկնաբանե՛ք այս տողը՝ -Նվագեցե՛ք, մի՛ դադարեք. երբ դուք դադարեք, այն ժամանակ է, որ կնվաճվի իմ պետությունը… 

8. Ըստ ստեղծագործության գրի՛ր էսսե վերնագրերից մեկով՝

  • Երբ արվեստը դառնում է փախուստ, 
  • Հաղթանակի և պարտության սահմանները, 
  • Արվեստն ընդդեմ պատերազմի,
  • Գեղեցկության պաշտպանմունքը՝ պետության կործանման պատճառ։ 
2. Կարդա՛ Իսահակյանի ,,Հավերժական սեր,, ստեղծագործությունը և պատասխանիր հարցերին։ 

1. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։

2. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։

3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո մտորումները։ 

4. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք վերնագրերից մեկով՝

  • Սիրո և սպասման փոխհարաբերությունը Իսահակայանի ,,Հավերժական սեր,, ստեղծագործությունում, 
  • Սիրո իդեալականացումը և իրականությունը, 
  • Սերը չի չափվում ժամանակով, 
  • Ի՞նչն է դարձնում զգացմունքը հավերժական՝ հիշողությո՞ւնը, երազա՞նքը, թե՞ հավատը զգացումիդ հանդեպ,
  • Հավերժական սերը՝ իդեա՞լ, թե՞ իրական հոգեվիճակ։

1. Առանձնացրո՛ւ երկու արվեստագետների ստեղծագործությունների նկարագրությունը։

2. Դո՛ւրս գրիր երկու արվեստագետների մտքերը իրենց ստեղծագործությունների վերաբերյալ։ Մեկնաբանի՛ր դրանք։ 

3.Ինչո՞ւ երկրորդ քանդակագործը, տեսնելով ամբոխի հիացմունքը, ցանկացավ փշրել իր ստեղծագործությունը։ Ի՞նչ ներքին պայքար էր տեղի ունենում նրա մեջ։

4. Արդյոք առաջին քանդակագործը իրականում ավելի մոտ էր գեղեցկությանը, թե երկրորդը, որ տառապում էր գիշեր ու ցերեկ։ Իսկ ո՞րն է ավելի մոտ քո պատկերացրած արվեստագետին։

5.Ամբոխը երկրպագում է երկու արձաններին նույն կերպ. արդյոք դա նշանակում է, որ հրապարակի մարդիկ իսկապես հասկանում են գեղեցկությունը, թե պարզապես արձագանքում են երևույթին։

6.Երկրորդ քանդակագործի խոսքը՝ «նա կատարյալը չէ, նա ես չեմ» ինչպե՞ս ես մեկնաբանում։

7.Քո կարծիքով, կարողանո՞ւմ էր առաջին քանդակագործը իսկապես մեկ առ մի արտահայտել իր փափագած գեղեցկությունը, թե՞ նա պարզապես ավելի բավարարված էր։

8. Արդյոք այս միտքը համապատասխանում է ստեղծագործությանը՝ Արվեստի ընկալումը միշտ չէ, որ համընկնում է ստեղծողի ներքին ճշմարտության հետ։


4. Կարդա՛ Իսահակյանի  ,,Երջանկության իմաստը,, ստեղծագործությունը։ 

Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով՝

  • Երջանկության փնտրտուքը և մարդկային մոլորությունը, 
  • Երջանկության իմաստը, 
  • Երջանկությունը՝ որպես անհասանելի իդեալ, 
  • Երջանկության որոնման սահմանները, 
  • Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում ։ 

1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։ 

2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։ 

3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։ 

4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։ 

5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։ 

Վերնագրեր՝

  • Երբ օրենքը կորցնում է իր մարդասիրական իմաստը, 
  • Մարդասիրությունը կարող է վերածվել բռնության, 
  • Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում, 
  • Իշխանությունը և մարդը
Էսսեի կառուցվածքը՝
Նախաբան՝ 3-5 նախադասություն։
Հիմնական մաս՝ 10 և ավել նախադասություն (Անհրաժեշտ է թեմայի վերաբերյալ արտահայտել կոնկրետ միտք/կարծիք/ պնդում և հիմնավորել)։
Եզրակացություն ՝ 3-5 նախադասություն։ 

8-րդ դասարան

1. Կարդա՛ Իսահակյանի ,,Պատրանք,, պատմվածքը:
Ի՞նչ է նշանակում պատրանք, գրի՛ր հոմանիշները:
Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:
Վերլուծի՛ր ստեղծագործությունը:
Գրի՛ր քո կարծիքը հարցադրումների վերաբերյալ՝ պատրանքը որպես ինքախաբեություն, պատրանքը՝ ուղղակի երազ , երազկոտություն:

Комментариев нет:

Отправить комментарий