2018-2019 ուս. տարի

▼

Էջեր

▼

9-րդ դասարան, Հայոց լեզու

13.11.2026
Աշխատանք դասարանում 


11.11.2026
Աշխատանք դասարանում 

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին
անպայման տուն վերադառնալու: Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու ձայն տալ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»: Իրիկունները  դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին անում է այն, ինչ որ սիրտն ուզում է փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր: Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին: Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։ 
Հիմա փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով: Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում: Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

1. Ե՞րբ էր հերոսը հանդիպում տեքստում նշված հերոսներին։
Ա․ Օրվա տարբեր պահերի, 
Բ․ Հերոսներն ապրում էին մոտակայքում, 
Գ․ Հերոսներն իր անբաժան ընկերներն էին, 
Դ․ Չէր հանդիպում, ուղղակի պատկերացնում էր, որ կարող է հանդիպել։ 
2. Ո՞ր նախադասության մեջ անորոշ դերանուն կա, դո՛ւրս գրեք։ 
3. Ո՞ր նախադասության մեջ հարադրավոր բայ կա։ 
4. Ո՞ր նախադասության մեջ ստորոգյալի զեղչում կա։ 
5. Ո՞ր նախադասության մեջ համակատար դերբայ կա։ 
6. Ո՞ր նախադասությունն է բարդ համադասական։ 
7. Նախադասության անդամներից որի ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա։
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով:
Փողոցը- գոյական, հայցական հոլով,
ցցի- գոյական , սեռական հոլով, 
կարծես- վերաբերական
կարմիր- ածական
8. Տղան ինչո՞ւ էր ուզում պահապան լինել։ 
9. Դո՛ւրս գրիր ,,բոլորովին,, բառի հոմանիշը։ 
10. Տեքստի ո՞ր բառն է նշանակում շատ անգամ կրկնվող։
11. Տեքստից դո՛ւրս գրիր արմատ+ հոդակապ+ արմատ կազմությամբ բառ։ 
12. Դո"ւրս  գրիր ըղձական եղանակով դրված մեկ բայ։
13. Դո՛ւրս գրիր մեկ ժամանակի մակբայ։ 
14. Քանի պարզ նախադասությունից է բաղկացած այս նախադասությունը։
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին: 



Լրացուցիչ /տնային/ աշխատանք  
Տրված է շաբաթվա կտրվածքով

Առաջադրանքները՝ այստեղ ։ 

09.11.226
Աշխատանք դասարանում 


11. Ո՞ր նախադասության մեջ կա փոխաբերություն։
Ա․ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։
Բ․ Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցախերի վրա, եղեգնով պատել վրանները։

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 
Ա․ Վրաններից մեկը պատկանում էր Պապ թագավորին մյուսը սպարապետ Մուշեղին իսկ երրորդը Ներսես կաթողիկոսին։ 
Բ․ Բոլորը միասին բարձրացան վերնահարկ որ գմբեթարդ շինություն էր զարդարված մարմարյա սալերով։ 
Գ․ Թվում էր քաղցից խելքս թռցնում եմ։ 
Դ․ Ամայի տարածության մեջ միայնակ մնալով ընկա գետնին և հեծկլտոցիս ձայնը խախտեց շրջապատի լռությունը։ 

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 
Ա․ Եվ այդ նշան-պատկերները կոչվում էին հերոգլիֆներ, որոնց քանակն հասնում էր մոտ 750-ի, և դրանք փորագրում էին քարի, փայտի, նաև պապիրուսի վրա։ 
Բ․ Գրի ստեղծումը դարձավ պահանջ, սակայն սկզբնական գիրը ուղղակի բառի պարզագույն նկարն էր, ինչպես արևը, որը պատկերվում էր կենտրոնում կետ ունեցող շրջանի նշանով։ 
Գ․ Մթա չորրորդ հազարմայակում եգիպտացիների գիտելիքներն այնքան շատ էին, որ դրանց բանավոր փոխանցումը սերնդեսերունդ դառնում էր անհնարին։
Դ․ Հետագայում նշանով սկսեցին արտահայտել ոչ միայն առանձին բառեր, այլև մեկ կամ մի քանի բաղաձայն հնչյուններ՝ բաց թողնելով ձայնավորները։ 

