2018-2019 ուս. տարի

▼

Էջեր

▼

вторник, 20 октября 2026 г.

Աշնանային Արատես․ եռօրյա ճամբարի հաշվետվություն


Նոր ուսումնական տարին նոր սովորողներին հետ սկսեցինք ճամփորդությամբ։ Ընտրված վայրը, իհարկե, Արատեսի դպրական կենտրոն է, որտեղ հնարավոր է վայելել աշունն իր ամբողջ գեղեցկությամբ։ Նաև՝ ճամփորդությունը մտերմանալու, սովորելու, ուսուցման գործընթացն ավելի հեշտ դարձնելու ամենալավ մանկավարժական մեթոդն է։ Երբ սովորողի հետ քայլում ես, ճամփորդում, աշխատում, զրուցում ոչ ֆորմալ միջավայրում, կիսում կենցաղ, ստեղծվում է մտերումություն, ապրումակցում, որը չի կարող չազդել ուսումնական գործընթացի վրա։ 
Այսպես, սկսեցինք մեր ճամփորդությունը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, որտեղ էլ մասնակցեցինք ,,Ուսումնական ժամերգությանը,,։

воскресенье, 18 октября 2026 г.

Ուսումնական աշուն․ արձակուրդային նախագիծ


7-րդ դասարան 

Ընթերցել որևէ ստեղծագործություն։ Կարող եք օգտվել ստորև բերված ցանկից կամ կարդալ ձեր նախընտրած գիրքը։ 

Ընթերցանության ցանկ՝
  • Անտուան դը Սենտ Էքզյուպերի ,,Փոքրիկ իշխանը,,
  • Ֆ․ Բերնեթ ,,Խորհրդավոր պարտեզը,,
  • Ջեկ Լոնդոն ,,Սպիտակ ժանիքը,,
  • Հանս Քրիստիան Անդերսեն , հեքիաթներ
  • Օսկար Ուայլդ ,հեքիաթներ
  • Ռ․ Ջ․ Պալասիո ,,Հրաշք,,
  • Աստրիդ Լինդգրեն, ցանկացած ստեղծագործություն
  • Ագաթա Քրիստի, ցանկացած ստեղծագործություն
  • Ժյուլ Վեռն, ցանկացած արկածային ստեղծագործություն,
  • Վիլյամ Սարոյան ,,Մարդկային կատակերգություն,,
  • Այլ

Հեռավար ուսուցման շաբաթ․ 7-րդ դասարան


19-23.10.2026

Հայոց լեզու 


Գործնական քերականություն

1.  Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:

Հեռավար ուսուցման շաբաթ․ 9-րդ դասարան


19-23.10.2026

Հայոց լեզու
Գործնական քերականություն

Բայ

  1. Ընդգծե՛ք բայերը։

Թնդալ, բղավել, ծամթել, լոգանք, կորանք, փշրանք, անցավ, ընկավ, հարավ, խորհեմ, խոհեմ, գդալ, կարդալիս, բազմեն, բազեն։ 

среда, 14 октября 2026 г.

Անվտանգ կենսագործունեության ճամբար Արատեսում․ նախագիծ


Ժամանակացույցը` 23.10.26թ-25.10.26թ
Գիշերակացը ՝ Տատիկ-պապիկ, հյուրատուն 
Ճամբարի նպատակը՝ 9-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված ռազմամարզական ճամբարների կազմակերպում
Մեկնումի երթուղի՝ 23.10. 2026թ, ժամը՝ 08․00 Մայր դպրոցի բակից
Վերադարձ՝ 25.10.26թ, մինչև ժամը 19:00  Մայր դպրոցի կայանատեղի  
Ճամբարի պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Ռազմամարզական գործունեության հրահանգիչ՝  Ռոբերտ Խաչատրյան
Երթուղին՝
Մեկնում՝ Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Գետափ – Արտաբույնք-Արատես
Վերադարձ՝ Արատես – Հերմոն – Եղեգիս –Շատին – Գետափ – Արենի – Զանգակատուն – Տիգրանաշեն-Երասխ – Արտաշատ – Երևան

Ճամբարի ուղղություններ՝

воскресенье, 4 октября 2026 г.

Ընթերցողական նախագծեր

Շուրջտարյա նախագծեր 

1. Ընթերցողի օրագիր ․ այն սովորողները, ովքեր կանոնավոր ընթերցմամբ են զբաղվում, պարբերաբար ներկայացնում են իրենց ընթերցածը հետաքրքիր պատումների տեսքով։ 

2. Ընթերցասեր TV. յուրաքանչյուր շաբաթ մեկ թողարկում, տարբեր սովորողներ պատմում են իրենց կարդացած գրքերի և ստացած տպավորությունների մասին։ 

3. Հերոսը՝ դատարանում․ գրական դատի կազմակերպում ընթերցած ստեղծագործության հիման վրա։ 

4. Բանավեճ- քննարկումներ ․ շաբաթական երկու անգամ՝ գրականության դասին, ընթերցած նյութի քննարկում՝ ազատ արտահայտման միջոցով, նախապես առանձնացնել հետաքրքիր հարցադրումներ, որոնք թույլ կտան խոսել գաղափարի մասին, կստեղծեն դիրքորոշում, կզարգացնեն վերլուծական հմտություններ։ 

5. Կարդում եմ և ստեղծագործում․ վերլուծությունների, էսսեների, ստեղծագործական աշխատանքների  պատրաստում կարդացած գրքերի, պատմվածքների հիման վրա։ 

6. Կարդում եմ ժամանակակից գրականություն․ ընտրում ենք հեղինակների, ընթերցում, հրավիրում ժամանակակից գրողների, կազմակերպում հանդիպումներ և քննարկումներ։ 

7. Կարդում ենք Արևմտահայ գրականություն․ արևմտահայ գրողների ստեղծագործությունների ընթերցում, քննարկում, անդրադարձ արևմտահայերենին։ 

Աշնանային Արատես․ եռօրյա ճամբարի նախագիծ

Ճամբարի օրերը՝ հոկտեմբերի 9-11
Ճամփորդության վայրը՝ «Արատես» դպրական կենտրոն
Մեկնումը՝ հոկտեմբերի 9-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ուսումնական ժամերգությունից հետո` ժամը՝ 09:30
Վերադարձը՝ Մայր դպրոցի բակ, հոկտեմբերի 11-ին, մինչև ժամը՝ 17:00
Մասնակիցները՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Համակարգող դասավանդող՝ Տաթև Աբրահամյան, հեռախոս` 094567649, Արևիկ Ներսիսյան, հեռախոս՝ 094384740

Նախագծի երթուղին՝
Մեկնումը՝ Երևան-Արտաշատ-Արարատ-Երասխ-Արենի- Սմբատաբերդ-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես երթուղով

Վերադարձը՝Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Սմբատաբերդ-Արենի-Երասխ- Արարատ-Արտաշատ-Երևան երթուղով

Ճանապարհի  կանգառները
  • Արփայի կիրճ
  • Սմբատաբերդ
Նպատակը՝ հայրենագիտական, ուսումնական, ճանաչողական, բնապահպանական, ընթերցողական