2018-2019 ուս. տարի

▼

Էջեր

▼

воскресенье, 18 октября 2026 г.

Հեռավար ուսուցման շաբաթ․ 9-րդ դասարան


19-23.10.2026

Հայոց լեզու
Գործնական քերականություն

Բայ

  1. Ընդգծե՛ք բայերը։

Թնդալ, բղավել, ծամթել, լոգանք, կորանք, փշրանք, անցավ, ընկավ, հարավ, խորհեմ, խոհեմ, գդալ, կարդալիս, բազմեն, բազեն։ 

  1. Ընդգծե՛ք հարադիր բայերը։ 

Ցույց տալ, փոսն ընկնել, թույլ տալ, լաց լինել, ճաշ տալ, դասի գալ, պար գալ, շուռ գալ, փողոց ելնել, խելոք լինել։ 

  1. Ընդգծե՛ք պատճառական ածանց ունեցող բայերը։ 

Հարցնել, ծլեցնել, թռցնել, հեծնել, խմեցնել, իջեցնել, անցնել, զբոսնել, 

  1. Ընդգծե՛ք բազմապատկական բայերը։ 

Ժպտալ, գոռգոռալ, փայլփլել, ողողել, շողշողալ, փշրտել, երգել, նեղսրտել, պատառոտել, կողոպտել, կապոտել։ 

  1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։ 

Նա ինձ շատ նրբորեն /զգալ, զգացնել / տվեց, որ ես սխալ եմ։ 

Այս գինին քանի տարի է /հենցրած, հնացրած/։

Նա իմ ձեռքից ոչ մի տեղ էլ չի /փախչի, փախնի/։

Մայրս փոքր ժամանակ ինձ միշտ /քնացնում, քնեցնում/ էր օրորոցայիններով։ 

  1. Կրավորական կառույցով նախադասությունները դարձնել ներգործական։

Պատուհանը քամուց բացվեց։ 

Դպրոցականներին նոր դասագրքեր բաժանվեցին։ 

Այդ սափորը սեղանին դրվել էր մորս կողմից։

Ոստիկանության կողմից Գևորգը հրավիրվեց ոստիկանություն։ 

Բաժակը ջարդվեց Անուշի կողմից։ 

  1. Փակագծերում տրված բառերից ընտրել նախադասությանը համապատասխանողը։ 

Մենք հակընդդեմ հայց ենք տվել, որ մեզ նույնպես /տուժած․տուժված/ կողմ ճանաչեն։ 

Ձեռքերս ցրտից /ճաքճքել, ճաքճքվել / են։ 

Աստիճանով իջնելիս միշտ ձողից /բռնիր, բռնվիր/ , որ չսայթաքես։ 

Քանի օր է, չեն կարողանում մեր թղթակցի հետ /կապվել, կապնվել/։ 

Դասարանի տղաների հետ այսօր նորից /վիճվել, վիճել/ եմ։ 

  1. Ընդգծե՛ք բայի անդեմ ձևերը։ 


ողբալ, ծավալ, ձնհալ, հոգալ, կչկչալ, կորած, կասկած, հարբած, փռթկալ, տարած։ 

  1. Առանձնացրե՛ք անդեմ ձևերը և գրե՛ք, թե որ դերբայն է։ 

Երգող, գրկած, բազմած, կռվելիս, լրագրող, խմած, խորոված, ծաղկող, փոքրացող, հազալիս, մտածելիս, հավաքել, խոսող, մաքրած, գտած, փնտրելիս, քայլել։ 


  1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք նախադասությանը համապատասխանողը։ 

Երեխան երկար լաց /լինելիս, լինելուց/ շնչակտուր եղավ։ 

Ցանկապատի վրայով /թռչելիս, թռնելիս/ տղան ոլորեց ոտքը։ 

Գնադկը քիկունքից էր /դիպչել, դիպել/ նրան։

Այգում /զբոսնելիս, զբոսնելուց/ անսպասելիորեն գտա դրամապանակը։ 


Գրականություն

Մի հին չինական զրույց

1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։ 

2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։ 

3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։ 

4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։ 

5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։ 

Վերնագրեր՝

  • Երբ օրենքը կորցնում է իր մարդասիրական իմաստը, 
  • Մարդասիրությունը կարող է վերածվել բռնության, 
  • Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում, 
  • Իշխանությունը և մարդը
Էսսեի կառուցվածքը՝
Նախաբան՝ 3-5 նախադասություն։
Հիմնական մաս՝ 10 և ավել նախադասություն (Անհրաժեշտ է թեմայի վերաբերյալ արտահայտել կոնկրետ միտք/կարծիք/ պնդում և հիմնավորել)։
Եզրակացություն ՝ 3-5 նախադասություն։ 


Աշխատել անհատական նախագծով՝

  • Ստեղծագործական աշխատանքներ,
  • Կարդում ենք ժամանակակից գրականություն, 
  • Ընթերցանություն, 
  • Լեզվական խնդիրների կազմում, 
  • Փոդքաստ,
  • Թատերական ներկայացումներ, 
  • TV նախագիծ
  • Արևմտահայ գրականության ընթերցում,
  • այլ։

Комментариев нет:

Отправить комментарий