14. Գրի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղի՛ր։ 
Համաձայն ավանդույթի՝ նրա նախնիները ծագել են վիշապներից։ 

15.Ուղղի՛ր նախադասության քերականական սխալը։ 
Ամբողջ ժողովուրդը պապանձնված կանգնել էին՝ ասես խլացած Բուղայի մահացու սպառնալիքների առաջ։ 

16. Տրված բառերը տեղադրե՛ք բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 
․․․․․․․․․․․․․․․ խուսափելու համար պարսիկ զինվորները ․․․․․․․․․․․ փորձում էին  խոցել արնաթաթախ, ․․․․․․․․․․․փղերին՝ կարծես մոռացած իրենց բուն ․․․․․․․․․․․․․։ 
տեգ, կոխկրտվել, գրգռվել, թշնամի 


Անհրաժեշտ հղումներ՝

Լրացուցիչ /տնային/ աշխատանք  
Տրված է շաբաթվա կտրվածքով

Առաջադրանքները՝ այստեղ ։ 


06.11.2026
Աշխատանք դասարանում 


Աշխատել անհատական նախագծով՝

  • Ստեղծագործական աշխատանքներ,
  • Կարդում ենք ժամանակակից գրականություն, 
  • Ընթերցանություն, 
  • Լեզվական խնդիրների կազմում, 
  • Փոդքաստ,
  • Թատերական ներկայացումներ, 
  • TV նախագիծ
  • Արևմտահայ գրականության ընթերցում,
  • այլ։
Լրացուցիչ /տնային/ աշխատանք  
Տրված է շաբաթվա կտրվածքով

Առաջադրանքները՝ այստեղ ։ 

04.11.2026

Աշխատանք դասարանում 
Ձևաբայեր
1. Անկատար-ում
2. ապակատար-ալու, ելու
3. վաղակատար-ել
4. ժխտական - ա, ի


Լրացուցիչ /տնային/ աշխատանք  
Տրված է շաբաթվա կտրվածքով

Առաջադրանքները՝ այստեղ ։ 


02.11.2026

Աշխատանք դասարանում 

1. Բաց թողնված տեղերում գրե՛ք համապատասխան տառը։ 
Ամենա-ական, քրիստոն-ություն, ելև-ջ, ինչև-, ան-զր, խուռն-րամ, երբև-, նախօր-, հն-րյա, 
փայտ-ջիլ, միջ-րեական, օրեց-ր։ 

2. Ճշտե՛ք բառերի գրություն, պետք է գրվեն միասին, անջատ կամ գծիկով։ 
Սերնդե սերունդ, քարե դարյան, այր ու ձի, փոստ հեռագրատուն, տարեց տարի,  ի սպառ, քափ քրտինք, օրն ի բուն, գող ե գող, այլ ընտրանք։ 

3. Գրե՛ք տրված բառերում տեղի ունեցած հնչյունափոխությունը։ 
Երևութական, մնջախաղ, փափկասուն, ձվաձև, գունավոր, ոսկերիզ, մտադրություն։ 

4. Ճիշտ տեղադրե՛ք բառային շեշտը։ 
Իհարկե, հետ գալ, գիսաստղ, քանիերորդ, գիրքդ, հանդուգն, գրեթե, արկղիկ։

5. Առանձնացրե՛ք հոմանիշ զույգերը։ 
Թյուր, մատղաշ, անսայթաք, բաղձանք, հմայել, նման, խոհեմ, դալար, սխալ, հրապուրել, իղձ, հանգույն, ողջամիտ, անգայթ։

