Լճակ
Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ։
Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։
Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։
Որքան ունիս դու ալի՝
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։
Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհո՜ւն։
Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,
Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՚հովե մ՚ալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով։
Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՚ունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի—
Մյուսն ալ ըսավ — կը մեռնի՜»։
Ոչ ոք ըսավ — հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ, չը մեռնի»։
Ոչ ոք ըսավ — սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան…»
— Հոն հրդեհ կա, ո՛չ մատյան։
Հոն կա մոխի՜ր… հիշատա՜կ…
Ալյակքդ հուզի՛ն թող, լըճա՛կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ…։
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ։
Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։
Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։
Որքան ունիս դու ալի՝
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։
Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհո՜ւն։
Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,
Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՚հովե մ՚ալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով։
Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՚ունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի—
Մյուսն ալ ըսավ — կը մեռնի՜»։
Ոչ ոք ըսավ — հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ, չը մեռնի»։
Ոչ ոք ըսավ — սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան…»
— Հոն հրդեհ կա, ո՛չ մատյան։
Հոն կա մոխի՜ր… հիշատա՜կ…
Ալյակքդ հուզի՛ն թող, լըճա՛կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ…։
Հեղինակ՝ Պետրոս Դուրյան
1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝
մելամաղձոտ, խոկալ, անձկավ, խորշոմել, մըխալ, տրտմագին։2. Ի՞նչ է զգում բանաստեղծության քնարական հերոսը։
3. Բանաստեղծության ո՞ր տողն է քեզ ամենաշատը հուզել, ինչո՞ւ։
4. Գրի՛ր շարադրություն ,,Արտաքին խաղաղություն, ներքին հրդեհ,, վերնագրով։
ՁՈՆ
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜, հայր ալեհեր —
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
— Քեզի ընծա՜, մայր կարեվեր —
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
— Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜, հայր ալեհեր —
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
— Քեզի ընծա՜, մայր կարեվեր —
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
— Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:
Հեղինակ՝ Դանիել Վարուժան
1. Բացատրի՛ր բառերը՝ քուրմ, պանդուխտ, տարաշխարհիկ, ալեհեր, կարեվեր, անթրոց, հնոց, մարտիկ։
2. Ինչպիսի՞ տրամադրություն են արտահայտում բանաստեղծության առաջին և վերջին հատվածները։
3. Գրի՛ր շարադրություն կամ էսսե ,,Երբ գրիչը դառնում է զենք,, վերնագրով։
4. Ի՞նչ դեր ունեն բանաստեղծության յուրաքանչյուր տան վերջին երկու տողերը։ Համեմատի՛ր և մեկնաբանիր։
5. Որտեղի՞ց է ,,ընդ եղեգան փող,, արտահայտությունը։
6. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիքը։
Հովե՜ր կ'ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ'անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ'անցնին:
Հովե՜ր կ'ացնին.
Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ'անցնին:
Հովե՜ր կ'անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ'ացնին:
Հովե՜ր կ'անցնին.
Քիստերուն տակ կ'ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ'անցնին:
Հովե՜ր կ'անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ'երգե թառած ճյուղի մ'օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ'անցնին,
Հովե՜ր կ'անցնին:
Հեղինակ՝ Դանիել Վարուժան
1. Ի՞նչ բանապատկեր է ներկայացվում բանաստեղծության մեջ։
2. Ի՞նչ է նշանակում ,,ծովե կանցնին,, արտահայտությունը։ Արդյո՞ք խոսքը ծովերի մասին է։
3. Ի՞նչ համեմատություններ ես տեսնում բանաստեղծության մեջ ։
4. Նկարագրի՛ր ցորենի դաշտը քո պատկերացմամբ։
5.Բանաստեղծությունը միայն բնության նկարագրությո՞ւն է, թե՞ նկատվում են ապրելու, կենսախնդության տարրեր։
6. Ո՞ր ժողովածուից է այս բանաստեղծությունը, ի՞նչ առանձնահատկություններ ունի այդ ժողովածուն։
7. Առանձնացրո՛ւ կրկնվող տողերը, ո՞րն է դրանց դերը, ի՞նչ են փոխանցում բանաստեղծությանը։
Վայրկեան
Թոյլ շրշիւն մը, յետոյ բոյր մը մշկենի։
եւ յամրագին գիրքը ձեռքէս կ'իյնայ վար.
երազներու պերճուհին է որ կ'անցնի,
ու կը փոթի ծովակն հոգւոյս մեղմավար։
Ու կը փոթի ծովակն հոգւոյս մեղմավար։
եւ ալիք մը թեւը բացած կը վազէ
գրկել ափունքն իղձիս ոսկի աւազէ։
Ո՜վ քաղցրութիւնը նայուածքին իր ծաղիկ.
ո՜վ պերճութիւնը գընացքին իր հպարտ.
ճամբուն վըրայ՝ իր քայլերուն հետքը վարդ՝
ուր հեշտօրէն կը յածի դեռ իմ մենիկ
սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մէջ անհետ...։
եւ յամրագին գիրքը ձեռքէս կ'իյնայ վար.
երազներու պերճուհին է որ կ'անցնի,
ու կը փոթի ծովակն հոգւոյս մեղմավար։
Ու կը փոթի ծովակն հոգւոյս մեղմավար։
եւ ալիք մը թեւը բացած կը վազէ
գրկել ափունքն իղձիս ոսկի աւազէ։
Ո՜վ քաղցրութիւնը նայուածքին իր ծաղիկ.
ո՜վ պերճութիւնը գընացքին իր հպարտ.
ճամբուն վըրայ՝ իր քայլերուն հետքը վարդ՝
ուր հեշտօրէն կը յածի դեռ իմ մենիկ
սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մէջ անհետ...։
Հեղինակ՝ Միսաք Մեծարենց
1. Ի՞նչ է տեղի ունենում այս բանաստեղծության մեջ։
2. Նկարագրի՛ր քնարական հերոսի զգացումները։
3. Ո՞վ է «երազներու պերճուհին»։ Արդյո՞ք նա իրական կերպար է, թե՞ երևակայական։
4. Բացատրի՛ր բառերը՝ մշկենի, յամրագին, կ'իյնայ վար,իղձ։
5. Գրի՛ր շարադրություն՝ ,,Սերը՝ որպես երազ և իրականություն,, վերնագրով։
ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ
Ծաղիկներէն հուշիկ թերթեր կը թափէ,
Բուրումներով օծուն հովիկն իրիկվա
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։
Աքասիաներ, գինով լույսէ ու տապէ,
Օրօրվելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձյունէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։
Ու լույսն անոնց, անխօս հուրի՛ դյութական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։
Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լույսէ արցունքը մանկան
Նըվագն անոր կը հեծեծէ հեշտական։
Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ:
Բուրումներով օծուն հովիկն իրիկվա
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։
Աքասիաներ, գինով լույսէ ու տապէ,
Օրօրվելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձյունէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։
Ու լույսն անոնց, անխօս հուրի՛ դյութական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։
Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լույսէ արցունքը մանկան
Նըվագն անոր կը հեծեծէ հեշտական։
Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ:
Հեղինակ՝ Միսաք Մեծարենց
1. Օրվա ո՞ր պահն է նկարագրվում։ Դո՛ւրս բեր հատվածը։
2.Ի՞նչ ընդհանուր գաղափար է փոխանցվում՝ գեղեցկության, ներդաշնակության, թե՞ կյանքի փխրունության մասին։
3. Բացատրի՛ր բառերը՝ հովիկ, բուրեան, օծուն, դյութական, գուռ, Վըճիտ։
Комментариев нет:
Отправить комментарий