6. Գրե՛ք տրված դարձվածքների բացատրությունը՝ բախտավոր աստղի տակ ծնվել, ձայն բարբառո հանապատի,  կանաչ-կարմիր կապել, վերջին մոհիկան,  մի սանրի կտավ,  ափերց դուրս գալ, աչքը ճամփին մնալ։ 

7. Առանձնացրե՛ք պատճառական ածանց ունեցող բայերը՝ մոտեցնել, մրցել, գրել տալ, խաղացնել, երգել տալ, վերակենդանանալ, անհագստացնել, հիշեցնել, առնել-տալ։ 

8. Տրված նախադասություններում ընդգծել մակբայները։ 
Փոքրիկը կամաց-կամաց սովորեց երգել։ 
Հեղուկը քիչ-քիչ լցվեց տարայի մեջ։ 
Արքայադուստրը շեշտակի նայեց զինվորին։ 
Ուշացել էր,  նկատեց հորը, իսկույն վեր թռավ անկողնուց։ 
Գևորգը եղբայրաբար օգնեց իր մտերիմ ընկերոջը։ 
Պետք է սովորել հիմա, որպեսզի ունենանք բարեկեցիկ ապագա։ 

9. Տրված նախադասություններում ընդգծե՛ք ուղիղ խնդիրները։ 
Հայրը սիրում էր որդուն։
Անհամբերությամբ ու ոգևորությամբ տղան կարդում էր գիրքը։ 
Ես կարդացել եմ Դուրյան։ 
Քամին շարժում էր ծառերը։ 

10. Ո՞րն է նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 
Նրա՝ ածուխի պես սև ու խիտ մորուքն սկսվում էր համարյա աչքերի տակից ու ծածկում ամբողջ երեսն ու կոկորդը, ․․․․
Ա․ Բայց նրան սիրահարված էին բոլորը։
Բ․ ստացվում է, որ շատ տգեղ տեսք ուներ։
Գ․ իսկ արծվային քիթն անգամ ծածկված էր մազերով։ 

Անհրաժեշտ հղումներ՝
Լրացուցիչ /տնային/ աշխատանք  
Տրված է շաբաթվա կտրվածքով

Առաջադրանքները՝ այստեղ ։ 









16.10.2026

Աշխատանք դասարանում 

Տեքստ

Տեքստային առաջադրանքներ

12.10.2026

Աշխատանք դասարանում 

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.
– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը քարանում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.
– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։ 
Ա․ Պետք է հույսը չկորցնել։ 
Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։
Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։ 
Պետք է միշտ զվարճանալ։ 
2.  Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։
3.  Դո՛ւրս գրիր  փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։ 
4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։ 
5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։ 
6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։ 
7. Տվյալ նախադասության մեջ ընդգծված բառն ի՞նչ պաշտոն է կատարում։ 
Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը: 
8. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 
Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Մարդիկ- ենթակա,
թակում են- ստորոգյալ
տան- հատկացուցիչ
կամացուկ- ձևի մակբայ
9. Ե՞րբ բոլորը լռեցին։ 
10. Տեքստից դո'ւրս գրիր այն բառը, որում ի-ն հնչյունափոխվել է ը-ի։ 
11. Տեքստից դո'ւրս գրիր կազմությամբ բարդ բառ։ 
12. Տեքստից դո'ւրս գրիր գործիական հոլովով դրված մեկ գոյական։ 
13. Տեքստից դո'ւրս գրիր այն բառը,  որի հոգնակին անկանոն է, չի կազմվում եր կամ ներ վերջավորությամբ։ 
14. Դո'ւրս գրիր մեկ սոսկածանցավոր բառ։ 
15. Գրի'ր ընդգծված բառի պաշտոնը։ 

Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.

Անհրաժեշտ հղումներ՝


09. 10.2026

Աշխատանք դասարանում 

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.
– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.
– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։ 
Ա․ Պետք է հույսը չկորցնել։ 
Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։
Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։ 
Պետք է միշտ զվարճանալ։ 
2.  Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։
3.  Դո՛ւրս գրիր  փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։ 
4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։ 
5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։ 
6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։ 

Աշխատել անհատական նախագծով՝

  • Ստեղծագործական աշխատանքներ,
  • Կարդում ենք ժամանակակից գրականություն, 
  • Ընթերցանություն, 
  • Լեզվական խնդիրների կազմում, 
  • Փոդքաստ,
  • Թատերական ներկայացումներ, 
  • TV նախագիծ
  • Արևմտահայ գրականության ընթերցում,
  • այլ։

Լրացուցիչ /տնային/ աշխատանք  
Տրված է շաբաթվա կտրվածքով

Առաջադրանքները՝ այստեղ ։ 


05.10.2026

Աշխատանք դասարանում

Թեստ․ առաջին մաս ․ առաջադրանքների քննարկում։ 

Լրացուցիչ /տնային/ աշխատանք  
Տրված է շաբաթվա կտրվածքով

Առաջադրանքները՝ այստեղ ։ 



02. 10. 2026

Աշխատանք դասարանում


Աշխատել անհատական նախագծով՝

  • Ստեղծագործական աշխատանքներ,
  • Կարդում ենք ժամանակակից գրականություն, 
  • Ընթերցանություն, 
  • Լեզվական խնդիրների կազմում, 
  • Փոդքաստ,
  • Թատերական ներկայացումներ, 
  • TV նախագիծ
  • Արևմտահայ գրականության ընթերցում,
  • այլ։

Լրացուցիչ /տնային/ աշխատանք  
Տրված է շաբաթվա կտրվածքով

Առաջադրանքները՝ այստեղ ։ 


30.09.2026

Աշխատանք դասարանում



Լրացուցիչ /տնային/ աշխատանք  
Տրված է շաբաթվա կտրվածքով

Առաջադրանքները՝ այստեղ ։ 

Գնահատում․ սեպտեմբեր

28.09.2026 

Աշխատանք դասարանում

1. Ուղղի՛ր քերականական սխալները։
Գործն արվել է իմ կողմից։
Ես կիսում եմ քո կարծիքը։
Գործարքը նպաստեց, որպեսզի նա հարստանա։ 
Օգնեք նրան, որ կարողնա մոռանալ տեղի ունեցածը։ 

2. Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ՝ համապատասխանեցնելով։

․․․․․․․․․․․․․․․ հիվանդ ․․․․․․․ տակավին կարիք ունեին ․․․․․․․․․․․, սակայն արձակուրդս արդեն ․․․․․․․․․․․․․ վրա էր։

Վերջանալ, հանգիստ, ես, նյարդ

․․․․․․․․․․․․․ այդ դաժան ․․․․․․․․․․․ մեջ մենք ոչինչ․․․․․․․․․․․ կորցնելու․ և ոչ էլ որևէ բան ․․․․․․․․․․․․ հույս կար։

Խաղ, կյանք, գտնել, ունենալ

Երեք օր էր,․․․․․․․․․․ մարդիկ, վախենալով ․․․․․․․․․․ ամբոխից, փակված էին ․․․․․․․․․․․ տներում․ դեպքը կատարվեց, երբ ․․․․․․․․․ մոտ էր։

Իրենք, կեսօր, գազանանալ, ինչ

  Լուսամուտից ․․․․․․․․․․․ ձախ՝ ․․․․․․․․․․․,  ներս ընկած նրբանցքն էր, ․․․․․․․․․․․․ խորքում  առաջնորդի  հրամանով երկաթյա ․․․․․․․․․․․ ամրացված էր դարպասը։

Անկյունադարձ, նիգեր, քիչ, որը 


Լրացուցիչ /տնային/ աշխատանք  
Տրված է շաբաթվա կտրվածքով

Առաջադրանքները՝ այստեղ ։ 

Գնահատում․ սեպտեմբեր

25.09.2026

Աշխատանք դասարանում


Աշխատել անհատական նախագծով՝

  • Ստեղծագործական աշխատանքներ,
  • Կարդում ենք ժամանակակից գրականություն, 
  • Ընթերցանություն, 
  • Լեզվական խնդիրների կազմում, 
  • Փոդքաստ,
  • Թատերական ներկայացումներ, 
  • TV նախագիծ
  • Արևմտահայ գրականության ընթերցում,
  • այլ։


Լրացուցիչ /տնային/ աշխատանք  
Տրված է շաբաթվա կտրվածքով

Առաջադրանքները՝ այստեղ ։ 


23.09.2026

Աշխատանք դասարանում 

Կիսատ թողած առաջադրանքների ավարտում, քննարկում։ 


Լրացուցիչ /տնային/ աշխատանք  
Տրված է շաբաթվա կտրվածքով

Առաջադրանքները՝ այստեղ ։ 



18.09.2026

Աշխատանք դասարանում 

1. Նշի՛ր դերբայական դարձվածները և կետադրիր նախադասությունները։ 
Հևիհև հետևելով Լիլիթին Ադամը հասավ ոսկեվառ լճակին։ 
Լսելով Ներսես Մեծի մահը իշխանը մտածում էր թե կհեշտանա իր գործը քանի որ այլևս չկար իր քաղաքական հակառակորդը։ 
Լուսաշող աչքերը խոնարհած կանգնել էր Լիլիթը նրա առաջ։
 Պահապանները երկար նիզակները ճոճելով անցուդարձ էին անում ավերակ բերդերի շուրջբոլորը։ 

2. Նախադասության հատվածները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 
կապարճներ լի նետերով
անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր
դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ
և ոսկեհուռ երազներով ամրացված
բոլորն էլ  գեղեցիկ քանդակներով զարդարված
թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված

3. Նախադասություններում ուղղի՛ր բառագործածության սխալները։ 
Լույս տեսավ այդ գրքի երրորդ հրատարակչությունը։ 
Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն երրորդ անգամ էին հրպարակում։ 
Նրա հետևորդները շարունակեցին սկսված գործը։
Հայրս ութանասուն տարեկան էր դառնում։ 

Անհրաժեշտ հղումներ՝


16.09.2026

Աշխատանք դասարանում 

Կիսատ թողած աշխատանքների ավարտում, քննարկում։ 

1. Առանձնացրո՛ւ ածականները։ 
Ոսկե, հիմա, ալյուրոտ, սարսափ, երազ, դողացող, ծեր, երգիչ, լուսաբաց, այսպիսի , ձմեռային, քարքարոտ, հայացք, մաքուր, դեղին։ 

2. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 
Բոլոր չորս շենքերը միանգամից բոցավառվեցին, 

Ա․ ինչպես կրակը կարող էր հանգցնել, 
Բ․ որովհետև այդպես հնարավոր էր, 
Գ․ ինչպես Միտչելը նախազգուշացրել էր։

3. Տրված հատվածից առանձնացրո՛ւ համեմատությունները։
Նրա աչքերը կապույտ էին, ինչպես Սևանա լիճը, թեև վաղուց չէր նայել այդ աչքերին։ 
Լուսնի պես գեղեցիկ նրա դեմքը երևում էր քողի տակից։ 
Նրա հայացքը մռայլ էր ամպամած երկնքի նման։ 

Անհրաժեշտ հղումներ՝


Լրացուցիչ /տնային/ աշխատանք  
Տրված է շաբաթվա կտրվածքով

Հնչյունափոխություն 

1.       Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։

Կիսամյակ, վիրաբույժ, իշայծյամ, իջվածք, դիմադրություն, զինագործ, ապավինել, վիճաբանություն, գիտակ, հանդիսական, գիսակ, վիպասան, դիտարժան, վիմագիր, գիրուկ, քինոտ, սիգաճեմ։

2.       Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։

Ննջել, սրտակից, վշտակցել, մարմնական, փղիկ, լճափ, մրգասեր, նարնջագույն, ալյակ, մտավոր, գժություն, տարեվերջ, պատանյակ։

3.       Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարված հետևյալ բառերում։

Ծաղկաբույծ , հոգեբանություն, կենդանակերպ, ոսկեվաճառ, սնահավատ, խնդրագիրք, ուղեվճար, ապակեգործ, հայրենասեր, թվական։

4.       Հետևյալ բառերով մեկական բառ կազմե՛ք այնպես, որ ու ձայնավորը հնչյունափոխվի։

Բուրդ, ումպ, հուր, շուրջ, լեզու, շուն, պտուղ, ունչ, ունդ, կկու։

5.       Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել հետևյալ բառերում։

Ընչացք, անասնապահ, ամրանալ, թթվահամ, ձկներ, ստահոդ, կատվախաղ, մածնանման, նռնածաղիկ, աղվամազ։

6.       Հետևյալ արմատներով նոր բառ կազմե՛ք այնպես, որ ույ երկհնչյունը հնչյունափոխվի։

Լույս, փույթ, սույզ, թույն, կապույտ, ձույլ։

7.       Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքի անհնչյունափոխ ձևերը։

Սառցարան, մատուցող, ընկուզենի, դաշունիկ, արնանման, ձնաբուք։

8.       Կազմե՛ք մեկական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները չենթարկվեն հնչյունափոխության։

Բույր, գույն, հույս, շեն, զուրկ, զնին, մուտ։

9.       Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքերի անհնչյունափոխ սկզբնաձևերը՝ նշելով տեղի ունեցած հնչյունափոխությունը։

Թրատել, հոգյակ, ճչակ, կլանել, ձնհալ, գժվել, քրքջալ, հոգեբույժ։

10.   Կազմե՛ք երկուական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները մի դեպքում չենթարկվեն, մյուսում ենթարկվեն հնչյունափոխության։

Բույս, ձյուն, բույր, գունդ, ձիգ, նուրբ, աստղ, փշուր։ 


11. 09.2026

Աշխատանք դասարանում 

Մայրենի լեզվի ֆլեշմոբ 


09.09.2026

Աշխատանք դասարանում


1. Ո՞ր բառի մեջ չկա -ոտ վերջածանցը։ 

Ծծմբոտ, ժանգոտ, խանդոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, հիվանդոտ, բրդոտ, կորիզոտ, կաթոտ, մշկահոտ, նավթոտ, կարճառոտ, սրտամոտ,ածխոտ, համառոտ, կասկածոտ, թախծոտ, արոտ, կրակոտ։ 

2. Գրի՛ր դարձվածքների բացատրությունները՝

Լեզուն կապվել

թևաթափ լինել

ուղտի ականջում քնած

պատի ծեփ դառնալ

կրակի վրա յուղ լցնել

բուրդը քամուն տալ

մտքի թելը կտրվել 

3. Յուրաքանչյուր դարձվածքի համար ընտրի՛ր դրա հոմանիշ բառը և գրի՛ր կողքին։ 

Ականջ դնել, գլուխ տանել, բուռը հավաքել, կրիայի քայլերով, անարգանքի սյունին գամել,  սիրտ անել, անուշ անել, աշխարհ գալ, աչք դնել, արձան կտրել։ 

Լսել, դանդաղ, հավանել, համարձակվել, խայտառակել, ծնվել, քարանալ, ենթարկվել, ձանձրացնել, ճաշակել։ 

4. Նախադասություններից դո՛ւրս գրիր հարցական դերանունները։  Նշի՛ր, թե դերանունը քանի տեսակ ունի։ 

Առավոտյան դու կարող ես հանդիպել նրան։ 

Այստեղ բոլորը գիտեն իրենց անելիքը։

Ո՞վ է այդ զինվորը։

Ի՞նչ գիտես նրա մասին։ 

Վերցրու այնքան, որքան կարող ես։ 

Եկավ նա, ում չէինք սպասում։ 

Ամբողջ օրը քեզ էի սպասում։ 

Ամեն մեկդ ձեր անելիքն իմացեք։

Մի քանիսը արձագանքեցին նրա հրավերին։ 

Ոչ ոք ինձ չսպասեց։

5. Գրի՛ր տրված բառերի հոլովումը։ 

Կաղին, ոչ ոք, տղամարդ, աղախին, կիրակի, ամուսին, հայելի, ոսկի, գինի, երազ, ուրախություն։ 

Լրացուցիչ նյութեր՝


07.09.2026

Աշխատանք դասարանում 

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գծերի փոխարեն գրելով  է կամ ե։

Դող-րոցք, -ջանշան, պատն-շ, գոմ-շ, վայր-ջք, -ջմիածին, վեր-լք, առ-րևույթ, ելև-ջ, -րակ, առ-ջ, բազկ-րակ, -ական, -լակ, ամենա-ական, ամենա-րկար, էլեկտրա-ներգիա, -լարան, ստոր-րկրյա, վեր-լակ, հն-աբան, առ-րես, ան-րևակայելի, մանր-աբան, -ակ, Սևանհ-կ, Վարդգ-ս, բազմ-րանգ, մանր-։ 

2. Ըստ անհրաժեշտության գրի՛ր մեծատառով։ 

Օնորե դը բալզակ, նեղոսի հովիտ, խաղաղ օվկիանոս, արտաշես առաջին, խոսրով կոտակ, թադեոս առաքյալ, ոսկան երևանցի, ռուսաստանի դաշնություն։ 

3. Բառերը բաժանի՛ր վանկերի՝ նշելով բաց և փակ վանկերը։ 

Այգի, դեռատի, արագահոս, երազ։ 

(Այն վանկը, որ միայն ձայնավոր հնչյունից է կազմված, կամ որ ավարտվում է ձայնավոր հնչյունով, կոչվում է բաց: Օրինակ՝ ա—պա—կի, ա—ռու, ա—կա—մա:

Այն վանկը, որ վերջանում է բաղաձայն հնչյունով, կոչվում է փակ: Օրինակ՝ կար—պետ, պատ—շար, թախ—ծոտ և այլն: )

4. Գտի՛ր հականիշ զույգերը։

Ա․ Բերկրալից, փութկոտ, կանուխ, բիրտ, դանդաղկոտ, ուշ, քնքուշ, թախծոտ, երկչոտ, թեժ, մարմանդ, համարձակ։ 

Բ․ Պատվարժան, կողմ, տհաճ, ժուժկալ, անարգ, թավ, թեթևասահ, դուրեկան, անզուսպ, դեմ, ծանրաքայլ, նոսր։ 


Լրացուցիչ /տնային/ աշխատանք  (Տրված է շաբաթվա կտրվածքով)

1.   Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գրելով է կամ ե։

Ծով-զր, լայն-կրան, պնդ-րես, որևից-, Երևանջ-կ, հր-շ, տի-զերք, մ-ջք, -գիպտացորեն, ինչև-, ողբ-րգակ, ինչևից-, ամենա-ժան, խուռն-րամ, երբև-, աշտ-, -կեղեցի, եղեր-րգ, չ-ի, ցնծ-րգ։

2.       Լրացնել բաց թողնված տառերը՝ է կամ ե։

Միջօր- էր, ան-րևակայելի շոգ։ Վարդգ-սը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նոր-կի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում։ Վեր-լքներով ու վայր-ջքներով  ելև-ջող ճանապարհը ծանոթ էր նրան։ Ահա եր-ներանգ դաշտերը, ուր արածում են գոմ-շների նախիրները, Սևանհ-կը, որ առատ էլեկտրա-ներգիա է մտակարարում շրջակա գյուղերին։

3.       Լրացնել բաց թողնված տառերը՝ գրելով օ կամ ո։

Առ-րյա, թռչնա-րս, -ղորկ, ան-րգանական, բար-րություն, անդ-րր, ան-րինակ, ան-րսալի, ան-գուտ, -րբանոց, այս-ր, պարզ-որոշ, օրեց-ր, Աման-ր, այլ-րինակ, ան-րինություն, -թևան, զ-ր ու գիշեր, հիմն-վին, սն-տի, պնդ-ղակ, եղբոր-րդի։

4.       Լրացնել բաց թողնված տառերը՝ օ կամ ո։

-դանավը թռչում էր հն-րյա երկիր՝ Հայաստանի վրայով։ Մի-րինակ հռնդյունից ձանձրացած՝ դիտում ենք բաց-թյա թանգարան համարվող յուր-րինակ լեռնաշխարհը։

Վաղ-րդյան արեգակի -առագայթները հ-ծ ամպերի միջով լուսավորել են դեղնազ-ծ արտերը, արծաթազ-ծ սառն-րակ գետակները։ Փչում է մեղմ-րոր քամի, և մեղմ-րեն օր-րվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները։

5.   Ըստ անհրաժեշտության գրեք ը։

Հյուր-նկալ, դյուր-նկալ, անակ-նկալ, առ-նչվել, երկ-նչել, պար-նկեր, խոչ-նդոտ, ակ-նթարթ, դաս-նթաց, մթ-նկա, ան-նթեռնելի, խոյ-նթաց, չ-մբռնել, զուգ-նկեր, նախ-նտրել, սր-նթաց, խաղ-նկեր, ձեռն-տու, -մպելիք, առ-նթեր, ակ-նդետ, դյու-նթեռնելի, այլ-նտրանք, ճեպ-նթաց։

6.       Ըստ անհրաժեշտության գրի՛ր ը։

Դաս-նկերներով անակ-նկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը։ Ակ-նթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց։

Վեր-նթաց ճանապարհն անցնում էր որոտ-նդոստ գետակին զուգ-նթաց։ Ծառերը մթ-նկա անտառում թվում էին գիրկ-նդխառն կերպարանքներ և ան-մբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը։ Վերելքը դժվարին էր, բայց ինքն-ստինքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել խոչ-նդոտները և չ-նկրկել։

7.       Լրացնել բաց թողնված  տառերը՝ ի, ե կամ յ։

Մատ-ան, քվ-արկել, հեք-աթ, ատ-ան, լռել-այն, միլ-ոն, միմ-այն, կղզ-ակ, միմ-անց, ակադեմ-ա, հր-ա, կր-ա, պատ-ան, օվկ-անոս, մարմար-ոն, քամել-ոն, շղթա-աձև, բար-ացակամ։

 

8.       Լրացրո՛ւ բաց թողնված տառերը տեղանուններում՝

Աս-ա, Ադր-ատիկ ծով, Անգլ-ա, Բյուզանդ-ա, Բյուզանդ-ոն, Բուլղար-ա, Զապարոժ-ե, Մեծ Բրիտան-ա, Մոնղոլ-ա, Շոտլանդ-ա, Վ-ետնամ, Սոֆ-ա, Վ-եննա, Վիկտոր-ա։

9.   Ըստ անհրաժեշտության գրել յ։

Վերարկու-ի, միջօր-ե, վա-րկյան, կարկաչ-ուն, ճ-ուղ, թե-ի, շ-ուղ, Կարինե-ի, Կարո-ի, մրջ-ուն, տու-ժ, Միքա-ել, լռել-այն, ջղա-ին, շրջագա-ել, Նա-իրի, վաշխառու-ի, ժողովածու-ում, զգու-շ, եղբո-ր, վա-ելուչ։

10.   Հետևյալ բառերից յ-ի սղմամբ կամ երկհնչյունի հնչյունափոխմամբ կազմել նոր բառեր։

Ցույց, զրույց, , երևույթ, մշակույթ, աշխույժ, համբույր, գույն, մատյան, վայրկյան, սառույց, զեկույց, պատանյակ, շահույթ, ընկույզ, բույր, թույն, կույտ։

 

Комментариев нет:

Отправить комментарий